+ Կատարել գրառում
Էջ 2 53-ից ԱռաջինԱռաջին 12341252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 530 հատից

Թեմա: Մեծերը Թումանյանի մասին

  1. #11
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2018
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    784
    Թումանյանը հայ մարդու շուրթերին է, քիչ կլինեն հայեր, որ առօրյա խոսքի ու զրույցի մեջ, ուրախության կամ տխրության ժամին չմտաբերեն նրան, պատեհ առիթով մեջ չբերեն նրա մի որևէ քառյակը կամ մի դարձվածք ուրևէ գրվածքից:
    Հայը իր ազգային բանաստեղծին ծանոթ է աշակերտական նստարանից, նույնիսկ ավելի վաղ, երբ դեռ կարդալ էլ չգիտեր ու լսում էր ավագների ընթերցումով: Գրվածքներից շատ շատերը հասնում են նրան ուրիշ արվեստների միջնորդությամբ ևս՝ օպերա, ներկայացումներ, կինոնկարներ, երաժշտության և նկարչության գործեր:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Աննա Սողոմոնյան (02.06.2018), Քրիստինե Հայ (15.05.2018), Մարգարյան Նաիրա (15.05.2018)

  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2018
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    784
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ 1915 -ին Թումանյանի դուստր Նվարդին հղած նամակում պիտի ավելացներ.<<...Թումանյանի գրած ամեն մի տողը ինձ համար հետաքրքրող է և նշանակալից ,թեև իբրև պոետ ես ինձ միանգամայն օտար եմ զգում նրան, այսինքն նրա պաֆոսը իմ պաֆոսը չէ՝ ես նրա երկրպագուն եմ և սրրում եմ, բայց նրա աշխարհը իմ աշխարհը չէ (հուսով եմ , սխալ չեք ըմբռնի ինձ- սրանով ես չեմ ուզում ժխտել նրա մեծությունն ու նշանակությունը, հասկանում եք ինձ , նույնը կարող էի ասել , օրինակ , մի Շեքսպիրի մասին):Ինչևէ, սա երկար բան է...>>:
    «Գրականությունը, - գրել է Թումանյանը, -ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերը ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին և ձգտում է կյանքում ստեղծել մարդու վեհ ու վսեմ, մաքուր ու անաղարտ պատկերը՝ կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից»:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Քրիստինե Հայ (15.05.2018), Մարգարյան Նաիրա (15.05.2018)

  5. #13
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    716
    Հեղինակության աստիճան
    1856
    «Անուշ» պոեմը կարդալով՝ կարող ենք լրիվ պատկերացում կազմել ժամանակի բարքերի և սովորույթների մասին: Անուշն իր ժամակաշրջանի համեմատ բավականին համարձակ աղջիկ էր, նա համարձակվում էր հանդիպել չոբան Սարոյի հետ, խոսել զրուցել նրա հետ, իսկ այնուհետև վերադառնում էր տուն և խաբում էր մորը՝ զանազան ստեր հորինելով: Նա ուներ նաև եղբայր՝ Մոսին: Անուշը նաև սնոտիապաշտ էր՝ ինչպես և իր ժամանակի բոլոր կանայք: Նա Համբարձման տոնին վիճակ հանելիս հանեց «վատ թուղթ» և դա պատճառ դարձավ, որ նա մտածի, թե իքն ամենադժբախտն է և թե իր ճակատագիրը խեղվելու է: Նա միանգամից հիշեց նաև, որ իրեն անիծել են, քանի որ նրա մայրը հաց չէր տվել պառավ դերվիշին և դառը մտքերը սկսեցին պատել նրա միտքը:
    Վերջին խմբագրող՝ Քրիստինե Հայ: 28.05.2018, 16:46:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Աննա Սողոմոնյան (02.06.2018), Քրիստինե Հայ (15.05.2018), Մարգարյան Նաիրա (15.05.2018)

  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2018
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    784
    Մեջբերում Հասմիկ Արամյան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Գրականությունը, - գրել է Թումանյանը, -ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերը ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին և ձգտում է կյանքում ստեղծել մարդու վեհ ու վսեմ, մաքուր ու անաղարտ պատկերը՝ կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից»:
    Գրականության հասարակական նշանակության այս ճշմարտացի և խոր հումանիստական տեսությանը միանգամայն հարազատ՝ Թումանյանի ամբողջ ստեղծագործությունը շնչում է այս մեծ ու ազնիվ գաղափարով: Մեծ բանաստեղծի աննախադեպ ժողովրդայնությունը պայմանավորված է այն բանով, որ նա, միշտ գտնվելով պոետիկական ինքնատիպ ու գեղեցկագույն ձևեր, կյանքի ու մարդկանց վրա դրականապես ներգործելու, նրանց կյանքի առաջընթացի համար իր հերոսների մեջ մարմնավորեց ժողովրդի ազնիվ ու հերոսական ոգին, իմաստուն խոհերն ու լավատեսությունը, կենսական առողջ ձգտումներն ու երազանքները:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Աննա Սողոմոնյան (02.06.2018), Քրիստինե Հայ (15.05.2018), Մարգարյան Նաիրա (15.05.2018)

  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2018
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    784
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛Մինասյան Նորա. շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու, հետաքրքիր և ուսանելի դարձնելու համար.
    Տերյանը պիտի հայտարարեր .<<Հովհ. Թումանյանը ստեղծել է իր սեփական երկերը մեր պոեզիայի մեջ :Նա արդեն վարպետ է ամեն կողմով , մեծ գեղարվեստագետ և ժողովրդական հոգու իմաստուն ու վսեմ թանգարան : Նա կանգնած է իր հատուկ ճանապարհի վրա , որ լի է գեղարվեստական հրաշալիքներով,սակայն նա կմնա իբրև մի ունիկում , նար ճանապարհը չի լինլու ապագա հայ պոեզիայի ճանապարհը>>:
    «Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր տոհմիկ երգով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ: Եվ ինչպես ստեղծող բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը»- Ավետիք Իսահակյան:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Քրիստինե Հայ (15.05.2018), Մարգարյան Նաիրա (15.05.2018)

  11. #16
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    716
    Հեղինակության աստիճան
    1856
    Թումանյանն իմ կարծիքով ազգային գրող է՝ ազգային բառիս բուն իմաստով: Նրա բոլոր ստեղծագործություններն արտացոլում են ազգայինը՝ սկսած հեքիաթներից, վերջացրած պոեմներով: Նա մեր հայ գրողներից միակն է, ում կենսագրականը արտացոլում է հայի բնավորությունն ու մենտալիտետը: Թումանյանն ինձ համար հետաքրքիր գրող է, եթե անգամ հետաքրքրությամբ չկարդաս նրա ստեղծագործությունները, ապա զուտ քո արմատների և ավանդույթների մասի տեղեկությունները քեզ պետք է հետաքրքրեն, քանի որ ուրիշ ոչ մի գրող չի անդրադառնում դրանց: Դա նաև կարելի է համարել ազգի պահպանման գործոն: Ինձ Թումանյանի ստեղծագործությունները հետաքրքրել են հենց դրա համար, ես հենց դրանց միջոցով ծանոթացա հայերի շատ ավանդույթներին, որոնք այսօր անգամ ծիծաղելի են թվում:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Աննա Սողոմոնյան (02.06.2018), Քրիստինե Հայ (15.05.2018), Մարգարյան Նաիրա (15.05.2018)

  13. #17
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    934
    Հեղինակության աստիճան
    2580
    Շնորհակալություն հարգելի Աննա . թեման հետաքրքիր դարձնելու համար.
    Նա մեծ էր հողով, արյունով: -Արմատներ ուներ նա հողում:
    Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքով էր ողողում:
    Հանճարեղ երգերում նրա և իր երկրի արևն էր շողում,-
    Նա մեծ էր հողով, արյունով: - Արմատներ ուներ նա հողում:
    (Ե. Չարենց)
    Վերջին խմբագրող՝ Քրիստինե Հայ: 27.08.2018, 21:58:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Աննա Սողոմոնյան (02.06.2018), Քնարիկ Հ. (15.05.2018)

  15. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    716
    Հեղինակության աստիճան
    1856
    Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Քրիստինե Հայ (15.05.2018)

  17. #19
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    934
    Հեղինակության աստիճան
    2580
    Մեջբերում Հասմիկ Արամյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրականության հասարակական նշանակության այս ճշմարտացի և խոր հումանիստական տեսությանը միանգամայն հարազատ՝ Թումանյանի ամբողջ ստեղծագործությունը շնչում է այս մեծ ու ազնիվ գաղափարով: Մեծ բանաստեղծի աննախադեպ ժողովրդայնությունը պայմանավորված է այն բանով, որ նա, միշտ գտնվելով պոետիկական ինքնատիպ ու գեղեցկագույն ձևեր, կյանքի ու մարդկանց վրա դրականապես ներգործելու, նրանց կյանքի առաջընթացի համար իր հերոսների մեջ մարմնավորեց ժողովրդի ազնիվ ու հերոսական ոգին, իմաստուն խոհերն ու լավատեսությունը, կենսական առողջ ձգտումներն ու երազանքները:
    Շնորհակալությու հարգելի ՛ Հասմիկ. թեմայի քննարկմանը մասնակցելու համար.
    Հազար ութ հարյուր վաթսունինը թվին
    Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
    Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, - Դժվար է ասել:
    Սակայն այդ թվին մայր Հայաստանի
    Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
    Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում:
    Նա հետո պիտի դառնա պատանի,
    Ե´վ երիտասարդ, և´ այր իմաստուն,
    Անբախտ Սարոյին լացով սպանի,
    Մեր հառաչանքը հասցնի Աստծուն… (Պ. Սևակ)

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Աննա Սողոմոնյան (02.06.2018)

  19. #20
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    716
    Հեղինակության աստիճան
    1856
    Նա մեծ էր հողով, արյունով: Արմատնե~ր ուներ նա հողում:
    Իր երգերը-գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում:
    Հանճարեղ երգերում նրա և իր երկրի արևն էր շողում,-
    Նա մեծ էր հողով, արյունով: Արմատներ ուներ նա հողում

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (03.08.2018), Տոնոյան Գրետա (11.06.2018), Աննա Սողոմոնյան (02.06.2018), Քրիստինե Հայ (28.05.2018)

+ Կատարել գրառում
Էջ 2 53-ից ԱռաջինԱռաջին 12341252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •