+ Կատարել գրառում
Էջ 48 53-ից ԱռաջինԱռաջին ... 384647484950 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 471 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 530 հատից

Թեմա: Մեծերը Թումանյանի մասին

  1. #471
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    934
    Հեղինակության աստիճան
    2580
    Թումանյանը մեծանուն հայ էր, որը դաստիարակել է իր դարաշրջանի մշակութային սերունդը:

  2. #472
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    482
    Հեղինակության աստիճան
    7605
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...»

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  4. #473
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    482
    Հեղինակության աստիճան
    7605
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թումանյանը մեծանուն հայ էր, որը դաստիարակել է իր դարաշրջանի մշակութային սերունդը:
    Հովհաննես Թումանյանի գրական ժառանգության մեջ գեղարվեստորեն արտացոլվել են ոչ միայն նրա ապրած դարաշրջանի դեպքերն ու իրադարձությունները,այլև դրանց հանդեպ ժամանակակցի՝ հանճարամիտ ու գերզգայուն հայի վերաբերմունքն ու գնահատականը:

  5. #474
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի : Վ. Տերյան

  6. #475
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
    Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
    Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
    Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

    * * *

    Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
    Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
    Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
    Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

    * * *

    Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

    * * *

    Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
    Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,
    Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
    Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

    * * *

    Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
    Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
    Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
    Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

    * * *

    Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
    Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
    Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
    Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ սահմանում, է՞ս, թե՞ էն:

  7. #476
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:
    Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով:
    …Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…
    ԼԵՈ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019), Քրիստինե Հայ (05.03.2019)

  9. #477
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
    …Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
    Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
    Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
    ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019), Քրիստինե Հայ (05.03.2019)

  11. #478
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
    …Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019)

  13. #479
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
    …Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019)

  15. #480
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում, նրա մոտ լինում էին զանազան ուղղություններ և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:
    Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:
    Գ. ԼԵՎՈՆՅԱՆ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 48 53-ից ԱռաջինԱռաջին ... 384647484950 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •