Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 56 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: ՈՒսուցչի ձեռնարկ

  1. #51
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Եթե ավանդական ուսուման ընթացքում դասաավանդողների անելիքը սահմանումներ տալն է, համապատասխան մեթոդական աջակցություն ստանալը, հանդեսներ կազմակերպելն ու շնորհանդեսներ նշելը, մեդիամիջոցների ընտրությունն ու ուսումնական գործընթացի վերահսկողությունը, ապա այսօր ոչ միայն կրթական մոտեցումներն են նոր, այլ նաև ուսուցչի գործառույթներն են այլ: Նա պետք է կարողանա ուսուցումն իրականցնել տարածության մեջ, ընդ որում այդ ամենը պետք է հիմնված լինի ոչ թե իր` ուսուցչի, այլ սովորողի անհատական փորձի վրա, խթանի ինքնակառավարում և ինքնահսկողություն ուսուցման գործընթացում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #52
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Դասագործընթացում ուսուցչին վերապահված է լինել դիտորդ, խորհրդատու: Ուսուցիչը ժամանակը պետք է վերահսկի այնպես, որ կարողանա զբաղվել սովորողների ունակությունների ու հմտությունների վերլուծությամբ, ճանաչի նրանց անհատական խնդիրներն ու դժվարությունները, իրականացնի անհատական խորհրդատվություն, ուսուցման անհատական աջակցություն:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #53
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Աշխատանքը նպատակ է հետապնդում նպաստել կրթության որակի, սովորողների ակտիվության բարձրացմանը, միջանձնային հարաբերությունների մշակույթի ձևավորմանը, ուսուցման գործընթացն ակտիվ ու հետաքրքիր դարձնելուն, համագործակցային խմբերով աշխատելուն: Քննարկված են հա-մագործակցային մի քանի մեթոդներ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #54
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Հայաստանը լիիրավ ինտեգրվել է համընդհանուր տնտեսությանը, տարածաշրջանային քաղաքականությանը և համընդհանուր ջանքերին՝ իր քաղաքացիների կյանքի պայմանները բարելավելու և խաղաղությունը պահպանելու ու զարգացնելու նպատակով։ Հայաստանի դպրոցներն ու ուսուցիչները այսօր առնչվում են միանման խոչընդոտների։ Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացած ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Հետևաբար, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումները։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #55
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է։

  10. #56
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,114
    Հեղինակության աստիճան
    27795
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ ուսուցիչներ, խնդրում եմ, կիսվեք ձեր փորձով։
    Շնորհակալություն
    Ուսուցչի ձեռնարկը միշտ էլ օգտակար է ուսուցիչների համար: Ինձ մոտ էլ գիրք գրելու մտահղացումը հանկարծակի էր ծագել դեռ տարիներ առաջ: Իմ նպատակն էր՝ համեստ նպաստս թողնել մանկավարժության ասպարեզում` դրանով իսկ փորձելով յուրատիպ ձևով ներկայացնել ուսուցչի բարդ ու պատասխանատու աշխատանքի նրբությունները, որով օգնած կլինեի հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին, ընդհանրապես` մայրենիի նվիրյալներին: Եվ 2013-ին ծնվեց իմ առաջին գիրքը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկը, որ հրատարակվեց ԼՂՀ ԿԳ նախարարության երաշխավորությամբ ու ֆինանսական միջոցներով և շուտով բաժանվեց Արցախի դպրոցներին: Վերջին տարիներին այս օգտագործվում էր նաև Արցախի պետական համալսարանի բանասիրականում: Յուրաքանչյուր ձեռնարկ օգտակար է դասավանդողների համար, եթե այնտեղ նվիրում կա, ձգտում, մանկավարժական ուսանելի փորձ, որ ցանկանում ես այն փոխանցել ուսուցիչներին կամ սովորողներին:

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •