Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Մաթեմատիկան և երաժշտությունը

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Հասցե
    Օձուն
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0

    Մաթեմատիկան և երաժշտությունը

    Ուսումնասիրելով ձայնի բարձրությունը մոնոխորդի (հին հույների պարզագույն երաժշտական գործիք)օգնությամբ, Պյութագորասը հայտնագործեց զարմանահրաշ փաստեր:Պարզվեց, որ լսողությանը հաճելի ձայները ստացվում են, երբ այդ ձայները արձակող լարի երկարությունները հարաբերում են միմյանց ինչպես առաջին չորս ամբողջ թվերը՝ այսինքն 1:2; 2:3; 3:4: Այդ հայտնագործությունը զարմացրեց Պյութագորասին:Պարզվեց,որ գործիքի արձակած ձայնը կարելի է ներկայացնել սովորական թվերի միջոցով՝ թվային կոդեր, նշաններ, իսկ ստեղծագործությունը ճշտորեն ներկայացվում է մաթեմատիկորեն:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Հասցե
    Օձուն
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    17-րդ դարի գերմանացի մեծ կոմպոզիտոր Իոհան Սեբաստիան Բախը գրում էր եկեղեցական երաժշտություն: Հետագայում, նրա մահից հետո երաժիշտները հետազոտելով հայտնագործեցին, որ նրա շատ ստեղծագործություններ ունեն թվային կոդեր՝ նշաններ, իսկ ստեղծագործությունները մաթեմատիկորեն խիստ հաշվարկված են:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,550
    Հեղինակության աստիճան
    46969
    Մաթեմատիկան ակտիվացնում է ուղեղի նույն հատվածները, ինչ երաժշտությունը: Սա բրիտանացի գիտնականների հետազոտությունն է: Նրանք եկել են նման եզրակացության հետազոտության ընթացքում:
    Հետազոտության մասնակիցները լուծել են մաթեմատիկական հավասարումներ, ինչպես նաև երաժշտություն են լսել:Նրանք բոլորը ենթարկվել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի: Հետազոտողները, մասնավորապես, ակտիվություն են գրանցել գլխուղեղի մեդիալ օրբիտա-ֆրոնտալ կեղևում ինչպես մաթեմատիկական հանձնարարություններ կատարելիս, այնպես էլ երաժշտություն լսելիս:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    188
    Հեղինակության աստիճան
    355
    Հարգելի Գայանե առաջարկում եմ ծանոթանալ մաթեմատիկայի և երաժշտության կապի մասին վկայող նյութերին
    https://www.youtube.com/watch?v=ot8wcUTOLY4
    https://www.youtube.com/watch?v=OMq9he-5HUU
    https://www.youtube.com/watch?v=HV1-AjwDJwM
    https://www.youtube.com/watch?v=2pbEarwdusc
    https://www.youtube.com/watch?v=zAxT0mRGuoY
    https://www.youtube.com/watch?v=515eL2c-_8A

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Հասցե
    Օձուն
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկան ակտիվացնում է ուղեղի նույն հատվածները, ինչ երաժշտությունը: Սա բրիտանացի գիտնականների հետազոտությունն է: Նրանք եկել են նման եզրակացության հետազոտության ընթացքում:
    Հետազոտության մասնակիցները լուծել են մաթեմատիկական հավասարումներ, ինչպես նաև երաժշտություն են լսել:Նրանք բոլորը ենթարկվել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի: Հետազոտողները, մասնավորապես, ակտիվություն են գրանցել գլխուղեղի մեդիալ օրբիտա-ֆրոնտալ կեղևում ինչպես մաթեմատիկական հանձնարարություններ կատարելիս, այնպես էլ երաժշտություն լսելիս:
    Հարգելի Նաիրա, շնորհակալություն հետաքրքիր տեղեկատվության համար։

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Հանրահաշիվը երաժշտության ներքո
    • Գիտնականներին վաղուց հետաքրքրում էր. թե ինչու՞ երաժշտության մեջ օկտավան բաղկացած է յոթ հիմնական ձայներից, այնքան որքան գույն կա արևի լույսի լուսապատկերում: Դեռ ոչինչ չիմանալով բնության ձայների մասին, մարդը բնազդաբար դասավորել է լարերն այնպես, որ նրանք բարեհունչ հնչեն:

    math-fig-6.jpg
    • Պյութագորասին է պատկանում հարմոնիայի հիմունքների մաթեմատիկական բացատրությունը: Պյութագորասի սահմանմամբ, մարդկանց կողմից էլ ավելի բնական է ընկալվում այն հաճախությունները,որոնք գտնվում են պարզ թվային հարաբերությունների միջև: Ահա որտեղից է օկտավաներում հաճախության հարաբերակցությունը 1:2 և ներդաշնակ հաճախությունների հարաբերակցությունը 4:5:6: Հաջորդաբար կրճատելով լարերի երկարությունները կստանանք 16 հնչյունից բաղկացած բնական ձայների հնչյունաշարը:

    d686d686d5a4.jpggfaprecalccourseimage_378x225.jpggfaprecalccourseimage_378x225.jpg
    Գրետա Տոնոյան

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Ինչու՞ հնում երաժիշտները ընդունում էին յոթ հնչույններից բաղկացած հնչյունաշարը և միայն ավելի ուշ ավելացրին ևս հինգ հավելյալ հնչյուններ, այսպես դաշնամուրի վրա առաջացան սև ստեղները:
    Պատմաբանների վկայությամբ հնագույն հունական քնարն ուներ չորս լար: Առաջին լարը հիմքն էր, երկրորդ լարի տատանումների թիվը հարաբերում էր առաջին լարի տատանումների թվին, ինչպես 4:3, ինչպես եգիպտական սուրբ եռանկյան էջերը : Սա հիմնական տոնի կվարտան էր: Երրորդ լարի տատանումների թիվը հիմնական տոնին հավասար է՝ 3:2, սա հիմնական տոնի կվինտան է: Չորրորդ լարը՝ օկտավան է, տատանումների թիվը երկու անգամ մեծ է, քան հիմնականինը, ինչպես եռանկյան էջերի հարաբերությունները 1:2: ; 2=1.18 :

    d5b0d5a3d686 (1).jpg
    Գրետա Տոնոյան

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    Մեջբերում Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ հնում երաժիշտները ընդունում էին յոթ հնչույններից բաղկացած հնչյունաշարը և միայն ավելի ուշ ավելացրին ևս հինգ հավելյալ հնչյուններ, այսպես դաշնամուրի վրա առաջացան սև ստեղները:
    Պատմաբանների վկայությամբ հնագույն հունական քնարն ուներ չորս լար: Առաջին լարը հիմքն էր, երկրորդ լարի տատանումների թիվը հարաբերում էր առաջին լարի տատանումների թվին, ինչպես 4:3, ինչպես եգիպտական սուրբ եռանկյան էջերը : Սա հիմնական տոնի կվարտան էր: Երրորդ լարի տատանումների թիվը հիմնական տոնին հավասար է՝ 3:2, սա հիմնական տոնի կվինտան է: Չորրորդ լարը՝ օկտավան է, տատանումների թիվը երկու անգամ մեծ է, քան հիմնականինը, ինչպես եռանկյան էջերի հարաբերությունները 1:2: ; 2=1.18 :

    d5b0d5a3d686 (1).jpg
    Բավականին ուշ ի հայտ եկավ յոթ լարանի հունական գամման:
    Յոթ լարանի գամմայում, իրար կողք գտնվող հնչյունների տատանումների հարաբերությունը հավասար է 1,12: Օրինակ՝ ռե/դո =294/262; սոլ/ֆա= 392/349: Բնականաբար հարց է ծագում, արդյո՞ք ուղղանկյուն եռանկայան, որի կողմերն են 1:2: , կողմերի հարաբերություններն են հիմք հանդիսացել երաժշտության մեջ գամմաների մշակման ընթացքում: Եթե ուղղանկյուն եռանկայան կողմերի և հնչյունների յոթ լարանի գամմայի տատանումների հարաբերությունների կապը պատահական չեն, ապա երաժշտության մեջ գամմաների կառուցվածքը կապված է ոսկե համամասնության հետ: Սակայն դժվար է ընդունել, որ երաժշտության մեջ գամմաները հանդիսանում են գիտական մշակման արդյունք, ավելի հավանական է, որ նա հայտնաբերվել է փորձառարական ճանապարհով, երաժիշտների ինտուիցիայի հիման վրա:

    1200px-gamma_uc_lc-svg.png
    Գրետա Տոնոյան

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Տոնոյան Գրետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2018
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    6244
    u9rnzavw6iqk_frederik-shopen.jpg



    Շոպենի էտյուդներում ի հայտ է գալիս ոսկե հատման մի ամբողջ շարք՝ 0,618; 0,382; 0,236; 0,146; 0,090 և 0,056 և ավելի հազվադեպ՝ 0,854; 0,764; 0,472 շարքը:
    Առաջին շարքը բաղկացած է վեց թվերից և յուրաքանչյուր անդամ սկսած երկրորդ անդամից ստացվում է նախորդը 1,618 թվով բազմապատկելով, իսկ երկրորդ շարքը բաղկացած է երեք թվերից և յուրաքանչյուր անդամ սկսած երկրորդ անդամից ստացվում է նախորդը 1,618 թվին բաժանելով: Առաջին և երկրորդ շարքի թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա: Մեղեդին զարգանում է ենթարկվելով ոսկե հատման համամասնությանը: Ոսկե հատումը հիմնականում ի հայտ է գալիս հանճարեղ հեղինակների բարձրաժեք ստեղծագործություններում: Այս կամ այն ստեղծագործության արժեքներն որոշելու համար բավական է կատարել մաթեմատիկական հաշվարկ: Եվ պատահական չէ, որ 20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործություններում ոսկե հատման համամասնությունը շատ հազվադեպ է հանդիպում, քան անցած դարի կոմպոզիտորների ստեղծագործություններում:
    Կարելի է լիովին օբյեկտիվ գնահատական տալ ժամանակակից նորարական երաժշտությանը: Հաճախ մարդիկ փնտրում են նորը, փոխարենը փնտրելու հավերժականը, ներդաշնակությունն ու գեղեցկությունը:
    Այսպիսով տրամաբանական է ենթադրել, որ որքան ճշգրիտ է երաժշտական ստեղծագործության համապատասխանությունը ոսկե հատման համամասնությանը, այնքան բարձր է ստեղծագործության ներդաշնակության աստիճանը, իսկ շեղումը ոսկե հատման համամասնությունից վկայում է երաժշտության անկատարությունը:
    Գրետա Տոնոյան

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում Գայանե Մամաջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսումնասիրելով ձայնի բարձրությունը մոնոխորդի (հին հույների պարզագույն երաժշտական գործիք)օգնությամբ, Պյութագորասը հայտնագործեց զարմանահրաշ փաստեր:Պարզվեց, որ լսողությանը հաճելի ձայները ստացվում են, երբ այդ ձայները արձակող լարի երկարությունները հարաբերում են միմյանց ինչպես առաջին չորս ամբողջ թվերը՝ այսինքն 1:2; 2:3; 3:4: Այդ հայտնագործությունը զարմացրեց Պյութագորասին:Պարզվեց,որ գործիքի արձակած ձայնը կարելի է ներկայացնել սովորական թվերի միջոցով՝ թվային կոդեր, նշաններ, իսկ ստեղծագործությունը ճշտորեն ներկայացվում է մաթեմատիկորեն:
    Գայանե ջան, հրաշք թեմա եք ընտրել՝ մաթեմատիկա - երաժշտություն - բնություն, անզուգական է, ես սիրով կհետևեմ, առայժմ վայելել է պետք.

    https://www.youtube.com/watch?v=IOMkTGZ6GuU

    https://www.youtube.com/watch?v=8kQZHYbZkLs

    https://www.youtube.com/watch?v=RTLWaWV8Emg

    https://www.youtube.com/watch?v=-JKw6n7CLmo
    Սկզբում այսքանը:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •