Էջ 1 17-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Հայ անվանի գիտնականներ

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15185

    Հայ անվանի գիտնականներ

    Սիրելի ֆորումցիներ, գիտության մեջ նորանոր բացահայտումների հիմքը կազմում եմ նաև մեր հայազգի գիտնականների ներդրումը: Փորձենք հիշել և վերծանել նրանց կատարած աշխատանքները:

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15185
    գրիգոր.jpg Գրիգոր Գուրզադյան
    Հայկական աստղագիտության ակնառու դեմքերից է Գրիգոր Գուրզադյանը, որի համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունք են պատճառել գիտնականների շրջանում: Նա հայտնի է որպես տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկը: Լայն և բազմածավալ է Գուրզադյանի ստեղծագործությունը. նա հայտնի է նաև որպես տաղանդավոր նկարիչ, ինչպես նաև բազմաթիվ գրական ստեղծագործությունների հեղինակ:
    Գրիգոր Արամի Գուրզադյանը ծնվել է 1922թ. հոկտեմբերի 15-ին, Բաղդադում (Իրաք)` 1915-ին Արևմտյան Հայաստանից տեղահանված ծնողների ընտանիքում: 1944-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները: Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա ակադ. Վ.Հ. Համբարձումյանի ղեկավարությամբ և 1948-ին, 26 տարեկանում Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով: Գուրզադյանն ըստ էության Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հիմնադրող թիմի կազմում և գլխավոր անձանցից մեկն էր: Արդեն 1955-ին (33 տարեկանում) պաշտպանել է դոկտորական թեզը: 1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը, 1967-1973-ին` տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը, 1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան, 1978-1992-ին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ, 1992-2004-ին` Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն: 1979-ից եղել է նաև ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ: Տասնամյակներ շարունակ դասավանդել է մի շարք դասընթացներ (տեսական աստղաֆիզիկա ԵՊՀ-ում և ճշգրիտ մեխանիկա ԵրՊԻ-ում), 1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման, 1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ, 1986-ին` ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ:
    Գուրզադյանը հեղինակ է մոլորակաձև միգամածություններին, միջաստղային նյութին և բռնկվող աստղերին նվիրված կարևորագույն տեսական աշխատանքների: Ընդհանուր առմամբ նա տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ. «Ռադիոաստղաֆիզիկա» (1956, ռուսերեն), «Մոլորակաձև միգամածություններ» («Նաուկա», 1962, ռուսերեն և «Գորդոն էնդ Բրիչ», 1970, անգլերեն), «Բռնկվող աստղեր» («Նաուկա», 1973, ռուսերեն և «Պերգամոն», 1980, անգլերեն), «Աստղային գունոլորտներ» («Նաուկա», 1984, ռուսերեն), «Մոլորակաձև միգամածությունների ֆիզիկա և դինամիկա» («Նաուկա», 1988, ռուսերեն և «Շպրինգեր», 1997, անգլերեն), «Միջմոլորակային թռիչքների տեսություն» («Գորդոն էնդ Բրիչ», 1996, անգլերեն) և «Տիեզերական դինամիկա» («Ֆրենսիս էնդ Թեյլոր», 2002, անգլերեն): Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ և գրական ստեղծագործություններ:

  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), E. Khachatryan (13.07.2018), Firafine (29.05.2018), manush (10.06.2019), naramartirosyan (24.06.2018), Narine. (15.06.2018), Վ. Հովհաննիսյան (27.05.2018), Սյուզ (08.04.2019), Տոնոյան Գրետա (16.05.2018), Ալոյան Գոհար (13.12.2018), Անժելա Ալավերդյան (09.10.2018), Արմենուհի Ստեփանյան (16.05.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (17.05.2018), Էմմա Խաչատրյան (15.05.2018), Ծովինար Հովհաննիսյան (13.06.2018), Մարգարյան Նաիրա (15.05.2018), Մինասյան Նորա (04.08.2018), Միքայելյան Կարինե (16.05.2018), Նարինե Մարկոսյան (24.06.2018)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15185
    Վիկտոր_Համբարձումյան.jpg Վիկտոր Համբարձումյան
    Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ Նա հեղինակն է տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952), որը թարգմանված է բազմաթիվ լեզուների։ 1931-ից դասախոսություններ է կարդացել Լենինգրադի համալսարանում։ 1934-ին Լենինգրադի համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչև 1947 թ.։ 1939-1941 թթ. եղել է Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940-ից՝ նույն համալսարանի գիտական պրոռեկտորը։ 1941-1943-ը եղել է Լենինգրադի համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը Ելաբուգայում։ 1944-ին աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնում Երևանի համալսարանում։ Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Լենինգրադում և Բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով էր, հեղինակ աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։

  6. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    загруженное.jpg

    ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ

    Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943-1973 թվականներին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1946-1960 թվականներին՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ։
    Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը։ 1934 թվականին Աբրահամ Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, 1936 թվականին Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ։
    1942 թվականին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950)։ Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։
    Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով։ Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանը ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր։
    Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային և կայծային խցիկներ)։ Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը։
    Վախճանվել է Մոսկվայում, թաղված է Երևանում:
    Արտեմ Ալիխանյանի հուշատախտակը Երևանի Բաղրամյան պողոտայում
    Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ։

  8. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15185
    Շնորհակալ եմ հարգելի Նաիրա թեմային արձագանքելու համար:

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15185
    200px-Авакян_Артавазд_Аршакович.jpg Արտավազդ Ավագյան
    Արտավազդ Ավագյանը ծնվել է 1907 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ 1926 թ-ին ավարտել է Թբիլիսիի թիվ 72 աշխատանքային դպրոցը, 1931 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թ-ին ընդունվում է բուսաբուծության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան (Լենինգրադ), որտեղ աշակերտում է հանրահռչակ ֆիզիոլոգ ակադեմիկոս Մաքսիմովին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա և աշխատանքի անցնում համամիութենական սելեկցիոն-գենետիկական ինստիտուտում (Օդեսա), ղեկավարելով գենետիկայի լաբորատորիան։ Այդ ժամանակաշրջանի նրա ուսումնասիրությունները նվիրված են բամբակենու ծերատման, բույսերի զարգացման, տրամախաչման, կարտոֆիլի տնկանյութի այլասերման և որակի բարելավման կարևոր հարցերին։ 1939 թ-ից մինչև իր կյանքի վերջ Արտավազդ Ավագյանն աշխատել է ԽՍՀՄ ԳԱ գենետիկայի ինստիտուտի «Գորկի Լենինսկիե» փորձարարական կայանում որպես գենետիկայի բաժնի վարիչ։ Մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Թաղված է ծննդավայրում։
    Արտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։ Արտավազդ Ավագյանի հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն։

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մասնակից avagyan.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2018
    Հասցե
    ք․Աբովյան,3-րդ մկր․շրջ․17/53
    Գրառումներ
    94
    Հեղինակության աստիճան
    75
    Նելլի ջան, հատկապես լաբորատոր աշխատանքներ կատարելիս, երբ փորձերը այս կամ այն չափով թերի են ստացվում, մենք փորձում ենք ներկայացնել այդ ուղղությամբ աշխատանք կատարած գիտնականի մասին,այն որ նրանք էլ միանգամից չեն հասել արդյունքի և որքան երկար են աշխատել բաղձալի արդյունքին հասնելու համար։ Սա թերևս օգնում է հուսահատ աշակերտին իր գործողղություններում։

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1712
    Հրաչիկ Աբգարյան
    Հրաչիկ Աբգարյանը ծնվել է 1949 թվականին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ։ 1970-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1990 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1972-1986 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1986-1990 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1990 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում, 1996 թվականից՝ բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 2004 թվականից կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության անդամ է։
    Աշխատանքները վերաբերում են կենսահաղորդչային և պիեզոէլեկտրական միացությունների ֆոտոէլեկտրական հատկություններին և դրանց վրա էլեկտրոնային ճառագայթման ազդեցություններին, համակարգերում ինքնակազմակերպման երևույթների ուսումնասիրություններին։

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Խաչիկ Բաբայան
    Խաչիկ Պավլեի Բաբայան (1920, սեպտեմբերի 14, Նյուզգեր, Շամխորի շրջան - 1998, դեկտեմբերի 27, Երևան), ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատեմատիկական գիտությունների դոկտոր (1976)։
    1941 թվականին ավարտել է Բաքվի համալսարանը։ 1954-1970 թթ.՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն։ Ուսումնասիրել է տիեզերական ճառագայթների բաղադրությունը և անկայուն մասնիկների հատկությունները։ Հետազոտել է բարձր էներգիայի մասնիկների միջուկային փոխազդեցությունները վերահսկելի ֆոտոէմուլսիաների մեթոդով։ Զբաղվել է տիեզերական ճառագայթների փոփոխակման ուսումնասիրությամբ՝ Արագածի կայանում՝ իր ղեկավարությամբ ստեղծված կայանքով, ինչպես նաև վերնոլորտում՝ գունդզոնդերի արձակման միջոցով

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15185
    Մեջբերում avagyan.s-ի խոսքերից Նայել գրառումը
    Նելլի ջան, հատկապես լաբորատոր աշխատանքներ կատարելիս, երբ փորձերը այս կամ այն չափով թերի են ստացվում, մենք փորձում ենք ներկայացնել այդ ուղղությամբ աշխատանք կատարած գիտնականի մասին,այն որ նրանք էլ միանգամից չեն հասել արդյունքի և որքան երկար են աշխատել բաղձալի արդյունքին հասնելու համար։ Սա թերևս օգնում է հուսահատ աշակերտին իր գործողղություններում։
    Շնորհակալ եմ սիրելի Ավագյան թեմային արձագանքելու համար:

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 17-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •