Էջ 17 17-ից ԱռաջինԱռաջին ... 7151617
Ցույց են տրվում 161 համարից մինչև 167 համարի արդյունքները՝ ընդհանուր 167 հատից

Թեմա: Հայրենիքի կերպարը հայ գրականության մեջ

  1. #161
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8164
    Ես սիրում եմ քեզ, հայրենիք


    Ես սիրում եմ քեզ, հայրենիք
    Քո վերելքը, քո դեմքը պերճ,
    Թեկուզ լինես հոգսերի մեջ,
    Ես սիրում եմ քեզ, հայրենիք:
    Քո արտերի հնձվորն եմ ես,
    Սահմաններիդ զինվորն եմ ես,
    Ամեն ծառիդ այգեպանն եմ,
    Ամեն բառիդ պահապանն եմ:
    Ես սիրում եմ քեզ, հայրենիք,
    Քո տոները թանկ, ծիծաղկոտ,
    Թեկուզ դեմքդ լինի թախծոտ,
    Ես սիրում եմ քեզ, հայրենիք:
    Երախտապարտ քո որդին եմ,
    Կանաչ, հպարտ քո բարդին եմ,
    Քո խնդության վեհ ճիչն եմ ես,
    Քո հաղթության երգիչն եմ ես:
    Ես սիրում եմ քեզ, հայրենիք,
    Արարատի սուրբ կարոտով,
    Գալիք օրվա ջինջ հավատով,
    Ես սիրում եմ քեզ, հայրենիք:


    Ս.Մուրադյան

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #162
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8164
    Հայրենիքիս

    Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
    Գարնան վարդով ցնծուն,
    Եվ մայրական անհուն շնչիդ՝
    Ցորեն արտով ծփու՜ն:

    Կանչում եմ ես լուսաբարբառ
    Քո սիրակեզ կոչով,
    Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
    Քո հնագեղ ոճով:

    Վա՝ռ ու հզոր քո ապագան
    Կայծակում է իմ դեմ,
    Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
    Անուն քաղցր ու վսեմ:

    Ավետիք Իսահակյան

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #163
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8164
    Երկնքից առկախ մի լեռնակղզի՝ Հայաստան աշխարհ:
    Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝
    Երկու զանգ հսկա ու անձեռագործ: Անունն՝ Արարատ:

    Պարույր Սևակ

    ***

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #164
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8164
    Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
    Գարնան վարդով ցնծու՛ն,
    Եվ մայրական անհուն շնչիդ՝
    Ցորեն արտով ծփու՜ն:

    Կանչում ես ինձ լուսաբարբառ
    Քո սիրազեկղ կոչով,
    Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
    Քո հնագեղ ոճով:

    Վա՛ռ ու հզո՛ր քո ապագան
    Կայծակում է իմ դեմ.
    Դու՛, հավերժո՜ղ իմ Հայաստան,
    Անուն քա՛ղցր ու վսե՛մ:

    Ավետիք Իսահակյան

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #165
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8164
    Սրով եկան քեզ վրա,
    Դու գիրք ու գիր խնկեցիր,
    Կյանքիդ, կայքիդ փոխարեն՝
    Մագաղաթդ փրկեցիր.
    Մարդ ու աշխարհ քո առջև
    Ոտքից գլուխ մեղքի մեջ,
    Նարեկացուդ շուրթերով
    Դու թողություն խնդրեցիր...

    ***

    Որ մնայիր կանգուն ու կուռ,
    Ամրոց - տառդ հորինեցիր,
    Մասսի կողքին՝ հոգուդ մեջ էլ
    Մասիս սարդ հորինեցիր.
    Հողդ քիչ էր, քարերդ՝ շատ,
    Քարերից էլ շատ էր մահդ,
    Որ հաղթեցիր քարին մահին,
    Դու խաչքա՜րդ հորինեցիր:

    Սիլվա Կապուտիկյան

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #166
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8164
    Հայրենիք

    Լեռներդ հպսրտ վե՜ր են բարձրանում,
    Որ փառքդ վերև տանե՜ն, հայրենի՛ք:
    Արծիվները վես երկինք են հասնում,
    Որ փառքդ երկի՛նք տանեն, հայրենի՛ք:
    Հովերն ու հողմերն աշխա՜րհ են շրջում,
    Որ փառքդ չորս կողմ տանեն, հայրենի՛ք:
    Աղբյուր ու գուսան ե՜րգ են կարկաչում,
    Որ փառքիդ գովքը անեն, հայրենի՛ք:
    Իսկ զավակնե՜րդ, զավակներդ անգին
    Իրենց արյու՜նն են տալիս սրտագին,
    Որ փառքդ անմա՜հ պահեն, հայրենիք...

    Սիլվա Կապուտիկյան

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #167
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    46
    Գրառումներ
    330
    Հեղինակության աստիճան
    3948
    «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում առկա է հայրենասիրական մեծ ոգի և շունչ։ Գրքի հեղինակը՝ Մուրացանը, իր ընթերցողներին հայրենասիրություն ու խիզախություն է ուսուցանում։ Հենց դա է ստեղծագործության հիմնական գաղափարն ու իմաստը։ Բացի այդ հեղինակը վեպի միջոցով հաղորդում է իր անծայրածիր սերը հայրենիքի նկատմամբ։ Գրքի բովանդակությունը, կարծես յուրօրինակ պատգամ լինի երիտասարդ սերունդներին, ովքեր պետք է դաստիարակվեն գրքի դրական հերոսների նման։

    Վեպում շատ կան հայրենասիրական ու հերոսական տեսարաններ։ Օրինակ տեսարանը, երբ Գևորգ Մարզպետունին կույր իշխան ու ապստամբ Սահակ Սևադայի համոզում է հրաժարվել ապստամբությունից և Աշոտ Երկաթից վրեժ լուծելու մտքից, հանուն հայրենիքի, հարազատ ժողովրդի, սուրբ հավատքի։ Սևադան ներում է վերջինիս իր և իր որդու դեմ արված ոճրագործությունը։ Այդ քայլի համար Մարզպետունին Սահակ Սևադային «մեծ հայրենասեր» է կոչում։

    Մեծ հայրենասիրական շունչ է պարունակում նաև այն տեսարանը, երբ Գևորգ Մարզպետունին երդվում է հին կաթողիկոս՝ Մաշտոցի գերեզմանի վրա, որ չի վերադառնա հարազատ օջախ, եթե երկրում մնա գոնե մեկ հագարացի։ Մինչև իր կյանքի վերջը՝ նա այդպես էլ տուն չի վերադառնում, որովհետև երկրում դեռ բնակվում էին անմեղ, սովորական հագարացիներ։ Այսինքն երդումն ու հայրենիքն իր համար միշտ մնում են առաջին տեղում, իսկ մնացած ամեն ինչը՝ երկրորդական է։ Ըստ Մարզպետունու՝ հայրենիքը դա սրբությունների սրբությունն է։ Հանուն նրա չի կարելի խնայել բացարձակապես ոչ մի բան։ Զուր չէ, որ Մարզպետունու հայրենասիրական ու հերոսական կերպարը, անմահացել է հայ ժողովրդի մեջ, և որոշ մարդիկ մինչ այսօր էլ հավատում են այդ հաղթանդամ կերպարի հզորությանը։

    Կամ տեսարանը, որտեղ Գևորգ Մարզպետունին կռվի դաշտ է իջնում տասնինը զինվորներով։ Չվախենալով մահից, հայ քաջերը, նրանք պատրաստ են զոհաբերել սեփական կյանքը հանուն հայրենիքի փրկության։ Արդյունքում նրանց խիզախությունը պսակվում է հաղթանակով։

Էջ 17 17-ից ԱռաջինԱռաջին ... 7151617

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •