Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելիՙ Հովհաննիսյան, նմանատիպ աշխատանքները խորացնում ու զարգացնում են երեխաների հետաքրքրությունը մայրենի լեզվի նկատմամբ, ապահովում նրա հիմնավոր տիրապետումն այն հաշվարկով, որ երեխաները բառերը ճիշտ ու դիպուկ գործածեն, խոսքը ճիշտ ու գեղեցիկ կառուցեն: Սա նաև շարժում է երեխայի հետաքրքրասիությունը, սովորեցնում՝ ինքնուրույն մտածել, ինքնուրույն աշխատել, իսկ հետագայում կարողանալ կառուցել գեղարվեստական խոսք: Գեղեցիկ աշխատանք եք ներկայացրել: Շնորհակալություն:

Շնորհակալություն, տիկին Մինասյան : Ձեր կարծիքն իրոք կարևոր է, Ձեր փորձը` բազմամյա, և հաճելի է լսել Ձեր խոսքը: