+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ո՞րն է իմ անցկացրած դասի հաջողության գրավականը։

  1. #11
    Ավագ մասնակից Նաիրա Աղաբեկովա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2018
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    623
    Հարգելի Անահիտ Բաղդասարյան, հիրավի կարևոր հարց եք բարձրացնում: Դասապրոցեսի կազմակերպան իմաստով ի թիվս բազում այլ հանգամանքների՝ անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ աշակերտների մտավոր ունակություններն ու առանձնահատկությունները, որպիսի հանգամանքը առավել դյուրին է դարձնում մատուցվելիք առարկայի ընկալելիությունը աշակերտի կողմից, բացի այդ կարևոր է նաև դասի անցկացման պրոդուկտիվ պլանավորումը, ուսուցանման ավանդական ու նորարական մեղանիզմենրի համադրումը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  3. #12
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    5206
    Ուսուցումը գիտելիքների մեխանիկական հաղորդում չէ ուսուցչից երեխային, այլ այն նաև ունի իր դաստիարակչական կողմը։ Գիտելիքի նկատմամբ երեխայի ունեցած վերաբերմունքը կախված է նաև այն բանից, թե ինչպիսին է աշակերտի վերաբերմունքը ուսուցչի նկատմամբ։ Եթե ուսուցիչը ցույց է տալիս ոչ արդարացի վերաբերմունք երեխայի նկատմամբ, որը կարող է դրսևորել երեխային գնահատելու պարագայում, երեխան գրգռվում է, ընկճվում, դառնում անտարբեր։ Երեխայի բարոյական և կամային ուժերի ձևավորման վրա բացասական հետևանքներ կարող են ունենալ անարդարության դրսևորումները՝ մղելով նրան անտարբերության։ Դասի ժամանակ ուսուցչի բղավոցը, սպառնալիքը ազդում է երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Կարևոր է դասի ժամանակ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծումը։ Դրական էմոցիաներ առաջացնող ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները կարող են ապահովել դասի արդյունավետ ընթացք և ավարտ։ Սուխոմլինսկին նշում է․ <<Եթե երեխան նկատում է, որ ուսուցիչն անպայման ուզում է իր երկուսի մասին հայտնել ծնողներին, գազազում է և՛ ուսուցչի, և՛ դպրոցի դեմ։ Նրա համար մտավոր աշխատանքը դառնում է ատելի։ Դժվար է պատկերացնել երեխայի հոգին փչացնող ավելի վատ բան, քան հուզական կոպտացածությունն է , որ ծնունդ է առնում անարդարացիությունից>>։
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Բաղդասարյան: 22.05.2018, 09:41:

  4. #13
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    5206
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Դասի արդյունավետության և հաջողության գրավական կարող է լինել ուսուցչի հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, սովորողների հանդեպ անհատական մոտեցում դրսևորելու, ուսուցչի՝ աշակերտին դեպի գրքերի, գիտելիքի աշխարհ տանելու կարողությունը, ընթերցանությունը հոգևոր պահանջմունք դարձնելը, դաստիարակչական աշխատանքների հետ կապված դժվարությունները չանտեսելը։

  5. #14
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Իմ կարծիքով, այն դասն է հաջողված, որին ուսուցիչը լրջագույնս պատրաստվում է նախապես։ Այսինքն, եթե դասին պատրաստվում ես նախապես, ապա և դասն է հաջողված լինում , և ուսուցիչը չի հոգնում, քանի որ դասարանում ընթանում է համակարգված աշխատանքը։

  6. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2018
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած դասի հաջողության ամենամեծ գրավականը դասին լավ նախապատրաստվելն է, դասանյութը աշակերտներին փոխանցելու ուսուցչի կարողությունն է։
    Տիկին Բաղդասարյան,ես սեփական փորձից ելնելով կասեմ,որ այսօր արդեն գործընկերներին,առավել աշակերտներին չես զարմացնում քո գիտելիքներով:Ուսուցչի մասնագիտական,առարկայական գիտելիքների մաս են կազմում մեթոդների իմացությունը,համադրելու հմտությունը,որոնք ուսուցման գործընթացի արդյունավետությունն ու հաջողությունն ապահովող կարևոր ուղիներից են:Ես աշակերտների հարցերին հարցով եմ պատասխանում,ստիպում եմ ,որ իրենք մտածեն կամ մեկը մյուսի հարցին պատասխանի:Հաճախ ժամանակ եմ տալիս մտածելու,հանձնարարում եմ ,որ աշակերտները այլ աղբյուրներից գտնեն հարցի պատասխանը և բանավիճեն: Այս դեպքում ես հանդես եմ գալիս որպես աշակերտին աջակցող,օգնող,ուղղորդող ,ոչ թե դասանյութը փոխանցող:

  7. #16
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Տիկին Անահիտ Բաղդասարյան , ՏՀՏ –ների լայնածավալ կիրառումը , ինֆորմատիզացիան շատ կարևոր դերակատարություն ունի կրթության ժամանակակից որակի և 21-րդ դարի երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորման համար:ՏՀՏ-ների օգտագործումը որպես ուսուցման դիդակտիկ միջոցներ /դիդակտիկ միջոցների ստեղծում, տարբեր առարկաների համար պատրաստի համակարգչային ծրագրերի մշակում և օգտագործում, աշխատանքի մեջ ինտերնետ-ռեսուրսների օգտագործումը իմ հաջողության գրավականն է հանդիսանում:Վերջինիս օգտագործման առանձնահատկությունները օգնում են ինձ դասի ժամանակ ստեղծել բարենպաստ պայմաններ և հասնել նյութի յուրացման բարձր մակարդակի:ՏՀՏ-ների օգտագործմամբ ուղեկցվող դասերը իրենց պարզության, գեղեցկության և տեսանելիության շնորհիվ միշտ էլ մեծ տպավորություն են թողել սովորողների հոգեբանա-հուզական ֆոնի վրա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  9. #17
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Ճիշտ եք,Նաիրա Աղաբեկովա. Շատ կարևոր է ,թե ինչպես է նյութը մատուցվում. Հաստատված է, որ նյութի բանավոր մատուցման ժամանակ սովորողը րոպեում ընկալում է և ընդունակ է վերլուծելու մինչև հազար պայմանական միավոր տեղեկություն, իսկ տեսողական օրգանների «միացման» դեպքում՝ մինչև 100 հազար այդպիսի միավոր:
    Կրտսեր դպրոցականի մոտ ավելի զարգացած է կամային ուշադրությունը, որը հատկապես կենտրոնանում է, երբ նրան հետաքրքիր է, երբ ուսումնական նյութը տարբերվում է պարզությամբ, պայծառությամբ, երբ սովորողի մոտ դրական հույզեր է առաջացնում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  11. #18
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    5206
    Հարգելի' Ժաննետա, շնորհակալություն մասնակցության համար։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (12.01.2019)

  13. #19
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    5206
    Տիկի'ն Գրքիկյան, ոչ մեկին էլ, իհարկե, գիտելիքով չես զարմացնի, անհրաժեշտ ու կարևոր է, գերազանց տիրապետես դասավանդածդ առարկային։ Նախ` ասելիք ունենաս, որ ասես, ապա` ինչպես ասելու, ի՞նչ եղանակով, մեթոդով գիտելիքը փոխանցելու կարողությունների ու հմտությունների տիրապետես։ Զարմացնել պետք չէ, ընդամենը ուսուցիչ լինել է պետք։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (15.01.2019)

  15. #20
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիկի'ն Գրքիկյան, ոչ մեկին էլ, իհարկե, գիտելիքով չես զարմացնի, անհրաժեշտ ու կարևոր է, գերազանց տիրապետես դասավանդածդ առարկային։ Նախ` ասելիք ունենաս, որ ասես, ապա` ինչպես ասելու, ի՞նչ եղանակով, մեթոդով գիտելիքը փոխանցելու կարողությունների ու հմտությունների տիրապետես։ Զարմացնել պետք չէ, ընդամենը ուսուցիչ լինել է պետք։
    Հաջողության գրավականը այն «քայլերն» են, որոնց կատարումը կհանգեցնի ուսուցչի վարած(կամաակերտների հետ) դասի նպատակին:

    Հաջողության չափանիշները կարող են օգնել ուսանողներին հետևել իրենց առաջընթացին (ինքնագնահատականի) և դասընկերների առաջընթացին (միջանկյալ գնահատման): Հաջողության չափանիշները նրանց օգնում է հասկանալ այն փաստը , ինչը մինչ այդ դժվար էր նրանց համար:

    Հաջողության չափանիշները նաև օգնում են աշակերտներին զարգացնել ինքնակարգավորվող ուսուցման հմտությունները և բարձրացնում է պատասխանատվության զգացումը ուսման նկատմամբ:

+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    Հեղինակ՝ Մարգարյան Նաիրա, բաժին` Հայտնի մարդիկ
    Գրառումներ: 584
    Վերջինը: 13.07.2019, 14:20
  2. Ո՞ւմ են խաբում
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.03.2018, 21:20
  3. Ո՞ր թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.04.2012, 21:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •