Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ծնող լինելը որպես կյանքի արժեք

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13

    Ծնող լինելը որպես կյանքի արժեք

    <<Առողջությունն ամեն ինչ չէ, բայց ամեն
    ինչ առանց առողջության ոչինչ է…>>
    Սոկրատես

    Ուսումնառությունը լինում է արդյունավետ, եթե այդ գործընթացի գործող անձանց աշխատանքը ուղղված է նույն նպատակին, իրականանում է միաժամանակ և գործող անձանց միջև գործում է փոխօգնությունը: Ուսումնառության գործընթացի գործող անձիք են`ուսուցիչը, աշակերտն և ծնողը:
    Կյանքի արժեքներ են`
    A. նյութական ապահովվածությունը,
    B. սիրած գործ ունենալը,
    C. ազատությունը,
    D. ընտանիք ունենալը,
    E. առողջությունը,
    F. կրթությունը,
    G. հայրենիքը,
    H. առողջ շրջակա միջավայրը:

    Այժմ ծնող լինելը ևս դիտարկենք որպես կյանքի արժեք:
    <<Կարծիքներ ծնող լինելու վերաբերյալ>>

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից avagyan.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2018
    Հասցե
    ք․Աբովյան,3-րդ մկր․շրջ․17/53
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    17
    Ծնող լինել՝ չի նշանակում միայն երեխա ունենալ։ Այն մեծ պատասխանատվություն է պահանջում և երեխայի նկատմամբ, և յուրաքանչյուրս մեր նկատմամբ; Արդի ժամանակներում ծնողները լրիվ համակերպվում են երեխայի պահանջներին և կարծես բաց են թողնում իրենց կարծիքը այս կամ այն հարցի շուրջ։ Սա հետագայում առաջացնում է շատ լուրջ խնդիրներ։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    81
    Ձեզ հետ լիովին համաձայն եմ, ուովհետև ներկայիս սերունդը ավելի ինքնավստահ է գործում, որին մենք ականատես եղանք:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Գյուլնարա (17.05.2018), Մարինա76 (16.05.2018), Միքայելյան Կարինե (17.05.2018), Նվարդ Հովհաննիսյան (19.05.2018)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13
    Պարզվում է, որ կյանքում առողջությունն է ամենակարևոր արժեքը: Եթե կա առողջություն, կլինեն և կյանքի մնացած արժեքները : Ի՞նչ է առողջությունը: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման <<առողջությունը ոչ միայն հիվադությունների և ֆիզիկական արատների բացակայությունն է, այլև լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ>>: Անհատի ինքնազգացողությունը կախված է գենետիկական առանձնահատկությունների և շրջակա միջավայրի փոխազդեցության արդյունքից: Կախված նրանից, թե մարդն ինչպե՞ս է հակազդում միջավայրի անբարենպաստ ազդեցությանը, նրա ինքնազգացողությունը կարող է լավանալ կամ վատանալ: Գոյություն ունի առողջության օբյեկտիվ և սուբյեկտիվ ցուցանիշներ: Սուբյեկտիվ ցուցանիշներից են աշխատունակությունը, ախորժակը, տրամադրությունը, կազմակերպվածությունը և այլն: Օբյեկտիվ ցուցանիշներից են մարմնի զանգվածը,հասակը, կրծքավանդակի շրջագիծը, թոքերի կենսական տարողությունը, անոթազարկը, զարկերակային ճնշումը և այլն:
    Այժմ փորձենք թվարկել առողջության բաղադրիչները`
     Լիարժեք սնունդ,
     Շարժողական ակտիվություն
     Ընտանիք ունենալը
     Անձնական հիգիենա
     Ստեղծագործ աշխատանք
     Դրական հույզեր,
     Սեր մարդկանց նկատմամբ
     Վնասակար սովորություններից զերծ լինել
     Վերարտադրողական առողջություն:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13
    Վնասակար սովորություններից զերծ լինել. Քննարկվում են մարդկային կյանքում տեղ գտած մոլությունները և եզրահանգում, որ վնասակար սովորույթներից ոչ թե պետք է հրաժարվել, այլ անհրաժեշտ է ի սկզբանե այդ սովորույթները չունենալ:/ Վնասակար սովորություններից են ծխելը, ալկոհոլային խմիչքների, տարաբնույթ թմրանյութերի օգտագործումը, համակարգչային խաղերի նկատմամբ հիվանդագին հակվածությունը, ականջակալներով բարձր երաժշտություն լսելը և այլն: Առողջության վրա այս մոլությունների հետևանքներն են հոգեկան և ֆիզիկական կախվածության զարգացումը, գլխուղեղում անդարձելի փոփոխությունները, իմունիտետի թուլացումը, ՄԻԱՎ-ով, վիրուսային հեպատիտով վարակվելու մեծ վտանգը, օրգանիզմի հյուծումը, արատներով երեխաներ ծնվելը:Մոլությունները բացասաբար են ազդում ուսման, աշխատանքի, ընտանեկան փոխհարաբերությունների վրա, մարդը դառնում է անազնիվ հարազատների և առհասարակ շրջապատի նկատմամբ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13
    Քննարկումների արդյունքում, ինձ առաջարկում են փոխել թեմայի անվանումը, ինչ-որ տեղ ես էլ եմ համամիտ, կցանկանամ կարդալ ձեր առաջարկած անվանումները և կատարել համապատասխան փոփոխություններ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    206
    Հեղինակության աստիճան
    37
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Առողջությունն ամեն ինչ չէ, բայց ամեն
    ինչ առանց առողջության ոչինչ է…>>
    Սոկրատես

    Ուսումնառությունը լինում է արդյունավետ, եթե այդ գործընթացի գործող անձանց աշխատանքը ուղղված է նույն նպատակին, իրականանում է միաժամանակ և գործող անձանց միջև գործում է փոխօգնությունը: Ուսումնառության գործընթացի գործող անձիք են`ուսուցիչը, աշակերտն և ծնողը:
    Կյանքի արժեքներ են`
    A. նյութական ապահովվածությունը,
    B. սիրած գործ ունենալը,
    C. ազատությունը,
    D. ընտանիք ունենալը,
    E. առողջությունը,
    F. կրթությունը,
    G. հայրենիքը,
    H. առողջ շրջակա միջավայրը:

    Այժմ ծնող լինելը ևս դիտարկենք որպես կյանքի արժեք:
    <<Կարծիքներ ծնող լինելու վերաբերյալ>>
    Ծնող լինելն, իհարկե, կյանքի մեծագույն արժեք է: Յուրաքանչյուր գիտակից ծնող ձգտում է անել ամեն ինչ, որ իր երեխան մեծանա ընտանիքի, շրջապատի և պետության համար պիտանի մարդ, բայց եկեք չմոռանանք, որ երեխայի դաստիարակության գործում մեծ է նաև շրջապատի ազդեցությունը, որը ոչ միշտ է դրական լինում:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), E. Khachatryan (23.05.2018), Արաքսյա Թևոսյան (22.05.2018), Գյուլնարա (19.05.2018), Էմմա Խաչատրյան (19.05.2018), Ռուզաննա Միրզոյան (24.05.2018)

  15. #8
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    206
    Հեղինակության աստիճան
    37
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկումների արդյունքում, ինձ առաջարկում են փոխել թեմայի անվանումը, ինչ-որ տեղ ես էլ եմ համամիտ, կցանկանամ կարդալ ձեր առաջարկած անվանումները և կատարել համապատասխան փոփոխություններ:
    Առաջարկում եմ թեման վերնագրել` << Ծնողի և շրջապատի ազդեցությունը երեխայի դաստիարակության գործում>>:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018), Lianna Manukyan (19.05.2018), Գյուլնարա (19.05.2018), Ռուզաննա Միրզոյան (24.05.2018), Նարինե Մարկոսյան (20.05.2018)

  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ թեման վերնագրել` << Ծնողի և շրջապատի ազդեցությունը երեխայի դաստիարակության գործում>>:
    Շնորհակալություն շատ հետաքրքիր անվանում է:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018)

  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13
    Առողջ և ստեղծագործ համագործակցությունը նպաստում է արդյունավետ աշխատանքային գործունեությանը։Դպրոցը կարևորում է այս գործընթացը և ամեն ինչ անում վերջինս ամրապնդելու և զարգացնելու համար․ուսումնառությունը լինում է արդյունավետ, եթե այդ գործընթացի գործող անձանց աշխատանքը ուղղված է նույն նպատակին, իրականանում է միաժամանակ, և համագործող անձանց միջև գործում է փոխօգնությունը:
    Ուսումնառության գործընթացի գործող անձինք էին ուսուցիչը, աշակերտը և ծնողը: Ծնողի ամենաերանելի ցանկությունը առողջ սերունդ ունենալն է, այդ պատճառով միջոցառումը սկսվեց՝ առողջ ապրելակերպի գաղտնիքները լուսաբանվելով: Այնուհետև սկսվեց բուռն քննարկում << Ծնող լինելը որպես կյանքի արժեք>> թեմայի շուրջ:
    Օրեցօր դպրոցի հետ համագործակցության շրջանակները ընդլայնվում են և խթանում նորարարական նախաձեռնությունների իրագործմանը։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Anna Melqumyan (20.05.2018)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •