Էջ 15 17-ից ԱռաջինԱռաջին ... 51314151617 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 141 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 163 հատից

Թեմա: Հայ անվանի գիտնականներ

  1. #141
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12893
    Շնորհակալ եմ շատ հետաքրքիր էր

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #142
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12893
    Յուրի Հովհաննիսյան
    Yuri.jpg
    Հայ գիտնական Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված տարրը թվով 118-ն է լինելու` անվանվելով Օգանեսոն (Og): Այն հայտնաբերված տարրերից ամենածանրն է համարվում: Նշենք, որ Յուրի Հովհաննիսյանը հայկական ծագմամբ ռուս միջուկային ֆիզիկոս է: Մոտ տասը տարի առաջ Հովհաննիսյանն ու իր թիմը հայտնաբերել են նաև ֆլերովիում կոչվող քիմիական տարրը:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #143
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    216
    Հեղինակության աստիճան
    6726
    Մանուկ Մանուկյան
    Մանուկ Մանուկյանը ծնվել է 1936 թվականին Երուսաղեմում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Գևորգի դպրոցում: Այնուհետև ԱՄՆ Տեխաս նահանգի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա և մաթեմատիկա: 1960 թվականին ամուսնանում է և մեկնում Լիբանան Հայկազյան համալսարանում դասավանդելու նպատակով:1960 թվականի նոյեմբերին Մանուկյանը հիմնում է Հայկազյան հրթիռային միությունը: Ֆինանսական քիչ միջոցներով Մանուկյանը իր 7 ուսանողներից բաղկացած խմբով ստեղծում և արձակում է հրթիռներ: Հաջող փորձարկումներից հետո միությունը ֆինանսական աջակցություն է ստանում լիբանանյան կառավարության կողմից և դառնում Լիբանանի տիեզերական միություն: Նրանք կառուցում են պինդվառելիքային 12 հրթիռ և արձակում երկինք: Հրթիռներից մեկն այնքան հզոր էր, որ հասել էր թերմոսֆերա, որտեղ այժմ գտնվում է Միջազգային տիեզերականը: Կեդար IV հրթիռը արձակվում է Լիբանանի անկախության օրը՝ 1963 թվականի նոյեմբերի 21-ին Բեյրութից հյուսիս գտնվող տարածքից և բարձրանում է մինչև 140 կմ: Այդ իրադարձությունը ներկայացվել է լիբանանյան այդ ժամանակվա դրոշմանիշերի վրա: 1966 թվականին Մանուկյանը վերադառնում է ԱՄՆ: Տեխասի համալսարանում նա արժանանում է մագիստրոսի և դոկտորական կոչման և շարունակում գիտական գործունեությունը Հյուսիսային Ֆլորդիայի համալսարանում: Ներկայում նա հանդիսանում է նշյալ համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #144
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2019
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1824
    Գրիգորի Գեննադիի Այվազյան (, Բաքու), հայ պատմաբան, ադրբեջանագետ, հայտնի հասարակական գործիչ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #145
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12893

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #146
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    2491
    ՎԱՀԱՆ ԴԱՄԱԴՅԱՆ
    004_damadian.jpg
    Ռեյմոնդ Վահան Դամադյանը մեծանուն գյուտարար է, ներկայումս MRI (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ) անվամբ հայտնի մագնիսածրող սարքի ստեղծողը։

    Ծագումը

    Ծնվել է Նյու Յորքում եւ մեծացել Քուինզում։

    Ճանաչված է
    Դամադյանը համարվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծողը։ Չնայած բժշկության մեջ հեղափոխական դեր ունեցած այս հայտնագործությանը՝ ՄՌՏ-ի ոլորտի զարգացման գործում մեծ ներդրում բերած գիտնականներին պարգեւատրելիս Դամադյանին անպատիվ կերպով մերժել են արժանացնել Նոբելյան մրցանակի։ Այնուամենայնիվ, Դամադյանը պարգեւատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային գյուտարարների փառքի դիվանում եւ «ՄՌՏ տեսածրիչի հայտնագործության համար» ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը, որը տրվում է գյուտարարներին։ Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» ("Indomitable") անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։
    Նշանավոր մտքեր

    -Նրանք ինձ խելագար էին համարում, երբ ես լսարանին ներկայացնում էի անմիտ թվացող այն գաղափարը, որ մարդուն կարելի է դնել մագնիսի մեջ։

    Այլոց խոսքով
    «ՄՌՏ-ի զարգացումն ամբողջապես Դամադյանի հայտնագործության արգասիքն է»,– նշել է Յուջին Ֆիգելսոնը՝ Նյու Յորքի SUNY Downstate բժշկական կենտրոնի Բժշկագիտության քոլեջի դեկանը:

    «Չլիներ Դամադյանի հայտնագործությունը, մենք չէինք իմանա, որ քաղցկեղի պես լրջագույն հիվանդությունները կարելի է հայտնաբերելլ ընդամենը մագնիսական սարքի միջոցով եւ որ հյուսվածքներում գեներացվող մագնիսական ռեզոնանսային ազդանշանը կարող է որակյալ եւ կիրառելի պատկերներ ստեղծել»,– փաստում են գիտնականները՝ ՄՌՏ ստեղծման պատմությունը ներկայացնելիս (Mattson, J. and Simon, M., The Pioneers of NMR and Magnetic Resonance in Medicine: The Story of MRI):
    «Ոլորտից դուրս մնացած այս բժիշկը քիմիկոսներին եւ ֆիզիկոսներին օրգանիզմի ներսը դիտելու եւ հիվանդություններն ախտորոշելու նոր միջոց նվիրեց»,- գրում է PBS-ն:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #147
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12893
    Armen_Galoyan.jpg
    Արմեն Գալոյանը ծնվել է 1929 թվականին Արթիկի շրջանի Անուշավան գյուղում, բժշկի ընտանիքում։ 1947 թվականին գերազանցությամբ ավարտել է Արթիկի միջնակարգ դպրոցը։ Ակադեմիկոս Արմեն Գալոյանի անվան հետ է կապված ժամանակակից նեյրոկենսաբանության երկու նոր ուղղությունների՝ նեյրոէնդոկրին սրտաբանության և նեյրոէնդոկրին իմունաբանության զարգացումը։ Դեռևս անցած դարի 60-ական թվականներին Գալոյանը առաջ քաշեց ուղեղի պեպտիդային հորմոնների առաջացման նախահորմոնային տեսությունը, ըստ որի սիրտը ևս համարվում է ներզատիչ օրգան, հորմոնագոյացման աղբյուր՝ նախասրտերի գանգլիոնային նյարդաբջիջները արտադրում են պեպտիդային հորմոններ։ Հետագայում նա հայտնաբերել է սրտի արյան շրջանառության պսակաձև անոթների տոնուսը կարգավորող հորմոնները, նախասրտերից անջատվել են 7 սպիտակուցներ, որոնք հզոր ազդեցություն ունեն պսակաձև անոթների տոնուսի կարգավորման վրա։ Կարդիոակտիվ նեյրոհորմոններից մեկը՝ նեյրոհորմոն C-ն անցել է նախնական կլինիկական հետազոտման փուլը Խորհրդային Միության մի շարք կլինիկաներում՝ սրտամկանի ինֆարկտի և սիրտ-անոթային այլ հիվանդությունների բուժման համար։
    1995-2010 թվականներին ակադեմիկոս Գալոյանը իր աշակերտների հետ միասին զարգացրել է նաև նյարդակենսաբանության մի այլ կարևոր ուղղություն՝ նեյրոէնդոկրին (նյարդաներզատիչ) իմունաբանությունը։ Ուղեղում հայտնաբերվել են մի շարք նոր իմունամոդուլյատորներ, որոնց քիմիական կառուցվածքները ամբողջությամբ պարզված են, իսկ որոշ պեպտիդային բնույթի իմունամոդուլյատորներ՝ մասնավորապես պրոլինով հարուստ պոլիպեպտիդները՝ գալարմինը և նրա կառուցվածքային անալոգները արդեն սինթեզվել են և նախապատրաստական աշխատանքներ են տարվում կլինիկական փորձարկումներ սկսելու՝ իմունային, վարակիչ, ուռուցքային, նյարդային և սիրտ-անոթային մի շարք հիվանդությունների բուժման համար։Ակադեմիկոս Ա. Գալոյանը հեղինակ է 4 մենագրությունների, ավելի քան 600 գիտական հոդվածների։ Նա եղել է Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի նախագահ, Նեյրոքիմիկոսների միջազգային միության անդամ, միջազգային այլ գիտական ընկերությունների անդամ։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #148
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11233
    Ալենուշ Տերյանը կոչվել է «իրանական աստղագիտության մայր» եւ եղել Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը։ 1964թ. նա դարձել է Իրանի առաջին կին պրոֆեսորը ֆիզիկայի ոլորտում։

    Ալենուշ Տերյանը մեծացել է երկրի հայկական հին համայնքում եւ ուսանել Թեհրանի համալսարանում, որում էլ հետագայում սկսել է դասավանդել։ Ուսումը շարունակել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում, իսկ ապա վերադարձել Իրան եւ աշխատել որպես թերմոդինամիկայի պրոֆեսորի օգնական։

    Երբեք ամուսնացած չլինելով՝ Տերյանն իր ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների եւ դասավանդման վրա։ Հայտնի է եղել որպես հոգատար ուսուցիչ, եւ փոխադարձաբար մեծ սեր է վայելել իր ուսանողների շրջանում։

    Հետաքրքիր փաստ

    Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները։ Նա վախճանվել է ծերանոցում։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #149
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    192
    Հեղինակության աստիճան
    13123
    ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ
    Ֆիզիկոս,
    ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
    ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
    Ծնվել է 1908թ. հունիսի 24-ին Գանձակում: 1931թ. ավարտել է Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) համալսարանը և աշխատանքի անցել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում:
    1940թ. Ա.Ալիխանյանն արժանացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճանի, 1942-ին` պրոֆեսորի կոչման: 1943թ. նա ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ էր: 1930-1943թթ. Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում եղել է գիտաշխատող, ապա`լաբորատորիայի վարիչ:
    1931-1941թթ. դասախոսել է Լենինգրադի պետական համալսարանում: 1942թ. Ա.Ալիխանովի հետ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում կազմակերպել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրման լաբորատորիա, որը 1943թ. համալսարանի կազմում վերածվեց ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի: 1943-1973թթ. Ա.Ալիխանյանը, լինելով Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ստեղծել է տիեզերական ճառայթների ուսումնասիրության բնագավառի գիտնականների մի ամբողջ դպրոց:
    Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ա.Ալիխանյանի կատարած մի շարք աշխատանքներ ունեցան պաշտպանական բացառիկ կարևոր նշանակություն:
    1946թ. Ա.Ալիխանյանի ջանքերով ստեղծվել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը:
    1942թ. Ա.Ալիխանովի հետ ստեղծել է Արագածի տիեզերական ճառազայթների հետազոտման կայանը, որտեղ տիեզերական ճառագայթներում հայտնաբերել են լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղներ, մեծ էներգիայով պրոտոնների ուժգին հոսքեր և տիեզերական արագ նեյտրոնների ազդեցությամբ առաջացող պրոտոններ: Ա .Ալիխանյանն առաջինն է նշել տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում: 1950-ականների կեսերին իր աշխատակիցների հետ նա կատարել է տարրական մասնիկների ուսումնասիրություն:

    Ա.Ալիխանովի և Մ.Կոզոդոևի հետ հայտնաբերել և հետազոտել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի առաքման երևույթը, Ա.Ալիխանովի հետ սահմանել ռադիոակտիվ տարրերի b սպեկտրների տեսքի կախումը տարրի ատոմական համարից: Հայտնաբերել է էլեկտրոններ առաքող առաջին արհեստական ռադիոակտիվ սիլիցիում տարրը:
    Ա.Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է նաև Երևանի 6 ԳԷՎ էներգիայով արագացուցիչը:
    1958թ. նա Հայաստանում հիմնադրել է Նոր Ամբերդի կայանը, միաժամանակ ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի միջազգային դպրոցը:
    [ATTACH=CONFIG]10083[/ATTAC
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Հռիփսիմե Հարությունյան: 07.04.2019, 01:40:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #150
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    3975
    Վիկտոր Համբարձումյան

    Ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5(18)-ին ք. Թիֆլիս: Անվանի աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ 1934թ. Լենինգրադի համալսարանում հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1934-41թթ. եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1939թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, 1953թ.՝ իսկական անդամ։ 1947թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվել մինչև 1993թ., որից հետո դարձել է պատվավոր նախագահ։ 1946թ. հիմնադրել է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1988թ.։ 1961-64թթ. եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ, 1968-70 և 1970-72թթ. ընտրվել Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Մահացել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։ Հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։ 1950-90թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1989թ. ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական Պատգամավորների Համագումարի պատգամավոր։ Ընտրվել է 20-ից ավելի ակադեմիաների պատվավոր անդամ, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։ Արժանացել է Ստալինյան մրցանակի (2), Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի և ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալի: Արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման (2), պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Սահմանվել է Վ. Համբարձումյանի անվան ՀՀ միջազգային մրցանակ աստղագիտության բնագավառում: Հայաստանի Ազգային Հերոս (11.10.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիք շքանշանով:

Էջ 15 17-ից ԱռաջինԱռաջին ... 51314151617 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •