Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567
Ցույց են տրվում 61 համարից մինչև 66 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Հայ մանկական գրականություն

  1. #61
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    116
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ առաջին մանկագիրը Ներսես Շնորհալին է: Նա գրել է հանելուկ-առակներ, չափածո խրատներ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնց նպատակն էր զվարճալի եղանակով ուսուցանել մարդկանց, նրանց մեջ զարգացնել սրամտություն, դիտողականություն:


    Ծնվում է ու մեծանում,
    Հենց նույն օրն էլ` մահանում,
    Հետո նորից կյանք առած
    Պայծառ շորեր է հագնում: /արև/

    Հողն է մտնում, մահանում,
    Հետո նորից կյանք առնում,
    Աչքը հառած երկնքին,
    Տարածվում է, շատանում:/ցորեն/

    Արքա չունեն,սակայն արագ
    Կազմում են մեծ,ահեղ բանակ,
    հենց մտնում են արտը հասած`
    Բերքն են հնձում առանց դանակ: մորեխ/


    Աշնան վերջը

    Սարի լանջին
    Մեգի միջում
    Խոխոջում է
    ՈՒ տրտնջում
    Ջուրը բարակ,
    Ջուրը տխուր.
    -Վաշ- վիշ, վաշ-վիշ,
    Ու՞ր կորան, ու՞ր,
    Տերև ու խոտ,
    Վարդը շողոտ,
    Սարվորն ուրախ,
    Սրինգ ու խոտ:

    Շուրջս դատարկ,
    Շուրջս տխուր...
    Վաշ- վիշ, վաշ-վիշ,
    ՈՒ՞ր կորան,ու՞ր:

    Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (22.05.2018), Ստեփանյան Նելլի (Երեկ)

  3. #62
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    51
    Դերենիկ Դեմիրճյան

    Պույ_պույ մուկիկը
    PUY_PUY-768x432.jpg

    Մի երկիր կա՝ Հնդստան,
    Մի մուկիկ կար ճստճստան,
    Հնդստանի անտառում ,
    Կոկոս ծառի ծակուռում։
    ..............................................
    "Տունս կոկոս ծառի տակ,
    Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
    Ծանճ կերել եմ, ծեղ կերել,
    Տեսնեմ կոկոսի համն էլ"։

    Պույ_պույ մուկիկը կոկոսի անցքից ներս է մտնում։ Համեղ պտուղի միջուկն ուտում խմում է, քեֆ է անում։ Այնքան է տռզում, որ անցքից էլ չի կարողանում դուրս գալ։

    Մոտեցավ, որ ծակից դուրս գա,
    Պահո'... Տեսավ ճամփա չկա,
    Ինքը խոշոր, ծակը պուճուր...
    Այդ է, մնաց, բայց մնա ու՞ր...

    Լաց ու կոծ է դնում և այնքան է ողբում, մինչև որ նիհարում է, դուրս է պրծնում ու փրկվում։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #63
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    51
    Image_4025.jpg
    Նոր շրջանի հայ մանկական գրականության մեջ իր ներդրումն ունի Խնկո_Ապերը /Աթաբեկ Խնկոյան/։Նա ծնվել է Փամբակի շրջան Ղարաբոյա գյուղում։ Նախնական կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլոի քաղաքային դպրոցում։ 1911 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում։
    Գրական փորձեր սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ "Բանաստեղծական փորձերը", լույս է տեսել 1890 թվականին։ Խնկո_Ապերը հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր՝ ""Մեր դպրոցը", "Կարմիր արև"։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ հեքիաթներ, լեգենդներ, առակներ։
    Խնկո_Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա "Աղվեսն ու արջը", "Գող մաքին", "Առակներ", "Մրգաստան", "Հեքիաթներ ու պատմվածքներ" ժողովածուները։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #64
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    51
    Աթաբեկ Խնկոյան

    Ճանճը
    Խոնարհ ու հեզ
    Մի հոգնած եզ,
    Արորն ուսին
    Ճանճը պոզին
    Մի իրիկուն
    Գալիս էր տուն։

    Մին էլ ճամփին
    Մի ուրիշ ճանճ
    Հենց նստածին
    Ասաց._Տո, մանչ,
    Էս եզան հետ
    Որտեղի՞ց էդ։

    Քիթը տնկած
    Ճանճը ասաց.
    Մենք որտեղի՞ց.
    Վարում էինք,
    Վարատեղից։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #65
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    707
    Հեղինակության աստիճան
    170
    ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

    Թե գարուն է նախշ-նախշուն,
    Նա ինչե՞ր է մեզ բաշխում,
    -Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
    Ալ ու ալվան վարդ շաղոտ:

    Թե ամառ է, շոգ ամառ,
    Ի՞նչ է բերում մեզ համար,
    -Ցորեն, գարի ու հաճար՝
    Ամեն հոգսի դեղ ու ճար:

    Թե աշուն է պտղաբեր,
    Ի՞նչ է բերում մեզ նվեր.
    -Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
    Դեղձ ու խաղող մեղրածոր:

    Թե ձմեռ է ցրտաշունչ,
    Ի՞նչ է թափում լուռումունջ.
    -Փաթիլ, փաթիլ, փափուկ ձյուն՝
    Արծաթի պես պսպղուն:


    ԽՆԿՈ-ԱՊԵՐ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (Երեկ), Ստեփանյան Նելլի (Երեկ)

  11. #66
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    51
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

    Թե գարուն է նախշ-նախշուն,
    Նա ինչե՞ր է մեզ բաշխում,
    -Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
    Ալ ու ալվան վարդ շաղոտ:

    Թե ամառ է, շոգ ամառ,
    Ի՞նչ է բերում մեզ համար,
    -Ցորեն, գարի ու հաճար՝
    Ամեն հոգսի դեղ ու ճար:

    Թե աշուն է պտղաբեր,
    Ի՞նչ է բերում մեզ նվեր.
    -Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
    Դեղձ ու խաղող մեղրածոր:

    Թե ձմեռ է ցրտաշունչ,
    Ի՞նչ է թափում լուռումունջ.
    -Փաթիլ, փաթիլ, փափուկ ձյուն՝
    Արծաթի պես պսպղուն:


    ԽՆԿՈ-ԱՊԵՐ
    Շնորհակալություն, հարգելի Նաիրա, <<Չորս եղանակ>>-ը, ինչպես նաև <<Գիրք>>, <<Այգի>>, <<Լուսին>>, <<Ծիծեռնակին> բանաստեղծությունները իրենց նմանը չունեցող մանկական բանաստեղծություններ են:
    Ղազարոս Աղայանից և Հովհաննես Թումանյանից հետո, Աթաբեկ Խնկոյանը համարվում է մեր մանկական լավագույն գրողներից մեկը:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •