Էջ 5 17-ից ԱռաջինԱռաջին ... 3456715 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Հայ մանկական գրականություն

  1. #41
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    910
    Հեղինակության աստիճան
    1344
    Սուրեն Ստեփանի Մուրադյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 26-ին, Լոռու մարզի Ակներ գյուղում։Մանկական անդրանիկ ժողովածուն՝ «Առաջին երգ»-ը, լույս է տեսել 1953 թվականին։ Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական շուրջ 130 անուն գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի 17 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, պարսկերեն, լիտվերեն, արաբերեն, վրացերեն, տաջիկերեն, ուդմուրդերեն, ուզբեկերեն և այլն։ Գրել է նաև հեքիաթներ և պիեսներ, որոնք բեմադրվել են մի շարք թատրոններում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #42
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1026
    Մեջբերում Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուրեն Ստեփանի Մուրադյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 26-ին, Լոռու մարզի Ակներ գյուղում։Մանկական անդրանիկ ժողովածուն՝ «Առաջին երգ»-ը, լույս է տեսել 1953 թվականին։ Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական շուրջ 130 անուն գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի 17 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, պարսկերեն, լիտվերեն, արաբերեն, վրացերեն, տաջիկերեն, ուդմուրդերեն, ուզբեկերեն և այլն։ Գրել է նաև հեքիաթներ և պիեսներ, որոնք բեմադրվել են մի շարք թատրոններում:
    Ով է դաշտը ներկել ճերմակ,
    Սարին, ձորին կարել վերմակ.
    -Ձմեռ պապին...
    Ով է ծառին գլխարկ կարել,
    Ապակուն ծիտ, վարդ նկարել.
    -Ձմեռ պապին...
    Ձմեռ պապին ամենագետ`
    Նկարիչ է, դերձակ- վարպետ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #43
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1026
    Մեջբերում Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին դասարանի մայրենիի դասագրքում կա (Վ. Սարգսյանի հեղինակությամբ), այսօրվա մեր դասն էր:
    Ավելի լավ, Նելլի ջան, երեխաները սիրով կսովորեն։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #44
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,278
    Հեղինակության աստիճան
    9052
    ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

    ՄԵԾԱՆՈՒՄ ԵՄ

    Տատիկն ասաց, թե անձրևից
    Բոյ է քաշում ծիլը հողից:

    Մեծանում է ամեն մի բան,
    Նույնիսկ կաղնին հսկայական:

    Վահեն լսեց, և, այ կատակ`
    Իջավ, կանգնեց անձրևի տակ:

    Տատիկը թե`
    - Ի՞նչ ես անում:
    - Մեծանում եմ,
    Բա չես տեսնու՞մ:


    ՓՈՔՐԻԿԻ ԽՐԱՏԸ

    Այ ժամացույց, ժամացույց,
    Դու չե՞ս հոգնում խոսելուց,
    Մի բերան հենց`տիկ, հա տիկ...
    Բա դու չունե՞ս մի տատիկ,
    Որ քեզ ասի.
    - Սուս արա,
    Գլուխներս դու տարար:
    Հերիք խոսես ու շարժես
    Սլաքներ ու ճոճանակ,
    Քո չափ թե որ ես խոսեմ,
    Տատն ինձ կասի.
    - Չաչանակ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #45
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2018
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    89
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն սիրելի Սոֆյա, գեղեցիկ բանաստեղծությունով էջը լրացնելու համար։
    Շնորհակալություն, Նարինե' ջան, ե'կ շնորհակալություն հայտնենք մանկագրին գողտրիկ ստեղծագործության համար:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #46
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2018
    Գրառումներ
    110
    Հեղինակության աստիճան
    89
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է Ղազարոս Աղայանի <<Անահիտը>>, <<Արեգնազանը>>, <<Հազարան բլբուլը>>, <<Վիշապին հաղթողը>>, <<Եղեգնուհին>>
    Իր հեքիաթներում Աղայանը առաջարկում է պարզ, գծագրված մոդել: Նա չարը հստակեցնում է, հերոսների դիմացը կանգնեցնում ու հրավիրում դրա դեմ մարտի դուրս գալ բոլոր հնարավոր զենքերով:
    Բնականաբար Աղայանի հեքիաթներում վերը նշված բոլոր հնարավոր զենքերը հնարամտությունն ու քաջությունն են:

    Ինչ գեղեցիկ է ներկայացնում Անահիտի ու Վաչագանի հարսանիքը.......

    Համաձայն եմ ,Նարինե ջան, Անահիտի փառավոր հարսանիքից հետո գյուղացիները երկար ժամանակ երգում էին.

    Անահիտի հարսանիքին ոսկի արև փայլեց.
    Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափվեց.
    Մեր արտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցին.
    Վերջին խմբագրող՝ Սոֆյա Գրիգորյան: 16.05.2018, 00:19:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #47
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,278
    Հեղինակության աստիճան
    9052
    ՀԵՆՐԻԿ ՍԵՎԱՆ

    Չարաճճի այծիկը

    Մեր հարևան գյուղացին
    Շատ էր սիրում իր այծին,
    Հաց ու շաքար էր տալիս,
    Այծիկը պար էր գալիս:

    Բայց մի օր էլ էդ այծը
    Թողեց շաքարն ու հացը,
    Ելավ կանգնեց դարակին,
    Դունչը հասցրեց կարագին:


    Դեղնակտուցը

    Դեղնակտուց մի ճուտիկ,
    Թևիկները խատուտիկ,
    Ման էր գալիս պարտեզում,
    Հետն էլ ուրախ երգ ասում.-

    -Ես չեմ սիրում հավիկին,
    Ոչ էլ` ոսկե ձվիկին:

    Կաղ շունը

    Մեր գյուղում կար մի ծեր շուն,
    Ամառ լիներ, թե աշուն,
    Ճամփի վրա կաղում էր,
    Չալ պոչի հետ խաղում էր,
    Բայց երբ գյուղով գայլն անցավ,
    Կաղալն իսկույն մոռացավ:

    Վախկոտ մութը

    Մութը սևուկ մի աղջիկ է`
    Սև աչքերով, սև մազերով:
    Ապրում է նա քարանձավում
    Առանց հայրիկ, առանց մայրիկ:

    Դուրս չի գալիս քարանձավից`
    Վախենում է նա արևից:
    Վերջին խմբագրող՝ manush: 26.06.2018, 15:55:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (17.05.2018), Արմենուհի Ստեփանյան (17.05.2018)

  15. #48
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1026
    Հայ մանկական գրականությունը իրենց բազմազան ու հետաքրքիր ստեղծագործություններով են զարդարել Րաֆֆին, Հովհ. Թումանյանը, Ավետիք Իսահակյանը:
    Նրանց հեքիաթները, պոեմները, պատմվածքներն ու բանաստեղծությունները կրթել և դաստիարակել են շատ սերունդների:

    Բոլոր ժամանակներում էլ սիրվել և գնահատվել են Հովհ. Թումանյանի հեքիաթները թե մեծերի և թե փոքրերի կողմից:

    fdsg-985x400.jpg
    Թումանյանը մեր ամենակատարյալ հայ մանկագիրն է նաև իր տեսական պատրաստությամբ և մանրամասն մշակված սկզբունքներով, որոնք նա արտայայտել է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակչական հարցերին։

    Բանաստեղծը գիտի, որ երեխաները սիրում են ուրախ մեղեդիներ, այդ իսկ պատճառով էլ նրա բանաստեղծությունները ունեն ուրախ, թեթև, սահուն տողեր, բայց միևնուն ժամանակ դաստիարակչական նշանակություն։
    Վերջին խմբագրող՝ manush: 26.06.2018, 15:56:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #49
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1026
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    fdsg-985x400.jpg
    Թումանյանը մեր ամենակատարյալ հայ մանկագիրն է նաև իր տեսական պատրաստությամբ և մանրամասն մշակված սկզբունքներով, որոնք նա արտայայտել է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակչական հարցերին։

    Բանաստեղծը գիտի, որ երեխաները սիրում են ուրախ մեղեդիներ, այդ իսկ պատճառով էլ նրա բանաստեղծությունները ունեն ուրախ, թեթև, սահուն տողեր, բայց միևնուն ժամանակ դաստիարակչական նշանակություն։

    Գետակը
    _Ու՞ր ես վազում
    Այդպես արագ,
    Ա՛յ դու կայտառ,
    Սիրուն գետակ,
    Կանգ առ, խաղանք
    Էս ծառի տակ։

    "Չէ՛, փոքրիկս,
    Գնամ պիտի,
    Տե՛ս ջաղացը
    Գյուղի մոտի,
    Պետք է ուժ տամ,
    Որ պըտըտի։

    Ցածն էլ հովտում
    Անուշահոտ
    Ինձ են մնում
    Ծաղիկ ու խոտ,
    Հոգնած_ծարավ
    Տավարն ու հոտ։

    Սառն աղբյուրը
    Բարձըր սարի
    Դրանց համար
    Է ինձ տալի
    Իր զով ջուրը
    Կըլկըլալի։

    Իսկ կամուրջի
    Տակն որ գա,
    Կա լվածքը
    Պառավ կընկա,
    Պետք է լվամ
    Քանի լույս կա։

    Դե՛, տեսնու՞մ ես,
    Մնա՛ս բարով,
    Ծամփաս ցանած
    Հազար գործով,
    Դադար չունեմ
    Ես մինչև ծով"։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #50
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1026
    shunn-u-katun.jpg
    Շունն ու կատուն բալլադը ցույց է տալիս կենդանիների միջոցով մարդկային անազնիվ հարաբերությունների մասին։
    Շատ պարզ արդիական պատմություն.
    Շունը կատվին մորթի է տալիս և խնդրում իրեն գլխարկ կարի։ Կատուն խաբում է նրան յուրացնում մորթին, իսկ երբ բանը հասնում է դիվան բաշուն՝ կատուն ամոթահար փախչում է։

    Էն օրվանից մինչև օրս էլ
    Շունն էս բանը չի մոռացել.
    Մըտքում հլա դեռ պահում ա,
    Որտեղ կատվին պատահում ա,
    Վեր ա թըռչում վըրա վազում,
    Իրեն մորթին ետ ա ուզում.
    Իսկ սևերես կատուն հանկարծ
    Ետ ա դառնում ու բարկացած
    Փըշտացնում ա. մթամ նոր եմ
    Ցըրցամ տվել, թե որ կարեմ։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 5 17-ից ԱռաջինԱռաջին ... 3456715 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •