+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Միշտ արդիական Տերյանը

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    12

    Միշտ արդիական Տերյանը

    Օ՛,Գանձայի քնարական երեկոներ,դուք թռցրիք Վահանի հոգին բանաստեղծական և գերզգայական ոլորտները , դուք անմահացաք նրա տաղանդի կախարդանքով, դարձաք երգ ու էջ բացվեց , նոր մեկնակետ,սիմվոլիզմը, որից՝ ծայր առան նոր բանաստեղծություններ, որոնք ավելի կամ նվազ շնորհքով սկսեցին նմանվել և կրկնել այս անգերազանցելի հեքիաթ,մաքուր սփոփանք և բարձր արվեստ...Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր տաղանդին:
    Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Dayana2101 (Երեկ), Larisa0504 (17.05.2018), Տոնոյան Գրետա (19.05.2018), Քրիստինե Հայ (17.05.2018), Մինասյան Նորա (Այսօր), Միքայելյան Կարինե (16.05.2018), Հասմիկ Արամյան (16.05.2018)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    12
    Երբ հեռավոր Օրենբուրգում դու՝պոետ մի՝ անտեր՛,անտուն՛,
    Մեռնո՛ւմ էիր սպառվելով ,ինչպես խարույկը իր բոցից ,
    Մենք դեռ չէինք ծնվել կյանքում կամ յաթաղանն էր արնագույն
    Կիսալուսնի նման կախվել մեր սերնդի օրորոցին ...
    Մենք կողքին չէինք ,սակայն քո մահվան վիշտն անեզական
    Մեղմանո՛ւմ է ր ,երբ հիշում եմ ,որ դու մահվան վերջին շնչում
    Սեսել ես մե՛զ և դեռ նրա՛,որ մեզանից հետո կգան,
    Այն էլ ո՛չ թե սրիներքո ,այլ՝ լուսավոր այս դահլիճում ...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Dayana2101 (Երեկ), Larisa0504 (17.05.2018), Տոնոյան Գրետա (19.05.2018), սուսան1965 (Այսօր), Քրիստինե Հայ (17.05.2018), Միքայելյան Կարինե (16.05.2018), Հասմիկ Արամյան (16.05.2018)

  5. #3
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    647
    Հեղինակության աստիճան
    30
    Հնադիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղել ես «անլեզու». Սերդ ես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկությունդ ու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր…

    Պարույր Սևակ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Nara Madoyan (17.05.2018), Ստեփանյան Նելլի (Երեկ), Տոնոյան Գրետա (19.05.2018)

  7. #4
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    647
    Հեղինակության աստիճան
    30
    Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

    Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

    Հովհաննես Թումանյան

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Dayana2101 (Երեկ), Larisa0504 (17.05.2018), Ստեփանյան Նելլի (Երեկ), Տոնոյան Գրետա (19.05.2018)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    12
    Անհնար է երևակայել ,թե ինչքա՛ն բան կպակասեր հայերիս կյանքում ,եթե 1885 թվականի փետրվարի 9-ին ,աշխարհի այդ խուլ անկյունում ՝Ախալքալաքի Գանձա գյուղում ,ուսումնասեր,գրքի հանդեպ անհուն սեր ունեցող հոգևորական տեր –Սուքիասի հյուրընկալ ,նյութապես ապահովված ու բազմազավակ ընտանիքում չծնվեր կրտսեր երեխան ՝ Վանիկը, որի կյանքը ՝ այնքա՛ն դժվարին ու այնքան տանջալիորեն կարճ ,պիտի դառնար գեղեցիկ նվիրումի ,անմնացորդ այրման անզուգական օրինակ:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Dayana2101 (Երեկ), Larisa0504 (17.05.2018), Ստեփանյան Նելլի (Երեկ), Տոնոյան Գրետա (19.05.2018), Քրիստինե Հայ (17.05.2018)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2018
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Վահանը ապշեցուցիչ նմանություն է ունեցել հորը ՝սև ,ներքին հրով վառ աչքեր,սուր հայացք,թուխ մազեր,ջղային կազմվածք:Շատ ջերմ է եղել Տերյանի կապը հոր հետ ,ամբողջ կյանքում նա անընդհատ հիշել է հորը,մտովի խորհրդակցել ,զրուցել նրա հետ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Larisa0504 (20.05.2018), Ստեփանյան Նելլի (Երեկ), Տոնոյան Գրետա (19.05.2018), Ruzanna3 (17.05.2018)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    12
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

    Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

    Հովհաննես Թումանյան
    Հարգելի Քրիստինե.շատ շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար ,Տերյանը արդիական գրող է,նրան տարբեր կերպ են հասկանում ու սիրում :Չպետք է մոռանանք ,երբ նրա բանաստեղծությունների ժողովածուն լույս տեսավ օդը շնչում էր Տերյանով:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Dayana2101 (Երեկ)

  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    12
    Մեջբերում Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ հեռավոր Օրենբուրգում դու՝պոետ մի՝ անտեր՛,անտուն՛,
    Մեռնո՛ւմ էիր սպառվելով ,ինչպես խարույկը իր բոցից ,
    Մենք դեռ չէինք ծնվել կյանքում կամ յաթաղանն էր արնագույն
    Կիսալուսնի նման կախվել մեր սերնդի օրորոցին ...
    Մենք կողքին չէինք ,սակայն քո մահվան վիշտն անեզական
    Մեղմանո՛ւմ է ր ,երբ հիշում եմ ,որ դու մահվան վերջին շնչում
    Սեսել ես մե՛զ և դեռ նրա՛,որ մեզանից հետո կգան,
    Այն էլ ո՛չ թե սրիներքո ,այլ՝ լուսավոր այս դահլիճում ...
    Ու հունվարին այս նոր գարնան արևի՛ց ես դու ջերմացել,
    Տեսել զարթոնքը Նաիրյանքո ձյունեղեն հեռաստանից,
    Եվ Մասիսը հեռու հեռվում ոչ թե լեռ է քեզ թվացել,
    Եվ Պետական Զինանի՛շը ջարդից փրկված Հայաստանի...
    Որ եղել ես թեև մենակ ՝ քեզ միայնակ չես զգացել,

    Եվ քո մահին անժամանակ հաղթած անմահ խոսք ու բառով,Երգը շուրթի՛դ ես մահացել ,ո՛չ ՝երգելով անմահացե՛լ
    Եվ մեզ հեռվից շշնջացել.<<Մնաք բարո՛վ,մնաք բարո՛վ ...>>:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Larisa0504 (20.05.2018), Ստեփանյան Նելլի (Երեկ), Քրիստինե Հայ (17.05.2018)

  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2018
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ռուզաննա.Տերյանի նյութը անսպառ է.շատ լավ թեմա եք ընտրել

    Տափակ կտուր ,հարավ նայող ճաղապատ պատուհաններ,տեղական գորշ ,անտաշ քարից շարված պատեր:Սենյակների ետևում գոմն է ,թոնրատունը,մյուս օժանդակ շինությունները:Սենյակներում այն ժամանակներից մնացած համեստ կահավորանքն է ՝փայտե հասարակ մահճակալներ,աթոռներ,կենցաղի տարբեր առարկաներ:Տանից քիչ այն կողմ բանասոտեղծի պապի՝Տեր Գրիգորի շինած եկեղեցին է:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Քրիստինե Հայ (17.05.2018)

  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2018
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Nara Madoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ռուզաննա.Տերյանի նյութը անսպառ է.շատ լավ թեմա եք ընտրել

    Տափակ կտուր ,հարավ նայող ճաղապատ պատուհաններ,տեղական գորշ ,անտաշ քարից շարված պատեր:Սենյակների ետևում գոմն է ,թոնրատունը,մյուս օժանդակ շինությունները:Սենյակներում այն ժամանակներից մնացած համեստ կահավորանքն է ՝փայտե հասարակ մահճակալներ,աթոռներ,կենցաղի տարբեր առարկաներ:Տանից քիչ այն կողմ բանասոտեղծի պապի՝Տեր Գրիգորի շինած եկեղեցին է:
    Շատ ջերմ է եղել Տերյանի կապը հոր հետ ,ամբողջ կյանքում նա անընդհատ հիշել է հորը,մտովի խորհրդակցել,զրուցել նրա հետ.
    Սիրո քարոզիչ,այսօր ես նորից
    Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
    Հայտնվիր դու ինձ ՝ խաղաղ, անթախիծ,
    Ամոքիր սիրտս քո անհուն սիրով :
    Օ՛,հայտնվիր խաղաղ ու սիրող,
    Ամոքիր սիրտս քո անմար սիրով...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Dayana2101 (Երեկ), Քրիստինե Հայ (17.05.2018), Մինասյան Նորա (Այսօր)

+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •