+ Կատարել գրառում
Էջ 40 45-ից ԱռաջինԱռաջին ... 303839404142 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 400 համարի արդյունքները՝ ընդհանուր 443 հատից

Թեմա: Միշտ արդիական Տերյանը

  1. #391
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    2775

    Վահան Տերյան

    շնորհակալություն

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruzanna3 (24.11.2018)

  3. #392
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    2775
    նչպես գիտենք Տերյանին անվանում են սիրո մեծ բանաստեղծ: Նրա համայա բոլոր բանաստեղծությունները սիրո մասին են: Կամ եթե սիրո մասին չեն նա այնպես է գրել, որ ընթերցողը բանաստեղծության մեջ գտնի գեղեցկություն, սեր: Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն բանաստեղծությունների ամբողջություն է սիրո, գեղեցիկի և կանչող բառերի մասին է: Մթնշաղ և անուրջներ բառերը արդեն ներկայացնում են բովանդակության ընդհանուր գիծը: Այս բանաստեղծությունը ընթերցելիս հաճախ ենք դանդիպում՝ մթնշաղ, իրիկնաժամ, իրիկուն, իրկնամուտ բառերը: Սրանք կարծես բանաստեղծի հոգեն աշխարհի նվիրական պահերն են, հոգու խաղաղության, յուրահատկության պահերը: Այստեղ ամեն մի բառ Տերյանը գրել է իր կյանքից՝ իրական կյանքից: <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուի ամենասիրելի, հոգեհարզատ բանաստեղծությունը <<Հրաշք աղջիկ>> բանաստեղծություն էր: Բանաստեղծությունը կարդալուց հետո սկսեցի հրաշք աղջիկ արտահայտությունը ավելի սիրել: Բանաստեղծության մեջ կարծես գովում է հրաշք աղջկան, որը ցնորքների դիցուհին է, անհայտ երկրի մանուշակը և միշտ հաղթող ու միշտ հեզ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruzanna3 (24.11.2018)

  5. #393
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    2775

    Վահան Տերյան

    «Գիշեր և հուշեր», Վահան Տերյանի բանաստեղծական շարքը։ Գրել է 1908-1911 թվականներին։ Ընդգրկում է 41 բանաստեղծություն։ Այս շարքը սկսվում է կյանքում սեփական տեղը գտնելու անորոշությամբ։ Մուտքը հիշեցնում է Դանթե Ալիգիերիի «Դժոխքը»։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruzanna3 (24.11.2018)

  7. #394
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    2775
    Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
    Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած.
    Խնդություն հեռացած և անցած և անդարձ,-
    Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...

    Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին...
    Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.
    Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
    Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...

    Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր,
    Սև գիշեր, և հուշեր և հուշեր ընդունայն,
    Երազներ իմ անդարձ - ծաղիկներ իմ գարնան.
    Ի՛նչ կանչով ձեզ կանչեմ, ի՛նչպես լամ ձեզ համար։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruzanna3 (24.11.2018)

  9. #395
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    2775

    շնորհակալություն

    Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
    Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

    Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
    Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

    Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
    Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

    Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
    Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

    Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
    Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

    Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
    Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

    Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
    Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruzanna3 (24.11.2018)

  11. #396
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    2775
    «Երկիր Նաիրի», շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր։ 1910-ական թվականներին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, 1915 թվականին, երբ Թուրքիան Հայաստանում իրականացրեց Մեծ եղեռնը, Տերյանը կանգնեց իր ժողովրդի կողքին և գրեց նրանց ցավի ու ապրումների մասին։ «Օ՜, հայրենիք դառն ու անուշ»,- ասում է նա խոնարհվելով իր ժողովրդի սրբազան հիշատակի առջև։ Տերյանը հավատում էր Հայաստանի հարությանը և այդ պատճառով էլ օգտագործել է եգիպտական բուրգերի և Փյունիկի խորհրդանիշները. բուրգերն անգամ փոշի կդառնան, իսկ Փյունիկը կհառնի։ Իսկ նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։ Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019), Ruzanna3 (24.11.2018)

  13. #397
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    2775

    Վահան Տերյան. Որ*պես Լա*յեր*տի որ*դին

    Որ*պես Լա*յեր*տի որ*դին, որ*պես

    Ու*լիս մի՝ թո*ղած եւ հող, եւ տուն,

    Ան*ցա ծո*վեր ու ցա*մաք*ներ ես՝

    Ամեն տեղ օտար եւ անխն*դում:

    Ու հոգ*նած քայ*լով ահա կր*կին

    Վե*րա*դառ*նում եմ հայ*րե*նի հող,

    Դե*պի քա*րե*րըդ ազ*նիվ ու հին,

    Եվ խր*ճիթ*նե*րըդ՝ ահով նիր*հող:



    … Ու կա*րո*տա*կեզ ահա կր*կին

    Վե*րա*դառ*նում եմ, որ առ*հա*վետ

    Ունկն*դիր լի*նեմ քո հին եր*գին

    Եվ լամ, լամ անուշ քո եր*գի հետ…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019), Ruzanna3 (24.11.2018)

  15. #398
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    2775
    ← Եղիշե Չարենց. ԽՈՀ
    Վալերի Բրյուսով. բանաստեղծություններ →
    Կարծես թե դարձել եմ ես տուն. Վահան Տերյան
    04 Փտր

    Կարծես թե դարձել եմ ես տուն,
    Բոլորն առաջվանն է կրկին.
    Նորից դու հին տեղը նստում,
    Շարժում ես իլիկը մեր հին,

    Մանում ու հեքիաթ ես ասում,
    Մանում ես անվերջ ու արագ:
    Սիրում եմ պարզկա քո լեզուն,
    Ձեռներըդ մաշված ու բարակ:

    Նայում եմ, մինչև որ անզոր
    Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
    Նորից ես մանուկ եմ այսօր,
    Դրախտ է նորից իմ հոգում:

    Արևը հանգչում է հեռվում,
    Գետից բարձրանում է մշուշ,
    Հեքիաթըդ անվերջ օրորում,
    Ւլիկըդ խոսում է անուշ…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019), Ruzanna3 (24.11.2018)

  17. #399
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    6177
    Մեջբերում Սյուզ-ի խոսքերից Նայել գրառումը
    ← Եղիշե Չարենց. ԽՈՀ
    Վալերի Բրյուսով. բանաստեղծություններ →
    Կարծես թե դարձել եմ ես տուն. Վահան Տերյան
    04 Փտր

    Կարծես թե դարձել եմ ես տուն,
    Բոլորն առաջվանն է կրկին.
    Նորից դու հին տեղը նստում,
    Շարժում ես իլիկը մեր հին,

    Մանում ու հեքիաթ ես ասում,
    Մանում ես անվերջ ու արագ:
    Սիրում եմ պարզկա քո լեզուն,
    Ձեռներըդ մաշված ու բարակ:

    Նայում եմ, մինչև որ անզոր
    Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
    Նորից ես մանուկ եմ այսօր,
    Դրախտ է նորից իմ հոգում:

    Արևը հանգչում է հեռվում,
    Գետից բարձրանում է մշուշ,
    Հեքիաթըդ անվերջ օրորում,
    Ւլիկըդ խոսում է անուշ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019)

  19. #400
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,292
    Հեղինակության աստիճան
    13085
    No Comments Read More
    Դու կգաս
    Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 03-04-2013
    Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
    Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
    Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

    Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
    Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
    Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

    Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
    Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
    Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

    Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
    Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
    Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 40 45-ից ԱռաջինԱռաջին ... 303839404142 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •