+ Կատարել գրառում
Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Մաթեմատիկան հիմնարար գիտություն է, որի միջոցով այլ գիտություններում բովանդակությունը ներկայացվում է մեկ միասնական լեզվով՝ այդկերպ օգնելով գիտության տարբեր ճյուղերին ընդհանուր օրենքները գտնելու հարցում։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1712
    Հանրակրթական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման հիմնական նպատակներն են ՝
    • զարգացնել աշակերտների մտածելու կարողությունը,
    • զարգացնել դեդուկցիոն և ինդուկցիոն դատողությունը, կարծիքները հիմնավորելու, երևույթները և փաստերը վերլուծելու ունակությունը,
    • յուրացնել մաթեմատիկան, որպես աշխարհի նկարագրման և գիտության բազմակողմանի լեզու,
    • ընկալել մաթեմատիկան, որպես համամարդկային մշակույթի բաղկացուցիչ մաս,
    • նախապատրաստել ուսումնառության հետագա փուլի կամ մասնագիտական գործունեության համար,
    • հաղորդել կենսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքներ և զարգացնել այդ գիտելիքները կիրառելու կարողությունը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Մեջբերում Արմենուհի Ստեփանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրակրթական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման հիմնական նպատակներն են ՝
    • զարգացնել աշակերտների մտածելու կարողությունը,
    • զարգացնել դեդուկցիոն և ինդուկցիոն դատողությունը, կարծիքները հիմնավորելու, երևույթները և փաստերը վերլուծելու ունակությունը,
    • յուրացնել մաթեմատիկան, որպես աշխարհի նկարագրման և գիտության բազմակողմանի լեզու,
    • ընկալել մաթեմատիկան, որպես համամարդկային մշակույթի բաղկացուցիչ մաս,
    • նախապատրաստել ուսումնառության հետագա փուլի կամ մասնագիտական գործունեության համար,
    • հաղորդել կենսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքներ և զարգացնել այդ գիտելիքները կիրառելու կարողությունը:
    Շնորհակալ եմ, մաթեմատիկան իր ուրույն տեղն է զբաղեցնում բոլոր առարկաների ցանկում:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Պատասխանի տրամաբանություն ասելով պետք է հասկանալ հարցի ու նրա պատասխանի ճիշտ կապի հաստատումը: Հարց ու պատասխանի ճիշտ կապի հաստատմանը խթանող բաղադրիչներն են .
    1.Պատասխանի բովանդակության առարկան պետք է լինի հարցում շոշափված առարկան: Օրինակ՝ խնդիրներ լուծելիս թե ինչ պետք է իմանալ այս կամ այն հարցով, աշակերտներից շատերը պատասխանում են, որ առաջին հարցով պետք է քսանից հանել հինգ և այլն: Նման պատասխանը տրամաբանական համարել չի կարելի, քանի որ փոխվել է առարկան(հարցը չի եղել այսպես. թե ինչ գործողություն պետք է կատարել առաջին հարցով):
    2.Պատասխանում առարկայի ծավալը չի համապատասխանում հարցի առարկայի ծավալին:
    3.Պատասխանի ամբողջ ծավալը պետք է հավասար լինի հարցի ծավալին.
    <<Ինչ է կոչվում թեորեմ>>հարցին աշակերտը պատասխանում է.<<Առանց ապացուցման ընդունված առաջադրությունը կոչվում է աքսիոմ,իսկ այն առաջադրությունը,որի ճշմարտացիությունը ապացուցվում է,կոչվում է թեորեմ>>:Պատասխանը տրամաբանական չէ,չնայած աշակերտը չի շեղվել հարցի պատասխանից,բայց ավելացրել է այլ առարկա:
    4.Պատասխանում պարտադիր է տրամաբանական ստորոգյալի /պրեդիկատի/ առկայությունը:
    -Ինչու AB ուղղահայաց է CD:
    -Միթե AB-ն ուղղահայաց չէ CD-ին-հարցը փոխվեց հարցով,ուրեմն`պատասխանը տրամաբանական չէ:
    -Ինչու <AOB=90°
    <<Որովհետև անկյունը ուղիղ է>>,որպես պատասխանի ստորոգյալ բերվում է մտքի այն առարկան,որի վերաբերյալ անհրաժեշտ է նշել ստորոգյալ /պրեդիկատ/:Պատասխանը տրամաբանական չէ:
    -Ինչ պատկեր է գծված:
    -<<Քառակուսի չէ>>պատասխանում ժխտվում է այնպիսի պրեդիկատ,որը չկա հարցի բովանդակության մեջ,հետևաբար պատասխանը տրամաբանական չէ:
    5.Պատասխանի համար հիմք են հանդիսանում հարցի մեջ եղած դատողությունները:Այսպես օրինակ`եթե հարց է տրվում,թե ինչպես ցույց տալ,որ A անկյան մեծությունը մեծ է B անկյան մեծությունից,ապա աշակերտը պետք է գործ ունենա հետևյալ դատողությունների հետ.գոյություն ունի արդյոք հիմնավորելու եղանակ:
    6.Պատասխանի համար հիմք են հանդիսանում միայն հարցում շոշափված մտավոր գործողությունները:Այսպես,օրինակ`եթե ուսուցիչը հարցնում է,թե որոնք են շրջանի և շրջանագծի տարբերությունները,ապա աշակերտը չպետք է ասի շրջանի և շրջանագծի սահմանումներն ու հատկությունները:Նման պատասխանը տրամաբանական լինել չի կարող,քանի որ հարցը պահանջում է համեմատման գործողություն,որը պատասխանում բացակայում է:Տրամաբանական պատասխան տալու համար աշակերտը պետք է ունենա հարցը վերլուծելու,նրա տրամաբանական տարրերը ճանաչելու հմտություն:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1712
    Հարգելի Կարինե մաթեմատիկայի դերը տրամաբանական մտածողության զարգացման համար մեծ ներդրում է:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Պրոբլեմային ուսուցման առանձնահատկությունները
    Պրոբլեմային իրադրություն ստեղծելու համար ուսուցիչը պետք է իրար զուգակցի առարկայական խոր պատրաստվածությունը, մեթոդամանկավարժական վարպետությունը,հմտությունը,դասապրոցեսին բազմակողմանիորեն նախապատրաստվելու և անպայման աշակերտի տրամաբանական մտածողությունը զարգացնելու նպատակադրումը:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Ուսուցչի վարպետության արդյունքում կարելի է ապահովել որակով դասապրոցես:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Մաթեմատիկայի դասաժամերին ավելի հաճախ ստեղծվում են այնպիսի իրավիճակներ,երբ պահանջվում են մտքի լարված աշխատանք:Այդպիսի իրավիճակները կվերածվեն պրոբլեմային իրադրությունների ,եթե դրանց հմտորեն զուգակցվի հետազոտական աշխատանքը,իսկ աշխատանքի ավարտը զուգակցվի աշակերտների կողմից աշխատանքի ու արդյունքի գրավչությունը բարձր գնահատելու ըմբռնումով ու հետաքրքրություն առաջանալու փաստով:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Պրոբլեմային իրադրություններ ստեղծելու համար պետք է զուգակցվեն առնվազն հետևյալ պայմանները.
    1.Առաջադրանքը պետք է աշակերտին մղի հետաքրքրվելու այս կամ այն հարցով:
    2.Առաջադրանքը կատարելու կամ հարցի պատասխանը որոնելու աշխատանքը պետք է գրավիչ լինի աշակերտի համար:
    3.Առաջադրանքը աշակերտների կողմից պետք է գիտակցվի որպես անսովոր ,գրավիչ,ոչ ստանդարտ բնույթի առաջադրանք և լինի այդպիսին:
    4.Առաջադրանքին պատասխանելու աշխատանքը պահանջի ոչ թե իմացածի կիրառություն ծանոթ իրադրությունների պայմաններում, այլ փոփոխված:
    5.Իրադրության վերջում առաջանա բերկրանք,իսկ ճիշտ պատասխան տվող աշակերտներն ապրեն հայտնագործողի հպարտություն:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Պրոբլեմային իրադրության ստեղծմամբ զարգացնում ենք աշակերտի մտաշողությունը:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 201
    Վերջինը: 04.04.2019, 21:32
  2. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.09.2018, 18:55
  3. ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Հոգեբանություն, փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2018, 21:08
  4. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 27.07.2017, 17:46
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2014, 12:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •