Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2101112
Ցույց են տրվում 111 համարից մինչև 119 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Հայ անվանի գիտնականներ

  1. #111
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    196
    Հեղինակության աստիճան
    1652
    Չարլի Փափազյանը «Տնային գարեջրագործության լիակատար հաճույքը» («The Complete Joy of Homebrewing») գրքի հեղինակն է՝ գիրք, որը ոգեշնչել է տնային արտադրողներին Միացյալ Նահանգների տարածքով մեկ՝ հանգեցնելով տնային գարեջրագործության ոլորտի հեղափոխությանը։

    Փափազյանը մեծացել է Նյու Ջերսիում, հետո տեղափոխվել է Կոլորադո, որտեղ սկսել է զբաղվել տնային գարեջրագործությամբ։ Այնտեղ էլ նա հեղինակել է իր հայտնի գիրքը, որն առաջին անգամ տպագրվել է 1984 թվականին, իսկ հետագայում՝ մի քանի անգամ վերահրատարակվել։ Դրա ազդեցությունը շոշափելի է մնում նույնիսկ տասնամյակներ անց, երբ հերթով շուկա են մտնում այն բազմաթիվ գարեջրագործները, որոնցից շատերը սեփական արտադրությունն սկսել էին Փափազյանի գրքով, իրենց ավտոտնակներում։ Այսօր մասնավոր գարեջրատները լիովին վերափոխել են ամերիկյան գարեջրային արտադրության պատկերը, իսկ նրանցից շատերն իրենց ծագումը հասցնում են մինչեւ Փափազյանն ու նրա գիրքը։

    Իր գրքով միլիոնավոր մարդկանց ոգեշնչելուց բացի, Փափազյանը հիմնել է նաեւ Գարեջրագործների ասոցիացիան՝ կազմակերպություն, որ ստեղծվել է մասնավոր գարեջրագործությունն առաջ մղելու նպատակով։ Նա համահիմնադրել է նաեւ Միացյալ Նահանգների խոշորագույն գարեջրային փառատոնը՝ Ամերիկայի գարեջրի մեծ փառատոնը (GABF)։ Փափազյանը շարունակում է ներգրավված լինել այդ արհեստի աշխարհում, գրել է մի քանի գիրք եւս, տպագրում է հոդվածներ՝ ներառյալ հատուկ գարեջրագործների համար իր կողմից հիմնադրված «Zymurgy» պարբերականում։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (27.07.2018), Heghin (04.08.2018), naramartirosyan (27.07.2018), Ստեփանյան Նելլի (28.07.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (08.08.2018), Մարգարյան Նաիրա (21.07.2018), Մինասյան Նորա (04.08.2018)

  3. #112
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    699
    Մեջբերում Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Շիրակացին աստծու գոյության տիեզերաբանական ապացուցման կողմնակից է. անճանաչելի աստվածային էությունը ճանաչվում է արարված աշխարհի ճանաչման միջոցով: Անանիա Շիրակացու կարծիքով Աստված ստեղծել է ոչ թե աշխարհի ողջ բազմազանությունը, այլ 4 տարրերը (հուր, օդ, հող, ջուր), որոնցից յուրաքանչյուրը օժտված է զույգ որակներով, և որոնց փոխազդեցությունը ընկած է նյութական աշխարհի առաջացման ու զարգացման հիմքում: Շիրակացին տարրերը և որակները քննում է ֆիզիկական և տիեզերաբանական առումով, դիտարկման տիեզերաբանական կտրվածքով հանգում տիեզերքի կառուցվածքի պրոբլեմին:
    Շիրակացու մոտ գիտական գրականությունը ինքնանպատակ չէր: Երբ հայրենիքին վտանգ էր սպառնում, նա եղել է բյուզանդական զավթիչների դեմ ազատագրական պայքարի մասնակիցներից մեկը: Զինվոր հայը կռվում էր հայրենիքի համար սրով, իսկ գիտնական հայրենասերը՝ գրչով:



    Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան https://lib.armedu.am/profile/10776/...e_created/desc

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (27.07.2018), Heghin (28.07.2018), Ստեփանյան Նելլի (28.07.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (08.08.2018)

  5. #113
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    735
    Հեղինակության աստիճան
    2467
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 7006 Վիկտոր Համբարձումյան
    Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ Նա հեղինակն է տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952), որը թարգմանված է բազմաթիվ լեզուների։ 1931-ից դասախոսություններ է կարդացել Լենինգրադի համալսարանում։ 1934-ին Լենինգրադի համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչև 1947 թ.։ 1939-1941 թթ. եղել է Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940-ից՝ նույն համալսարանի գիտական պրոռեկտորը։ 1941-1943-ը եղել է Լենինգրադի համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը Ելաբուգայում։ 1944-ին աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնում Երևանի համալսարանում։ Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Լենինգրադում և Բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով էր, հեղինակ աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։

    ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՏԱԿԸ

    <<... Կտակում եմ.
    Ինձ հաջորդող սերունդնեւին, թոռներիս, ծոռներիս, և այլն,տիրապետել հայոց լեզվին:Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինել հայերեն, անկախ նրանից, ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը:Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:
    Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
    Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:
    Գիտցիր, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
    Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
    Դա նշանակում է , որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:
    29.8.1994>>:

    Վիկտոր Համբարձումյանի կտակը <<Հայոց լեզվին տիրապետելու մասին>> ուղղված է ոչ միայն իր թոռներին ու ծոռներին, այլև հայ ժողովրդի գալիք սերունդներին, որտեղ էլ նրանք լինեն՝ Հայաստանում թե սփյուռքում:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #114
    Սկսնակ մասնակից Ն. Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2013
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Yenikolopov_nikolay.jpgԵնիկոլոպով Նիկոլայ Սերգեյի
    Ծնվել է 1924թ. Մարտի 13-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ստեփանակերտ քաղաքում:
    Աշխատանքային գործունեություն
    1946-1981թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող:
    1953-1993թթ.՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի դասախոս:
    1982թ.՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի բարձր ամրության պոլիմերային համակարգերի ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
    1981-1993-թթ.՝ Սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի տնօրեն:
    1968-1993թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր և տեխնիկական քիմիայի բաժանմունքին կից բարձրամոլեկուլային միացությունների գծով գիտական խորհրդի նախագահ:
    1972-1993թթ.՝ Ռուսաստանի գիտության և տեխնիկայի կոմիտեին կից ժողովրդական տնտեսության մեջ պոլիմերների օգտագործման գիտխորհրդի նախագահ:
    Ձեռքբերումներ
    1960թ.՝ քիմիական գիտությունների դոկտոր:
    1961թ.՝ պրոֆեսոր:
    1966թ.՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:
    1976թ.՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս:
    1966թ.՝ ԽՍՀՄ հայտնագործությունների և գյուտերի պետական կոմիտեի դիպլոմ:
    1980թ., 1981թ.՝ Լենինյան շքանշան:
    1984թ.՝ Խորհրդային Միության պատվավոր քիմիկոս:
    1984թ.՝ Վ.Ա. Կարգինի անվան շքանշան:
    1984թ.՝ Զինաթափման միջազգային ընկերության «Ոսկե գայլ» շքանշան:
    Այլ շքանշաններ ու մեդալներ:
    ԽՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ կոմիտեների ու կազմակերպությունների անդամ:
    Այլ
    Աշխատանքները վերաբերում են ածխաջրածինների օքսիդացման շղթայական և իոնային պոլիմերման ռեակցիաների կինետիկայի ու մեխանիզմի, մակրոմոլեկուլների առաջացման ու փոփոխման վրա ֆիզիկական տարբեր ազդակների ներգործության ուսումնասիրությանը։
    Նիկողայոս Ենիկոլոպյանը մշակել է այլասերված֊ ճյուղավորված պրոցեսների քանակական տեսության հիմունքները և հաստատել պարզագույն ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմը։
    1961թ. հայտնաբերել է աճող շղթաների ակտիվ կենտրոնների և մակրոմոլեկուլների օղակների փոխազդեցությունից առաջացող շղթայի փոխանցման նոր ակտ՝ շղթայի կտրատումով, ինչի համար արժանացել է ԽՍՀՄ-ի հայտնագործությունների և գյուտերի պետական կոմիտեի դիպլոմի։
    Ստեղծել է պինդֆազային անիզոտրոպ պոլիմերման տեսությունը և հայտագործել (1966) բարձր ճնշման և սահքի ձևախախտման պայմաններում օրգանական նյութերի պինդֆազային պոլիմերման օրինաչափությունը:
    Մշակել է լցոնված պոլիմերային նյութերի ստացման ժամանակակից տեխնոլոգիա, որով հնարավոր է դարձել ստեղծել բարձրակայուն և կառուցվածքային բարձրամոդուլային պոլիմերային նյութերի նոր դաս:
    1981թ. հայտնագործել է պինդ մարմինների առաձգական ձևախախտմամբ քայքայման, ճնշման տակ պոլիմերային դիէլեկտրիկների էլեկտրահաղորդիչ մասնիկներից էլեկտրոնների ներարկման խթանման երևույթը:
    Պոլյար հետերոցիկլավոր մոնոմերների պոլիմերման դեպքում ցույց է տվել բարձրամոլեկուլային միացության մասնակցությունը պոլիմերման բոլոր տարրական ակտերում, իսկ պինդ ֆազում ընթացող պոլիմերման համար հայտնաբերել է սողքային մեխանիզմ։ Պոլիմերման վերաբերյալ Նիկողայոս Ենիկոլոպյանի ստեղծած տեսությունը հնարավորություն է տալիս որոշել ելային պոլիմերի մոլեկուլակշռային բաշխումը ըստ դեստրուկցիայի կինետիկայի։
    Հեղինակ 1300 գիտական աշխատության և մենագրության, 30 հայտնագործության և արտոնագրի։ Նիկողայոս Ենիկոլոպյանի աշխատանքները արտոնագրված են 10 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։
    Մահացել է 22.01.1993թ-ին Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (06.08.2018), Վ. Հովհաննիսյան (06.08.2018), Սեդա1 (06.08.2018), Ստեփանյան Նելլի (10.09.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (08.08.2018), Հեղնար Աղբյուր (14.09.2018)

  9. #115
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    479
    Հեղինակության աստիճան
    1791
    Շնորհակալ եմ կատարած գրառումների համար: Հայ անվանի գիտնականների անձնվիրական կատարած աշխատանքը մեծ ներդրումներ ունի գիտության մեջ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #116
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    927
    Հեղինակության աստիճան
    4831
    Հրաչյա Աճառյան (1876-1953)


    Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876 մարտի 8-ին Կ.Պոլսի Սամաթիա թաղամասում: Տեղի հայկական Կեդրոնական վարժարանում սովորելուց հետո բարձրագույն կրթություն է ստացել Փարիզի Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է նշանավոր հայագետ Անտուան Մեյեին, և Ստրասբուրգում: 1898–1923 թթ-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի դպրոցներում, 1923 թ-ից՝ Երևանի պետական համալսարանում: Մահացել է 1953թ. Երևանում:Աճառյանը հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության գիտաճյուղերի հիմնադիրն է: Հեղինակ է մոտ 200 աշխատությունների. նրա ուսումնասիրությունները վերաբերում են հայերենագիտության գրեթե բոլոր բնագավառները: Նրա բարբառագիտական կարևորագույն աշխատություններից են «Հայ բարբառների դասակարգումը» (1909 թ.), «Հայ բարբառագիտությունը» (1911 թ.), «Հայերեն գավառական բառարանը» (1913 թ.): Աճառյանը հայ բարբառների գիտական դասակարգման հեղինակն է: Հայ բառարանագրության կոթողային նմուշ է նրա «Հայերեն արմատական բառարանը» (հհ 1-7, 1926–35 թթ., հհ 1-4, 1971–79 թթ., 2-րդ հրատարակություն): Հեղինակ է խիստ արժեքավոր մի շարք հայագիտական աշխատությունների` «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (հհ 1-6, 1952–71 թթ.) բազմահատորյակ, «Հայոց անձնանունների բառարան» (հհ 1-5, 1942–62 թթ., Ներածություն, 1955 թ.), «Հայոց լեզվի պատմություն» (հհ 1-2, 1940–51 թթ.) և այլն: Հետազոտություններ է նվիրել Մ. Մաշտոցի կյանքին ու գործունեությանը, հայոց գրերին («Ս. Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը» (1907 թ.), «Հայոց գրերը» (1928 թ.)): Կազմել է հայոց հին ձեռագրերի ցուցակներ:Հայկական գիտական համագործակցությունը, մեծապես կարևորելով մեծանուն հայ գիտնականի հայագիտական ժառանգության ներկայացումը համացանցում, առաջինն է հրապարակել Հ. Աճառյանի մի քանի կարևոր աշխատությունների էլեկտրոնային տարբերակները` «Հայերեն արմատական բառարանը», «Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկը, «Քննութիւն Ղարաբաղի բարբառին» աշխատությունը, «Հայերէն գաւառական բառարանը», Աճառյանի տպագրված և անտիպ աշխատությունների մատենագիտությունը:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #117
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    927
    Հեղինակության աստիճան
    4831
    Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյան. կենսագրություն

    Ծնվել է 1857 թ.-ի Օգոստոսի 27 -ին Իտալիայի Տրիեստ քաղաքում Հակոբ Չամիչյանի և Կարոլինա Գեցցոյի ընտանիքում, որոնք 1850 -ին Ստամբուլից տեղափոխվել էին Տրիեստ: Լինելով հայազգի ընտանիքի որդի նա հպարտանում էր իր ծագմամբ և ժառանգությամբ: Չամիչյանների ընտանիքի հիմնադիր է համարվում 18-րդ դարի մեծանուն հայազգի պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածագետ և մանկավարժ Միքայել (Միշել) Աբրահամի Չամիչյանը, ով հանդիսանում էր Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (Նրա մասին ևս կարելի է կարդալ ՀՍՀ -ից):Լուիջի Չամիչյանն իր դպրոցական կրթությունը ստացել է Տրիեստում, որտեղ էլ հետաքրքրվել և գերվել է քիմիայով, շնորհիվ իր ուսուցչի` Ավգուստո Վիերտհալերի, ով եղել է կիրառական քիմիայի մասնագետ և հանդիսացել է Նյութաբանության (Warenkunde) ուսումնամեթոդաբանության հիմնադիրը: Սրանով է բացատրվում իր բեղուն հասարակական և գիտական գործունեության ընթացքում Չամիչյանի շարունակական ուշադրությունը Քիմիայի և իննովացիաների գործնական և էկոնոմիկական ասպեկտների հանդեպ: Հետագայում Չամիչյանը տեղափոխվել է Վիեննա և ուսանել է Վիեննայի Համալսարանում և պոլիտեխնիկումում` իրեն նվիրելով քիմիային: Քիմիայի դասախոսներն են եղել Լյուդվիգ Բարթը և Հուգո Վեյդելը, իսկ կենդանաբանություն ուսումնասիրել է Կարլ Կլաուսի ղեկավարությամբ: Դեռևս այս տարիներին, լինելով ուսանող, նա հրապարակումներ է ունեցել կենդանաբանական դիտարկումների, թերթաքարերի (schist) բնույթի, և սպեկտրոսկոպիայի վերաբերյալ:Հետագա ուսումը շարունակել է Հեսսենի համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան (PhD) 1880 թ.-ին (23 տարեկան հասակում): Հետագայում հանդիսացել է իտալացի բազմավաստակ քիմիկոս Ստանիսլաու Կանիցցարոյի ասիստենտը Հռոմի համալսարանում: Կանիցցարոյի լաբորատորիայում նա ծանոթանում և ընկերանում է երիտասարդ և տաղանդավոր քիմիկոս Պոլ (Պաոլո) Սիլբերի հետ: Հետագայում նրանք միասին տեղափոխվում են Բոլոնիայի Համալսարան, որտեղ Չամիչյանը ստանում է պրոֆեսորի կոչում, իսկ Սիլբերը ստանում է Բոլոնիայի Համալսարանի Գիտության Ֆակուլտետի Պատվավոր Կոլլեգայի կոչում:1880-ականներից մինչ Առաջին Համաշխարհային պատերազմը Չամիչյանը և Սիլբերը հանդիսացել են նվազագույնը 378 հոդվածների համահեղինակներ: Երկու ընկերները միմյանց լրացնում էին իրենց ունակություններով և հանճարով: Չամիչյանը, հանդես էր գալիս որպես տաղանդավոր (genial), սակայն պահանջատեր գիտական ղեկավար, ով իր տաղանդը ներդնում էր գիտական հետազոտության ծրագրերի մշակման և արդյունքների մեկնաբանման մեջ, իսկ Սիլբերը, որպես տաղանդավոր և համբերատար փորձարար, տրամադրում էր առատ արդյունքներ, որոնց հիման վրա այս երկուսը կառուցում էին իրեն համատեղ կարիերան: Համատեղ նրանք հասցրեցին իտալական քիմիան համաշխարհային ճանաչման, իսկ իրենք դասվեցին քիմիայի առավել հանրահայտ, պրոդուկտիվ և մտերիմ կոլլաբորատորների շարքին: 1921 թ-ին Չամիչյանը ծանր տենդ է տանում, որից հետո, չնայած ուսանողների և հարազատների խորհրդի, փորձում է սկսել իր դասախոսությունները ընդհանուր և օրգանական քիմիա առարկաներից, սակայն անկարող է լինում շարունակել: 1922 թ հունվարի 2-ին 65 տ հասակում նա մահանում է:Չամիչյանի գիտական գործունեությունը կարելի է բաժանել 5 մասի` սպեկտրոսկոպիա, օրգանական քիմիա, բույսերի քիմիա, բնական միացություններ, օրգանական ֆոտոքիմիա: Սպեկտրոսկոպիայով Չամիչյանը սկսել է զբաղվել դեռ քսանամյակը չբոլորած: Այդ տարիքում նա կատարել է մի կարևոր հայտնագործություն – պարբերական համակարգի միևնույն խմբի էլէմենտներն ունեն ակնհայտ նման առաքման սպեկտրներ, այս հայտնագործությունը հետագայում հանգեցրեց ատոմների էներգետիկ մակարդակների գաղափարի ստեղծման, քանի որ այդ ժամանակ քվանտային տեսությունը դեռևս ձևավորված չեր: Իռա Ռեմսենը այս հոդվածի կարևորությունը այնքան էր գնահատում, որ այն թարգամանել է անգլերեն և տեղադրել իր կողմից հրատարակվող Am. Chem. J. -ի առաջին հատորում (Am. Chem. J. 1879, 1, 301):Օրգանական քիմիայում Չամիչյանը առաջին հետազոտությունները սկսել է 24 տարեկանում և զբաղվել է բնական խեժերի կոմպոնենտների ուսումնասիրություններով: Դեռևս Հռոմում նա ուսումնասիրում է պիրոլը (ոսկրի յուղի և քարածխի յուղի կոմպոնենտ), որը անգույն և թունավոր միացություն է և հանդես է գալիս մի շարք բնական միացությունների կազմում, որոնցից են քլորոֆիլը, հեմինը և այլ բազմաթիվ բնական միացություններ: 1885 թ.-ին Սիլբերի հետ համատեղ նա հաղորդում է տետրայոդոպիրոլի սինթեզի մասին, որին նրանք անվանեցին Յոդոլ, որը նոր և շատ ուժեղ անտիսեպտիկ նյութ է, դրա հայտնագործությունը համարվում է դեղագիտության կարևորագույն ներդրումներից մեկը:Պիրոլների քիմիայում իր աշխատանքների համար Չամիչյանը ստանում է Լինցեյի Ակադեմիայի (Accademia dei Lincei) մրցանակ (Նշենք, որ սա աշխարհի ամենահին գիտական կազմակերպությունն է, հիմնադրված 1603 թ.-ին): Բույսերի և բնական միացությունների քիմիայում Չամիչյանի ներդրումը եղել է մի շարք բնական միացությունների` ապիոլ, սաֆրոլ, եվգենոլ, իզոսաֆրոլ ևն, անջատումը բույսերի յուղերից և դրանց քիմիական և ֆոտոքիմիական փոխարկումները: Բույսերի քիմիայում նրա գլխավոր ներդրումն է եղել այն հայտնագործությունը, որ կոֆեինի կամ թեոբրոմինի (շոկոլադի “կոֆեինը”) ազդեցությամբ բույսերի մոտ խթանվում է քլորոֆիլի ակտիվությունը, որը հանգեցնում է օսլայի գերարտադրության, սրանով ցույց է տրվել, որ ալկալորդները հանդիսանում են ոչ թե բույսի կենսագործունեության թափոններ, այլ ունեն շատ կարևոր դեր, ինչպես հորմոնները կենդանական աշխարհում: Բնական միացությունների քիմիայում նրա հայտնաբերած եվգենոլի իզոմերացումը իզոեվգենոլի հետագայում կիրառություն գտավ վանիլինի սինթեզի մեջ:Տեսական և Ֆիզիկական քիմիայի բնագավառում Չամիչյանի հետազոտությունները վերաբերում էին նավթալինի, պիրոլի և այլ հինգանդամանի օղակով միացությունների կառուցվածքի ուսումնասիրությանը: Օրգանական ֆոտոքիմիայի բնագավառում Չամիչյանի նեդրումը անգնահատելի է: Օրգանական ֆոտոքիմիայով նա և Սիլբերը սկսեցին զբաղվել բնական միացությունների ուսումնասիրությունների ժամանակ, որոշված էր ուսումնասիրել լույսի քիմիական ազդեցությունը միացությունների վրա: Այդ նպատակով նյութերով լի բազմաթիվ քիմիական տարաներ և փորձանոթներ շարվում էին Չամիչյանի լաբորատորիայի տանիքին` արևի ճառագայթների տակ: Հետազոտությունների արդյունքում հրատարաակվել են 85 աշխատանք, որոնցից երկուսը կրում են Չամիչյանի անունը (Չամիչյան-Դեննստեդտի վերախմբավորում և Չամիչյանի վերախմբավորում): Օրգանական ֆոտոքիմիայում Չամիչյանի հայտնագործությունները բացարձակ նորույթ էին այդ ժամանակների օրգանական քիմիայում, և դրանց շնորհիվ Չամիչյանը դասվեց իր ժամանակների մեծագույն քիմիկոսների շարքին այդպիսով բերելով համաշխարհային համբավ իտալական քիմիային:Բացի գիտնականից Չամիչյանը նաև ուներ բացառիկ ուսուցչի և ղեկավարի հատկանիշներ: Այն ժամանակ Ամերիկյան Քիմիական Ընկերության նախագահի` Վիլիամ Մքփերսոնի (William McPherson) խոսքերով, ով 1913 թ-ին մասնակցել է նրա դասախոսություններից մեկին, Չամիչյանը դյութիչ (captivating) դասախոս է:“These lectures were ideal—exceedingly clear and logical. They were illustrated with numerous experiments skilfully performed. For one and one-half hours (the length of the lecture period) he poured his whole energy into this subject. At the end of his lecture he was received by an assistant with a heavy wrap—much as our modern football players who retire exhausted from the game [McPherson, W. // Giacomo Ciamician 1857–1922. J. Am. Chem. Soc. 1922, 44, 100–108.].”:Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն: Նրա ուսումնասիրությունները Օրգանական ֆոտոքիմիայի բնագավառում հանգեցրին ի վերջո այն մտքին, որ արևային էներգիան կարելի է օգտագործել որպես այլընտրանք այն ժամանակ ընդունված քարածուխին:“And if in a distant future the supply of coal becomes completely exhausted, civilization will not be checked by that, for life and civilization will continue as long as the sun shines! [Ciamician, G. The Photochemistry of the Future. Science, 1912, 36, 385–394.].”Այս նախադասությունը նա արտասանել է Կիրառական քիմիայի ութերորդ միջազգային կոնգրեսի ժամանակ Նյու Յորքում Սեպտեմբերի 11-ին 1912 թ. Նրա այս դասախոսությունը թարգմանվել է անգլերենից և տպագրվել է Ամերիկյան, Իտալական և Գերմանական մի շարք բուկլետներում և պարբերականներում:“The problem of the use of the energy irradiated from the Sun is assuming and will assume increasing importance. When such a dream will be realized, the industries would be carried again to a perfect cycle, to engines that produce work with the force of the daylight that is free and does not pay taxes [Ciamician, G. I problemi chimici del nuovo secolo: Discorso letto il 7 novembre 1903 per la solenne inaugurazione degli studi nella R. Università di Bologna; Zanichelli: Bologna, 1903; 2nd ed., 1905]”.Չամիչյանն իր գիտական գործունեության համար արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են նրա անդամակցումը Լինցեյի ակադեմիային (ամենահին ակադեմիական կառույցը 1608 թ.),(Accademia dei Lincei), Իտալիայի XL Ազգային Ակադեմային (Italian National Academy of XL) Ինչպես նաև հանդիսանում էր համարյա բոլոր Իտալական ակադեմիաների թղթակից անդամ: Նա նաև հանդիսանում էր Ֆրանսիայի, Պրուսսիայի, Բավարիայի ակադեմիաների և Գոտտինգենի ու Ուպսալայի գիտական ընկերությունների օտարերկրյա անդամ: Չամիչյանը հանդիսանում էր նաև Ամերիկայի Քիմիական Ընկերության և Գերմանիայի, Ֆրանսիայի և Լոնդոնի քիմիական ընկերությունների պատվավոր անդամ: Գլասգոյի համալսարանը նրան շնորհել է Իրավագիտության (?) դոկտորի (Doctor of Laws) պատվավոր կոչում, իսկ Իտալիայի Ընդհանուր և Կիրառական Քիմիայի Միության հաստատումից հետո նա ընտրվել է դրա նախագահ: Նա հատկապես հպարտանում էր ֆրանսիական կառավարության կողմից իրեն շնորհված Chevalier de la Légion d’Honneur կոչումով. փաստացի, նա համարվում էր Իտալիայում Ֆրանսիայի լավագույն բարեկամներից մեկը:Չամիչյանը ինն անգամ առաջադրվել է Նոբելյան կոմիտեին մրցանակի համար սակայն ոչ մի անգամ չի ընտրվել կոմիտեի կողմից որպես հաղթող: Նրա կողմից 10 տարի առաջադրվել են 5 հավակնորդներ քիմիայի բնագավառում, որոնցից 4-ը ստացել են Նոբելյան մրցանակը, դրանից բացի 10 տարի նա ներկայացրել է նաև 2 հավակնորդներ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի համար, որոնցից մեկը` Պետեր Ջ.Վ. Դեբյեն 1921 թ.-ին շահել է քիմիայի Նոբելյան մրցանակ:Բացի Գիտական գործունեությունից Չամիչյանը ծավալում էր նաև ակտիվ քաղաքական գործունեություն, 1910 թ. նա նշանակվում է Իտալիայի սենատի անդամ: Սենատում նա ներգրավվում է համալսարանական կրթության և տեխնիկական բնույթի տարբեր կարևոր քննարկումներում: Դրանից բացի Չամիչյանը հանդիսացել է Բոլոնիայի Քաղաքային Խորհրդի անդամ և այդ պաշտոնում աշխատել է 2 տարի:Քաղաքականությունից բացի նա նաև մեծ երաժտասեր էր, և անգամ երաժտական Բոլոնիայում նա համարվում էր այդ ասպարեզի ամենամեծ հեղինակություններից:Նրա մահվանից հետո Տրիեստ քաղաքի «հայկական փողոցը», որի վրա գտնվել է իր մորաքույրների տունը, որտեղ նա անցկացրել էր իր մանկությունը, վերանվանվել է «Ջիակոմո Չամիչյանի փողոց»: Տան պատին, որտեղ ծնվել էր Չամիչյանը, փակցված է բռոնզե վահանակ, իսկ իր ուսանողների կողմից հուշատախտակ է փակցվել այն տան պատին, որում ապրել էր Չամիչյանը իր դասախոսական տարիներին (No. 3 Via Guido Reni.): Ջիակոմո Չամիչյանի անունն է կրում նաև Բոլոնիայի Համալսարանի Քիմիական Ինստիտուտը (Istituto di Chimica “Giacomo Ciamician,” Università di Bologna):Եւ մի շարք հղումներhttp://dbpedia.org/page/Giacomo_Luigi_Ciamicianhttp://www.trueknowledge.com/q/facts_about__giacomo_luigi_ciamicianhttp://www2.chemistry.msu.edu/Portraits/PortraitsHH_Detail.asp?HH_LName=Ciamicianhttp://www.gses.it/pub/nebbia-kauffman.pdf
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #118
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    927
    Հեղինակության աստիճան
    4831
    Հակոբ Թերզյան. կենսագրություն, գիտական գործունեություն


    Սփյուռքահայ և ֆրանսիական աստղագիտության կարևորագույն դեմքերից է Հակոբ Թերզանը: Թերզանի հայտնաբերած և նրա անվամբ կոչվող աստղակույտերը հայտնի են բոլոր աստղագետներին: Նա իր բազմամյա գործունեությամբ և կարևոր արդյունքներով լուրջ ավանդ ունի դիտողական աստղաֆիզիկայի մեջ:Հակոբ Զարեհի Թերզանը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 31-ին Կոստանդնուպոլսում (Ստամբուլ): Ավարտել է Կ. Պոլսի համալսարանը (1945` մաթեմատիկայի գծով բակալավրատ, 1949` աստղագիտության գծով մագիստրատուրա) և որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել Ստամբուլի Կեդրոնական վարժարանում: 1956-ին տեղափոխվել է Ֆրանսիա: 1957-1959-ին տեխնիկական վարժարանում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1959-1965-ին` որպես օգնական աստղագետ, հետագայում` գիտաշխատող: 1967-1998-ին աշխատել է Լիոնի աստղադիտարանում, 1982-1983-ին եղել է այդ աստղադիտարանի տնօրենի տեղակալը: 1965-ին Լիոնի համալսարանի կողմից արժանացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի, 1980-ին` պրոֆեսորի կոչման:Թերզանի աշխատանքները հիմնականում վերաբերում են փոփոխական աստղերին, աստղակույտերին և աստղերի ֆիզիկայի հարցերին: Սկսած 1963թ. նա դիտումներ է կատարել աշխարհի մի շարք կարևորագույն դիտակներով: Հայտնաբերել է 710 փոփոխական աստղ հայտնի 14 գնդաձև աստղակույտերի հարևանությամբ, 11 նոր գնդաձև աստղակույտ (Թերզանի աստղակույտեր, անվանվում են Թերզան 1 և այլն մինչև Թերզան 11), 158 դիֆուզ միգամածություն, 124 գալակտիկա (որոնցից 25%-ը տոկոսը Sy2 տիպի ակտիվ գալակտիկաներ են), 4430 կարմիր փոփոխական աստղ Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ (այդ թվում` 458-ը, որոնք հետագայում նույնացվեցին IRAS ենթակարմիր աղբյուրների հետ), մեծ սեփական շարժում ունեցող (տարեկան m > 0″.1) 1428 աստղ, 26 մոլորակաձև միգամածություն, 122 դիֆուզ գալակտիկա Մեր Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ: Հետագայում պարզվեց, որ Թերզանի հայտնաբերած այդ գալակտիկաները կազմում են Օձակրի համաստեղության գալակտիկաների կույտը, ինչպես նաև` Աղեղնավորի-Օձակրի գերկույտը, որը, ըստ էության, հայտնաբերվեց Թերզանի շնորհիվ: Բոլորովին վերջերս եվրոպական աստղագետների կողմից կատարված դիտումների հիման վրա պարզվեց, որ Թերզան 5 աստղակույտը հանդիսանում է Մեր Գալակտիկայի կենտրոնի հիմնական գոյացություններից մեկը, որի հիման վրա «կառուցվել է»Գալակտիկան: Այն ըստ էության նախագալակտիկա է, որը միանալով Ծիր Կաթնին կազմել է նրա կենտրոնական մասը (բալջը):Նշված աշխատանքների արդյունքում Թերզանը հրատարակել է 100-ից ավելի գիտական հոդված կարևորագույն աստղագիտական հանդեսներում: Թերզանը լուրջ ներդրում ունի նաև աստղագիտական սարքերի մշակման գործում (խավարումների համեմատման սարքեր և լուսաչափեր): Նա նաև զգալի ավանդ ունի խմբագրական և կազմակերպական աշխատանքներում:Թերզանը Միջազգային աստղագիտական միության (1967), Եվրոպական աստղագիտական ընկերության և Ֆրանսիայի աստղագետների ազգային միության (1964) անդամ է: 1968-1978-ին եղել է Լիոնի աստղագետների ընկերության նախագահը: Արժանացել է Ֆրանսիայի աստղագետների միության Անրի Ռեյի (1977), Ֆրանսիայի կրթության նախարարության (1979) մրցանակների, Ֆրանսիայի ԳԱ պսակավոր դափնեկրի տիտղոսին (1988) և մի շարք մեդալների:Հակոբ Թերզանը բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան, այդ թվում գործնական այցերով Բյուրականի աստղադիտարան 1971, 1973, 1977, 1984 և 1989 թթ.` դիտումների, գիտաժողովներին մասնակցելու և գիտական քննարկումների նպատակով:Սկզբնաղբյուր` Հայկական աստղագիտական ընկերություն
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #119
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    479
    Հեղինակության աստիճան
    1791
    Համբարձում ԼիմոնջյանHamparsum.JPG
    Համբարձում Լիմոնջյանը (1768, Իստանբուլ – հունիսի 29, 1839, Իստանբուլ), հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը։ Կոչվել է նաև Նոթաջի պապա Համբարձում:Լիմոնջյանի համակարգն ունի 7 հնչյուն և զուրկ է հնգագծից: Դրանցով, ու մի քանի օժանդակ նշաններով, պարզ և կատարելապես նշանակվում են հնչյունի բարձրությունն ու տևողությունը, դրանց իջեցումներն ու բարձրացումները (ալտերացիա), երաժշտական զարդարանքները: Գրաֆիկական որոշ նշանների նմանողությամբ, այս համակարգն աղերսվում է թե՛ խազային, թե՛ եվրոպական նոտագրությանը: Վերջինս հատկապես կարևոր է, քանի որ հայերն էլ երաժշտության պատմական զարգացման ընթացքում, կոմպոզիտորական ստեղծագործության բնագավառում անցան եվրոպական երաժշտության նոտագրության, բոլորի նման հաղորդակցվեցին եվրոպական պրոֆեսիոնալ երաժշտությանն ու դրա մտածողությանը՝ երևույթի դրական ու բացասական կողմերով հանդերձ: Այսպիսով հիմք դրվեց հայկական նոր ձայնագրությանը, որը հետագայում շարունակեցին նրա աշակերտները՝ Հովհաննես Մյուհենտիսյանը և այլք։ Իսկ Լիմոնջյանի աշակերտներից Արիստակես Հովհաննիսյանը, վերջինիս աշակերտ Գաբրիել Երանյանը մասնակի լրացումներ են արել իրենց մեծ ուսուցչի ստեղծած համակարգի մեջ: Դրա կատարելագործմանը մասնակից է եղել նաև Կոմիտասը, ով իր ուսումնասիրական և հայկական ժողովրդական երաժշտության ուղևորություններում, հիմնականում օգտագործել է նոտագրության այս համակարգը։ Լիմոնջյանի համակարգը (ինչպես կրճատ անվանում են այն) մեծապես օգնեց հայ հոգևոր երգի պահպանմանը: Սկսած 19-րդ դարից, այս նոտագրությամբ գրի են առնվել Պատարագը, Շարակնոցը, Ժամագիրքը, իսկ 20-րդ դարի սկզբից գրի են առնվել և կազմվել նաև ժողովրդական ու գուսանական, ազգային-հայրենասիրական ու քաղաքային երգերի այլևայլ ժողովածուներ, գործիքային նվագների հավաքածուներ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (14.09.2018), Հեղնար Աղբյուր (14.09.2018)

Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2101112

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •