+ Կատարել գրառում
Էջ 1 53-ից 1231151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 525 հատից

Թեմա: Մեծերը Թումանյանի մասին

  1. #1
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    931
    Հեղինակության աստիճան
    2569

    Գրառում Մեծերը Թումանյանի մասին

    Հովհաննես Թումանյանի անունն ու գործը հարյուր հիսուն տարուց ավել է, ինչ ի ցույց է դրված հայ մշակութաբանակն կյանքի բոլոր ժամանակների առջև: Պատմությունն ու անցյալի մեծություններն իրենց հերթին են ստուգում նրան, հետագա ժամանակներն ու սերունդներն՝ իրենց: Իր կյանքի օրոք իսկ դասականների շարքն անցած լինելով՝ Թումանյանն այս տեսակետից անընդհատ ենթարկվել է վերագնահատության:

    25-ամյա Թումանյանն արդեն «Բանաստեծությունների» երկու հատորի՝ 1890, 1892 հեղինակ էր և հայտնի գրական անուն: Հետագա երեք տասնամյակները նրա փառքի տարիներն էին: Իսկ հետմահու հաստատվեց նրա անմահությունը:
    Վերջին խմբագրող՝ manush: 04.06.2018, 13:42:

  2. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (15.05.2018), Anna muradyan (09.11.2018), E. Khachatryan (03.08.2018), Fira (30.05.2018), Firafine (18.06.2018), Heghin (16.06.2018), Lianna Manukyan (06.08.2018), Narine. (15.05.2018), Nelli Antonyan (12.01.2019), Ստեփանյան Նելլի (15.05.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անահիտ Պետրոսյան (14.10.2018), Անժելա Ալավերդյան (14.11.2018), Անժելա Աղայան (21.07.2018), Աննա Սողոմոնյան (02.06.2018), Անուշ Հովհաննիսյան (26.05.2018), ԱՆՆԱ Ս (02.06.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.05.2018), Գրիգորյան Մարգարիտա (18.05.2018), Զարինե Ամիրյան (12.01.2019), Էլեոնորա Հովհաննիսյան (17.05.2018), Լիլիթ Վարդանյան (02.07.2018), Լիլիթ Հակոբջանյան (22.02.2019), Ռուզան Գրիգորյան (18.06.2018), Ելիզավետա Ղուկասյան (15.08.2018), Մարգարյան Նաիրա (15.05.2018), Մարինա76 (17.05.2018), Մինասյան Նորա (15.05.2018), Միքայելյան Կարինե (20.05.2018), Ջ.Գրիգորյան (13.03.2019), Հասմիկ Արամյան (15.05.2018)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    7187
    Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով:

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    931
    Հեղինակության աստիճան
    2569
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովհաննես Թումանյանի անունն ու գործը հարյու հիսուն տարուց ավելի է, ինչ ի ցույց է դրված հայ մշակութաբանակն կյանքի բոլոր ժամանակների առջև:Պատմությունն ու անցյալի մեծություններն իրենց հերթին են ստուգում նրան , հետագա ժամանակներն ու սերունդներն՝ իրենց: Իր կյանքի օրոք իսկ դասականների շարքն անցած լինելով ՝ Թումանյանն այս տեսակետից անընդհատ ենթարկվել է վերագնահատության :
    25- ամյա Թումանյանըն արդեն «Բանաստեծությունների» երկու հատորի ՝1890,1892 հեղինակ էր և հայտնի գրական անուն: Հետագա երեք տասնամյակները նրա փառքի տարիներն էին: Իսկ հետմահու հաստատվեց նրա անմահությունը:
    20-րդ դարի սկիզբը հայ հոգևոր զարթոնքի երկրորդ ոսկեդարն է: Գրական մշակութային ուղղությունների և հեղինակավոր անունների ինչպիսի՜ շքեղ հրավառություն՝ հավասարապես հայ կյանքի թե՛ արևելյան, թե՛ արևմտյան հատվածներում: Թումանյանը նրանցից էր նրանց մեջ, նրանց կողքին, բայց այլ է նրա գնահատության չափն ու չափանիշները:
    Վերջին խմբագրող՝ manush: 04.06.2018, 13:43:

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    848
    Հեղինակության աստիճան
    24065
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովհաննես Թումանյանի անունն ու գործը հարյու հիսուն տարուց ավելի է, ինչ ի ցույց է դրված հայ մշակութաբանակն կյանքի բոլոր ժամանակների առջև:Պատմությունն ու անցյալի մեծություններն իրենց հերթին են ստուգում նրան , հետագա ժամանակներն ու սերունդներն ՝ իրենց:Իր կյանքի օրոք իսկ դասականների շարքն անցած լինելով ՝ Թումանյանն այս տեսակետից անընդհատ ենթարկվել է վերագնահատության :
    25- ամյա Թումանյանըն արդեն <<Բանաստեծությունների >>երկու հատորի ՝1890,1892 հեղինակ էր և հայտնի գրական անուն :Հետագա երեք տասնամյակները նրա փառքի տարիներն էին: Իսկ հետմահու հաստատվեց նրա անմահությունը:
    Թումանյանի պալատում
    Ով որ քեֆի չի նստել,
    Նա չի տեսել դեռ խնդում,
    Աշխարհ չի տեսել:

    Թումանյանի պալատում
    Կըգտնես, ով մարդ,
    Անուշ,Արփի-արբեցում,
    Եվ վարդ, և Նվարդ...

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,443
    Հեղինակության աստիճան
    34120
    1869 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին
    Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,
    Դժվար է ասել:
    Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
    Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
    Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում....
    Նա հետո պիտի դառնա պատանի
    Եվ երիտասարդ և այր իմաստուն:
    Անբախտ Մարոյին լացով սպանի,
    Մեր հառաչանքը հասցնի Աստծուն:
    Սարոյի նանը պիտի ողբ ասի:
    Մսրա զորքի հետ Դավիթը խոսի:
    Գիքորը կանչի՝ էստի համեցեք:
    Նա պիտի երգի ինչ է կամեցել
    Իր մոխրակալած հրակեզ հոգին:
    Եվ որքան տրտուն, այնքան կենսագին,
    Տարիներ հետո նա պիտի դառնա
    Մի ժողովրդի ազնիվ կենսագիր:

  10. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    931
    Հեղինակության աստիճան
    2569
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    20րդ դարի սկիզբը հայ հոգևոր զարթոնքի երկրորդ ոսկեդարն է:Գրական մշակութային ուղղությունների և հեղինակավոր անունների ինչպիսի ՜շքեղ հրավառություն՝ հավասարապես հայ կյանքի թե՛ արևելյան՛,թե՛ արևմտյան հատվածներում:Թումանյանը նրանցից էր նրանց մեջ ,նրանց կողքին , բայց այլ է նրա գնահատության չափն ու չափանիշները:
    Հարգելի՛ Նելլի Ստեփանյան. շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու, թեման ուսանելի դարձնելու համար .
    Թումանյանի գնահատողների ու վերագնահատողների մեջ էին դարասկզբի երկու նշանավոր անունները՝ Վահան Տերյանն ու Եղիշե Չարենցը : 1908ին հանդիպելով Թումանյանին՝ Տերյանը պիտի զարմացած գրեր.
    <<Ինչ որ գյոթեական բան կար նրա մեջ : Գուցե հասա՞կը ,կամ հենց այն հանդարտ պարզությու՞նը - չգիտեմ>>:
    Վերջին խմբագրող՝ Քրիստինե Հայ: 27.08.2018, 21:55:

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    931
    Հեղինակության աստիճան
    2569
    Հարգելի՛Մինասյան Նորա. շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու, հետաքրքիր և ուսանելի դարձնելու համար.
    Տերյանը պիտի հայտարարեր .<<Հովհ. Թումանյանը ստեղծել է իր սեփական երկերը մեր պոեզիայի մեջ :Նա արդեն վարպետ է ամեն կողմով , մեծ գեղարվեստագետ և ժողովրդական հոգու իմաստուն ու վսեմ թանգարան : Նա կանգնած է իր հատուկ ճանապարհի վրա , որ լի է գեղարվեստական հրաշալիքներով,սակայն նա կմնա իբրև մի ունիկում , նրա ճանապարհը չի լինլու ապագա հայ պոեզիայի ճանապարհը>>:
    Վերջին խմբագրող՝ Քրիստինե Հայ: 27.08.2018, 21:55:

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    931
    Հեղինակության աստիճան
    2569
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    1869 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին
    Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,
    Դժվար է ասել:
    Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
    Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
    Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում....
    Նա հետո պիտի դառնա պատանի
    Եվ երիտասարդ և այր իմաստուն:
    Անբախտ Մարոյին լացով սպանի,
    Մեր հառաչանքը հասցնի Աստծուն:
    Սարոյի նանը պիտի ողբ ասի:
    Մսրա զորքի հետ Դավիթը խոսի:
    Գիքորը կանչի՝ էստի համեցեք:
    Նա պիտի երգի ինչ է կամեցել
    Իր մոխրակալած հրակեզ հոգին:
    Եվ որքան տրտուն, այնքան կենսագին,
    Տարիներ հետո նա պիտի դառնա
    Մի ժողովրդի ազնիվ կենսագիր:
    Հարգելի ՛ Նաիրա. շնորհակալ եմ թեման քննարկելու , ուսանելի դարձնելու համար, ինչպես Չարենցն է ասել .<<Այս հմու՜տ ,հանճարեղ Լոռեցին Հոմերի , Գյոթեի հետ մի օր՝ հավասար ՝նստել է քեֆի >>:
    Վերջին խմբագրող՝ Քրիստինե Հայ: 27.08.2018, 21:56:

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    931
    Հեղինակության աստիճան
    2569
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛Մինասյան Նորա. շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու, հետաքրքիր և ուսանելի դարձնելու համար.
    Տերյանը պիտի հայտարարեր .<<Հովհ. Թումանյանը ստեղծել է իր սեփական երկերը մեր պոեզիայի մեջ :Նա արդեն վարպետ է ամեն կողմով , մեծ գեղարվեստագետ և ժողովրդական հոգու իմաստուն ու վսեմ թանգարան : Նա կանգնած է իր հատուկ ճանապարհի վրա , որ լի է գեղարվեստական հրաշալիքներով,սակայն նա կմնա իբրև մի ունիկում , նար ճանապարհը չի լինլու ապագա հայ պոեզիայի ճանապարհը>>:
    Իսկ 1915 -ին Թումանյանի դուստր Նվարդին հղած նամակում պիտի ավելացներ.<<...Թումանյանի գրած ամեն մի տողը ինձ համար հետաքրքրող է և նշանակալից ,թեև իբրև պոետ ես ինձ միանգամայն օտար եմ զգում նրան, այսինքն նրա պաֆոսը իմ պաֆոսը չէ՝ ես նրա երկրպագուն եմ և սրրում եմ, բայց նրա աշխարհը իմ աշխարհը չէ (հուսով եմ , սխալ չեք ըմբռնի ինձ- սրանով ես չեմ ուզում ժխտել նրա մեծությունն ու նշանակությունը, հասկանում եք ինձ , նույնը կարող էի ասել , օրինակ , մի Շեքսպիրի մասին):Ինչևէ, սա երկար բան է...>>:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Fira (30.05.2018), Nelli Antonyan (12.01.2019), Ստեփանյան Նելլի (16.05.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Ա․Ա․Ա․ (13.01.2019), Աննա Սողոմոնյան (02.06.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.05.2018), Զարինե Ամիրյան (12.01.2019), Մարգարյան Նաիրա (15.05.2018), Հասմիկ Արամյան (15.05.2018)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    716
    Հեղինակության աստիճան
    1855
    ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ

    ՆԱԽԵՐԳԱՆՔ


    Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք

    Թափառական աշուղին,

    Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,

    Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։


    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում

    Մեր ծնընդյան փուչ օրից,

    Հերթով գալիս, անց ենք կենում

    էս անցավոր աշխարհից։


    Անց են կենում սեր ու խընդում,

    Գեղեցկություն, գանձ ու գահ,

    Մահը մերն է, մենք մա հինը,

    Մարդու գործն է միշտ անմահ։


    Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

    Որ խոսվում է դարեդար,

    Երնե՜կ նըրան, որ իր գործով

    Կապրի անվերջ, անդադար:


    Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

    Անե՜ծք նըրա չար գործքին,

    Որդիդ լինի, թե հերն ու մեր,

    Թե մուրազով սիրած կին։

  20. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Fira (30.05.2018), Ստեփանյան Նելլի (16.05.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Ա․Ա․Ա․ (13.01.2019), Աննա Սողոմոնյան (02.06.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.05.2018), Զարինե Ամիրյան (12.01.2019), Քրիստինե Հայ (15.05.2018), Մարգարյան Նաիրա (15.05.2018), Մարինա76 (06.06.2018), Միքայելյան Կարինե (20.05.2018), Ջ.Գրիգորյան (13.03.2019), Հասմիկ Արամյան (15.05.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 53-ից 1231151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •