Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234
Ցույց են տրվում 31 համարից մինչև 34 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Հայ անվանի գիտնականներ

  1. #31
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    647
    Հեղինակության աստիճան
    29
    Աբեղյան Մանուկ
    Լեզվաբան, գրականագետ, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Համակարգել է պատմավիպական ու քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործությունները, մշակել դրանց ծագման ու զարգացման տեսությունները: Աբեղյանը նաև արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակն է:

    Մանուկ Աբեղյանը 1876–85 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893–98 թթ-ին՝ Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում: 1898 թ-ին Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 1885–1919 թթ-ին, տարբեր տարիների, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական, Թիֆլիսի Հովնանյան, Ներսիսյան դպրոցներում ու հայկական գիմնազիայում: Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից է, 1925–30 թթ-ին ղեկավարել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը:
    1886 թ-ին Աբեղյանը գրառել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի մոկաց տարբերակը, կատարել նրա առաջին մասնագիտական հետազոտությունը և 1889 թ-ին հրատարակել «Դավիթ և Մհեր» վերնագրով: Հետագայում ստեղծել է «Սասնա ծռերի» դասական տեսությունը: Նա նորովի է պարզաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, մշակել է հայ առասպելաբանության գիտական նոր տեսությունը («Հայ վիպական բանահյուսություն», 1966 թ.): «Ժողովրդական խաղեր» (1904 թ.), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1931 թ.) մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել է ժողովրդական երգերի ակունքները, զարգացումն ու ընթացքը: «Հայոց հին գրականության պատմություն» (1944–46 թթ.) քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման, պատմության, գրական դեմքերի և դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին:
    1910-ական թվականներից Աբեղյանն զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», 1916 թ., «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ», 1923 թ., «Հայոց լեզվի տաղաչափություն», 1933 թ.):
    Սկզբունքային նշանակություն ունեն Աբեղյանի լեզվաբանական-քերականական աշխատությունները: «Աշխարհաբարի քերականություն» (1906թ.), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912 թ.), «Հայոց լեզվի տեսություն» (1931 թ.) աշխատություններում առաջինն է գիտականորեն համակարգել արևելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը: Նա կազմել է առաջին «Ռուս-հայերեն բառարանը» (1925 թ.), մասնակցել մի շարք բառարանների ստեղծման աշխատանքներին:
    Աբեղյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը և դպրոց` Երևանում:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #32
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    320
    Հեղինակության աստիճան
    66
    Շնորհակալ եմ սիրելի Քրիստինե թեմային անդրադառնալու համար: Մեր հայազգի գիտնականների կատարած աշխատանքները արժանի են գնահատման:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #33
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    620
    Հեղինակության աստիճան
    80
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի ֆորումցիներ, գիտության մեջ նորանոր բացահայտումների հիմքը կազմում եմ նաև մեր հայազգի գիտնականների ներդրումը: Փորձենք հիշել և վերծանել նրանց կատարած աշխատանքները:
    Հարգելի՝ Ստեփանյան Նելլի, ներկայացնում եմ մեր հայտնի հայ գյուղատնտես Ռոզա Վահանի Ավագյանին
    Роза_Вагановна_Авагян.jpg

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #34
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    320
    Հեղինակության աստիճան
    66
    Լևոն Օրբելի levon-orbeli-1000.jpg
    Հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է։ ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀԽՍՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ:
    Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում: Զարգացնելով բարձրագույն նյարդային գործունեության մասին Պավլովի ուսմունքը` նա ցույց տվեց, որ պայմանական ռեֆլեքսների մշակման պրոցեսը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը: Նույն էվոլյուցիոն մոտեցումը նկատվում է նաև նրա` մարդու, առանձնապես երեխաների, բարձրագույն նյարդային գործունեությանը վերաբերող աշխատանքներում: Ֆունկցիաների համադասեցման մասին Օրբելու ստեղծած ուսմունքից էլ սկիզբ են առել հետագայում նրա ստեղծած գիտական ուղղությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառներում: Օրբելի-Գինեցինսկու երևույթի հայտնաբերմամբ (1923) ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցողական ֆունկցիայի մասին: Պավլովը գտնում էր, որ Օրբելու տվյալները ՙլուծում են սնուցողական նյարդավորման մասին եղած համարյա հարյուրամյա հանելուկը՚: Օբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը` կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ: Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում: Օրբելին նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ: 1930-ական թվականներից Օրբելին լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք անմիջականորեն կապվում էին ոչ միայն տեսական, այլև գործնական, այդ թվում նաև ռազմական, խնդիրների հետ: Օրբելին հիմնավորել է ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը, բազմաթիվ կարևոր ընդհանրացումներ կատարել բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառում: Օրբելու ղեկավարությամբ հիմնարար հետազոտություններ են կատարվել զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության պրոցեսների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում ևն: Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը: Օրբելին կարևոր ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում: Օրբելու անունով է կոչվում ՀՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Օրբելին եղել է Փարիզի կենսբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ: Պավլովի անվան (1937) և ԽՍՀՄ պետական (1941) մրցանակներ, Մեչնիկովի անվան ոսկե մեդալ (1946): Պարգևատրվել է Լենինի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով:

    Կմախքային մկանի հոգնածության վերացումը նրա սիմպաթիկ նյարդաթելը գրգռելիս: Հաստատում է սիմպաթիկ նյարդային համակարգի հար-մարվողական-սնուցողական ֆունկցիան: Նկարագրել են Լևոն Օրբելին և Ա. Գինե-ցինսկին, 1923-ին: Լ. Օրբելին գտնում էր, որ սիմպաթիկ նյարդավորումը կմախքային մկանների վրա կարող է ունենալ այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունի ներքին օրգանների հարթ մկանների և սրտամկանի վրա: Նշված ազդեցության մեջ առանձնացվում է հարմարվողական ազդեցությունը և սիմպաթիկ նյարդերի սնուցողական ֆունկցիան: Վերջինս առնչվում է հյուսվածքի ֆիզիկա քիմիական վիճակի և նրա նյութափոխանակության դինամիկ փոփոխությունների հետ: Սիմպաթիկ նյարդը գրգռելիս անուղղակի դրդումից հյուծված կմախքային մկանի ֆունկցիան նորմալանում է, բարձրանում է գրգռականությունը և կծկողունակությունը, մեծանում մկանային կծկումների ուժը: Պարզված է, որ Օրբելի-Գինեցինսկու երևույթի հիմքում ընկած է հումորալ կարգավորման մեխանիզմը` կապված անոթաշարժիչ նյարդերից կատեխոլամինների արտազատման հետ, որն ի հայտ է գալիս սիմպաթիկ նյարդը գրգռելիս:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (Երեկ), Արմենուհի Ստեփանյան (Այսօր)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •