Էջ 17 17-ից ԱռաջինԱռաջին ... 7151617
Ցույց են տրվում 161 համարից մինչև 168 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Հայ անվանի գիտնականներ

  1. #161
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5556
    Խորեն Սինանյան (1868, Կուտինա - 1928, Կ․ Պոլիս), հայ մանկավարժ, աստղագետ, Ֆրանսիայի աստղագիտական ընկերության (1915), Վենետիկի Մխիթարյան միաբանության (1892) անդամ։
    Կենսագրություն
    Կրթությունն ստացել է Մուրատ-Ռափայելյան վարժարան և Պադուայի համալսարանում։ Սինանյանի կյանքի մեծ մասը նվիրել է մանկավարժական գործունեությանը՝ մաթեմատիկա և աստղագիտություն դասավանդելով Սուրբ Ղազար մայրավանքի ճեմարանում, Մուրատ-Ռափայելյան, Տրապիզոն, Քաղկեդոնի, Նիկոմիդիայի վարժարաններում։ 1894 թվականի ապրիլի 15-ին հայտնագործել է Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի դիտարանի հանձնաժողովը այդ գյուտը չի հաստատել և չի գրանցել Սինանյանի անունով՝ Լուսնթագի 6-րդ արբանյակի գոյությունը բացառելով ընդհանրապես։ Սինանյանի գիտական աշխատանքներ և գիտահանրամատչելի հոդվածներ ունի մթնոլորտում թթվածնի պարունակության, կենդանակերպային լույսի, երկնային լուսատուների շարժման, աստղերի առկայծումների վերաբերյալ։ Առաջարկել է օրացույցի ուրույն նախագիծ, ըստ որի բոլոր ամիսների միևնույն թվին համապատասխանում է շաբաթվա միևնույն օրը։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #162
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5556
    Մարգար Հովհաննեսի Առուստամով (Առուստամյան) (1854 - 1904, նոյեմբերի 14), հայ բժիշկ-համաճարակագետ, բժշկական գիտությունների դոկտոր (1889)։

    Կենսագրություն
    Ծնվել է Շուշի քաղաքում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։ 1877 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան և, որպես զինվորական բժիշկ, գործուղվել Կովկասյան ռազմաճակատ։ Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին։ 1879 թվականին, զորացրվելուց հետո, վերադարձել է հայրենի Շուշի՝ ծավալելով բժշկական գործունեություն։ Միաժամանակ հիգիենա է դասավանդել է Մարիամ Հախումյան իգական միջնակարգ դպրոցում։ 1885 թվականին բնակություն է հաստատել Պետերբուրգում։ 1892 թվականին մասնակցել է Աստրախանում խոլերայի, իսկ 1899 թվականին նաև Կիրգիզիայում բռնկված ժանտախտի համաճարակների վերացմանը։ Շուրջ քսան գիտական աշխատությունների հեղինակ է։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #163
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5556
    Главный акушер-гинеколог Минздрава России, академик РАМН Лейла Адамян
    Главный акушер-гинеколог Минздрава России, академик РАМН Лейла Адамян была удостоена почетной награды Американского конгресса акушеров-гинекологов
    Почетная награда была присуждена Лейле Адамян за ее вклад в области обеспечения женского здоровья. Вручение награды состоялось на ежегодной Клинической и научной конференции, прошедшей в начале мая в калифорнийском городе Сан-Диего.
    Российский ученый армянского происхождения — одна из немногих женщин в мире, которая получила почетную награду за годы существования этой американской организации.
    Лейла Адамян — заслуженный деятель науки России, академик РАМН, награждена орденом «За Заслуги перед Отчеством», Премией правительства РФ в области науки. Главный акушер-гинеколог Минздрава РФ является членом президиумов Российского общества акушеров-гинекологов, Международной федерации и Европейского общества по гинекологической эндоскопии, Американской ассоциации гинекологов-лапароскопистов и других организаций.

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #164
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5556
    Լուիջի Չամիչյան (Չամչյան) Հակոբ (Ջակոմո), հայազգի քիմիկոս-օրգանիկ։ Լուսաքիմիայի և էմիսիոն սպեկտրադիտման հիմնադիրներից։ Քիմիական գիտությունների դոկտոր (1880)։ Փարիզի ԳԱ անդամ, Սանկտ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1912)։
    Կենսագրություն
    Ծնվել է 1857 թվականի օգոստոսի 27-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում։ Լինելով հայազգի ընտանիքի զավակ՝ նա հպարտանում էր իր ծագմամբ և ժառանգությամբ։ Լուիջի Չամիչյանն իր դպրոցական կրթությունը ստացել է Տրիեստում, որտեղ էլ հետաքրքրվել և գերվել է քիմիայով, շնորհիվ իր ուսուցչի՝ Ավգուստո Վիերտհալերի, ով եղել է կիրառական քիմիայի մասնագետ և հանդիսացել է նյութաբանության ուսումնամեթոդաբանության հիմնադիրը։ Սրանով է բացատրվում իր բեղուն հասարակական և գիտական գործունեության ընթացքում Չամիչյանի շարունակական ուշադրությունը քիմիայի և իննովացիաների գործնական և էկոնոմիկական ասպեկտների հանդեպ:
    Գործունեությունը
    Հետագայում Չամիչյանը տեղափոխվել է Վիեննա և ուսանել Վիեննայի Համալսարանում և պոլիտեխնիկումում՝ իրեն նվիրելով քիմիային։ Դեռևս այս տարիներին, լինելով ուսանող, նա հրապարակումներ է ունեցել կենդանաբանական դիտարկումների, թերթաքարերի բնույթի, և սպեկտրոսկոպիայի վերաբերյալ։ Հետագա ուսումը շարունակել է Հեսսենի համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան 1880 թվականին (23 տարեկան հասակում)։ Հետագայում հանդիսացել է իտալացի բազմավաստակ քիմիկոս Ստանիսլաու Կանիցցարոյի ասիստենտը Հռոմի համալսարանում։ Կանիցցարոյի լաբորատորիայում նա ծանոթանում և ընկերանում է երիտասարդ և տաղանդավոր քիմիկոս Պոլ (Պաոլո) Սիլբերի հետ։ Հետագայում նրանք միասին տեղափոխվում են Բոլոնիայի Համալսարան, որտեղ Չամիչյանը ստանում է պրոֆեսորի կոչում, իսկ Սիլբերը ստանում է Բոլոնիայի Համալսարանի Գիտության Ֆակուլտետի Պատվավոր Կոլլեգայի կոչում։
    1880 թվականներից մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Չամիչյանը և Սիլբերը հանդիսացել են նվազագույնը 378 հոդվածների համահեղինակներ։ Երկու ընկերները միմյանց լրացնում էին իրենց ունակություններով և հանճարով։ Չամիչյանը, հանդես էր գալիս որպես տաղանդավոր, սակայն պահանջատեր գիտական ղեկավար, ով իր տաղանդը ներդնում էր գիտական հետազոտության ծրագրերի մշակման և արդյունքների մեկնաբանման մեջ, իսկ Սիլբերը, որպես տաղանդավոր և համբերատար փորձարար, տրամադրում էր առատ արդյունքներ, որոնց հիման վրա այս երկուսը կառուցում էին իրեն համատեղ կարիերան։ Համատեղ նրանք հասցրին իտալական քիմիան համաշխարհային ճանաչման, իսկ իրենք դասվեցին քիմիայի առավել հանրահայտ, պրոդուկտիվ և մտերիմ կոլլաբորատորների շարքին։ 1921 թվականին Չամիչյանը ծանր տենդ է տանում, որից հետո, չնայած ուսանողների և հարազատների խորհրդի, փորձում է սկսել իր դասախոսությունները ընդհանուր և օրգանական քիմիա առարկաներից, սակայն անկարող է լինում շարունակել։ 1922 թվականի հունվարի 2-ին 65 տարեկանում նա մահանում
    Չամիչյանի գիտական գործունեությունը կարելի է բաժանել 5 մասի՝ սպեկտրոսկոպիա, օրգանական քիմիա, բույսերի քիմիա, բնական միացություններ, օրգանական ֆոտոքիմիա։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #165
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5556
    027_hovannes_adamian.jpgՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ. ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԸ
    Հովհաննես Ադամյանը հեղինակն է այն առաջնային տեխնոլոգիայի, որն ընկած է գունավոր հեռուստատեսության ստեղծման հիմքում։ Ճարտարագետ-գյուտարարը կյանքի ընթացքում հեղինակել է բազմաթիվ հայտնագործություններ։
    Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում (Ադրբեջան), ապա տեղափոխվել Եվրոպա՝ շարունակելով ուսումը Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Գերմանիայում։ Այնտեղ նա մասնագիտացել է ճարտարագիտության ասպարեզում՝ հետագայում սկսելով իր գործունեությունն իրբեւ գյուտարար։
    Ադամյանի գլխավոր ներդրումը համարվում է գունավոր հեռուստատեսության տեխնոլոգիայի մշակումը՝ հիմնված երեք գույնի համադրության սկզբունքի վրա։ Գունավոր հեռուստատեսություն ստեղծելու իր նախագիծը նա անվանել է «Հեռատես»՝ ստանալով դրա համար պատենտներ, սակայն իր ջանքերին հակառակ՝ նա չի կարողացել առաջընթաց ունենալ։ Թեպետ նրա հետազոտությունների արդյունքում սարքի գործող նախատիպ չի ստեղծվել, իր մշակած սկզբունքը ներդրվել է գունավոր հեռուստատեսություն ստեղծելիս եւ առաջին անգամ ցուցադրվել 1928թ. Լոնդոնում։
    Հովհաննես Ադամյանը հուղարկավորվել է Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան), սակայն հետագայում նրա աճյունը տեղափոխվել է Երեւանի քաղաքային պանթեոն։
    Ադամյանը եռագույն պատկերման տեխնոլոգիայի համար պատենտներ է ստացել Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #166
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5556
    15365c9ea2676ddb3_5c9ea2676aefa.jpgАрмянин, который изобрел сканер МРТ. Немного о Вагане Дамадьяне
    Реймонд Ваган Дамадьян родился 16 марта 1936 в армянской семье, в Мелвилле (штат Нью-Йорк, США).
    В 1956-ом получил степень бакалавра по математике в Университете Висконсин-Медисона (University of Wisconsin-Madison), позже, в 1960-ом, степень доктора в Медицинском колледже Альберта Эйнштейна в Нью-Йорке. В ранние годы занимался также искусством, играл на скрипке.
    В 1971-ом аспирант Гарварда Дамадьян сообщил в статье журнала Science, что опухоли и нормальные ткани по-разному реагируют на ядерный магнитный резонанс. Он впервые предложил использовать этот механизм для ранней диагностики рака. Однако начальные работы ученого оказались неэффективными. В 1974-ом Дамадьян получил первый патент в области магнитно-резонансной томографии для диагностики злокачественных новообразований.
    В 1978 Дамадьян сформировал собственную компанию FONAR для производства сканеров МРТ. «Сосредоточенная полевая технология» Дамадьяна, однако, оказалась менее эффективной чем подход градиента Мэнсфилда и Лотербура, а объём продаж не оправдал надежд. Дамадьян позже сотрудничал с одним из изобретателей вживляемого электрокардиостимулятора Уилсоном Грейтбатчем (Wilson Greatbatch) с целью создания кардиостимулятора, совместимого с аппаратурой МРТ. Дамадьян изобрел «стоячую систему» МРТ и владеет 15 центрами МРТ в США.
    В 1988 Дамадьян получил Национальную медаль в области технологий. Первый оригинальный сканер «для всего тела» ныне находится на экспозиции в музее Национальной галереи славы изобретателей (г. Акрон, штат Огайо, США). Его работы получили признание от ряда университетов Соединенных Штатов. В 2001, он получил награду Lemelson-MIT как «человек, который изобрел сканер МРТ».
    В 2003, Нобелевская премия в области медицины предоставлялась Питеру Мэнсфилду и Полу Лотербуру за их открытия, связанные с МРТ. И хотя Нобелевские правила позволяют делить премию на трёх или менее человек, Дамадьян получателем премии не был объявлен. Спор о том, кто какую роль играл в развитии МРТ, продолжался в течение многих лет до объявления получателей Нобелевской премии. В 2002-м Дамадьян заявил: «Если бы я не родился, то МРТ существовала бы? Я так не думаю. А если бы не было Лотербура? Я бы рано или поздно докопался до сути дела!»

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #167
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15396
    Պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքների վրա հայերը միշտ էլ նվաճել ու զարմացրել են աշխարհը:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #168
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15396
    Արտաշես Հայկանյանցօց1.jpg

    Հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 17 17-ից ԱռաջինԱռաջին ... 7151617

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •