+ Կատարել գրառում
Էջ 1 21-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Շարահյուսական տարրական գիտելիքների ուսուցումը

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    399
    Հեղինակության աստիճան
    5864

    Շարահյուսական տարրական գիտելիքների ուսուցումը

    Տարրական դասարաններում ուսուցանվող շարահյուսական գիտելիքների հիմքն ու բանալին նախադասությունն է,նրա` ըստ արտահայտած նպատակի և արտասանության երանգի տեսակները, կետադրությունը, գլխավոր և երկրորդական անդամները, բազմակի անդամները, պարզ և բարդ նախադասությունները, մեջբերվող խոսքը:Դասագրքերում տեղ գտած նյութերն ընթերցելիս աշակերտները հանդիպում են այս բոլոր լեզվական իրողություններին, ուստի դրանց անուշադրության մատնելը և տարրական գիտելիքներ չհաղորդելը ճիշտ չի լինի:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    399
    Հեղինակության աստիճան
    5864
    Աշխատանք նախադասության շուրջ

    Նախադասության մասին երեխաները դեռևս առաջին դասարանից ընդհանուր գաղափար ունեն,կարող են խոսքից անջատել նախադասությունը, ինքնուրույն նախադասություններ մտածել ու ասել, տրված բառերով կազմել նախադասություններ կամ բառը օգտագործել նախադասության մեջ, պատրաստի նախադասությունը բաժանել բառերի, նախադասությունը սկսել մեծատառով և վերջում դնել վերջակետ, մի քանի նախադասություններ մտքով կապել իրար հետ և ստեղծել կապակցված բնագիր, նախադասությունը մտքով միմյանցից զատել և այլն: Այլ կերպ ասած`երեխաները գործնականորեն տիրապետում են նախադասություններ կազմելու, դրանք տարբերակելու կարողությանը:

    Հիմք ընդունելով գիտելիքների և կարողությունների այդ մակարդակը`պետք է նախադասության մասին ունեցած նախագիտելիքները ձևավորել որպես քերականական ավարտուն հասկացություն:
    Նախադասությունը խոսքի այն միավորն է, որի հիման վրա կրտսեր դպրոցականներն ըմբռնում են գոյականի, ածականի, բայի և դերանվան դերը հայոց լեզվի մեջ:
    Նախադասության մասին երեխաների ունեցած նախնական գիտելիքները քերականական հասկացությունների վերածելու գործընթացն իրականացվում է հետևյալ մեթոդական շղթայով.
    Նախադասության մասին երեխաների ունեցած գիտելիքների և ունակությունների կրկնում, ամրակայում և խորացում: Այս խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է գրատախտակը բաժաել երկու մասի,ձախ մասում գրել մեկ նախադասության բառերը` խառը դա-
    սավորված,իսկ աջ մասում`նախադասությունը:
    Օրինակ`

    են, պարտեզում, ծաղիկները,բացվել,երփներանգ ---- Երփներանգ ծաղիկները բացվել են պարտեզում:


    Երեխաները կարդում են գրատախտակի ձախ մասում գրված բառերը և աջ մասի նախադասությունը:

    Ուսուցիչ-Համեմատե'ք գրատախտակի ձախ և աջ մասերում գրված բառերը: Բառերի ո՞ր խումբը կարելի է համարել նախադասություն: Ինչու՞: Հիմնավորե'ք ձեր պատասխանը:
    Երեխաները համեմատելու և հակադրելու միջոցով գալիս են եզրակացության.աջ կողմի բառաշարքը միտք է արտահայտում, իսկ ձախ կողմի բառերը միտք չեն արտահայտում:
    Երեխաները ուսուցչի օգնությամբ սահմանում են`բառերով արտահայտված միտքը կոչվում է նախադասություն:
    Վերջին խմբագրող՝ Անի Ղարիբյան: 27.04.2018, 23:48:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Անի Ղարիբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2017
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    1639
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դասարաններում ուսուցանվող շարահյուսական գիտելիքների հիմքն ու բանալին նախադասությունն է,նրա` ըստ արտահայտած նպատակի և արտասանության երանգի տեսակները, կետադրությունը, գլխավոր և երկրորդական անդամները, բազմակի անդամները, պարզ և բարդ նախադասությունները, մեջբերվող խոսքը:Դասագրքերում տեղ գտած նյութերն ընթերցելիս աշակերտները հանդիպում են այս բոլոր լեզվական իրողություններին, ուստի դրանց անուշադրության մատնելը և տարրական գիտելիքներ չհաղորդելը ճիշտ չի լինի:
    Հարգելի՛ Անուշ, շնորհակալություն թեմայի համար:Այն մայրենիի դասի գլխավոր խնդիրներից մեկն է: Ես սխալ եմ համարում, երբ շարահյուսական տարրակն գիտելիքները հիմնականում մատուցվում են սահմանումների, կանոնների ճանապարհով: Այդ կերպ երեխաները չեն կարողանում ընկալել դրանց էական , բուն հատկանիշները, խոսքում օգտագործման հնարավորությունների չափը :Որպես ճանաչողական հնար պետք է հանդես գա քերականական հարցը:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Անի Ղարիբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2017
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    1639
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատանք նախադասության շուրջ

    Նախադասության մասին երեխաները դեռևս առաջին դասարանից ընդհանուր գաղափար ունեն,կարող են խոսքից անջատել նախադասությունը, ինքնուրույն նախադասություններ մտածել ու ասել, տրված բառերով կազմել նախադասություններ կամ բառը օգտագործել նախադասության մեջ, պատրաստի նախադասությունը բաժանել բառերի, նախադասությունը սկսել մեծատառով և վերջում դնել վերջակետ, մի քանի նախադասություններ մտքով կապել իրար հետ և ստեղծել կապակցված բնագիր, նախադասությունը մտքով միմյանցից զատել և այլն: Այլ կերպ ասած`երեխաները գործնականորեն տիրապետում են նախադասություններ կազմելու, դրանք տարբերակելու կարողությանը:

    Հիմք ընդունելով գիտելիքների և կարողությունների այդ մակարդակը`պետք է նախադասության մասին ունեցած նախագիտելիքները ձևավորել որպես քերականական ավարտուն հասկացություն:
    Նախադասությունը խոսքի այն միավորն է, որի հիման վրա կրտսեր դպրոցականներն ըմբռնում են գոյականի, ածականի, բայի և դերանվան դերը հայոց լեզվի մեջ:
    Նախադասության մասին երեխաների ունեցած նախնական գիտելիքները քերականական հասկացությունների վերածելու գործընթացն իրականացվում է հետևյալ մեթոդական շղթայով.
    Նախադասության մասին երեխաների ունեցած գիտելիքների և ունակությունների կրկնում, ամրակայում և խորացում: Այս խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է գրատախտակը բաժաել երկու մասի,ձախ մասում գրել մեկ նախադասության բառերը` խառը դա-
    սավորված,իսկ աջ մասում`նախադասությունը:
    Օրինակ`

    են, պարտեզում, ծաղիկները,բացվել,երփներանգ ---- Երփներանգ ծաղիկները բացվել են պարտեզում:


    Երեխաները կարդում են գրատախտակի ձախ մասում գրված բառերը և աջ մասի նախադասությունը:

    Ուսուցիչ-Համեմատե'ք գրատախտակի ձախ և աջ մասերում գրված բառերը: Բառերի ո՞ր խումբը կարելի է համարել նախադասություն: Ինչու՞: Հիմնավորե'ք ձեր պատասխանը:
    Երեխաները համեմատելու և հակադրելու միջոցով գալիս են եզրակացության.աջ կողմի բառաշարքը միտք է արտահայտում, իսկ ձախ կողմի բառերը միտք չեն արտահայտում:
    Երեխաները ուսուցչի օգնությամբ սահմանում են`բառերով արտահայտված միտքը կոչվում է նախադասություն:
    Սիրելի՛ Անուշ , Ձեր բերած օրինակին կավելացնեմ ևս երկուսը:

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Անի Ղարիբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2017
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    1639
    Երեխաների համար աշխատանքն ավելի է բարդանում, երբ հարկ է լինում փոխել ոչ միայն բառերի տեղերը, այլ նաև բառերի վերջավորությունները: Օրինակ՝

    պատկերասրահում, նկարչի, ցուցադրվում են ,կտավները, հռչակավոր

    ամեն , փնթի, գուլպաները, Գագիկը, առավոտ, որոնում է, իր

    սար, արահետ, դեպի, նեղ, տանել, գագաթ

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    861
    Հեղինակության աստիճան
    32880
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դասարաններում ուսուցանվող շարահյուսական գիտելիքների հիմքն ու բանալին նախադասությունն է,նրա` ըստ արտահայտած նպատակի և արտասանության երանգի տեսակները, կետադրությունը, գլխավոր և երկրորդական անդամները, բազմակի անդամները, պարզ և բարդ նախադասությունները, մեջբերվող խոսքը:Դասագրքերում տեղ գտած նյութերն ընթերցելիս աշակերտները հանդիպում են այս բոլոր լեզվական իրողություններին, ուստի դրանց անուշադրության մատնելը և տարրական գիտելիքներ չհաղորդելը ճիշտ չի լինի:
    Հարգելիՙ Անուշ, շնորհակալություն թեմայի համար: Այն խիստ անհրաժեշտ է խոսքը ճիշտ կառուցելու համար: Նախադասություն հասկացությունը տրվում է առաջին դասարանից և ճիշտ մատուցման դեպքում դրական արդյունքը պատրաստ է:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    861
    Հեղինակության աստիճան
    32880
    Հարգելիՙ Անի,աշխատանքը ուսուցողական է:Շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Մինասյան Նորա: 28.04.2018, 08:59:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    861
    Հեղինակության աստիճան
    32880
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատանք նախադասության շուրջ

    Նախադասության մասին երեխաները դեռևս առաջին դասարանից ընդհանուր գաղափար ունեն,կարող են խոսքից անջատել նախադասությունը, ինքնուրույն նախադասություններ մտածել ու ասել, տրված բառերով կազմել նախադասություններ կամ բառը օգտագործել նախադասության մեջ, պատրաստի նախադասությունը բաժանել բառերի, նախադասությունը սկսել մեծատառով և վերջում դնել վերջակետ, մի քանի նախադասություններ մտքով կապել իրար հետ և ստեղծել կապակցված բնագիր, նախադասությունը մտքով միմյանցից զատել և այլն: Այլ կերպ ասած`երեխաները գործնականորեն տիրապետում են նախադասություններ կազմելու, դրանք տարբերակելու կարողությանը:

    Հիմք ընդունելով գիտելիքների և կարողությունների այդ մակարդակը`պետք է նախադասության մասին ունեցած նախագիտելիքները ձևավորել որպես քերականական ավարտուն հասկացություն:
    Նախադասությունը խոսքի այն միավորն է, որի հիման վրա կրտսեր դպրոցականներն ըմբռնում են գոյականի, ածականի, բայի և դերանվան դերը հայոց լեզվի մեջ:
    Նախադասության մասին երեխաների ունեցած նախնական գիտելիքները քերականական հասկացությունների վերածելու գործընթացն իրականացվում է հետևյալ մեթոդական շղթայով.
    Նախադասության մասին երեխաների ունեցած գիտելիքների և ունակությունների կրկնում, ամրակայում և խորացում: Այս խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է գրատախտակը բաժաել երկու մասի,ձախ մասում գրել մեկ նախադասության բառերը` խառը դա-
    սավորված,իսկ աջ մասում`նախադասությունը:
    Օրինակ`

    են, պարտեզում, ծաղիկները,բացվել,երփներանգ ---- Երփներանգ ծաղիկները բացվել են պարտեզում:


    Երեխաները կարդում են գրատախտակի ձախ մասում գրված բառերը և աջ մասի նախադասությունը:

    Ուսուցիչ-Համեմատե'ք գրատախտակի ձախ և աջ մասերում գրված բառերը: Բառերի ո՞ր խումբը կարելի է համարել նախադասություն: Ինչու՞: Հիմնավորե'ք ձեր պատասխանը:
    Երեխաները համեմատելու և հակադրելու միջոցով գալիս են եզրակացության.աջ կողմի բառաշարքը միտք է արտահայտում, իսկ ձախ կողմի բառերը միտք չեն արտահայտում:
    Երեխաները ուսուցչի օգնությամբ սահմանում են`բառերով արտահայտված միտքը կոչվում է նախադասություն:
    Հարգելիՙ Անուշ, բառերը գրատախտակին կարելի է գրել ուղիղ ձևով:Սա նպաստում է երեխայի տրամաբանության զարգացմանը:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Ա. Գինոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2018
    Գրառումներ
    232
    Հեղինակության աստիճան
    202
    Հարգելի՝ Հովհաննիսյան շատ կարևոր թեմա եք քննարկման առաջ բերել, և միանալով Ձեզ ցանկանում եմ ներկայացնեմ հետևալ աշխատանքը.

    Արտագրել՝ տեղադրելով բաց թողած բառերը:

    Հեռուստացույցը մեծ ___________ ունի:
    Շունն ուն մեկ պոչ,չորս_______________:
    Գիշերը՝ քնած ժամանակ,ես մի հրաշալի ______________տեսա:
    Աշակերտները__________________դպրոց:
    Ծաղիկները________________պարտեզում:
    Տղաները___________________բակում:
    Աստղերը__________________երկնքում:
    ____________________սովորում է դասերը:
    ____________________հոսում են լեռներով:
    ____________________շողում է երկնքում:
    ____________________աշխատում են դաշտերում:
    ____________________աշունը եկավ:

    Արտագրել՝ամբողջացնելով նախադասությունները:

    Որսորդը ____________________________:
    Մարզիկը______________________________:
    Արծիվը________________________________:
    Ճնճղուկը______________________________:
    Վերջին խմբագրող՝ manush: 26.06.2018, 17:48:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Ա. Գինոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2018
    Գրառումներ
    232
    Հեղինակության աստիճան
    202
    Ավարտի՛ր միտքը:

    Եթե ես կախարդական փայտիկ ունենայի,__________________________
    ________________________________________________________________:
    Չնայած հորդ անձրև էր տեղում, ________________________________
    ________________________________________________________________:
    Որպեսզի ծաղիկները լավ աճեն, _________________________________
    ________________________________________________________________:
    Հենց որ արքայազնը տեսավ Մոխրոտին, _________________________
    ________________________________________________________________:
    Այնքան նուրբ ու քնքուշ էին վարդի թերթերը, որ _________________
    ________________________________________________________________:
    Եթե Արևիկը ձեզ հյուր գա, ______________________________________
    ________________________________________________________________:
    Եկեք պահպանենք թռչուններին, որովհետև _______________________
    ________________________________________________________________

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 21-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •