Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678
Ցույց են տրվում 71 համարից մինչև 77 համարի արդյունքները՝ ընդհանուր 77 հատից

Թեմա: Սարդարապատից Արցախ

  1. #71
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    514
    Հեղինակության աստիճան
    15069
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100 ԱՄՅԱԿԸ :
    Պետականության կերտման դժվարին ճանապարհն անցել է ազատագրական պայքարի միջով: Եվ այսօր կրկին ազատագրական պայքարը շարունակվում է (Լեռնային Ղարաբաղում) մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախ աշխարհում: Հանուն հայրենի հողի ազատամարտիկների թափած արյան կոչն է՝ զենքով ազատագրվածը պահել և պահպանել սրբությամբ:

  2. #72
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    514
    Հեղինակության աստիճան
    15069
    Սիրելի՛ աշակերտներ, դուք արդեն բավական պատկերացում ունեք մեր հայրենիքի, նրա գեղեցիկ բնության ու ժողովրդի մասին: Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում շենացրել է իր երկիրը, կառուցել հիասքանչ տաճարներ ու եկեղեցիներ, դպրոցներ ու կոթողներ: Հայ ժողովուրդը չէր հասնի այդպիսի նվաճումների, եթե չպաշտպաներ իր հայրենիքը, տեր չկանգներ իր հող ու ջրին, տուն ու տեղին, ավանդույթներին ու սրբություններին:

  3. #73
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    514
    Հեղինակության աստիճան
    15069
    1918թ. մայիսին թուրքերը նորից ներխուժեցին մեր հայրենիք: Հայ ժողովուրդը կանգնեց ներկայիս Հայասատանը կորցնելու վտանգի առջև:
    ՇՆՈՐՀԻՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՓԱՌԱՀԵՂ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ , ՈՐՈՆՔ ԵՆ ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԵՎ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ , ԲՆԱՋՆՋՈՒՄԻՑ ՓՐԿՎԵՑ ԱՐԵՎԵԼԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ԵՂԵՌՆԻՑ
    ՄԱԶԱՊՈՒՐԾ ՓՐԿՎԱԾ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐ :

    Մայիսյան հերոսամարտերով դրվեց ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը, 1918թ. Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը :

  4. #74
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    514
    Հեղինակության աստիճան
    15069
    ՄԵԾ ԵՂԵՌՆԻՑ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԴԵՌ ԼԻՈՎԻՆ ՈՒՇՔԻ ՉԵԿԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 1918թ. ԳԱՐՆԱՆ ՎՃՌԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱԶԳՈՎԻՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ:
    ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՎ ԿՌՎԵՑԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ:
    ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ՆՈՐ ՍԽՐԱՆՔՆԵՐՈՎ ՈՒ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ:
    ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԲՈՑԵՐՈՒՄ ԾՆՎԵՑ
    ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
    ԵՎ
    1918Թ. ՄԱՅԻՍԻ 28 – ԻՆ
    ՀՌՉԱԿՎԵՑ
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ :

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #75
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    514
    Հեղինակության աստիճան
    15069
    Մեջբերում Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովհաննես Բաղրամյան, Մովսես Սիլիկյան, Դրո, Նժդեհ, Անդրանիկ, Նելսոն Ստեփանյան, Մոնթե Մելքոնյան, Վազգեն Սարգսյան, Մովսես Գորգիսյան, Լեոնիդ Ազգալդյան, Դուշման Վարդան, Կոմանդոս … ու էլի շատերը, որոնք մոռացան իրենց անձն ու հանգիստ կյանքը և գնացին հայրենիք պաշտպանելու: Գնացին, որովհետև չգնալ չէին կարող, այդպես որոշեցին նրանց խիղճն ու միտքը, գնացին ու հաղթեցին` անսանձելի ոգու շնորհիվ:

    Մայիսյան հերոսամարտերով դրվեց ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը, 1918թ. Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը :
    Կցված նկարներ Կցված նկարներ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսեսյան (08.11.2018)

  8. #76
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2018
    Հասցե
    ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն
    Գրառումներ
    1,025
    Հեղինակության աստիճան
    10419
    Մեջբերում Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայիսյան հերոսամարտերով դրվեց ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը, 1918թ. Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը :
    Դարերով երազած պատականությունը։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (08.11.2018)

  10. #77
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    564
    Հեղինակության աստիճան
    13323
    Հարմար գտա մի փոքրիկ հատված տեղադրել այստեղ իմ աշակերտուհու շարադրությունից:

    Սարդարապատի պատմությունը լոկ չափանիշ չէ ինձ համար, երբ ժողովրրդիս պատուհասած այն ողբերգական օրերով ես էլ անցա: Այդ հաղթանակից ծնվեց Արցախյան ազատամարտը, որ անխղճորեն վերք պատճառեց նաև ինձ: Ես լոկ պատմություններով ճանաչեցի իմ պապիկին, լոկ մորս պատմած քաղցր հիշողություններով: Ես անմասն մնացի իմ պապիկի սիրուց, իսկ գուցե նա՞ էլ այն զինվորի նման իր վերջին շնչում մրմնջացել էր ապրեցնող խոսքեր... Ես մատղաշ ծիլ եմ, որ պատմությունից Սարդարապատ եմ հիշում և հպարտանում, Արցախյան պատերազմ եմ հիշում, հոգուս խորքում վրեժխնդրությամբ լցվում, իսկ ապրիլը... Ապրիլն իմ կյանքի սև գիծն է, սեփական մաշկի վրա զգացած ազատության և խաղաղության գինը, ապրիլը պատերազմի մասին իմ բոլոր հրեշավոր պատկերացումների վերապրումն է: Համարձակությունս չի հերիքում հիշել այդ օրերի ապրումների մասին...Գուցե վախենու՞մ եմ: Պատերազմն ավարտվել է, բայց այն չի ավարտվել իմ փխրուն հոգու մեջ, սկսվել է ավելի սոսկալին՝ հոգու պատերազմ, որ իմ ներսում է: Ավարայր եմ կարդում, Ձիրավ, Հալիձոր, Սարդարապատ, բայց ուժ չունեմ ապրիլյան պատերազմից կարդալ, նույնիսկ անկարող եմ դարձել, չեմ ուզում դիտել ֆիլմեր, որոնք Քառօրյա պատերազմի մասին են։ Ես ապրում եմ սահմանում, այնտեղ, որի կողքին խաղաղ երկրների պես ծովեր կամ նեղուցներ չեն...Սա «սահմանն» է անորոշության, «սահմանը»՝ անողոքության ու անմարդկայնության։ Ես ուզում եմ հատել այդ «սահմանը», մի մեծ անջրպետ դնել և հայրենիքս դարձնել «ան-սահման»: Կգա՞ այն օրը, երբ գիշերը՝ քնելուց առաջ, կնայեմ երկնի լուսատու ջահերին, չեմ հիշի, որ կա մի չարիք, որից անգամ այդ ջահերը կարող են կուչ գալ...Կգա՞ այն երանելի օրը, երբ կաղոթեմ ոչ թե սահմանի, այլ՝ հայրենակիցներիս հոգիների ներքին խաղաղության համար։ Անվե՜րջ սպասում. ահա թե ինչ է լինում, երբ սահմանի մոտ ենք ապրում: Բայց պետք է հաղթահարել այդ սպասումը, բավական է՝ պատերազմական ապրումներով հուզվենք ու վերապրենք անցած դառնությունները և աշխարհի մեռած խիղճը շարժենք մեր նկատմամբ։ Այժմ պետք է ըմբոստության ու հաղթանակի մասին երգել, պայքարելու ձգտման մեր ամրակուռ ոգու մասին, որ ձգվում է Սարդարապատից մինչև Արցախ: /Տաթևիկ Ղահրամանյան, 11-րդ դասարան/

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •