+ Կատարել գրառում
Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Դասի պլաններ

  1. #41
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1085
    Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, կարծիքների և առարջարկությունների համար:
    Ուսուցչի մասնագիտական որակներից մեկն էլ, դասը ճիշտ պլանավորելն է: Ճիշտ պլանավորված դասը դասի արդյունավետության բարձրացման կարևոր գործոնն է:
    Դասի պլանը պետք է սահմանի դասի հիմնախնդիրները, ուսումնառության վարժություններն ու աղբյուրները, ուսուցչի դերը, գնահատման ցուցանիշները:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #42
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1085
    Որակյալ դասի պլանավորման համար թեման պետք է համահունչ լինի տվյալ տարիքային դասարանին, պետք է առկա լինեն հստակ նպատակաուղղված խնդիրներ:
    Ուսուցիչը նախապես պետք է իմանա դասին անհրաժեշտ նյութի մասին:Նախաբանը պետք է լինի հետաքրքիր` շարժառիթային:
    Հին դասից նոր դասին անցումը պետք է լինի սահուն, կապակցված: Ուսուցիչը պետք է համոզվի, որ հասել է նպատակներին: Օրինակ.
    Ուսուցիչը խմբային աշխատանքների ընթացքում համոզվում է, որ բոլոր աշակերտները մասնակցում են վերլուծություններին և կարողանում են կատարել վարժությունները:
    Այս դեպքում ուսուցիչը կատարում է գնահատում: Ուսուցիչը պետք է մշակի վարժություններ ոչ միայն անընդունակ այլ նար օժտված աշակերտների համար:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (03.06.2018), ԱՆՆԱ Ս (02.06.2018), Մարգարյան Նաիրա (10.06.2018)

  5. #43
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1085
    ԽԻԿ համակարգի առաջին փուլը խթանումն է: Այս փուլում ուսուցիչը տարբեր մեթոդների ու հնարների միջոցով առաջացնում է հետաքրքրություն
    դեպի նոր նյութը, վեր է հանում աշակերտների նախնական գիտելիքները տվյալ դասանյութի մասին:
    Խթանման փուլում կիրառելի են <<Զրույց>>, <<Մտագրոհ>>, <<Խմբավորում>>, <<Ուղղորդված ընթերցանություն կանգառներով>> մեթոդներն ու հնարները:

    Մտագրոհ` այս մեթոդի հիմնական նպատակը աշակերտների ուշադրությունը նոր նյութի վրա կենտրանացնելն է, նոր մտքերի ու գաղափարների ի հայտ բերելը:
    Մինչ դասանյութին անցնելը ուսուցիչը դասի վերաբերյալ հենակետային բառ կամ բառակապակցություն է գրում գրատախտակին և աշակերտներին առաջարկում դրան բնորոշող, նկարագրող բառեր կամ արտահայտություններ գրել: Այս մեթոդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գրի է առնվում բոլոր ասված բառերը:
    Այսպիսի անկաշկանդ մթնոլորտի ստեղծումը նպաստում է ստեղծագործական մտածողության զարգացմանը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #44
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1085
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    ԽԻԿ համակարգի առաջին փուլը խթանումն է: Այս փուլում ուսուցիչը տարբեր մեթոդների ու հնարների միջոցով առաջացնում է հետաքրքրություն
    դեպի նոր նյութը, վեր է հանում աշակերտների նախնական գիտելիքները տվյալ դասանյութի մասին:
    Խթանման փուլում կիրառելի են <<Զրույց>>, <<Մտագրոհ>>, <<Խմբավորում>>, <<Ուղղորդված ընթերցանություն կանգառներով>> մեթոդներն ու հնարները:

    Մտագրոհ` այս մեթոդի հիմնական նպատակը աշակերտների ուշադրությունը նոր նյութի վրա կենտրանացնելն է, նոր մտքերի ու գաղափարների ի հայտ բերելը:
    Մինչ դասանյութին անցնելը ուսուցիչը դասի վերաբերյալ հենակետային բառ կամ բառակապակցություն է գրում գրատախտակին և աշակերտներին առաջարկում դրան բնորոշող, նկարագրող բառեր կամ արտահայտություններ գրել: Այս մեթոդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գրի է առնվում բոլոր ասված բառերը:
    Այսպիսի անկաշկանդ մթնոլորտի ստեղծումը նպաստում է ստեղծագործական մտածողության զարգացմանը:

    Խթանման փուլում արդյունավետ է նաև <<Խմբավորում>> մեթոդը:
    Խմբավորման քայլերը`
    Ուսուցիչը գրատախտակին գրում է թեմային առնչվող որևէ առանցքային բառ: Օրինակ եթե դասանյութը <<Փոքրիկ հայրենասերն է>>, կարող է գրել<< հայրենիք>> բառը,
    եթե <<Մատենադարան>>-ն է կարող է գրել <<գիրք>> բառը և այլն:
    Այնուհետև մտագրոհի միջոցով գրել այդ բառին առնչվող բառերն ու արտահայտությունները: Գրելուց հետո աշակերտները գծիկով միացնում են բոլոր այն բառերն ու
    արտահայտությունները, որոնք իրար հետ կապ ունեն:
    Այս մեթոդը հնարավորություն է տալիս խմբավորել աշակերտների իմացած տեղեկությունները, գիտելիքները նոր նյութի վերաբերյալ, ըստ դրա էլ անցնել իմաստի ընկալման փուլին:
    Ուսուցիչը պատկերացում է կազմում թե տվյալ դասանյութի մասին ինչ գիտեն աշակերտները և պետք է իմանան:

    .

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #45
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1085
    Իմաստի ընկալման փուլ
    Այս փուլում ուսուցիչը կատարում է նոր նյութի հաղորդում:Նա պետք է հստակ իմանա իր անելիքները` հիմնվելով աշակերտների գիտելիքների պաշարի վրա հաղորդի նորը:
    Նոր նյութի հաղորդումը կարող է լինել դասանյութը ընթերցելու, կինոնկար դիտելու, հարց ու պատասխանի, զրույցի կամ այլ եղանակներով:
    Իմաստի ընկալման փուլում կիրառվում է <<Երկակի գրառման օրագիր>>, հարցադրումներ, ԳՈՒՍ աղյուսակը և այլ մեթոդներ ու հնարներ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #46
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1085
    Կշռադատում
    Կշռադատման փուլը դասապրոցեսի այն հատվածն է, որտեղ աշակերտները խորհում են, թե ինչ սովորեցին, բանավիճում են, հարցեր տալիս այս կամ այն իրադրության մասին:
    Հետադարձ հայացք են գցում իրենց կատարած աշխատանքների քայլաշարին:
    Կշռադատման փուլն առավել արդյունավետ դարձնելու համար կիրառում են բազմաթիվ մեթոդներ ու հնարներ:
    Ներկայացնում եմ մի շարք վարժություններ որոնք կարելի է կիրառել այս փուլում:

    .Ուսուցիչը ինքը կարող է հարցեր առաջադրել, կամ օգտվել դասանյութի վերջում եղած հարցերից:

    .Առաջադրել կոնկրետ հարց, որը վերաբերվում է տեքստում եղած որևէ խնդրի հանգույցալուծմանը:

    .Վեննի դիագրամ` ընդգծում է նմանություններն ու տարբերությունները, որևէ գաղափարի հակադրություններն ու համադրումները:

    Օրինակ` <<Ճպուռն ու մրջյունը>> առակում մրջյունը աշխատասեր է խելացի, տնտեսող... Երեխաները շատ բաներ կարող են ասել, նրանց միտքը ճկուն է, սավառնող...
    Իսկ ճպուռը ծույլ է, խրախճանքի սովոր, ապագայի մասին չմտածող, չտնտեսող և էլի շատ ուրիշ բաներ:
    Իսկ ընդհանրությունները, ինչով են նման... Աշակերտները սկսում են մտածել, որոնել, <<հայտնաբերել>>...
    Իհարկե ունեն, երկուսն էլ միջատ են:

    Հարգելի գործընկերներ առաջարկեք խնդրեմ այլ վարժություններ, ձեր իսկ հեղինակային մեթոդներն ու հնարները:
    Վերջին հաշվով բոլոր այս մեթոդներն ու հնարները մենք ենք ստեղծել` ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՍ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #47
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1085
    Մայրենի 2

    Դասի թեման` Իմ հա'յ լեզու

    Դասի նպատակը` ա/ Գիտելիքներ.
    .իմանա` բանալի, սուրբ, հավերժ, երդվել,,գանձ բառերի իմաստն ու ուղղագրությունը:
    .սուրբ, շքեղ, հավերժ բառերի հոմանիշներն ու հականիշները.
    .հայոց լեզվի մասին առած- ասացվածքներ.

    բ/ Կարողություն և հմտություն
    .պետք է կարողանա սահուն և հասկանալով կարդալ բանաստեղծությունը.
    .բացահայտել հիմնական միտքը. վերլուծել.
    .կարողանա տրված բառերը օգտագործել նախադասության մեջ.

    գ/ Արժեքային համակարգ
    .գնահատի և արժևորի հայոց լեզվի դերը հայ ժողովրդի կյանքում.
    .մերժի իր խոսքում օտարահունչ բառերի կիրառումը.

    Դասի ընթացքը` Խթանում.

    Հարց ու պատասխանի միջոցով վեր հանել աշակերտների իմացած գիտելիքները հայոց լեզվի մասին:

    Մտագրոհ- բառեր ու բառակապակցություններ հայոց լեզվին բնորոշ:

    Իմաստի ընկալում`
    .բանաստեղծության ընթերցում.
    .բնագրային աշխատանք
    .բառային աշխատանք` գանձ և հավերժ բառերի բացատրություն: Գանձ արմատով կազմել նոր բառեր:
    <<Իմ լու'յսն ես դու, իմ ո'ւժն ես դու,>> նախադասության իմաստի բացատրություն:
    Պատասխանել հարցերին`

    1. Բանաստեղծուհին ինչերի հետ է համեմատում հայոց լեզուն.
    2.բանաստեղծության որ տողերի մեջ է տրված դրա պատասխանը. կարդա այդ տողերը:

    Կշռադատում

    Փոքրիկը ինչ երդում էտալիս.

    Երդվում եմ քեզ պահել պայծառ
    Ու հասցնել դարերից դար:

    Ձեր կարծիքով ինչ պետք է անել այդ խոստումը կատարելու համար /5 րոպեանոց շարադրանք/
    Աշակերտները կկարդան իրենց գրածները: Այնուհետև պապիկի խրատներից.

    Փոքրի'կս, սիրի'ր, լա'վ սովորիր և մաքու'ր պահիր մեր անուշիկ հայոց լեզուն:
    Երեխաներին բացատրել, թե ինչ պետք է հասկանալ <<մաքուր պահ'իր>> ասելով /Խոսել գրագետ, չօգտագործել օտարահունչ բառեր/:

    Լեզվական աշխատանք`
    լեզու, գանձ, հավերժ, շքեղ, պայծառ բառերն օգտագործել նախադասության մեջ:
    Վերջին խմբագրող՝ Narine.: 12.06.2018, 15:46:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #48
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1085
    Հարգելի' գործընկերներ, ակնկալում եմ տեսնել ձեր դիտողություններն ու առաջարկություններն,
    իմ ներկայացրած դասի պլանի վերաբերյալ, շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Narine.: 12.06.2018, 15:47:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #49
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    487
    Հեղինակության աստիճան
    3199
    Հարգելի Նարինե պլանը ինձ դուր եկավ, վերջում կարելի է կատարեն անդրադարձ և հիմնավորել դասի նպատակները:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine. (14.06.2018)

  19. #50
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    644
    Հեղինակության աստիճան
    1085
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նարինե պլանը ինձ դուր եկավ, վերջում կարելի է կատարեն անդրադարձ և հիմնավորել դասի նպատակները:
    Շնորհակալություն, հարգելի Նելլի, առաջարկության համար։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •