Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    220
    Հեղինակության աստիճան
    2972
    [QUOTE=Narine.;48720]
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: 1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին: 1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրը այլ օր է նշվում: Երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը:[/QUOT

    Այո', մայիսի մեկը համաժողովրդական ուրախության օր է: Բայց հիմա չի նշվում այնպիսի շուքով, ինչպես առաջ: Գուցե պատճառն այն է, որ էապես չի տարբերվում մյուս բոլոր օրերից: Չէ որ հիմա գործազուրկ մարդիկ շատ կան և տրամաբանական չէ, որ նրանք աշխատանքի և աշխատավոր մարդկանց տոն նշեն:
    Իսկ նախկինում մարդիկ դուրս էին գալիս շքերթի: Հիշում եմ կարմիր մեխակները, դրոշները.... ուրախ ողջունում էին միմյանց, շնորհավորում,հրավառություն կազմակերպում.

    Ինչևէ, ես լավատես եմ, ամեն ինչ լավ է լինելու.
    Հարգելի Narine, ձեր նկարագրությունը տոնի՝ մեզ բոլորիս մեջ գեղեցիկ հուշեր արթնացրեցին: Շատ ուրախ և խանդավառ էինք սպասում այդ օրվան. դրոշներ, փուչիկներ, ծաղիկներ վերցրած բոլորս գնում էինք շքերթի: Շնորհակալություն գեղեցիկ հուշեր արթնացնելու համար: Թող շնորհավոր լինի բոլոր աշխատավորների տոնը:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Մեջբերում Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ , հարգելի Նաիրա, սրտանց ասված խոսքերի, շնորհավորանքի համար: Ես էլ քեզ եմ շնորհավորում մայիսի 1-ի առթիվ, մաղթում եմ առողջություն, հաջողություններ կյանքում, աշխատանքում: Հարգանքով՝ Ջեմմա Գրիգորյան:
    Անչափ շնորհակալ եմ բարեմաղթանքների համար, սիրելի՛ Ջեմմա:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Մայիսը հաղթանակների ամիս է: Մայիսի 9-ը` տարվա 129-րդ օրը, յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Աֆորիզմներ աշխատանքի մասին


    Աշխատանքը չի խայտառակում մարդուն, դժբախտաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:
    Գրանտ

    Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ:
    Լիվիոս

    Աշխատանքով է ճանաչվում վարպետը:
    Լաֆոնտեն

    Աշխատանքը կյանքի ժամացույցի զսպանակն է. կարելի է հոգնել նրանից, բայց ավելի շուտ` հոգնել ծուլությունից:
    Պետեր Ռոզեգեր

    Աշխատանքը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության: Ղազարոս Աղայան

    Աշխատանքն անեծք է հարբեցողների համար:
    Օսկար Ուայլդ

    Աշխատասեր հողագործը տնկում է ծառեր, որոնց պտուղը ինքը երբեք չի տեսնելու:
    Ցիցերոն

    Աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ՝ նա սպասել չի սիրում:
    Կոլետ

    Աշխատասեր մարդը միշտ գտնում է, որ իր աշխատանքը տակավին ավարտված չէ:
    Պուբիլիոս Սիրոս

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Առածներ արհեստների և աշխատանքի մասին


    Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:

    Աշխատանքը փոխ հաց է, ոնց անես այնպես էլ կուտես:

    Արհեստը կաթ-կաթ աղբյուր է, եթե չվարարի, չի էլ պակասի:

    Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը` մինչև իրիկուն:

    Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:

    Անուստա արհեստը հարամ է:

    Աշխատանքը լեռներ կհավասարեցնի:

    Աշխատողը անոթի չի մնա:

    Ծառի տակին պառկելովՙ բերանդ տանձ չի ընկնի:

    Հարևանիդ ցանկացիր մի կով, որ Աստված քեզ տա երկու կով:

    Ով ալարի, ոչ դալարի:

    Արհեստը վարար աղբյուր է:

    Ուրիշի ձեռքին նայողը սոված կմնա:

    Աշխատանքը լեռներ շուռ կտա:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    ԱՍՈՒՅԹՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

    ՍԱՄՎԵԼ ՍՄԱՅԼՍ

    *Աշխատանքը մեր գոյության օրենքն է, մարդկանց ու ազգերի առաջ տանող ամենամեծ սկզբունքը։ Մարդկանց մեծամասության համար աշխատանքը անհրաժեշտ մի բան է, որից կախված է նրա կյանքը։ Այսպես թե այնպես բոլորս էլ պարտավոր ենք աշխատել, որպեսզի արժանավայել կյանք վարենք։

    *Աշխատանքը կարող է լինել մի ծանր բեռ ու պատուհաս, սակայն փառք ու պատիվ բերել մեզ։ Առանց աշխատանքի ոչինչ չի կարելի ստեղծել։ Մեր մեջ եղած ամեն ազնիվ ու լավ բան ստեղծվում է աշխատանքով։ Եթե աշխատանքը ոչնչացվեր, բարոյական մահ կհասներ մարդկությանը։

    *Աշխատանքը կարգապահության վարժեցնող մի միջոց լինելով, կարող է բնավորության կրթիչների շարքը դասվել։ Աշխատանքը եթե անմիջական մի արդյունք էլ չտա, ավելի օգտակար է, քան դատարկությունը, քանի որ մարզում է մեր ձեռքերը, մեր միտքը, ուրեմն և մեզ՝ մարզում, պատրաստում է մի արգասավոր գործի համար։ Աշխատանքի սովորությունը վարժեցնում է կարգապահության, ստիպում է խնայել ժամանակը և իմաստաբար բաժանել այն։

    *Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևէ գործ։ Աշխատասեր ու ջանասեր լինել երիտասարդ հասակում՝ նշանակում է ձեռք բերել հաստատուն բնավորություն, որը նշանակում է հարատև ուշադրության և տոկունության համար անհրաժեշտ հատկություն և կամքի կորով։ Իսկ դրանցով կարելի է հաղթահարել ամեն ինչ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    star1 (23.07.2018)

  13. #17
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Սիրելի՜ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1֊ի կապակցությամբ։ Հայ ուսուցչի համար աշխատանքն ու աշխատասիրությունը մշտապես եղել են իր ձեռքբերումների , մշակույթի , հաջողությունների , պրպտուն և ստեղծագործ մտքի արգասիք։Եղե՜ք առողջ, ուրախ ու անսահման երջանիկ։

  14. #18
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Մայիսի 1-ը աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն է համարվում, խորհրդային տարիներին այն ուղեկցվում էր մեծ շքերթով: Մեր օրերում այդ տոնը կարծես դարձել է ուղղակի ոչ աշխատանքային, հանգստյան օր: Բայց հիշենք, որ մարդն իր գոյությունը կարողանում է պահել աշխատանքով, վաստակած աշխատավարձով, չնայած ոչ բոլորին է հասու նորմալ աշխատավարձը: Սա կարևոր հանգամանք է, որ առանց աշխատելու հնարավոր չէ ապրել, հետևաբար այս օրվան տոնական շունչ տալը մեր ձեռքին է...
    Շնորհավորում եմ աշխատավորների օրը, ամենուր նկատենք պետության հոգածությունը, աշխատելու ընդունակ բոլոր մարդիկ աշխատանք ունենան և ազնվորեն նվիրվեն իրենց աշխատանքին:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #19
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Ես այս մայիսմեկյան տոնական օրվա շունչը փորձում եմ գտնել օր օրի թանկացող խանութներում, որտեղ սպառվում են մեր համեստ աշխատավարձերը, հանրային սպառման կետերում, որտեղ պետական տուրքեր ենք մուծում, վարկերի մեջ թաղված աշխատավոր մարդկանց լուռ հայացքներում: Այս տոնական օրվա բերկրանքը ես փորձում եմ գտնել ինձ հյուր եկած բազմազավակ մոր աչքերում, որ վրդովված պատմում է աշխատանք չունեցող, անգործության մատնված ամուսնու մասին, ով ստիպված ուզում է օտարության մեկնել: Մայսիսմեկյան այս օրը ես ցանկանում եմ բարեկեցիկ կյանք մաղթել բոլորին, բայց հայացքս ուղղվում է այն թոշակառու միայնակ կնոջը, որ աշխատավորների օրն իր վերջին կոպեկներն է հաշվում: Ես հայացքս փախցնում եմ բոլորից ու նայում եմ երկնքի կապույտին, որ խաղաղ լինի երկնակամարը, թեկուզ և մայիսմեկյան տոնական օրվա խամրած հիշողությամբ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ / ԵԿԵՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ…/
    Հեղինակ՝ Lilit Sahakyan, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 71
    Վերջինը: 10.03.2019, 11:32
  2. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
    Հեղինակ՝ Parandzem, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.06.2017, 14:26
  3. ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ
    Հեղինակ՝ avdsusanna, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.01.2017, 10:37
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2014, 12:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •