+ Կատարել գրառում
Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: ԽԱՂԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

  1. #11
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Համամիտ եմ Ձեզ հետ, քանի որ խաղերի միջոցով կյանքի են կոչվում բազմազան հետաքրքրություններ, զարգանում է երեխայի մտածողությունը: Կոփվում է նրա ուշադրությունը, ընդլայնվում են գիտելիքների շրջանակները, բարձրանում է տրամադրությունը: Ստեղծվում են ոչ ստիպողական, մտերմիկ փոխհարաբերություններ: Խաղը նպասում է բնավորության դրական գծերի ձևավորմանը: Այն զարգացնում է երեխաների սոցիալական հմտությունները: Խաղալիս երեխաները հայտնվում են տարբեր իրադրություններում, ստանձնում տարբեր դերեր, հաղթահարում բազմաթիվ արգելքներ և անում են դա հաճույքով, մեծ բավականությամբ: Չէ՞ որ խաղալիս իրենք միասին են, կողք կողքի, օգնում են իրար և միասին հաղթահարում բոլոր դժվարությունները...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (15.06.2018), Տոնոյան Գրետա (14.06.2018), Մարգարյան Նաիրա (14.06.2018)

  3. #12
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Առաջին դասարանցին երեկվա հինգ տարեկանն է:Նա ուզում է միշտ խաղալ և միայն ժամանակի ընթացքում կարողանում է իր գործունեության մեջ տեղ տալ դասերին:Այս հանգամանքը նկատի ունենալով` ուսուցիչը պեըք է մտածված ձևով ղեկավարի երեխայի խաղը:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (15.06.2018), Տոնոյան Գրետա (14.06.2018), Մարգարյան Նաիրա (14.06.2018)

  5. #13
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսուցման ընթացքում խաղի կիրառումը զարգացնում է երեխաների ուշադրությունը, օգնում ուսուցչին ակտիվացնել անհամարձակ երեխային, որովհետև խաղալիս երեխան իրեն ազատ է զգում: Խաղի ուսուցողական խնդիրը նրանից գաղտնի է մնում, և երեխային թվում է, թե ինքն ուղղակի խաղում է` կատարելով որևէ դեր: Խիստ կարևոր են խաղի ուսուցողական և կրթադաստիարակչական նշանակությունն ու արժեքը: Այն նպատակային ու սռեղծագործաբար կիրառելու դեպքում կարելի է շատ բարձր ուսումնական արդյունքների հասնել: Խաղն ակտիվացնում է ուսումնական ամբողջ գործընթացն: Այլ կերպ` ակտիվ ուսուցումը ենթադրում է ոչ միայն ուսուցչի ակտիվ դեր, այլև աշակերտի ակտիվություն, ուսումնական գործոն փոխհարաբերություններ և աշխույժ մթնոլորտ: Գրեթե անհնար է իրականացնել ակտիվ ուսուցում-ումնառություն` առանց խաղի, իսկ առանց ակտիվ ուսուցման` անհնար է հասնել արդի կրթական նպատակներին:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (15.06.2018), Lianna Manukyan (15.06.2018), Narine. (14.06.2018), Տոնոյան Գրետա (14.06.2018), Մարգարյան Նաիրա (14.06.2018)

  7. #14
    Ավագ մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    155
    Մեջբերում Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաները սիրում են հետաքրքրվել շրջապատում գտնվող ամեն ինչով, որը դրսևորվում է նաև դպրոցում:
    Ուսման նկատմամբ աշակերտների մեջ հերաքրքրությունը հանդես է գալիս ուսումնառության հենց առաջին օրից: Նրանք ուզում են իմանալ ամեն ինչի մասին:
    Մանկավարժական գործընթացում խաղը համարվում է կրթադաստիարակչական միջոց: Այն հնարավորություն է ընձեռում երեխաներին հաղորդել որոշակի գիտելիքներ, մշակել հմտություններ ու կարողություններ, զարգացնել ուշադրությունը, հիշողությունը և երևակայությունը: Խաղը երեխաների կյանքի և գործունեության կազմակերպման, լայն դաստիարակչական խնդիրների լուծման, ստեղծագործական ունակությունների զարգացման և ինքնուրույնության դաստիարակության միջոց է:
    Հարգելի Նարինե,հետաքրքիր թեմա եք առաջարկել:Խաղային մեթոդները մշտապես ակտիվ են անդրադառնում դասապրոցեսի և դրանում բոլորի ընդգրկվածության վրա:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (15.06.2018), Տոնոյան Գրետա (14.06.2018), Մարգարյան Նաիրա (14.06.2018), Մինասյան Նորա (16.06.2018)

  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    435
    Հեղինակության աստիճան
    55
    Խաղը հոգնածությունն ու լարվածությունը թոթափելու, երեխայի հոգեբանական խնդիրները լուծելու անփոխարինելի միջոց է: Եթե երեխան խաղում է տարբեր մարդկանց հետ և ոչ թե մեկ, այլ բազմապիսի խաղեր, նա ինքնավերլուծության մեծ հնարավորություն է ստանում, իր համար պարզում է` ինչ կարող է ինքն անել և ինչ չի կարող, ինչն է իր մոտ ամենից լավ ստացվում, իսկ ինչը ոչ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (15.06.2018), Տոնոյան Գրետա (14.06.2018), Մարգարյան Նաիրա (14.06.2018)

  11. #16
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    809
    Հեղինակության աստիճան
    436
    Խաղը հոգեհարազատ և սիրված է երեխաների կողմից:Երբ ուսուցումը համեմվում է խաղերով, դրանք երեխաների համար դառնում են ավելի հետաքրքիր, սրտամոտ ու ցանկալի:Երբ խաղը մուտք է գործում մանկավարժական գործընթացի մեջ, դասարանում ստեղծվում է մի նոր, յուրահատուկ միջավայր:Խաղն ունի մի այնպիսի հիանալի հատկություն,որ երեխային կարող է իր համար էլ աննկատելիորեն ընդգրկել ակտիվ ուսուցման մեջ:Խաղի միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, ,որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել շատ ուսումնական խնդիրներ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (15.06.2018), Տոնոյան Գրետա (14.06.2018), Մինասյան Նորա (16.06.2018)

  13. #17
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    231
    Հեղինակության աստիճան
    24
    Հարգելի՛ Նարինե , շնորհավորում եմ Ձեր մուտքը ֆորում ։ Արդիական թեմա եք ընտրել , քանի որ մեծ է խաղի դերը ուսումնական գործընթացի իրականացման հարցում ։ Քանի որ խաղային իրավիճակներում թույլ հնարավորությունների տեր , անհամարձակ երեխան դառնում է ակտիվ ,
    աշխույժ ։ Խաղը ստեղծում է երեխաների համար անկաշկանդ և հոգեհարազատ մթնոլորտ , որտեղ երեխան խաղում է և չի էլ
    պատկերացնում ,որ միաժամանակ և՛ խաղում է , և՛ սովորում ։ Այսպիսով , նյութի ընկալումը դառնում է դյուրին ՝ հաճելին
    համատեղելով օգտակարի հետ ։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (15.06.2018), Lianna Manukyan (15.06.2018), Տոնոյան Գրետա (14.06.2018)

  15. #18
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    435
    Հեղինակության աստիճան
    55
    Իրականում դպրոցական դարձած փոքրիկները հայտնվել են կենսագործունեության երկու ձևերի խաչմերուկում, ուր հմտորեն պիտի միակցվեն խաղը, որը նախադպրոցական տարիքի երեխայի գործունեության հիմնական ձևն է, և ուսումնական գործունեությունը, որը կրտսեր դպրոցականի գործունեության գլխավոր ուղղությունն է:
    Վ.Ա. Սուխոմլինսկին ասել է. <<Խաղը կայծ է, որ վառում է պրպտողության և հետաքրքրասիրության կրակը...>>

  16. #19
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լիաննա, շնորհակալություն գրառման համար: Կրտսեր դպրոցական տարիքի երեխաներն ունեն ավելի կոնկրետ մտածելակերպ: Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են` քանակը և կարգը, երեխայի մեջ չեն կազմավորվի և իմաստավորվի, մինչև գործ չունենան կոնկրետ առարկաների հետ: Նրանց աշխարհը խաղն է, ինչի շնորհիվ ցանկացած նյութ գունեղ և հասկանալի է դառնում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (15.06.2018)

  18. #20
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2017
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Վիոլետա, շնորհակալություն գրառման համար: Ես կավելացնեի նաև, որ ուսուցիչը յուրաքանչյուր դասին պետք է ներկայացնի ուրախ և հետաքրքրաշարժ խնդիրներ:

+ Կատարել գրառում
Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 34
    Վերջինը: 08.06.2018, 16:53
  2. ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔՈՒՄ
    Հեղինակ՝ Lilit Sahakyan, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 14.04.2018, 15:00
  3. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Մեր հայրենիքը
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.04.2018, 01:08
  4. ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔՈՒՄ
    Հեղինակ՝ Lilit Sahakyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 16.03.2018, 19:03
  5. ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ - 10
    Հեղինակ՝ manush, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.03.2014, 11:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •