Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Հայ անվանի գիտնականներ

  1. #61
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    409
    Հեղինակության աստիճան
    231
    Էդուարդ Եղիազարյան Эдуа́рд_Лю́двикович_Егиазаря́н.jpg
    Էդուարդ Լյուդվիկի Եղիազարյան (օգոստոսի 29, 1939, Երևան, ՀԽՍՀ – օգոստոսի 6, 2007, Ժելեզնոդոռոժնի (հիմա Բալաշիխա), Մոսկվայի մարզ, Ռուսաստան) – սովետական և ռուսաստանի ինժեներ-սարքաշինարար, գյուտարար: Կ. Ցիոլկովսկու անվան Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի (ռուս.՝ Российская академия космонавтики имени К. Э. Циолковского) թղթակից անդամ (1997 թ.), Միջազգային գիտական հայտնագործությունների և գյուտերի հեղինակների ակադեմիայի (ռուս.՝ Международная Академия авторов научных открытий и изобретений) ակադեմիկոս (2000 թ.):Երկար տարիներ նա ակտիվորեն զբաղվել է կազմակերպչական և ժողովրդին հանրամատչելի դարձնելու աշխատանքով այդ նոր գիտատեխնիկական ուղղությունը իրականացնելու, միկրոտվիչների սերիական արտադրությունը գործարկելու:Չնայած այն հանգամանքին որ է. Եղիազարյանը ապրել և աշխատել է Ռուսաստանում, նա լրջորեն մտահոգված էր Հայաստանի ճակատագրով: Ավելի քան իր կժանքի վերջին 15 տարիների ընթացքում նա անդադար ցանկացել էր Հայաստանը վերածել միկրոէլեկտրոնիկայի հզոր արդյունաբերական երկիր: Նա անշահախնդրորեն առաջարկել է Հանրապետության ղեկավարությանը իր հարուստ մտավոր ներուժը, բազմիցս այցելել է Հայաստան և բանակցել տարբեր աստիճանների ղեկավարների հետ: Սակայն մի շարք պատճառներով դրված խնդիրները այնպես էլ մնացել են չլուծված:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #62
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    84
    Սիմոն ՄիրզոյանMirzoyan_Simon_Hakobi.jpg
    Սիմոն Հակոբի Միրզոյան (հունվարի 6, 1910, Թիֆլիս - սեպտեմբերի 22, 1993), հայ խորհրդային դեղաբան։ Հայաստանում դեղաբանության հիմնադիրներից։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961)։Միրզոյանի ղեկավարությամբ (բուսաբանների և քիմիկոսների հետ) հետազոտվել են ՀԽՍՀ բուսաշխարհում ալկալոիդներ, գլիկոզիդներ, ներկող և դաբաղող նյութեր պարունակող դեղաբույսերը (արդյունքներն ամփոփված են «Հայաստանի դեղաբույսերը և նրանց բուժիչ պրեպարատները» ժողովածուում, 1949 թ.), հայտնաբերվել է ալկալոիդներ պարունակող 65 բույս, ստացվել «արագածին» նոր ալկալոիդը։ Ստացվել են արյան շրջանառությունը և շնչառությունը խթանող, ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող պատրաստուկներ, հայտնաբերվել լեղագոյացման ու տեղարտադրման պրոցեսի վրա ազդող դեղաբույսեր, բուսական անտիբիոտիկներ, հետազոտվել են ստամոքս-աղիքային համակարգի հյութազատական և շարժողական ֆունկցիաների և ստամոքսի տարբեր ընկալիչ գոտիների վրա գանգլերոնի, քվատերոնի, արփենալի ազդեցության մեխանիզմները և ստացել հակախոցային «դիմեկումարոն» պատրաստուկը:իրզոյանը հաստատել է ուղեղի ֆիզիոլոգիապես ակտիվ կենսածին նյութերի (օրինակ՝ գամմաամինակարագաթթվի) կարգավորող ազդեցությունը ուղեղային արյան շրջանառության վրա, մշակել վերջինիս էնդոգեն (ներքնածին) կարգավորման ինքնատիպ Անդամակցություն կոնցեպցիա:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #63
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    79
    Ներկայացնում եմ Աշխեն Հովակիմյանին, ով ստեղծել է <<Միսս Հոակիմ>> խոլորձը(օրխիդեան) : Նա հայտնի է նաև Ագնես Հուակիմ անվամբ: Ծնվել է 1800-ականների կեսերին, Սինգապուրի հայկական ընտանիքներից մեկում։ Կյանքի ընթացքում դարձել է հայտնի այգեգործ և ստեղծել մի ծաղկատեսակ, որն ի վերջո դառնալու էր Սինգապուրի ազգային խորհրդանիշներից մեկը։

    Աշխենը բուսաբանության և այգեգործության հանդեպ իր սերը բացահայտել է՝ դաստիարակվելով այնպիսի մի ընտանիքում, որում այդ զբաղմունքը գնահատվում էր: Նրա հայրը Սինգապուրի բուսաբանական այգու ղեկավար խորհրդի անդամ էր, իսկ մայրը՝ եռանդուն այգեգործ։ Հովակիմյանների ընտանիքը մշտապես մասնակցում էր Սինգապուրի ծաղկահանդեսին, որում այդ ընտանիքի շատ անդամներ, նաև՝ Աշխենը, մրցանակներ են շահել։

    1893թ. Հովակիմյանն իր ստեղծած բույսերից մեկը ներկայացնում է Սինգապուրի բուսաբանական այգու տնօրեն Հենրի Ռիդլիին։ Բիրմայական և մալայական խոլորձների հիբրիդ «Միսս Հուակիմ» խոլորձը (օրխիդեա) պատմության առաջին հիբրիդ բուսատեսակներից մեկն է և աշխարհում առաջինը, որ ստեղծվել է կնոջ ձեռքով։

    Մոտ 100 տարի անց՝ 1981 թվականին, Հովակիմյանի ստեղծագործությունն ընտրվում է իբրեւ Սինգապուրի ազգային ծաղիկ՝ երկրի պետական խորհրդանիշներից մեկը։ Նրա անունը 2015թ. ներառվում է Սինգապուրի Կանանց փառքի սրահում։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #64
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    409
    Հեղինակության աստիճան
    231
    Հասմիկ Ստեփանյան
    Հասմիկ Ստեփանյանը ծնվել է 1950 թվականին Երևան քաղաքում: 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972-1997 թվականներին և 2005 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող: 1992-1993 թվականներին միաժամանակ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում: 1995-1998 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչությունում և Շվեյցարիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (Ժնև): Կատարել է հյուպատոսի պարտականությունները: Հասմիկ Ստեփանյանը «Հայատառ թուրքերեն գրականություն» և «Օսմանյան կայսրության մշակույթ» առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանում, Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում, զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում: Բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #65
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    409
    Հեղինակության աստիճան
    231
    Հովհաննես Ադամյան Adamian3.jpg
    Հովհաննես Ադամյան (փետրվարի 5, 1879, Բաքու - սեպտեմբերի 12, 1932, Լենինգրադ), հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող։
    Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման համակարգի հեղինակ:Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում։ Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը։ Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում։Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։

    1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների։ Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները։ Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ։ Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #66
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    103
    Հեղինակության աստիճան
    84
    Փարիզ (Պարիս) Փիշմիշ image015.jpg
    Սփյուռքահայ անվանի գիտնականների մեջ առանձնանում է մեքսիկացի կին աստղագետ Փարիզ Փիշմիշը. նա առաջին կին աստղագետներից էր, ով ոչ միայն հասավ գիտական մեծ հաջողությունների, այլև խթանեց կին աստղագետների հետագա ակտիվությունը և մեծ դեր խաղաց ամբողջ մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ: Փարիզ Փիշմիշի գիտական աշխատությունները վերաբերում են Գալակտիկայի կինեմատիկային, միգամածությունների լուսաչափությանը և տեսագծային արագությունների որոշմանը: Նրա գլխավոր հետաքրքրությունը Գալակտիկայի կառուցվածքն էր: Նա կատարել է երիտասարդ աստղակույտերի լուսաչափական առաջին ուսումնասիրությունները և հայտնաբերել 3 գնդաձև և 20 բաց աստղակույտ: Ուսումնասիրել է միջաստղային կլանման ազդեցությունը աստղասփյուռներում դիտվող աստղային բաշխման վրա: Հիմնվելով տարբեր աստղային բնակչությունների վրա` փորձել է բացատրել գալակտիկաների պարուրաձև կառուցվածքի ծագումն ու զարգացումը և գտնել դրանց պտտմանկորերի տատանումների պատճառը:
    Փիշմիշը մի շարք մասնագիտական կազմակերպությունների և ընկերությունների անդամ էր. Ամերիկյան աստղագիտական ընկերություն, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերություն, Մեքսիկայի գիտություններիակադեմիա, Մեքսիկական ֆիզիկական ընկերություն և Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ), որում նա թիվ 28, 33 և 34 հանձնաժողովների անդամ էր:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (17.06.2018), Ստեփանյան Նելլի (14.06.2018), Արմենուհի Ստեփանյան (14.06.2018), Մարգարյան Նաիրա (14.06.2018), Ruzanna3 (14.06.2018)

  13. #67
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    79
    ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ. ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԻՉ



    «… Հայոց պատմության մեջ նա մնաց իբրև մի անխոնջ անհատականություն, որը շրջեց աշխարհով մեկ՝ ունենալով մեկ նպատակ ու ծրագիր՝ Հայաստանի ազատագրումը». Ռազմիկ Փանոսյան

    Իսրայել Օրին Օսմանյան և Պարսկական լծից Հայաստանի ազատագրման ջատագովն էր։ Իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի համար իր բնօրրանում անկախություն կերտելու գործում եվրոպական ուժերի օժանդակությունն ապահովելու վրա։
    1658 թվականին Սյունքում (հարավային Հայաստան) ծնված Իսրայել Օրին ծագում էր ազնվական ընտանիքից։ Նա շրջել է Եվրոպայով եւ դիմել տարբեր իշխանների ու առաջնորդների՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Հայաստանի անկախության գործին։ Միևնույն խնդրով նա դիմել է նաև Հռոմի պապին, Փֆալցի կուրֆյուրստին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Տոսկանայի դքսին, Ֆրանսիայի արքա Լուի XIV-ի խորհրդականներին և Ռուսաց Պետրոս Մեծ արքային։
    Թեև Օրին մահացել է այդպես էլ չհասնելով իր նպատակներին, Հայաստանի անկախության գործին նրա նվիրումը դարձել է հաջորդ դարերի ընթացքում ազգային-ազատագրական բազում շարժումների, այդ թվում՝ ազատ և անկախ Հայաստանի համար տարվող պայքարի նախակարապետը։
    Վերջին խմբագրող՝ Ruzanna3: 14.06.2018, 18:16:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #68
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    409
    Հեղինակության աստիճան
    231
    Էմիկ Ավագյան 31562.jpg
    Ամերիկահայ գյուտարար է և բազմաթիվ արտոնագրերի սեփականատեր, ինչպես նաև շնչով կառավարվող համակարգչի և անվասայլակը մեքենան տեղավորելու մեխանիզմը հնարողը։ Էմիկ Ավագյանի գլխավոր գյուտերից մեկը համարվում է ավտոմատ սայլակի գյուտը, որը ձեռքով կառավարվող սայլակը փոխարինեց ավտոմատ կառավարվողի:Հայկական ծագում ունեցող Էմիկ Ավագյանը ծնվել է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում 1924 թվականին: Էմիկ Ավագյանն ունեցել է մանկական ուղեղային կաթված: Էմիկին բժշկական օգնություն փնտրելու համար, Ավագյանների ընտանիքը Պարսկաստանից ճանապարհորդում է Ռուսաստան, Գերմանիա և ի վերջո բնակեցվում է Նյու–Յորքում։ Արդեն տասներեք տարեկանում Էմիկը տնային տնտեսության շուջ առաջացած էլեկտրոտեխնիկական խնդիրներ էր կարգավորում։ Հետագայում Ավագյանը ստացել է բարձրագույն կրթություն Էվրիկա քոլեջում ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում։ Ավագյանն ուսումը շարունակում է Կոլումբիայի համալսարանում և ստանում մագիստրոսի աստիճան։ Ուսանողության տարիների ընթացքում Ավագյանը հաղորդակցման խնդիրներ է ունեցել մեքենագրուհու հետ, ով գրառումներ էր անում նրա համար։ Ավագյանը ապրել է Մասաչուսեթսում իր կնոջ՝ Էննի հետ մինչև մահը։
    Միջավայրային բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու համար Ավագյանը բազմաթիվ հայտնագործություններ է արել։ Նրա հայտնի գյուտերից մեկը եղել է շնչառությամբ ղեկավարվող տպագրիչ մեքենայի հայտնագործումը։ Համաձայն գյուտի՝ տպագրիչ մեքենան կաշխատի շնչառության և ձայնի չափման համաձայն, որը կարտասանվեր չորս միկրոֆոնի միջոցով։ Չնայած որ մեխանիզմը դանդաղ էր աշխատում, այն օգտագործելը շատ ավելի հարմար էր, քան մեքենագիր վարձելը։ Ավագյանի հաջորդ հայտտագործությունը եղել է ինֆորմացիոն որոնումը և պահպանման սարքը, որը արխիվացման և որոնման գործում ամենաարագ գործող մեթոդն էր։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #69
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Գրառումներ
    102
    Հեղինակության աստիճան
    110
    Արմենակ Մնջոյան Արմենակ_Մնջոյան.jpg
    Գիտական հետազոտությունները վերաբերում են դեղագործությանը, ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների սինթեզին, հետերոցիկլիկ համակարգերի ածանցյալներին և դրանց ստացման եղանակների մշակմանը։ Իրականացրել է տարբեր դասերի օրգանական նյութերի բազմաթիվ սինթեզներ և հետազոտել է նրանց կենսաբանական ազդեցությունը կախված քիմիական կառուցվածքից։ Ուսումնասիրել է Հայաստանի բուսաբանական հումքը։ Հայաստանի քիմիկոս օրգանիկների գիտական դպրոցի հիմնադիրն է։ Հեղինակ է մի ամբողջ շարք դեղագործական պրեպարատների, օրինակ՝ սուկցինիլխոլին, գանգլերոն, սուբեխոլին, արֆենալ, մեսֆենալ և այլն:1937 թվականին նա պաշտպանել է իր թեկնածուական դիսերտացիան, որի թեման էր «Հայաստանի այրվող թերթաքարերը և նրանց օգտագործումը բժշկական պրեպարատների արտադրության մեջ», իսկ 1944 թվականին՝ դոկտորական դիսերտացիան տեղական ցավազերծման նոր միջոցների սինթեզման գծով։ Այնուհետև իր ստեղծած ինստիտուտում Արմենակ Մնջոյանը սկսում է լայնորեն ուսումնասիրել օրգանական միացությունների կենսաբանական հատկությունների սինթեզումն ու փորձարկումը։
    Արմենակ Մնջոյանը հիմնադրել և խմբագրել է «Հետերսցիկլային միացությունների սինթեզները» հրատարակությունը։ Արմենակ Մնջոյանը շուրշ 250 գիտական աշխատությունների հեղինակ էր։ Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Քիմիական միացությունների կենսաբանական հատկությունները» ժողովածուն։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #70
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    409
    Հեղինակության աստիճան
    231
    Գառնիկ Չուխաջյան Chukhajyan_Granik.jpg
    Գառնիկ Ալեքսանի Չուխաջյան (1935, փետրվարի 28, Լենինական), քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1979), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990 թվականից)։1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1964-1982 թթ. եղել է Պոլիմերների համամիութենական ԳՀ և նախագծային ինստիտուտի մոնոմերների քիմիայի լաբորատորիայի, 1982-1993 թթ.՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ 1994 թվականից ապրում է Մոսկվայում:Աշխատանքները վերաբերում են համասեռ և միջֆազային կատալիզի պայմաններում չհագեցած միացությունների ստացման ու փոխակերպման ռեակցիաներին։ Մշակել և բժշկության մեջ ներդրել է երկշերտ, ինքնակպչող կենսահամատեղելի թաղանթներ, սպունգներ, սոսինձներ, հակաայրվածքային քսուքներ և այլ միջոցներ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •