Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678
Ցույց են տրվում 71 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Հայ անվանի գիտնականներ

  1. #71
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    724
    Հեղինակության աստիճան
    265
    Երվանդ Աղաթոն (1860 - 1935), հայ մշակութային գործիչ։ Որդին է Գրիգոր Աղաթոնի։

    Ծնվել է Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում, սովորել նախ Ներսիսյան, ապա՝ Նուպար-Շահնազարյան վարժարաններում և Ռոբերտ քոլեջում։ 1877 թվականին մեկնել է Փարիզ, սովորել Կրինյոնի գյուղատնտեսական քոլեջում, ավարտելուց հետո վերադարձել է Կ. Պոլիս։ 1896 թվականի քաղաքական դեպքերից հետո մեկնել է արտասահման, շարունակել համալսարանական կրթությունը Փարիզում, այնտեղից անցել է Բուլղարիա, ապա՝ Եգիպտոս, որտեղ 1920-ականներին գրել է մի շարք գրքույկներ՝ Բարեգործական ընկերության, Խորհրդային Հայաստանին ցույց տրվող օգնության և այլ հարցերի մասին, ինչպես՝ «Հայաստանի վերաշինությունը» (1924), «Նվիրատվություն և կտակ» (1925), «Հայաստանի մեջ հայ հողագործներու տիպար գյուղի մը ծրագիրը» (1925), «Բարեգործականի ծնունդն ու պատմությունը» և այլն։ 1931 թվականին հրատարակել է «Կյանքիս հիշատակները» գիրքըYervant_Aghaton.jpg

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #72
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    533
    Հեղինակության աստիճան
    147
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 7006 Վիկտոր Համբարձումյան
    Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ Նա հեղինակն է տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952), որը թարգմանված է բազմաթիվ լեզուների։ 1931-ից դասախոսություններ է կարդացել Լենինգրադի համալսարանում։ 1934-ին Լենինգրադի համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչև 1947 թ.։ 1939-1941 թթ. եղել է Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940-ից՝ նույն համալսարանի գիտական պրոռեկտորը։ 1941-1943-ը եղել է Լենինգրադի համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը Ելաբուգայում։ 1944-ին աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնում Երևանի համալսարանում։ Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Լենինգրադում և Բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով էր, հեղինակ աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։
    Երբ անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանը դառնում է դպրոցահասակ, նրա գիտելիքները ստուգելու նպատակով
    ուսուցիչը հաևցնում է.
    -Որն է ամենամեծ թիվը:
    Յոթնամյա տղան պատասխանում է.
    -Ամենամեծ թիվ չկա, դուք ինչ թիվ ասեք, ես կգումարեմ մեկ...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #73
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    412
    Հեղինակության աստիճան
    201
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանը դառնում է դպրոցահասակ, նրա գիտելիքները ստուգելու նպատակով
    ուսուցիչը հաևցնում է.
    -Որն է ամենամեծ թիվը:
    Յոթնամյա տղան պատասխանում է.
    -Ամենամեծ թիվ չկա, դուք ինչ թիվ ասեք, ես կգումարեմ մեկ...
    Համբարձումյանը մեծ ավանդ ունի հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կտրուկ բարձրացման, ժամանակակից մի քանի գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ) անվան, Ալովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #74
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    724
    Հեղինակության աստիճան
    265
    Аршави́р Ава́кович Айрапетя́н[комм. 1] (арм. Արշավիր Ավագի Հայրապետյան; 1916—1998) — армянский советский агроном, организатор сельскохозяйственного производства. Герой Социалистического Труда (1976)[1]. Заслуженный агроном Армянской ССР.267px-Аршавир_Авакович_Айрапетян_.jpg

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #75
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Գրառումներ
    102
    Հեղինակության աստիճան
    106
    «Երկաթե լեդին» ժամանակին անկեղծացել է. Լենինականում ունեցել է իր կյանքում ամենալավ ընդունելություններից մեկը
    Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին Հայաստանում հարգանքով են հիշում: «Երկաթե լեդին» 1990 թ. հունիսին այցելեց Լենինական (Գյումրի)՝ կործանարար երկրաշարժի դառնությունները ճաշակած ժողովրդի շրջանում մեծ ոգեւորություն առաջացնելով:Նրա գալու նպատակն անգլիական կենտրոնի կամ անգլիական դպրոցի բացման արարողությանը մասնակցելն էր: Դպրոցը բացեցին: Այդ արարողությունը սկզբից մինչեւ վերջ տեւեց մոտ 3-4 ժամ: «երկաթե լեդին», ամեն ինչ մի կողմ դրած, սովորական մահկանացու էր, որ կարող է եւ՛ ուրախանալ, եւ՛ հուզվել: Նրա աչքերը թրջվեցին: Մարդիկ իրենց պաշտոնական միջոցառումները կատարելիս կարող են ունենալ ուրիշ դերակատարություն, բայց բոլոր դեպքերում մարդկայինը մնում է մարդկային. եւ կարողանում են ուրախության դեպքում ուրախանալ, իսկ տրտմության դեպքում ոչ միայն կարեկցել, այլև ի սրտե ընդունել այն որպես իր սեփական վիշտը: WMylC5utUfCtXudWIoLuijTSHI.jpg

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •