Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 4121314
Ցույց են տրվում 131 համարից մինչև 133 համարի արդյունքները՝ ընդհանուր 133 հատից

Թեմա: Ե՛Ս ԵՄ ՀԻՄԱ ՄԻ ՊՈԵՏ ԵՎ ԻՄ ԱՆՈՒՆԸ՝ ՉԱՐԵՆՑ

  1. #131
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,287
    Հեղինակության աստիճան
    9395
    Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»

    Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:
    ԵՍ ԾՆՎԵՑԻ
    Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:
    ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
    Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:
    Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:
    ՏՈՆԱԾԱՌ
    Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:
    — Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.
    — Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:
    Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:
    — Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:
    Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:
    ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
    Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
    — Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
    — Աբով,- ասացիր:
    — Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:
    — Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:
    Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
    ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ
    Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:
    տոնածառ, Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (26.08.2018), Heghin (22.08.2018), Karine Barseghyan (25.08.2018), Անահիտ Բարխուդարյան (22.08.2018), Էմմա Խաչատրյան (22.08.2018), star1 (22.08.2018)

  3. #132
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,287
    Հեղինակության աստիճան
    9395
    Եղիշե Չարենցի առաջին կնոջ` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի մասին հուշագիրները բազում ջերմ տողեր են թողել` նրան ներկայացնելով ոչ միայն իբրև անմնացորդ նվիրումով և հավատարիմ կին, այլ գեղեցիկ, կիրթ, լայն մտահորիզոնի տեր անձնավորություն: Շատերն են ընդգծել, որ Արփիկը նաև օժտված էր արվեստի ընկալման բարձր հատկանիշներով: Մի քանի աղբյուրներում հիշատակություններ կան այն մասին, որ նա հրաշալի գիտեր հայ և համաշխարհային գրականությունն ու նույնիսկ թարգմանել է Սերգեյ Եսենինի բանաստեղծություններից մի քանիսը:
    Առ այսօր այդ թարգմանությունները մնում էին անհայտ: Այժմ, բարեբախտաբար, մենք հնարավորություն ունենք ծանոթանալու դրանցից մեկին: Խոսքը Եսենինի « Клён ты мой опавший…» ստեղծագործության մասին է: Արփենիկն այն թարգմանել է 1926 թ. սկզբին: Պետք է ենթադրել, որ Եսենինի ողբերգական մահից կարճ ժամանակ անց նրա բանաստեղծության թարգմանությունը յուրօրինակ հարգանքի տուրք է եղել ռուս գրողի հիշտակին ու տաղանդին:

    Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ,
    Ի՞նչ ես կանգնել դու ճերմակ` մրրիկի դեմ կորացած,
    Գուցե բան ես լսել դու կամ լսել ես դու մի ձայն,
    Ոնց որ ելել ես ահա դու պտույտի գյուղից ցած:
    Ու ոնց հարբած դռնապան` ելած ուղի հողմածեծ`
    Խեղդվել ես ձյուներում ու փետացած մնացել:
    Ախ, ես ինքս հենց հիմա ինչ-որ դարձել եմ տարտամ,
    Ընկերական քեֆերից էլ չեմ գտնում տան ճամփան:
    Նայես` ուռի հանդիպեց կամ թե սոճի մի բարակ,
    Երգում էի ես նրան գարնան երգեր բքի տակ:
    Ուզում էի ինքս ինձ հենց այդպիսի թխկի ծառ,
    Միայն ոչ թե ձյունածածկ, այլ կանաչած ու պայծառ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (26.08.2018), Heghin (27.08.2018), Անահիտ Բարխուդարյան (26.08.2018), star1 (26.08.2018)

  5. #133
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,287
    Հեղինակության աստիճան
    9395
    Հատված Չարենցի օրագրից

    1934 թ. մարտի 18
    … Քանի դեռ աշխարհիս երեսին գոյություն ունի պետությունը — դիպլոմատիան, ինչպես ընդհանրապես քաղաքականությունը, լինելու է գաղտնի և միշտ «մաքուր քաղաքականությամբ» զբաղվող (այսինքն` որոնց պրոֆեսիան է քաղաքականությունը) մարդիկ, հենց իրենց պրոֆեսիայի, իրենց գործի բնույթի բերումով, լինելու են մնացած մարդկությունից չինական պարիսպներով ծածկված մի կաստա, որոնք ապրում են մի տեսակ կրկնակի կյանքով: Եվ ինձ վրա միշտ մի տեսակ միստիկական տպավորություն են թողնում այդ մարդիկ, նայում ես` մարդ է, ինչպես և դու, սակայն զգում ես յուրաքանչյուր վայրկյան, որ նա բացի բոլորին հայտնի իր կյանքից ապրում է և մի այլ, բոլորովին թաքուն կյանքով, գիտե բազմաթիվ բաներ, որ դու, հասարակ մահկանացուդ, երբեք չես իմանա, և, որ ամենաճնշիչն է — իրավունք չունես իմանալու…
    … Եվ ահավասիկ այն հանգամանքը,- այսինքն այն, որ մարդկային հասարակության մեջ մի շարք մարդիկ իրենց գործի բնույթով հարկադրված են ամբողջ ժամանակ ապրել մնացած մարդկությունից թաքուն, նրանց տեսողությունից ծածկված ինչ-որ երկրորդ կյանքով, -այս հանգամանքը բնականորեն մշակում է այդ մարդկանց մեջ մի հոգեբանություն, որ հատուկ է «ընտրյալներին»: Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը բնականորեն պետք է որ իրեն բարձր զգա իր շրջապատից, իրեն շրջապատող «հասարակ մահկանացուներից», որոնք ոչ միայն ոչ մի տեղեկություն չունեն այս «ընտրյալների» նեղ շրջանակում կատարվող դեպքերից, առօրյա անցուդարձից, այլև իրավունք էլ չունեն ունենալու, և ինքն էլ իրավունք չունի ասելու…
    Բայց սա ունի իր հակառակ կողմը: Եթե մի կողմ թողնենք քաղաքական հանճարներին և վերցնենք այս «կաստային» պատկանող միջին, միջակ անհատներին, կտեսնենք, որ համարյա միշտ այս վերջիններս իրենց հոգևոր ունակություններով պատկանում են «մտածող մարդու» տիպի բավական ողորմելի տեսակին: Զրկեք այդ «կաստայի» միջակ ներկայացուցչին դիրքից ու պաշտոնից և կտեսնեք, որ ձեր առաջ կանգնած է մի սովորական, հաճախ ավելի քան սահմանափակ հոգևոր ունակությունների տեր անձնավորություն: Եվ սա չէ՞ պատճառը, որ այնքան շուտ են «խունանում» քաղաքական ասպարեզը այս կամ այն պատճառով կորցրած մարդիկ, հաճախ նույնիսկ այնպիսիները, որոնք թվում էին հոգու և մտքի շտեմարան: — Եվ ես չգիտեմ կյանքում ավելի խղճալի և տխուր պատկեր, քան քաղաքական «նախկին գործիչն» է…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անահիտ Բարխուդարյան (07.09.2018), star1 (02.09.2018)

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 4121314

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ << ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ >> ՊՈԵՄԸ
    Հեղինակ՝ Ա. Մ. Հարությունյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.08.2018, 13:14
  2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
    Հեղինակ՝ Մարգարյան Նաիրա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.07.2018, 02:04
  3. ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 02.09.2017, 22:45
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2016, 11:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •