Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 789
Ցույց են տրվում 81 համարից մինչև 88 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Հայրենիքի կերպարը հայ գրականության մեջ

  1. #81
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    729
    Հեղինակության աստիճան
    1559
    Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
    Ծանր վեհությամբ իջած երկնքից,
    Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
    Մեզ վեր է տանում աշխարհքի կյանքից:

    Մի շունչ, մի խորհուրդ, մե՛ծ, հըրաշալիՙ ,
    Խառնված հայոց մեր խորունկ հոգուն,
    Եվ որքա`ն դարեր, դարեր են գալի,
    Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    1904

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (09.08.2018), Անահիտ Բարխուդարյան (26.07.2018), Մարգարյան Նաիրա (26.07.2018)

  3. #82
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    729
    Հեղինակության աստիճան
    1559
    Մեջբերում star1-ի խոսքերից Նայել գրառումը
    Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պետք է 10 բան առնե, որ մեկը տա:

    Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան:

    Րաֆֆի
    Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը: Եվ սխալվում էին հները՝ կարծելով, թե <<սերը կույր է >>:
    Համենայն դեպս չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում:

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ



    Հայրենիքն այն է, որ ոչ թե կորչում,
    Այլ ընդամենը հափշտակվում է:

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #83
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    476
    Հեղինակության աստիճան
    613
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը: Եվ սխալվում էին հները՝ կարծելով, թե <<սերը կույր է >>:
    Համենայն դեպս չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում:

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ



    Հայրենիքն այն է, որ ոչ թե կորչում,
    Այլ ընդամենը հափշտակվում է:

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
    Հարգելի՛ Նորա , շնորհակալություն թեմային միանալու և այն նորանոր նյութերով հարստացնելու համար։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (26.07.2018), star1 (04.08.2018)

  7. #84
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    476
    Հեղինակության աստիճան
    613
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
    Ծանր վեհությամբ իջած երկնքից,
    Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
    Մեզ վեր է տանում աշխարհքի կյանքից:

    Մի շունչ, մի խորհուրդ, մե՛ծ, հըրաշալիՙ ,
    Խառնված հայոց մեր խորունկ հոգուն,
    Եվ որքա`ն դարեր, դարեր են գալի,
    Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն:

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    1904

    Հարգելի՛ գործընկերներ, վայելե՜ք , գեղեցիկ տեսահոլովակ է։
    Սա մե՛ր հայրենիքն է։
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Բարխուդարյան: 27.07.2018, 21:26:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վ. Հովհաննիսյան (04.08.2018), Մարգարյան Նաիրա (08.08.2018), star1 (04.08.2018)

  9. #85
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    476
    Հեղինակության աստիճան
    613
    ՀԱՅԱՍՏԱՆ
    Իմ քաղցրանո՜ւն,
    Իմ բարձրանո՜ւն,
    Իմ տառապա՛ծ,
    Իմ փառապա՛նծ:
    Հների մեջ՝ դու ալեհեր,
    Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
    Դու՝ խաղողի խչմարված վազ,
    Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
    Դու՝ բարդենի սաղարթաշատ,
    Առուն ի վար փռված փշատ.
    Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
    Մագաղաթյա մատյանի թերթ.
    Դու՝ Զվարթնոց - ավեր տաճար,
    Կոմիտասյան Ծիրանի ծառ.
    Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
    Դու՝ հորովել անուշ ծորուն,
    Փայլ գութանի արծաթ խոփի.
    Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
    Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
    Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ...

    Իմ փառապա՛նծ
    Իմ տառապա՛ծ,
    Իմ բարձրանո՜ւն,
    Իմ քաղցրանո՜ւն:
    Դու՝ մրգերի շտեմարան,
    Ոսկեվազյան գինու մառան.
    Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
    Արտաշատյան խաղող սևաչ.
    Դու՝ Սևանի վառվող կոհակ,
    Երևանի սյուն ու խոյակ.
    Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
    Դու՝ հայկական գերբ ու դրոշ.
    Խոսուն վկա կոտորածի
    Ու վճիտ աչք ցամքած լացի,
    Արդարության ահեղ ատյան,
    Սրի պատյան,
    Սիրո մատյան -
    Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (08.08.2018), star1 (04.08.2018)

  11. #86
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    476
    Հեղինակության աստիճան
    613
    Մեջբերում Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՅԱՍՏԱՆ
    Իմ քաղցրանո՜ւն,
    Իմ բարձրանո՜ւն,
    Իմ տառապա՛ծ,
    Իմ փառապա՛նծ:
    Հների մեջ՝ դու ալեհեր,
    Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
    Դու՝ խաղողի խչմարված վազ,
    Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
    Դու՝ բարդենի սաղարթաշատ,
    Առուն ի վար փռված փշատ.
    Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
    Մագաղաթյա մատյանի թերթ.
    Դու՝ Զվարթնոց - ավեր տաճար,
    Կոմիտասյան Ծիրանի ծառ.
    Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
    Դու՝ հորովել անուշ ծորուն,
    Փայլ գութանի արծաթ խոփի.
    Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
    Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
    Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ...

    Իմ փառապա՛նծ
    Իմ տառապա՛ծ,
    Իմ բարձրանո՜ւն,
    Իմ քաղցրանո՜ւն:
    Դու՝ մրգերի շտեմարան,
    Ոսկեվազյան գինու մառան.
    Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
    Արտաշատյան խաղող սևաչ.
    Դու՝ Սևանի վառվող կոհակ,
    Երևանի սյուն ու խոյակ.
    Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
    Դու՝ հայկական գերբ ու դրոշ.
    Խոսուն վկա կոտորածի
    Ու վճիտ աչք ցամքած լացի,
    Արդարության ահեղ ատյան,
    Սրի պատյան,
    Սիրո մատյան -
    Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

    Պ․ Սևակի այս ստեղծագործությունը միշտ հի՛ն ու նո՛ր Հայաստանի պատկերն է։
    Սա մե՛ր երկիրն է , որ ունեցել է ՛ փառապանծ հաղթանակներ , ցավ ու տառապանք բերած պարտություններ , բայց միշտ իր զավակների համար մնացել է բարձրանու՜ն ու քաղցրանու՜ն ։
    Արդարության ահեղ ատյան,
    Սրի պատյան,
    Սիրո մատյան ․․․

    Բանաստեղծությունն ուսումնասիրվում է 7-րդ դասարանում։ Ծրագրով նախատեսված է <<Քիչ ենք, բայց հայ ենք>> /հատված/ կամ <<Հայաստան>> ստեղծագործությունները։

    Հայաստանին տրված սևակյան բնութագրումներն աշակերտին տեսանելի դարձնելու համար ստեղծել եմ սահիկահանդես։
    <<Հայաստան>> սահիկահանդեսը դիտում ենք, լսում եմ աշակերտների կարծիքները , առաջարկում եմ Հայաստանը ներկայացնել մեր աշխատանքներով։

    Проект1 (2).jpg

    Ամեն մեկը տրված նկարից ընտրում է իր աշխատանքի թեման․ այսինքն՝ եթե ընտրեց << Դու՝ Զվարթնոց ավեր տաճար>> , ապա տեղեկություններ պիտի պատրաստի Զվարթնոցի մասին։
    Անում ենք այնպես , որ բոլոր դրվագները կիրառվեն։
    Արդյունքում ունենում ենք Հայաստանին նվիրված մի գրքույկ։
    Սովորաբար այս աշխատանքը կատարում եմ դասղեկական դասարանիս հետ , որ հետո նյութը դառնա դասղեկական ժամի թեմա։
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Բարխուդարյան: 04.08.2018, 16:01:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (08.08.2018), star1 (04.08.2018)

  13. #87
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,096
    Հեղինակության աստիճան
    2407
    ՀՊԱՐՏ ԵՄ ԵՍ

    Հպարտ եմ ես նրա համար,
    Որ փառահեղ պատմությունդ,
    Եվ անունդ այնքան հին է:
    Հպարտ եմ ես նրա համար,
    Որ փլվել է թեպետ տունդ,
    Բայց չի խախտվել նրա հիմը:

    Հպարտ եմ ես, որ քեզ համար
    Որդիներդ դարեր ընկան,
    Որ սուրբ պահեն քո անունը:
    Հպարտ եմ ես, որ քեզ համար
    Թանկ է եղել թանաքն այնքան
    Որքան կարմիր քո արյունը:

    Հպարտ եմ ես քո մատների
    Ճարտարությամբ անհատնելի,
    Քեզ թարգմանող քո գրքերով:
    Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ,
    Լեզվով, որով երբ չես խոսում՝
    Նույնն ես ասում քո երգերով:

    Հպարտ եմ ես քո անցյալի
    Մաքառումով ու պայքարով,
    Տոկունությամբ, կամքով համառ:
    Հպարտ եմ ես քո պանծալի,
    Քո լուսավոր այս ներկայով,
    Որ...գալիք է այլոց համար:

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (09.08.2018), Անահիտ Բարխուդարյան (08.08.2018), star1 (08.08.2018)

  15. #88
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Տարիք
    32
    Գրառումներ
    634
    Հեղինակության աստիճան
    1911
    ՀԱՅՐԵՆԻՔ
    / Սարմեն/
    Անցած դարերին հայացքըս հառած` նայում եմ հեռուն,
    Մեր ժողովրդի ոլորապտույտ մեծ ճանապարհին,
    Արարատի պես հավիտենական ու մտախոհուն`
    Հառնում են իմ դեմ մեր պապերը հին:
    Ահա սարից-սար, աշխարհից-աշխարհ թափառ, դեգերուն,
    ՈՒրարտու երկրի գարնան գունեգեղ արևածագին`
    Ելնում է իմ դեմ նախահայրը` շանթը աչքերում,
    Վիշապակործան աղեղը ձեռքին:
    Որպես փառապանծ դյուցազուն կանգնած Սիփանոս լանջին
    Դյութված, կախարդված դիտում է ծփուն ծովը Բզնունյաց,
    Առատ ըմպում է անկախ վայրկյանի հրճվանքն առաջին,
    Ձյունոտ լեռների կախարդանքն անանց:
    Թողած արևշատ երկիրն արգավանդ, հողը հայրական,
    Անսանձ տարերքի զարկին մատնելով տուն ու ընտանիք,
    Նետահարելով բռնակալ Բելի սիրտը դիվակում`
    Որոնում է նա ազատ հայրենիք:
    Թշնամու գլխին, որպես մահաբեր փոթորկածին շանթ,
    Ահեղ իջնում է հայրենապաշտպան թուրը Վարդանի,
    Որ իր արյան մեջ տապակվի անվերջ բռնապետը ժանտ,
    ՈՒ ազատ շնչի հողն Հայաստանի:
    Տեսնում եմ` հեծած Քուռկիկ Ջալալին, ձեռքին կայծակ-թուր,
    Կռիվ ե գնում Դավիթը ընդդեմ Մսրա Մելիքի,
    Զարկում է, զարկվում Սասնա կորյունը` հզոր, քաջակուռ`
    Հանուն հարազատ իր հայրենիքի:
    Մեռնում է Դավիթ` սուրբ հայրենիքի կարոտն իր սրտում,
    Եվ այդ կարոտը անցնում է անվերջ սերնդից-սերունդ,
    ՈՒ սերունդներից, որպես անմարում, անմահ սրբություն`
    Ժառանգում է մի ամբողջ ժողովուրդ:
    Մահճակալը լացող հորովելով է դաշտերն ակոսում,
    Ապառաժի դես մեջքին նստել է օտարը դժնի,
    Հնձվորի աչքից ոսկի հասկերին արցունք է հասնում, -
    Հայրենիք, ազատ հայրենիք չունի:
    Պանդուխնտ հյուծվում է օտարության մեջ գիշեր ու ցերեկ,
    Կարոտով դիմում երկնքով անցնող ամեն թռչունի,
    Հոգու հույզերից հորինում է նա աղեկտուր երգ,
    Հայրենիք ,ազատ հայրենիք չունի:
    Եվ բազմաքարքար մեր ժողովուրդը դարեր անդադրում
    Մի երազ ուներ` ամենից շքեղ, վար' ու գեղեցիկ,
    Այս արևի տակ, արևափափագ անծիր աշխարհում
    ՈՒնենալ մի շեն, ազատ հայրենիք:
    ՈՒ գալիս էին, անվերջ հաջորդում սերունդ-սերնդին.
    Բայց անկատար էր մնում երազն այդ` այրող ու անշեջ,
    Ե վ աշխարհում լոկ տոկուն, անկոտրում մեր ժոգովրդին
    Հայրենիք տվեց Հոկտեմբերը մեծ:
    Մեր սիրտը թնդաց, մեր կյանքը դարձավ խորն ու իմաստուն,
    Փռվեց, մեծացավ, օվկիանոս կտրեց մեր լիճը փոքրիկ,
    Ողբի ու ուրբի երկիրը դարձավ հերոսների տուն,
    Ծնվեց մի ազատ, անպարտ հայրենիք:
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •