+ Կատարել գրառում
Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

  1. #11
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4457
    Մեջբերում Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում:Մտածողության պրոցեսի հիմքը,մտածողության ձևերը,մտածողության տեսակները ոչ թե բնատուր են,այլ ծագում են մարդու ճանաչողական գործունեության ընթացքում:Մտածելու ընդունակությունը նպատակասլաց է,այդ իսկ պատճառով էլ ուսուցման ընթացքում մտավոր գործունեությունը պետք է պահել առաջին պլանում,զարգացնել աշակերտների մտածելու,տրամաբանելու,եզրահանգելու ունակություններն ու կարողությունները:
    Աշակերտի տրամաբանական մտածողությունը զարգացնելու գործում մեծ նշանակություն ունի մաթեմատիկան:Դասավանդվող առարկաների շարքում մաթեմատիկան իրեն հավասարը չունի մտածել սովորեցնելու գործում, իսկ մաթեմատիկայի ուսումնասիրման, մասնավորապես խնդիրների լուծման գործում առաջին և անհրաժեշտ պայմանը կարդացածի բովանդակությունը հասկանալն ու դրա մեջ խորամուխ լինելն է:Զարգացնող ուսուցումը ակտիվորեն զարգացնում է սովորողի մտածողությունը, նա կարողանում է ոչ ստանդարտ իրավիճակներում իր գիտելիքը կիրառել, յուրաքանչյուր խնդրի լուծման համար հանդես է բերում ինքնուրույնություն և նախաձեռնողականություն:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Մաթեմատիկայում հաճախ է կարիք լինում գործ ունենալու հավասարությունների հետ, որոնց լուծման և վերջնական արդյունքի հասնելու համար պետք է ունենալ զարգացած տրամաբանուքյուն:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Տրամաբանական առաջադրանքներն ու խաղերը հետաքրքրաշարժ խնդիրներ են:Դրանց նախատիպերը Հայաստանում ծագել են շատ հին ժամանակներում և հայտնի են որպես <<Խրախճանականներ>>:Ժամանակի ընթացքում առաջ են եկել նաև նոր տեսակի մասնագիտական խրախճանականներ:Դրանք շոշափում են մաթեմատիկայի և այլ բնագավառների լուրջ, հաճախ առեղծվածային հարցերը:Առնչվում են մասնավորապես մաթեմատիկայի երկու խոշոր բաժինների՝ մաթեմատիկական տրամաբանությանը և խաղերի տեսությանը:Մաթեմատիկական տրամաբանությունը մտածողության ձևերի մաթեմատիկական մոդելներ ուսումնասիրող գիտություն է:Խաղերի տեսությունն ուսումնասիրում է կոնֆլիկտի կամ անորոշության պայմաններում որոշում ընդունելու ձևական մոդելներ, որոնք կոչվում են խաղեր:Տրամաբանորեն կողմնորոշված դասերի միջոցով էլ կբացվի հզոր ու հրապուրիչ մաթեմատիկական գիտության անընդգրկելի բնագավառները տանող ճանապարհը:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից է աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը խթանող ուղիներ որոնելը:Դասավանդման մեթոդների ճիշտ ընտրության դեպքում մաթեմատիկայի դասը անսպառ հնարավորություն է ընձեռում զարգացնելու սովորողի տրամաբանական մտածողությունը,մաթեմատիկական հետաքրքրությունները:Տրամաբանական դատողությունները ձևավորում և հղկում են աշակերտի կերպարն ընդհանրապես,դաստիարակում նրա կամքը,նպատակաուղղվածությունը,առաջացնում մաթեմատիկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամաբանական առաջադրանքներն ու խաղերը հետաքրքրաշարժ խնդիրներ են:Դրանց նախատիպերը Հայաստանում ծագել են շատ հին ժամանակներում և հայտնի են որպես <<Խրախճանականներ>>:Ժամանակի ընթացքում առաջ են եկել նաև նոր տեսակի մասնագիտական խրախճանականներ:Դրանք շոշափում են մաթեմատիկայի և այլ բնագավառների լուրջ, հաճախ առեղծվածային հարցերը:Առնչվում են մասնավորապես մաթեմատիկայի երկու խոշոր բաժինների՝ մաթեմատիկական տրամաբանությանը և խաղերի տեսությանը:Մաթեմատիկական տրամաբանությունը մտածողության ձևերի մաթեմատիկական մոդելներ ուսումնասիրող գիտություն է:Խաղերի տեսությունն ուսումնասիրում է կոնֆլիկտի կամ անորոշության պայմաններում որոշում ընդունելու ձևական մոդելներ, որոնք կոչվում են խաղեր:Տրամաբանորեն կողմնորոշված դասերի միջոցով էլ կբացվի հզոր ու հրապուրիչ մաթեմատիկական գիտության անընդգրկելի բնագավառները տանող ճանապարհը:
    Հարգելի Նաիրա շնորհակալ եմ գրառման համար:Մաթեմատիկայի յուրաքանչյուր դաս պետք է նպաստի սովորողի տրամաբանական մտածողության զարգացմանը:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2017
    Գրառումներ
    86
    Հեղինակության աստիճան
    176
    Հարգելի Կարինե մեր այսօրվա աշխարհի այսքան արագ փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխանելու համար էական է, որ աշակերտները սովորեն հստակորեն տրամաբանել և արդյունավետ հաղորդակցվել: Այսինքն` անհրաժեշտ է աշակերտներին սովորեցնել մտածել:Այդ նպատակին հասնելու համար հարկավոր է ուսուցանել տրամաբանության տարրերը և մաթեմատիկայի ուսումնասիրության միջոցով զարգացնել նրանց տրամաբանական մտածողությունը:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Տրամաբանական մտածողության զարգացման հիմքում ընկած է հարցի պարզորոշ, տրամաբանական ձևակերպումը:Տրամաբանական մտածողության շնորհիվ բացահայտվում են առարկաների ներքին կապերն ու բնույթը:Որպեսզի ուսուցիչը կարողանա մաթեմատիկայի ուսուցման ժամանակ զարգացնել աշակերտների տրամաբանական մտածողությունը, ինքը նախ պետք է կարողանա տեսնել հարցի ու պատասխանի անմիջական կապը:Տրամաբանական մտածողության զարգացմանը նպաստում է ալգորիթմական մտածողությունը:Առաջին դասարանից երեխաները ծանոթանում են պարզագույն ալգորիթմների:Ալգորիթմ ասելով պետք է հասկանալ տվյալների միջոցով անհայտի որոնման քայլաշարը:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2017
    Գրառումներ
    86
    Հեղինակության աստիճան
    176
    Տրամաբանական մտածողության զարգացման հիմքում ընկած է հարցի պարզորոշ, տրամաբանական ձևակերպումը: Տրամաբանական մտածողության շնորհիվ բացահայտվում են առարկաների ներքին կաապերն ուբնույթը: Հարցերին տրվում են տրամաբանական պատասխաններ :Որպեսզի ուսուցիչը կարողանա մաթեմատիկայի ուսուցման ժամանակ զարգացնել աշակերտի տրամաբանական մտածողությունը, ինքը պետք է ի զորու լինի այդպես մտածել և տեսնել հարցի ու պատասխանի անմիջական կապը:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Տրամաբանական առաջադրանքները բարձրացնում են սովորողի մտավոր ակտիվությունը, առաջացնում ուսումնական նյութի ստեղծագործաբար մոտենալու ձգտում և նպաստում մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրության պահպանմանը:Տրամաբանական առաջադրանքների կատարման ընթացքում աշակերտները աստիճանաբար ձեռք են բերում լուծումներն ինքնուրույն գտնելու հմտություններ: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մթնոլորտ, ուր աշակերտը կաշխատի վստահ և կդրսևորի իր բոլոր հնարավորությունները: Հետաքրքրաշարժ խնդիրները նպաստում են սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը, հետաքրքրությունների ձևավորմանն ու ընդլայնմանը: Նմանատիպ խնդիրների լուծման համար պահանջվում են ոչ ստանդարտ մոտեցումներ, կռահունակություն, հնարամտություն: Մտածելու ընդունակությունը նպատակասլաց է, և որոշակի արդյունքի ձգտելը ինքնաբերաբար չի առաջանում, այն մշակվում ու զարգանում է մարդու գործունեության ընթացքում: Այդ իսկ պատճառով էլ ուսուցման ընթացքում աշակերտների ակտիվությունը, նրանց մտավոր գործունեությունը պետք է պահել առաջին տեղում:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Աշակերտը անհրաժեշտ է պահպանի իր հետաքրքրությունները՝ անընդհատ << ինչուներ >> ասելու ձգտումը պետք է հանդիսանա աշակերտների հետ կազմակերպվող ամեն մի աշխատանքի նշանաբանը: Մտածողությունը անջատ չէ գործնական կամ տեսական գործողությունից: Մտածողության ֆունկցիան անհայտը հայտնիի միջոցով <<հայտնագործելու>>, նոր գիտելիքներ ձեռք բերելու գործողությունն է: Մտածելու հիմքում ընկած է հարցի կամ պրոբլեմի գիտակցելը: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է հարցի կամ պրոբլեմի ձևակերպումը լինի կուռ, տրամաբանական: Տրամաբանական հարցը պահանջում է նաև տրամաբանական պատասխան:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 201
    Վերջինը: 04.04.2019, 21:32
  2. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.09.2018, 18:55
  3. ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Հոգեբանություն, փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2018, 21:08
  4. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 27.07.2017, 17:46
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2014, 12:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •