Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 91011
Ցույց են տրվում 101 համարից մինչև 106 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Ե՛Ս ԵՄ ՀԻՄԱ ՄԻ ՊՈԵՏ ԵՎ ԻՄ ԱՆՈՒՆԸ՝ ՉԱՐԵՆՑ

  1. #101
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Գրառումներ
    254
    Հեղինակության աստիճան
    263
    get.jpg

    «Եղիշե Չարենցի դիմանկարը»,հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
    1924 թվականին կտավը ցուցադրվել է Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում։

    Սարյանը կտավի մասին

    ․․․Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում:

    ․․․Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը:
    Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ:
    Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ:
    Կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

    Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն …
    Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան:
    Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:
    Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով՝ մի-մի ժամ:
    / ըստ Վիքիպեդիայի նյութերի /

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (16.07.2018), Ruzanna3 (Երեկ), star1 (16.07.2018)

  3. #102
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    940
    Հեղինակության աստիճան
    1053
    Մեջբերում Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    get.jpg

    «Եղիշե Չարենցի դիմանկարը»,հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
    1924 թվականին կտավը ցուցադրվել է Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում։

    Սարյանը կտավի մասին

    ․․․Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում:

    ․․․Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը:
    Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ:
    Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ:
    Կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

    Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն …
    Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան:
    Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:
    Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով՝ մի-մի ժամ:
    / ըստ Վիքիպեդիայի նյութերի /

    Կտավը Ստալինյան բռնապետության տարիներին

    Երբ Սարյանին պահանջում են ստեղծել Իոսիֆ Ստալինին փառաբանող պատկերը, նա պատասխանում է, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջև բնորդին ունենալը: 1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին՝ որպես «ժողովրդի թշնամի»: Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակիցները: Կտավը ոչնչացումից փրկել է գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանը, երբ աշխատել է գրականության թանգարանում: Պարգևուհի Սիմոնյանի հետ նա կտավը թաքցրել է չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել այդ իրողությունը, զգացված ու հուզված Սարյանը փորձել է նրան նվիրել նկարը` որպես պարգև: Բայց Նշան Մուրադյանը հրաժարվել է։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #103
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Գրառումներ
    254
    Հեղինակության աստիճան
    263
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտավը Ստալինյան բռնապետության տարիներին

    Երբ Սարյանին պահանջում են ստեղծել Իոսիֆ Ստալինին փառաբանող պատկերը, նա պատասխանում է, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջև բնորդին ունենալը: 1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին՝ որպես «ժողովրդի թշնամի»: Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակիցները: Կտավը ոչնչացումից փրկել է գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանը, երբ աշխատել է գրականության թանգարանում: Պարգևուհի Սիմոնյանի հետ նա կտավը թաքցրել է չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել այդ իրողությունը, զգացված ու հուզված Սարյանը փորձել է նրան նվիրել նկարը` որպես պարգև: Բայց Նշան Մուրադյանը հրաժարվել է։

    Հարգելի՛ Նաիրա , շնորհակալություն թեմայի նյութը հարստացնելու համար։

    Պոետի նկատմամբ ժողովրդի սերն անսահման էր։ Պաշտում էին բոլորը՝ գիտնականից մինչև բանվորն ու գյուղացին , ծերունուց մինչև այբուբենը սովորող երեխան։
    Եվ այդ սերն էր , որ ճակատագրական պահին ազնիվ ու հայրենասեր մարդկանց մղեց նույնիսկ անձնազոհության։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (17.07.2018), Մարգարյան Նաիրա (17.07.2018), Ruzanna3 (Երեկ)

  7. #104
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    149
    <<Եղիշե Չարենցը մեր ամենամեծ բանաստեղծն է, այդ անուրանալի է բոլորիս համար։ Նրա տաղանդը շողշողուն լույսի պես շլացնում է մեզ...Մեզանից շատերի անունները կկորչեն, բայց գալիք սերունդները չեն մոռանա Չարենցին։ Թերևս մեզանից ոմանց անունները անցնեն գալիք սերունդներին միայն այն պատճառով, որ Չարենցի արժեքով մեկի հանդեպ եղել են արդար կամ անարդար...>>։

    Զապել Եսայան

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #105
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Գրառումներ
    254
    Հեղինակության աստիճան
    263
    Մեջբերում Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Եղիշե Չարենցը մեր ամենամեծ բանաստեղծն է, այդ անուրանալի է բոլորիս համար։ Նրա տաղանդը շողշողուն լույսի պես շլացնում է մեզ...Մեզանից շատերի անունները կկորչեն, բայց գալիք սերունդները չեն մոռանա Չարենցին։ Թերևս մեզանից ոմանց անունները անցնեն գալիք սերունդներին միայն այն պատճառով, որ Չարենցի արժեքով մեկի հանդեպ եղել են արդար կամ անարդար...>>։

    Զապել Եսայան
    Շնորհակալություն գրառման համար , հարգելի՛ Ruzanna3։

    Ես միայն ավելացնեմ հետևյալը․
    1936թ․ ,երբ գրողների միությունում Չարենցին համարում են սովետահայ պոեզիայի զարգացման ճանապարհին ընկած ավելորդ քար , որին պետք է մի կողմ նետել , շատերը լռում էին ։
    Զապել Եսայանը համարձակություն ունեցավ հայտարարել․
    Չարենցն այնքան մեծ է , որ վաղը մեզ բոլորիս գնահատելու են ըստ այն վերաբերմունքի , որ մենք այսօր ունենք նրա նկատմամբ։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #106
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    940
    Հեղինակության աստիճան
    1053
    «Կապուտաչյա հայրենիք» (1915) անավարտ պոեմը 18-ամյա Չարենցի հարազատության հավաստումն էր հայրենիքին և հայրենիքի հանդեպ տածած իր զգացմունքների քնարական վերապրումը: Օգտագործելով դիմառնության ձևը՝ Չարենցը մարդկայնորեն անձնավորում Է հայրենիքը՝ դիմելով նրան «Օ՜, հեռավոր, կապուտաչյա սիրուհիս… Օ՜, հեռու իմ քույր…» արտահայտություններով:
    Զգացմունքի անմիջական տարերքը շատ շուտով բախվում է իրականությանը: Կամավորական զորքերի հետ հայրենիքի փրկության հույսով հասնելով մինչև Վան՝ բանաստեղծը տեսնում է իրական հայրենիքի վիճակը և տեսածի ու զգացածի անմիջական տպավորությամբ 1915-1916 թթ. գրում և առանձին գրքով հրատարակում է «Դանթեական առասպել» պոեմը: Պատումը Չարենցն սկսում է սովորական, առօրյա ոճով: Սակայն դժոխային պատկերների նկարագրությունից հետո աստիճանաբար
    հասնում է մահվան տեսիլի: Բանաստեղծը վերարտադրում է համազգային ողբերգությունը և դա ներկայացնում երբեմն լուսանկարչական ճշգրտության հասցված պատկերներով: Ինքն ականատես էր Մեռյալ Քաղաքի՝ Վանի ողբերգությանը: Հոգեբանական լարվածությունը հատկապես ակնառու է պոեմի հինգերորդ գլխում, որտեղ նկարագրությունը, քնարական ապրումը, զգացմունքային բռնկումն ու զեղումը հասնում են ծայրահեղ շիկացման և բառացիորեն դառնում մահվան տեսիլ ու զառանցանք:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 91011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ << ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ >> ՊՈԵՄԸ
    Հեղինակ՝ Ա. Մ. Հարությունյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 10.07.2018, 16:06
  2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
    Հեղինակ՝ Մարգարյան Նաիրա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 24.06.2018, 01:41
  3. ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 02.09.2017, 22:45
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2016, 11:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •