Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 108 հատից

Թեմա: Վահան Տերյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    726
    Հեղինակության աստիճան
    6093

    Վահան Տերյան

    Վահան Տերյան, ինչպես երգեմ հիշատակը քո,
    Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո:
    Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
    Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա:
    Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
    Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
    Ու մշուշում տխուր երգով բյուրավոր զանգեր
    Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր:


    Վահան Տերյանի կյանքը, նրա պոեզիան նման էր խոսքի և մեղեդու կեսին ընդհատված մի հոյակապ երգի, որի արձագանքը, սակայն, ընդմիշտ մնում է ունկնդիրների հոգում:
    Նա ստեղծեց ազգային պոեզիայի այնպիսի բարձր մի որակ, հատկապես բանաստեղծական խոսքի անաղարտ մաքրության և հարստության, գեղեցկության և ներդաշնակության այնպիսի մի շողշողուն բարձունք, որը շատ կողմերով մնացել է և կմնա չգերազանցված:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Gayane Lachinyan (06.05.2018), Nelli Antonyan (10.10.2018), Վ. Հովհաննիսյան (06.05.2018), Ստեփանյան Նելլի (06.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Ալոյան Գոհար (06.11.2018), Անժելա Ալավերդյան (10.10.2018), Էմմա Խաչատրյան (24.05.2018), Քնարիկ Հ. (06.05.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Մինասյան Նորա (26.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018), Ruzanna3 (29.05.2018)

  3. #2
    Մոդերատոր Քնարիկ Հ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2017
    Գրառումներ
    192
    Հեղինակության աստիճան
    75
    1908թ. լույս տեսավ Տերյանի անդրանիկ ժողովածուն`<< Մթնշաղի անուրջներ>>։ Դա նոր շունչ էր հայ գրականության մեջ, ձևի ու բովանդակության մի նոր թարմություն։ Հասկանալով, որ Թումանյանից ու Իսահակյանից հետո կամ նոր բան պիտի ասել, կամ լռել, Տերյանը ուղենշեց հայ գրականության գալիք օրը։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Gayane Lachinyan (06.05.2018), Narine. (06.05.2018), Nelli Antonyan (10.10.2018), Վ. Հովհաննիսյան (06.05.2018), Ստեփանյան Նելլի (06.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018)

  5. #3
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13159
    Երբ կյանքը սուր փշերով

    Երբ կյանքը սուր փշերով
    Կարյունոտե քո հոգին,
    Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
    Շղթայված ես դու մեկին։
    Երբ մենք հեռու կըլինենք,
    Երբ կանջատվենք առհավետ,
    Հիշի՛ր, որ կա սրբազան
    Հանդիպումի արահետ։
    Հիշի՛ր, որ երբ մի անգամ
    Մահին հաղթեց խնդագին,
    Էլ չի կարող մոռանալ
    Ակնթարթն այն մեր հոգին։
    Քո խոսքերը սրբազան
    Չեն խավարիլ խավարում,
    Շուրջը, շուրջը ամեն ինչ
    Կերգե անդարձ քո հեռուն։
    Դու կըլինես իմ հոդում,
    Դու ամեն տեղ կըլինես,
    Որպես քաղցր մի խոկում,
    Ե՛վ անմարմին, և՛ անտես։
    Մեզ ամեն ինչ այս երկրում
    Հմայում է և խաբում,
    Բայց կա անհաս մի բերկրում,
    Հրաշք-անկարծ հանդիպում…
    Երբ կըլինենք մենք հեռու,
    Անվերադարձ և օտար,
    Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
    Հավերժաբար դու գտար…

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Gayane Lachinyan (06.05.2018), Lianna Manukyan (14.06.2018), Narine. (06.05.2018), Nelli Antonyan (10.10.2018), Ստեփանյան Նելլի (06.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Էմմա Խաչատրյան (24.05.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018)

  7. #4
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4740
    ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ

    Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
    Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
    Անցյալն ու ներկան իրար է խառնում,
    Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։
    Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
    Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
    Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
    Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։
    Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
    Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,
    Մի անանց վայելք, անխաբ հիացում —
    Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Narine. (06.05.2018), Nelli Antonyan (10.10.2018), Վ. Հովհաննիսյան (07.05.2018), Ստեփանյան Նելլի (06.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Ալոյան Գոհար (06.11.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018)

  9. #5
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    726
    Հեղինակության աստիճան
    6093
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ

    Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
    Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
    Անցյալն ու ներկան իրար է խառնում,
    Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։
    Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
    Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
    Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
    Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։
    Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
    Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,
    Մի անանց վայելք, անխաբ հիացում —
    Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...
    Հարգելի Գայանե Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> սիրելի և հոգեհարազատ են բոլորի համար: Շնորհակալություն:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Gayane Lachinyan (06.05.2018), Nelli Antonyan (12.06.2019), Վ. Հովհաննիսյան (07.05.2018), Ստեփանյան Նելլի (06.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15834
    Վահան Տերյանը XX դարի սկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ, ռոմանտիկ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:
    Տերյանն առաջինն է գրել բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության
    վանկաշեշտային համակարգը:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Gayane Lachinyan (06.05.2018), Nelli Antonyan (10.10.2018), Վ. Հովհաննիսյան (23.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15834
    «Տերյանը .... ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար...»:
    Պարույր Սևակ

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (06.05.2018), Narine. (06.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15834
    Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն...
    Պաղ լռությունը մռայլ է ու չար.
    — Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
    — Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
    Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
    Մեկը թախծագին նայում է հեռուն,
    Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
    Ու շղթաներով աղմուկ է հանում...
    Ու մի արձագանք... գիշեր է ու ձյուն...
    Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
    — Շողա, վրեժի մահաբեր դաշույն
    — Հնչիր, փոթորիկ ժողովրդական...

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (06.05.2018), Narine. (06.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018)

  17. #9
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    726
    Հեղինակության աստիճան
    6093
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ կյանքը սուր փշերով

    Երբ կյանքը սուր փշերով
    Կարյունոտե քո հոգին,
    Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
    Շղթայված ես դու մեկին։
    Երբ մենք հեռու կըլինենք,
    Երբ կանջատվենք առհավետ,
    Հիշի՛ր, որ կա սրբազան
    Հանդիպումի արահետ։
    Հիշի՛ր, որ երբ մի անգամ
    Մահին հաղթեց խնդագին,
    Էլ չի կարող մոռանալ
    Ակնթարթն այն մեր հոգին։
    Քո խոսքերը սրբազան
    Չեն խավարիլ խավարում,
    Շուրջը, շուրջը ամեն ինչ
    Կերգե անդարձ քո հեռուն։
    Դու կըլինես իմ հոդում,
    Դու ամեն տեղ կըլինես,
    Որպես քաղցր մի խոկում,
    Ե՛վ անմարմին, և՛ անտես։
    Մեզ ամեն ինչ այս երկրում
    Հմայում է և խաբում,
    Բայց կա անհաս մի բերկրում,
    Հրաշք-անկարծ հանդիպում…
    Երբ կըլինենք մենք հեռու,
    Անվերադարձ և օտար,
    Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
    Հավերժաբար դու գտար…
    Հարգելի Հովհաննիսյան շնորհակալություն այս գեղեցիկ բանաստեղծության համար:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Gayane Lachinyan (06.05.2018), Nelli Antonyan (10.10.2018), Վ. Հովհաննիսյան (07.05.2018), Ստեփանյան Նելլի (06.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018)

  19. #10
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    726
    Հեղինակության աստիճան
    6093
    Մեջբերում Քնարիկ Հ.-ի խոսքերից Նայել գրառումը
    1908թ. լույս տեսավ Տերյանի անդրանիկ ժողովածուն`<< Մթնշաղի անուրջներ>>։ Դա նոր շունչ էր հայ գրականության մեջ, ձևի ու բովանդակության մի նոր թարմություն։ Հասկանալով, որ Թումանյանից ու Իսահակյանից հետո կամ նոր բան պիտի ասել, կամ լռել, Տերյանը ուղենշեց հայ գրականության գալիք օրը։
    Շնորհակալություն հարգելի Քնարիկ թեմային արձագանքելու համար:
    <<Մթնշաղի անուրջների>> բանաստեղծություններում արտացոլվում է տերյանական հերոսի նվիրական իղձերն ու երազները` կապված սիրո, երջանիկ հանդիպման, մի ուրիշ` լիարժեք կյանքի հետ:


    Սիրտս ցավում է անցած գնացած
    Օրերիս համար.
    -Մեկը շշուկով պատմում է կամաց,
    Մեկը իմ հոգին տանջում է համառ:

    Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ,
    Մի թովիչ երազ.
    -Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
    Ու հեգնությունով նայում է վրաս:

    Սակայն չեմ կարող ես նրան ատել-
    Սիրում եմ նրան.
    -Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
    Գուրգուրում է ինձ մի լույս- հանգրվան...

    Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
    Օ, քաղցր արբանք:
    Օրհնված եք դուք, սեր, ցնորք ու ցավ,
    Օրհնված եք դուք, երկիր, երգ ու կյանք...

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (07.05.2018), Gayane Lachinyan (06.05.2018), Nelli Antonyan (10.10.2018), Վ. Հովհաննիսյան (23.05.2018), Ստեփանյան Նելլի (06.05.2018), Տոնոյան Գրետա (06.05.2018), Անժելա Ալավերդյան (10.10.2018), Քնարիկ Հ. (06.05.2018), Մարգարյան Նաիրա (06.05.2018), Միքայելյան Կարինե (07.05.2018)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •