+ Կատարել գրառում
Էջ 2 22-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 211 հատից

Թեմա: Շարահյուսական տարրական գիտելիքների ուսուցումը

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Մեջբերում Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի՛ Անուշ , Ձեր բերած օրինակին կավելացնեմ ևս երկուսը:
    Հարգելի' Անի,շնորհակալություն թեմային արձագանքելու համար:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Մեջբերում Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Անուշ, շնորհակալություն թեմայի համար:Այն մայրենիի դասի գլխավոր խնդիրներից մեկն է: Ես սխալ եմ համարում, երբ շարահյուսական տարրակն գիտելիքները հիմնականում մատուցվում են սահմանումների, կանոնների ճանապարհով: Այդ կերպ երեխաները չեն կարողանում ընկալել դրանց էական , բուն հատկանիշները, խոսքում օգտագործման հնարավորությունների չափը :Որպես ճանաչողական հնար պետք է հանդես գա քերականական հարցը:
    Հարգելի' Անի,այս դեպքում երեխաներն իրենք են գալիս եզրահանգման,տալիս սահմանում,և բնականաբար,հասկանալով անգիր են անում սահմանումը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիՙ Անուշ, շնորհակալություն թեմայի համար: Այն խիստ անհրաժեշտ է խոսքը ճիշտ կառուցելու համար: Նախադասություն հասկացությունը տրվում է առաջին դասարանից և ճիշտ մատուցման դեպքում դրական արդյունքը պատրաստ է:
    Հարգելի' Մինասյան, շնորհակալություն թեմային արձագանքելու և Ձեր կարծիքը հայտնելու համար;

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    725
    Հեղինակության աստիճան
    5942
    Մեջբերում Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատանք նախադասության շուրջ

    Նախադասության մասին երեխաները դեռևս առաջին դասարանից ընդհանուր գաղափար ունեն,կարող են խոսքից անջատել նախադասությունը, ինքնուրույն նախադասություններ մտածել ու ասել, տրված բառերով կազմել նախադասություններ կամ բառը օգտագործել նախադասության մեջ, պատրաստի նախադասությունը բաժանել բառերի, նախադասությունը սկսել մեծատառով և վերջում դնել վերջակետ, մի քանի նախադասություններ մտքով կապել իրար հետ և ստեղծել կապակցված բնագիր, նախադասությունը մտքով միմյանցից զատել և այլն: Այլ կերպ ասած`երեխաները գործնականորեն տիրապետում են նախադասություններ կազմելու, դրանք տարբերակելու կարողությանը:

    Հիմք ընդունելով գիտելիքների և կարողությունների այդ մակարդակը`պետք է նախադասության մասին ունեցած նախագիտելիքները ձևավորել որպես քերականական ավարտուն հասկացություն:
    Նախադասությունը խոսքի այն միավորն է, որի հիման վրա կրտսեր դպրոցականներն ըմբռնում են գոյականի, ածականի, բայի և դերանվան դերը հայոց լեզվի մեջ:
    Նախադասության մասին երեխաների ունեցած նախնական գիտելիքները քերականական հասկացությունների վերածելու գործընթացն իրականացվում է հետևյալ մեթոդական շղթայով.
    Նախադասության մասին երեխաների ունեցած գիտելիքների և ունակությունների կրկնում, ամրակայում և խորացում: Այս խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է գրատախտակը բաժաել երկու մասի,ձախ մասում գրել մեկ նախադասության բառերը` խառը դա-
    սավորված,իսկ աջ մասում`նախադասությունը:
    Օրինակ`

    են, պարտեզում, ծաղիկները,բացվել,երփներանգ ---- Երփներանգ ծաղիկները բացվել են պարտեզում:


    Երեխաները կարդում են գրատախտակի ձախ մասում գրված բառերը և աջ մասի նախադասությունը:

    Ուսուցիչ-Համեմատե'ք գրատախտակի ձախ և աջ մասերում գրված բառերը: Բառերի ո՞ր խումբը կարելի է համարել նախադասություն: Ինչու՞: Հիմնավորե'ք ձեր պատասխանը:
    Երեխաները համեմատելու և հակադրելու միջոցով գալիս են եզրակացության.աջ կողմի բառաշարքը միտք է արտահայտում, իսկ ձախ կողմի բառերը միտք չեն արտահայտում:
    Երեխաները ուսուցչի օգնությամբ սահմանում են`բառերով արտահայտված միտքը կոչվում է նախադասություն:
    Հարգելի Անուշ նախադասության մասին երեխաները դեռևս 1_ին դասարանի նախաայբբենական շրջանում են պատկերացում ստանում։
    Այն տեղի է ունենում հետևյալ քայլաշարով.
    Տառ_վանկ_բառ_նախադասություն։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Արտագրել՝ տեղադրելով բաց թողած բառերը (օգնում,օրորոցում,օճառով)

    Երեխան հանգիստ քնած է __________________:
    Օֆելյան միշտ __________________ է մայրիկին:
    Օնիկը ամեն օր ձեռքերը լվանում է _________________:

    Արտագրել՝ տեղադրելով բաց թողած բառերը (ոչխարն,ոհմակը,որսորդը)

    ________________ որս է անում:
    __________________ընտանի կենդանի է:
    Գյլերի _____________ հեռացավ լեռներ:

    Արտագրել՝ տեղադրելով բաց թողած բառերը (ելակի,եղևնիների,եղնիկը)

    Մոտակա անտառում __________________մի մեծ պուրակ կա:
    ______________ ջուր է խմում վարար գետից:
    Տատիկս ______________ մուրաբա պատրաստեց;
    Վերջին խմբագրող՝ manush: 26.06.2018, 17:48:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր Անի Ղարիբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2017
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    1639
    Գտնել հոմանիշ ածականների ճիշտ տեղը և լրացնել նախադասությունները:

    1. Լճակի _______________ ջրերում արտացոլվում էր _______________ երկինքը: ( ջինջ, վճիտ)
    2. Այս _______________ երեխան մեծացավ և դարձավ մի _______________ երիտասարդ: ( պարծենկոտ, գոռոզ )
    3. ________________ Դավիթը համառ աշխատանքի շնորհիվ ի վերջո ճանաչվեց որպես _________________ ջութակահար : ( տաղանդավոր, շնորհալի )
    4. Օվկիանոսային ______________ շնաձկները մանր ձկներ են թվում _______________ կետի համեմատությամբ : ( խոշոր, վիթխարի )
    5. _______________ տղայի գրպանը լիքն էր _______________ դրամով: (մանր, փոքր)
    6. ______________ ակնեղենի զարդատուփում շողշողում էր մի ______________ ադամանդ: ( թանկագին, անգին )

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Ավարտի՛ր նախադասությունները:

    Ուռենին աչքերը բացեց և _________________________________________________________:
    Լսվում էին երաժշտության վերջին հնչյունները, երբ ____________________________________:
    Աղջիկը հիացած նայում էր ծաղիկներին և ____________________________________________:
    Ամանորի գիշերը _________________________________________________________________:
    Արեգը տխրել էր, որովհետև _________________________________________________________:
    Աշուն տատիկը մեզ հյուր է եկել, որպեսզի ____________________________________________:
    Լույսը նոր էր բացվել, երբ __________________________________________________________:
    Փոքրիկ Շուշանը մտածկոտ նայում էր թափվող փաթիլներին, երբ ___________________________:
    Քաջ մարտիկը նստում է իր ճերմակ ձին ,որ ___________________________________________:
    Վերջին խմբագրող՝ Անի Ղարիբյան: 28.04.2018, 19:32:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Հարցերը փոխարինել բազմակի լրացումներով:

    Ծննդյանս օրը ընկերներս ինձ նվիրեցին (ի՞նչ)_________________________________
    Ցորենն ու գարին ցանում են (ե՞րբ) _________________________________________
    Արագիլները բույն են դրել (որտե՞ղ)___________________________________________
    Արցախի ժողովուրդը ձգտում է (ինչի՞)_________________________________________
    (ու՞մ)________________________________խորհուրդները իմ մշտական ուղեցույցն են:
    (Ինչպիսի՞)________________________________մարդը միշտ էլ հարգանք է վայելում
    Վերջին խմբագրող՝ Անի Ղարիբյան: 28.04.2018, 19:33:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Հարցերի միջոցով ամբողջացնել նախադասությունները:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Գրառումներ
    400
    Հեղինակության աստիճան
    5864
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Անուշ նախադասության մասին երեխաները դեռևս 1_ին դասարանի նախաայբբենական շրջանում են պատկերացում ստանում։
    Այն տեղի է ունենում հետևյալ քայլաշարով.
    Տառ_վանկ_բառ_նախադասություն։
    Բառի մասին տեղեկությունը տրվում է գծապատկերի օգնությամբ: ՈՒսուցչուհին արտասանում է մի նախադասություն (օրինակ` Արան գնաց դպրոց, գրատախտակին գծում է այդ նախադասության գծապատկերը: Այնուհետև երեխաներին առաջարկում է ծափերի միջոցով հաշվել, թե քանի մասից է կազմված այդ նախադասությունը:
    ՈՒսուցչուհին դանդաղ, դադարներով արտասանում է նախադասությունը` յուրաքանչյուր բառի հետ ծափ տալով: Երեխաները նույնպես ծափ են տալիս և ուսուցչուհու օգնությամբ որոշում նախադասության մասերի թիվը: ՈՒսուցչուհու օգնությամբ նախադասության գծապատկերը բաժանվում է 3 մասի: Այնուհետև մաս բառը փոխարինվում է բառով:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 22-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •