Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 91011
Ցույց են տրվում 101 համարից մինչև 108 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Վահան Տերյան

  1. #101
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈՒՄ

    Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն...
    Պաղ լռությունը մռայլ է ու չար.
    — Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
    — Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
    Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
    Մեկը թախծագին նայում է հեռուն,
    Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
    Ու շղթաներով աղմուկ է հանում...
    Ու մի արձագանք... գիշեր է ու ձյուն...
    Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
    — Շողա, վրեժի մահաբեր դաշույն
    — Հնչիր, փոթորիկ ժողովրդական...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (17.11.2018), Nelli Antonyan (12.06.2019)

  3. #102
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    Ես անջատված եմ հայրենի հողից,
    Հայրենի տունս՝ իմ սրտին օտար.
    Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
    Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...

    Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
    Մագլցում վերև և թավալվում ցած,
    Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
    Հայրենական տուն, հավետ մոռացված...

    Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
    Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
    Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
    — Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (17.11.2018), Nelli Antonyan (12.06.2019)

  5. #103
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17494
    ՄԱՀ

    Մարիր լույսը մշուշոտ,
    Սև հուսերըդ արձակիր,
    Դու իմ դահիճ, դու իմ քույր,
    Դու իմ ընկեր տարագիր,
    Էլ մի՛ կրկնիր, մոռացիր
    Խոսքերն անմիտ ու պատիր,—
    Լուռ տանջանքով, խավարով
    Փայփայիր ու փարատիր...
    Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր,
    Մեղսոտ սիրով սիրիր ինձ,—
    Մեխիր սուրըդ կուրծքըս բաց,
    Թող թույն լինի և թախիծ։
    Արդեն գիշեր, արդեն մութ,
    Անանց խավար է արդեն,—
    Եղիր հզոր ու անգութ,
    Չար ժպիտով ել իմ դեմ...
    Երգի՛ր խավար և անկում,
    Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,—
    Այրի՛ր սիրտըս, թող լինի
    Այնտեղ ավեր ու մոխիր։
    Ցուրտ համբույրով համբուրիր,
    Այրիր բոցով նրա ցուրտ —
    Վերջին սիրով անպատիր,
    Անվախճան ու անհագուր՛դ...
    Իմ ցավագին աղոթքին
    Ունկնդրի՛ր ու երևա՛,
    Քո հաղթության ու սիրո
    Կնիքը դիր իմ վրա...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (17.11.2018), star1 (17.11.2018)

  7. #104
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    11151
    Տիգրան Մանսուրյանի հետ

    -Ինչպե՞ս մտահղացաք Տերյանի գործերը երգել:
    -Ես միշտ վախեցել եմ Տերյան երգելուց, որովհետև ինքը թաթախուն է երաժշտության մեջ, և այնտեղ սեփական արահետը գտնել, սեփական ելևէջների ուղղությամբ գնալ, սեփական ռիթմը գտնել` դժվար է: Նրա ռիթմին եթե ենթարկվում ես` աշակերտական ընթերցանություն է դառնում ընդամենը: Եթե իր ռիթմը վերցնում, դարձնում ես քո երաժշտության ռիթմը` տխուր բան է ստացվում. «Սահուն քայլերով, աննշմա՛ր, որպես քնքուշ մութի թև…»: Եթե այդպես ես կարդալու, ավելի լավ է հեռու մնաս: ՈՒրեմն պետք է անվերջ հաղթահարվի և ստեղծագործաբար յուրացվի, երգե՛ս այսինքն, դո՛ւ երգես: Եվ երբեմն պատահում է, որ երջանիկ պահ է լինում հազվադեպ, երբ տեսնում ես, թե ինչպես` բանաստեղծությունն իբրև մարմին, ամբողջություն, առաջին տողից մինչև 6, 7, 8, 9, ա՛յ էսպես բառ առ բառ երաժշտությունը ճիշտ նույն օրենքով հյուսվում ու դառնում է նույնքան մարմին, ինչպես այդ բանաստեղծությունն է` ճշգրիտ նրան համապատասխանող, իրար վրա եկող մարմին: Այսինքն՝ ոչ թե միայն երգել, այլև նրա շարժման օրենքներով շարժվող երաժշտական մարմին ստեղծել: Դա երջանկություն է երաժշտի համար, այդպիսի համընկնումը` բառային շեշտերի, տրամաբանության, զգացողական ելևէջների, երբ որ դրանք, մեկ էլ տեսնում ես, ճիշտ կտոր են քո երաժշտության: Դրանք գերագույն հաճույքներ են ինձ համար, որովհետև ես պաշտում եմ հայոց լեզուն և հայոց լեզվի արքաներին, որոնցից մեկը, անշուշտ, Վահան Տերյանն է` իր փոքրաքանակ, երկու հատորով, բանաստեղծությունների երկու հատորով:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (17.11.2018), Nelli Antonyan (12.06.2019), Ալոյան Գոհար (20.11.2018)

  9. #105
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    726
    Հեղինակության աստիճան
    6093
    Մեջբերում Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԱՀ

    Մարիր լույսը մշուշոտ,
    Սև հուսերըդ արձակիր,
    Դու իմ դահիճ, դու իմ քույր,
    Դու իմ ընկեր տարագիր,
    Էլ մի՛ կրկնիր, մոռացիր
    Խոսքերն անմիտ ու պատիր,—
    Լուռ տանջանքով, խավարով
    Փայփայիր ու փարատիր...
    Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր,
    Մեղսոտ սիրով սիրիր ինձ,—
    Մեխիր սուրըդ կուրծքըս բաց,
    Թող թույն լինի և թախիծ։
    Արդեն գիշեր, արդեն մութ,
    Անանց խավար է արդեն,—
    Եղիր հզոր ու անգութ,
    Չար ժպիտով ել իմ դեմ...
    Երգի՛ր խավար և անկում,
    Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,—
    Այրի՛ր սիրտըս, թող լինի
    Այնտեղ ավեր ու մոխիր։
    Ցուրտ համբույրով համբուրիր,
    Այրիր բոցով նրա ցուրտ —
    Վերջին սիրով անպատիր,
    Անվախճան ու անհագուր՛դ...
    Իմ ցավագին աղոթքին
    Ունկնդրի՛ր ու երևա՛,
    Քո հաղթության ու սիրո
    Կնիքը դիր իմ վրա...
    Շնորհակալություն, հարգելի՛ Գոհար, գեղեցիկ բանաստեղծություններով էջը հարստացնելու համար։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019)

  11. #106
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    726
    Հեղինակության աստիճան
    6093
    Մեջբերում Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան Մանսուրյանի հետ

    -Ինչպե՞ս մտահղացաք Տերյանի գործերը երգել:
    -Ես միշտ վախեցել եմ Տերյան երգելուց, որովհետև ինքը թաթախուն է երաժշտության մեջ, և այնտեղ սեփական արահետը գտնել, սեփական ելևէջների ուղղությամբ գնալ, սեփական ռիթմը գտնել` դժվար է: Նրա ռիթմին եթե ենթարկվում ես` աշակերտական ընթերցանություն է դառնում ընդամենը: Եթե իր ռիթմը վերցնում, դարձնում ես քո երաժշտության ռիթմը` տխուր բան է ստացվում. «Սահուն քայլերով, աննշմա՛ր, որպես քնքուշ մութի թև…»: Եթե այդպես ես կարդալու, ավելի լավ է հեռու մնաս: ՈՒրեմն պետք է անվերջ հաղթահարվի և ստեղծագործաբար յուրացվի, երգե՛ս այսինքն, դո՛ւ երգես: Եվ երբեմն պատահում է, որ երջանիկ պահ է լինում հազվադեպ, երբ տեսնում ես, թե ինչպես` բանաստեղծությունն իբրև մարմին, ամբողջություն, առաջին տողից մինչև 6, 7, 8, 9, ա՛յ էսպես բառ առ բառ երաժշտությունը ճիշտ նույն օրենքով հյուսվում ու դառնում է նույնքան մարմին, ինչպես այդ բանաստեղծությունն է` ճշգրիտ նրան համապատասխանող, իրար վրա եկող մարմին: Այսինքն՝ ոչ թե միայն երգել, այլև նրա շարժման օրենքներով շարժվող երաժշտական մարմին ստեղծել: Դա երջանկություն է երաժշտի համար, այդպիսի համընկնումը` բառային շեշտերի, տրամաբանության, զգացողական ելևէջների, երբ որ դրանք, մեկ էլ տեսնում ես, ճիշտ կտոր են քո երաժշտության: Դրանք գերագույն հաճույքներ են ինձ համար, որովհետև ես պաշտում եմ հայոց լեզուն և հայոց լեզվի արքաներին, որոնցից մեկը, անշուշտ, Վահան Տերյանն է` իր փոքրաքանակ, երկու հատորով, բանաստեղծությունների երկու հատորով:
    Շնորհակալություն, հարգելի՛ Ներսեսյան, հետաքրքիր տեղեկության համար։
    Փաստն այն է, որ Մանսուրյանի մոտ շատ լավ է ստացվել Տերյանի գործերը երգել։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Ալոյան Գոհար (20.11.2018)

  13. #107
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    102
    Հեղինակության աստիճան
    3570
    Նիկողայոս Մառի հուշերը

    Լցված է սիրտս: Առաջին անգամը չէ սա, որ ինձ՝ ուսուցչիս, վիճակվում է խոսել աշակերտիս մահվան մասին: Չկա Տերյանը: Բայց նա բանաստեղծ էր, խոշոր բանաստեղծ, ուստի և հարազատ ոչ միայն արյունակից սրտին:
    Տերյանին բնավ օտար չէր գիտական հարցասիրությունը կովկասյան շրջանակում: Նրան հատուկ էր գիտական որոնումների նուրբ ըմբռնումը, նա փաստական բավականաչափ պատրաստականություն ուներ հայ-վրացական ֆիլոլոգիայից՝ գիտական այդ շրջանակում աշխատելու և խորանալու համար: Նրան՝ քերթողին, բնականաբար, հետաքրքրում էին պատմագրականագիտական թեմաները և սրանց հետ կապված՝ լեզվի և ոճի խնդիրները: Տերյանը հաղորդակից էր հումանիտար կովկասագիտության պետերբուրգյան դպրոցին: Ճիշտ է, նա սիստեմատիկ կերպով չէր ունկնդրում այն բոլրո առարկաները, որ մտնում էին հայ-վրացական բաժնի դասավանդման ծրագրի մեջ, բայց ուսումնական ճյուղերից մի քանիսը գրավում էին նրա միտքը, և այն վարակումը, որ նա ստանում էր լսարանում դասախոսությունների ժամանակ, չէր անցնում նրա համար որպես անհետ չքացող մի ապրում: Լուրջ ոգևորությունը և բարձր գնահատումը այնքան հափշտակում էին նրան, որ դառնում էր բծախնդրության չափ բարեխիղճ մշակ ու համառությամբ կատարում էր սկզբնական գիտելիքների յուրացման տաղտկալի սև աշխատանքը: Այդօրինակ թափը, շնորհիվ բնատուր ձիրքերի, հնարավորություն էր տալիս նրան անթերի ձեռք բերել այն ամենը, ինչ բաց էր թողել թերի պարապմունքների հետևանքով, մինչդեռ ուրիշները նույն գիտելիքը կարողանում էին յուրացնել միմիայն երկարատև մեղվաջան աշխատանքով:
    Տերյանը երբ սկսեց ինձ ունկնդրել, սկսնակ ուսանող չէր, այլ վետերան, որ ավարտել էր Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը և Լազարյան ճեմարանի սան էր: Նա ակնհայտ հետաքրքրությամբ ձեռք զարկեց վրացերենի ուսումնասիրությանը: Վրաց լեզվի քերականության հիմունքների անթերի ըմբռնման ցայտուն, ուսուցչիս հուսադրող ապացույցներ տալուց հետո շուտով, սակայն, սկսեց ընդհատումներով հաճախել դասախոսություններին: Քրոնիկապես հիվանդ վիճակը նպաստեց ընդհատումների սովորական դառնալուն: Վերջապես, Տերյանը երկար ժամանակ դադարեց համալսարան հաճախելուց:
    Դա ամառային արձակուրդի նախօրյակին էր: Արևելյան ֆակուլտետում տեղի էին ունենում քննություններ: Վրացերենի քննությանը անսպասելի և խիզախ հայտնվեց Տերյանը, որի երևան գալը շփոթեցրեց ինձ առավել այն պատճառով, որ նա իրավունք ուներ էլի մի տարի հետաձգելու այդ քննությունը: Եվ սակայն եկավ և պահանջեց ստուգել իր գիտությունը, մի բան, որ, աչքի առաջ ունենալով ընդհատ պարապմունքները, նախագուշակում էր կատարյալ անհաջողություն: Այդպես էր ինձ թվում: Քննությունը, որին սպասածիս հակառակ, քննվողը հանդես եկավ որպես փայլուն հաղթանակող, վերածվեց երկարատև մի զրույցի, որից ես հանգեցի այն համոզման, որ գործ ունեմ գիտական ստեղծագործող աշխատավոր դառնալու կատարելապես ընդունակ սքանչելի մի նյութի հետ:
    _ Պրոֆեսոր,_ ասաց ինձ Տերյանը զրույցի վերջում,_ այս քննության ես եկա, որպեսզի ինքս համոզվեմ՝ առաջադիմե՞լ եմ արդյոք, թերևս Ձեզ էլ ապացուցեմ, որ եկել եմ Պետերբուրգ իրոք սովորելու համար:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019)

  15. #108
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    102
    Հեղինակության աստիճան
    3570
    Մ. Վեսպերի հուշերը

    1916թ. դեկտեմբերի վերջերին թեյարան մտան երկու մարդ՝ մեկը՝ վայելչակազմ, թեթևակի ժպտուն, ինձ ծանոթ Պողոս Մակինցյանն էր, մյուսը, որի հասակը կարճ էր ավելի, բայց և ուներ խոշոր սեփ-սև աչքեր ու որոնող հայացք, նոր անձնավորություն էր: Նրանք տեղավորվեցին քիչ հեռու՝ պատին կից դրված սեղանի շուրջը: Քիչ անց Մակինցյանն աչքով ինձ հասկացրեց, որ մոտենամ իրենց սեղանին:
    _ Հիմա ես սիրով ձեզ կծանոթացնեմ մի թանկագին մարդու հետ._ ասաց հանդիսավորապես Մակինցյանը,_ տաղանդավոր բանաստեղծ և իմ բարեկամ Վահան Տերյանի հետ:
    Բարձրացա աթոռիցս և ջերմ սեղմեցի բանաստեղծի ձեռքը: Պարզվեց, որ նա էլ մի քիչ ճանաչում էր ինձ:
    _ Իմ կարծիքով՝ պոլսահայ գրողներից հեռու եք դուք, նրանց լեզուն ու գրականությունը ինձ այնքան էլ դուր չեն գալիս,_ ասաց Տերյանը քիչ անց:
    _ Պոլսո մեջ աշխատող ու ստեղծագործող հայ գրողները մեծամասնաբար գավառացիներ են եղած, ամեն մեկն ունի իր գրելաձևը, շունչը,_ պատասխանեցի ես:
    _ Հապա ինչու՞ մեջտեղ հանեցին հեթանոսությունը, գրական լեզուն դարձրին ճոռոմ ու վերամբարձ:
    _ Հեթանոսությունը, պարո՛ն Տերյան, ժամանակի պահանջն էր, մեղկ քրիստոնեական ոգուն մանավանդ Վարուժանն ու Սիամանթոն հակադրեցին առնական ուժի և գեղեցկության գաղափարը:
    Սակայն Տերյանը համառ էր, նա ինձ նայում էր վերևից, և բանն այնտեղ հասավ, որ հետևյալն ասաց. «Թումանյանի «Փարվանա» պոեմը ես չեմ փոխի բոլոր հանկարծակի հեթանոսացած պոետների արտադրությանց հետ»: Մի պահ ինձ թվաց, թե ես՝ փոքրիկ աքլորս, ինձանից մեծի հետ կռվի եմ բռնվել, իսկ մեր երրորդ սեղանակիցը՝ իբրև հանդիսական, հաճույքով դիտում էր մեր «ներկայացումը»:
    Վիրավորված Տերյանի այդ կարծիքից՝ ես ասացի:
    _ Ներեցեք, երևի դուք քիչ ժամանակ եք տրամադրած արևմտահայ գրողները կարդալու:
    _ Գուցե՜,_ ասաց նա հեգնանքով,_ իսկ դու՞ք...
    _ Մենք՝ վասպուրականցիրներս, առանձին հետաքրքրություն ենք ցույց տվեր արևելահայ գրականության հանդեպ:
    Տերյանը ժպտաց, նայեց Մակինցյանին, ապա ինձ և ասաց:
    _ Երևի այդ պատճառոեվ էլ թուրքերն ուզում էին թրատել վանեցիներին...
    Քահ-քահ ծիծաղելով՝ Մակինցյանը նայեց ինձ և հետևյալն ասաց:
    _ Թող չթվա ձեզ, թե Տերյանը վիրավորել ուզեց վանեցիներիդ. նա ուզում է ասել, որ դուք շնորհալի մարդիկ եք, հենց դրա համար էլ թուրքերն ուզում էին ազատվել իրենցից առաջ ընթացողներից:
    Տասը օր անց Աստաֆյան փողոցում կարդացի մի հայտարարություն. Վահան Տերյանը 1917թ. հունվարի 20-ին հանդես էր գալու զեկուցումով, իսկ վերջը կարդալու էր իր «պոեզներից»: Քաղաքային ակումբի անշուք և ոչ մեծ դահլիճը այդ երեկո տոնական էր ու հետաքրքիր: Մի քանի ումպ թեյ խմելուց հետո Տերյանը թղթապանակից հանեց գրավոր դասախոսությունը և սկսեց խոր ու խզված ձայնով կարդալ: Վահան Տերյանը այդ երեկո դարձել էր գիտակցություն և կամք: Նա պահանջում էր թարմացնել հայ պոեզիան, արձակը, նոր շունչ հաղորդեց դրանց, մասնակից դառնալ ռուսական-եվրոպական կուլտուրային՝ ետ մնալը համարելով անբուժելի կորուստ: Նախքան իր նոր «պոեզները» կարդալը Տերյանը հանդես եկավ մի փոքրիկ նախաբանով. հայտնեց, որ ինքը աշխատել է հեռու մնալ բարբառներից, բռնել է մեր ժամանակակից լեզվի զարգացման ճանապարհը: Ապա մթնշաղային երազահյուս մի մթնոլորտում մենք լսում էինք բանաստեղծի նրբակերտ չափածո գործերը: Դժգույն բանաստեղծը հազում էր զգույշ, մի ումպ թել խմում կամաց և շարունակում ընթերցումը: Այլ էր, սակայն, «Հրաժեշտի գազելի» թողած տպավորությունը: Ասես մահվան չար ուրվականն անցավ հանկարծ դահլիճով և մի նոր տրտմությամբ համակեց բոլորիս: Ավարտին ես և ընկերս գնացինք տեսանք Վահան Տերյանին, շնորհավորեցինք՝ ամուր սեղմելով ձեռքը: Բանաստեղծը ժպտում էր:
    1918թ. հունվար ամսից հետո ես այլևս Վահան Տերյանին չհանդիպեցի, բայց սիրով պահեցի սրտիս մեջ նրա դիմագծությունն ու թողած թանկարժեք քնարական ստեղծագործությունները: 1920թ. հունվար ամսին Վ. Տերյանի մահվան բոթը խոր վիշտ պատճառե շատերիս: Անսպասելի չէր դա, սակայն դժվար էր հաշտվել այդ ծանր կորստի հետ...
    1956թ. գարնանային մի օր Ավ. Իսահակյանի տանն էի, երբ Վարպետը ստացավ նրա ստվարածավալ միհատորյակը, հուզված սկսեց թերթել, բարձր կարդալ այս ու այն բանաստեղծությունը: Կարծես մի փոթորիկ բարձրացավ նրա հոգում, հետո ասաց.
    _ Իսկական, մարդու սրտի հետ խոսող պոետ է:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 91011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •