+ Կատարել գրառում
Էջ 50 53-ից ԱռաջինԱռաջին ... 404849505152 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 491 համարից մինչև 500 համարի արդյունքները՝ ընդհանուր 525 հատից

Թեմա: Մեծերը Թումանյանի մասին

  1. #491
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    515
    Հեղինակության աստիճան
    15215
    Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
    Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
    Զ. ԵՍԱՅԱՆ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.01.2019), Քրիստինե Հայ (19.01.2019), Մարիամ Սարգսյան. (03.02.2019), Tatev83 (31.01.2019)

  3. #492
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    6177
    Մեջբերում Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
    Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
    Զ. ԵՍԱՅԱՆ
    Թումանյանական քառյակները գերհզոր անհատի գիտակցության մեջ բեկված մարդկային դրամաներու ողբերգություններ են,հարահոս կյանքի իրոք գերխիտ պատկերներ,որոնցում այդ մեծ ոգեխույզն անձնականի միջոցով քննել է երկնային անքննելին,հավերժ բնության ու մահվան դեմ անզոր անցողիկ մարդու ողբերգությունը,բացահայտել համազգայինն ու համամարդկայինը։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Զարինե Ամիրյան (30.01.2019), Քրիստինե Հայ (19.01.2019)

  5. #493
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,292
    Հեղինակության աստիճան
    13085
    Ես կարդում եմ նրան ու ասում. - Այս հմո՛ւտ, հանճարեղ Լոռեցին
    Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ Հավասար՝ նստել է քեֆի,
    Եվ թաս է բռնել նրանց հետ, Մեծարանք տվել ու առել,
    Ինչպես իր պապերն են արել՝ Իրար հետ խնջույքի նստելիս:
    Եղիշե Չարենց

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քրիստինե Հայ (05.03.2019)

  7. #494
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,292
    Հեղինակության աստիճան
    13085
    Նա մեծ էր հողով, արյունով: Արմատնե~ր ուներ նա հողում:
    Իր երգերը-գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում:
    Հանճարեղ երգերում նրա և իր երկրի արևն էր շողում,-
    Նա մեծ էր հողով, արյունով: Արմատներ ուներ նա հողում: Ե. Չարենց

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #495
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,292
    Հեղինակության աստիճան
    13085
    Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնումես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգուխորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին)ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բանկտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծըցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դաորպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված,որքան տիպական:...Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է`հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:

    Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (30.01.2019), Քրիստինե Հայ (05.03.2019), Մարիամ Սարգսյան. (03.02.2019)

  11. #496
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    7124
    Մեծերը Հովհ.Թումանյանի մասին


    Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

    ***

    Նա մեծ էր հողով, արյունով: Արմատնե~ր ուներ նա հողում:
    Իր երգերը-գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում:
    Հանճարեղ երգերում նրա և իր երկրի արևն էր շողում,-
    Նա մեծ էր հողով, արյունով: Արմատներ ուներ նա հողում:

    Ե.Չարենց

    Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձրունքից այն կողմ չի անցել: Ավ.Իսահակյան
    Վերջին խմբագրող՝ Lusya: 31.01.2019, 00:17:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (01.02.2019), Քրիստինե Հայ (05.03.2019), Մարիամ Սարգսյան. (03.02.2019), Tatev83 (31.01.2019)

  13. #497
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    7124
    Թումանյանից առաջ մենք ամեն ինչ ունեինք և ոչինչ չունեինք, ինչպես որ աստվածային Բանից առաջ ամեն ինչ կար և ոչինչ չկար: Մենք հող ու հայրենիք, բարեկամ և թշնամի, ջանք ու տառապանք, խինդ ու ծիծաղ և անգամ հազարամյա մշակույթ ունեինք՝ բանարվեստի, զարդարվեստի, երգարվեստի մի ամբողջ լեռնաշխարհ, որի վերընթացն իզուր էր լինելու, եթե չպսակվեր իրենով Արարատով: Մավաղորդայնի պես, որպես մաքուր վաղորդայն՝ Թումանյանը ցողվեց այդ ամենի վրա, փռվեց, սփռվեց, բացեց, բացահայտեց այդ ամենն ու իրեն այդ ամբողջի մեջ և հվաքեց այդ ամբողջը իրենով ու իր շուրջը: Այդպես մեկ էլ հայրենիքն է իմաստ ու նշանակություն տալիս իր մեծուփոքրի ջանքին, իր կենդան ու անկենդան գոյին...Հրանտ Մաթևոսյան
    Վերջին խմբագրող՝ Lusya: 31.01.2019, 00:22:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (01.02.2019), Զարինե Ամիրյան (05.03.2019), Քրիստինե Հայ (05.03.2019), Մարիամ Սարգսյան. (03.02.2019), Tatev83 (31.01.2019)

  15. #498
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    7124
    ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ


    Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների բացառիկ ու հազվագյուտ անհատականություններից էր: Նրան անծանոթ մարդուն կարող է չափազանցություն թվալ այն բոլորը, ինչ նրա մասին ասում են: Այդ մարդու մեջ այնքան հմայք կար, որ յուրաքանչյուրը, ում հետ նա սկսում էր խոսել, դառնում էր նրա բարեկամը:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (01.02.2019), Քրիստինե Հայ (05.03.2019), Մարիամ Սարգսյան. (03.02.2019), Tatev83 (31.01.2019)

  17. #499
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    7124
    ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

    Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (01.02.2019), Քրիստինե Հայ (05.03.2019), Tatev83 (31.01.2019)

  19. #500
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:
    Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով:
    ...Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած...
    ԼԵՈ

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (31.01.2019), Ալոյան Գոհար (01.02.2019), Զարինե Ամիրյան (05.03.2019), Քրիստինե Հայ (05.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 50 53-ից ԱռաջինԱռաջին ... 404849505152 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •