+ Կատարել գրառում
Էջ 1 20-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Ժողովրդական բանահյուսությունը տարրական դասարաններում

  1. #1
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    725
    Հեղինակության աստիճան
    5044

    Ժողովրդական բանահյուսությունը տարրական դասարաններում

    Ժողովրդական բանահյուսության ուսուցումը լավագույն միջոցներից է երեխաներին իրենց արմատներին ծանոթացնելու, հայեցի մտածողություն ու դաստիարակություն սերմանելու համար։

    Տարրական դասարանների դասագրքերում ընդգրկված են առած_ասացվածքներ, առակներ, սուտասելուկներ, շուտասելուկներ, խառնագրեր, հեքիաթներ, թևավոր խոսքեր, խնդուկներ, խաղիկ_տաղիկներ,օրհնանքներ, որոնք ուսուցումը դարձնում են ավելի զվարթ ու հետաքրքրաշարժ։
    Այժմ անդրադառնանք ժողովրդական բանահյուսության նմուշներին առանձին_առանձին։

    Առած

    Առածը ժողովրդական բանավոր ստեղծագործության տեսակներից է: Ժողովրդական առածները պատկերավոր ու սեղմ ասույթներ են կյանքի, մարդկանց արած ու չարած գործերի, կենցաղային տարբեր երևույթների վերաբերյալ:
    Ժողովրդական առածները անհիշելի ժամանակներից բերնեբերան եկել հասել են մեզ, անցնելով դարերի փորձություններն ու իմաստությունները: Այն ազգային մտածողության յուրահատուկ դրսևորումներից է:
    Տարրական դասարանների դասագրքերում ընդգրկված են բազմաթիվ առակներ, որոնք բոլորն էլ խտացրած տեսքով արտահայտում են տվյալ դասի բնագրի հիմնական միտքը:
    Առածները երեխաների համար պետք է լինեն հասկանալի: Առածի միջոցով զարգանում է երեխաների լեզվամտածողությունը: Նրանք հեշտությամբ անգիր են անում դրանք և կիրառում իրենց խոսքում:
    Սիրով ձեզ եմ ներկայացնում առածներ` դասավորված այբբենական կարգով.


    Ասեղն ու գութանը իրար հավասար են:
    Բարձր սարը առանց ձենի չի լինի:
    Գարնան փուշ` ձմեռվա նուշ:
    Դարբնի տանը նալ չի լինում:
    Եղածը իմն է, չեղածը` քոնը:
    Զատիկից հետո կարմիր ձու ներկելը` եղած-չեղած մի հաշիվ է:
    Էշը յոթ լող գիտի, գնում է հասնում ծովի բերանը , յոթն էլ մոռանում:
    Թե չլինի օրենք,ուսում կրթություն, ուժեղն անուժին կուլ կտա հում-հում:
    /շարունակելի/

    Համագործակցե'ք, սիրելի' կոլեգիաներ:
    Վերջին խմբագրող՝ Narine.: 30.08.2018, 21:27:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (18.04.2018), naramartirosyan (01.02.2019), Nelli Antonyan (07.02.2019), Սուսաննա Օհանյան (18.04.2018), Տոնոյան Գրետա (13.07.2018), Անուշ Հովհաննիսյան (23.01.2019), Արաքսյա Սաղոյան (05.07.2018), Զարինե Ամիրյան (25.01.2019), Էլեոնորա Հովհաննիսյան (18.04.2018), Մինասյան Նորա (17.04.2018), Հելենա (18.04.2018), Rosi (17.04.2018), Sirvard (18.04.2018)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Բյուրեղավան
    Տարիք
    29
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    14
    Բարի գալուստ հարգելի Նարինե, շատ հետաքրքիր թեմա եք ներկայացրել:

    ժամանակը ոսկի է:
    Իմ աքլորը ճանապարհին կկանչի:
    Լեզու կա՝ դեղ է, լեզու կա՝ մկնդեղ է:
    Խնձոր տնկես՝ տանձ չի տա:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (18.04.2018), Narine. (17.04.2018), Nelli Antonyan (07.02.2019), Տոնոյան Գրետա (13.07.2018), Արաքսյա Սաղոյան (05.07.2018), Մինասյան Նորա (17.04.2018), Ջ.Գրիգորյան (18.04.2018), Հելենա (18.04.2018), Sirvard (18.04.2018)

  5. #3
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    19228
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Առածը ժողովրդական բանավոր ստեղծագործության տեսակներից է: Ժողովրդական առածները պատկերավոր ու սեղմ ասույթներ են կյանքի, մարդկանց արած ու չարած գործերի, կենցաղային տարբեր երևույթների վերաբերյալ:
    Ժողովրդական առածները անհիշելի ժամանակներից բերնեբերան եկել հասել են մեզ, անցնելով դարերի փորձություններն ու իմաստությունները: Այն ազգային մտածողության յուրահատուկ դրսևորումներից է:
    Տարրական դասարանների դասագրքերում ընդգրկված են բազմաթիվ առակներ, որոնք բոլորն էլ խտացրած տեսքով արտահայտում են տվյալ դասի բնագրի հիմնական միտքը:
    Առածները երեխաների համար պետք է լինեն հասկանալի: Առածի միջոցով զարգանում է երեխաների լեզվամտածողությունը: Նրանք հեշտությամբ անգիր են անում դրանք և կիրառում իրենց խոսքում:
    Սիրով ձեզ եմ ներկայացնում առածներ` դասավորված այբբենական կարգով.


    Ասեղն ու գութանը իրար հավասար են:
    Բարձր սարը առանց ձենի չի լինի:
    Գարնան փուշ` ձմեռվա նուշ:
    Դարբնի տանը նալ չի լինում:
    Եղածը իմն է, չեղածը` քոնը:
    Զատիկից հետո կարմիր ձու ներկելը` եղած-չեղած մի հաշիվ է:
    Էշը յոթ լող գիտի, գնում է հասնում ծովի բերանը , յոթն էլ մոռանում:
    Թե չլինի օրենք,ուսում կրթություն, ուժեղն անուժին կուլ կտա հում-հում:
    /շարունակելի/

    Համագործակցե'ք, սիրելի' կոլեգիաներ:
    Երկար լեզու ունեցողը կարճ մտքեր է ունենում։
    Առարկայի նորն է լավ, իսկ ընկերոջ՝ հինը։
    Առյուծը առյուծ է մնում նույնիսկ վանդակում։
    Սերը մի ծուխ է , որ բարձրանում է հառաչանքների գոլորշիներից։
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (18.04.2018), Nelli Antonyan (07.02.2019), Տոնոյան Գրետա (13.07.2018), Անուշ Հովհաննիսյան (30.01.2019), Արմենուհի Ստեփանյան (18.04.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (18.04.2018), Մարգարյան Նաիրա (27.04.2018), Ջ.Գրիգորյան (18.04.2018), Հելենա (18.04.2018), Հեղնար Աղբյուր (18.04.2018), Rosi (18.04.2018), Sirvard (18.04.2018)

  7. #4
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    19228
    Առած բառը, որն, ըստ ժամանակակից բառարանների, նշանակում է «կարճ, իմաստալից ասացվածք»: Իսկ այժմ դիմենք ստուգաբանությանը:Առած «1.Երկնային ներշնչում, հայտնություն, տեսիլ: 2.Աստվածային սպառնալիք, պատգամ»: Ինչպես նաեւՙ «սուրբ հայրերի պատվերները, բարոյական վճիռ կամ իմաստասիրական ճշմարտություն»: Տեսնու՞մ եք, թե ինչ իմաստներ է պարունակել իր մեջ այսօր մի քիչ խեղճացած, երբեմնի հզոր բառը: Առածը կազմված է ած մասնիկով առ (առնուլ) բայից, որը նշանակել է «առնել, գրավել, ձեռք բերել, կրել, ձեռնարկել» եւ այլն: Նշանակել է «մարգարեական շնորհներից ազդված, Սուրբ Հոգուց առնված»: Այսինքնՙ խոսում էին այն, ինչ առել էին Հոգուց, խոսքերը առած էին, ձեռք բերված էին: Այժմ մնացել է բառի միայն փոխաբերական, վերոնշյալ իմաստը:


    Մի ձեռքը ծափ չի տա:
    *
    Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես:
    *
    Երեխուն գործի դիր, հետևից գնա:
    *
    Խելոքի հետ կորցրածը կորած չէ, հիմարի հետ գտածն է կորած:
    *
    Խոսքի վերջը սկըզբից է երեվում:
    *
    Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի:
    *
    Մի ծաղկով գարուն չի գա:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (18.04.2018), Nelli Antonyan (07.02.2019), Տոնոյան Գրետա (13.07.2018), Ա. Գինոսյան (18.04.2018), Արաքսյա Սաղոյան (05.07.2018), Արմենուհի Ստեփանյան (18.04.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (18.04.2018), Մարգարյան Նաիրա (27.04.2018), Մինասյան Նորա (24.01.2019), Ջ.Գրիգորյան (18.04.2018), Հելենա (18.04.2018), Հեղնար Աղբյուր (18.04.2018), Rosi (18.04.2018), Sirvard (18.04.2018)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    847
    Հեղինակության աստիճան
    23472
    Մեջբերում Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Առածը ժողովրդական բանավոր ստեղծագործության տեսակներից է: Ժողովրդական առածները պատկերավոր ու սեղմ ասույթներ են կյանքի, մարդկանց արած ու չարած գործերի, կենցաղային տարբեր երևույթների վերաբերյալ:
    Ժողովրդական առածները անհիշելի ժամանակներից բերնեբերան եկել հասել են մեզ, անցնելով դարերի փորձություններն ու իմաստությունները: Այն ազգային մտածողության յուրահատուկ դրսևորումներից է:
    Տարրական դասարանների դասագրքերում ընդգրկված են բազմաթիվ առակներ, որոնք բոլորն էլ խտացրած տեսքով արտահայտում են տվյալ դասի բնագրի հիմնական միտքը:
    Առածները երեխաների համար պետք է լինեն հասկանալի: Առածի միջոցով զարգանում է երեխաների լեզվամտածողությունը: Նրանք հեշտությամբ անգիր են անում դրանք և կիրառում իրենց խոսքում:
    Սիրով ձեզ եմ ներկայացնում առածներ` դասավորված այբբենական կարգով.


    Ասեղն ու գութանը իրար հավասար են:
    Բարձր սարը առանց ձենի չի լինի:
    Գարնան փուշ` ձմեռվա նուշ:
    Դարբնի տանը նալ չի լինում:
    Եղածը իմն է, չեղածը` քոնը:
    Զատիկից հետո կարմիր ձու ներկելը` եղած-չեղած մի հաշիվ է:
    Էշը յոթ լող գիտի, գնում է հասնում ծովի բերանը , յոթն էլ մոռանում:
    Թե չլինի օրենք,ուսում կրթություն, ուժեղն անուժին կուլ կտա հում-հում:
    /շարունակելի/

    Համագործակցե'ք, սիրելի' կոլեգիաներ:
    Ծույլերի համար արքայության դռները փակ են:
    Կոտրավ ծուռ, կպավ՝ շիտակ:
    Հասած ծիրան՝ բաց բերան:
    Ձին ձիավորից ցած կբերի:
    Ղարիբի ուշքը միշտ հետևն է:
    Ճակատի գւածը չի ջնջվի:
    Մարդ կա՝ մարդ ա , մարդ էլ կա՝ սարդ ա:
    Յոթ որդու տերը փողոցն է մնացել:
    Վերջին խմբագրող՝ Մինասյան Նորա: 24.01.2019, 23:02:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (18.04.2018), Տոնոյան Գրետա (13.07.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (18.04.2018), Մարգարյան Նաիրա (27.04.2018), Ջ.Գրիգորյան (18.04.2018), Sirvard (18.04.2018)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    847
    Հեղինակության աստիճան
    23472
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծույլերի համար արքայության դռները փակ են:
    Կոտրավ ժուռ, կպավ՝ շիտակ:
    Հասած ծիրան՝ բաց բերան:
    Ձին ձիավորից ցած կբերի:
    Ղարիբի ուշքը միշտ հետևն է:
    Ճակատի գւածը չի ջնջվի:
    Մարդ կա՝ մարդ ա , մարդ էլ կա՝ սարդ ա:
    Յոթ որդու տերը փողոցն է մնացել:
    Շատախոսի գլուխը ծակ է:
    Որտեղ հաց, էնտեղ կազ:
    Չգովված աղջիկը տանն է մնացել:
    Պտղատու ծառին քաւ գցող շատ կլինի:
    Ջաղացից ես եմ գալիս, դու ես ալրոտել:
    Ռեհանը թողած՝ յոնջա ես ուտում:
    Սառած օձը առաջ տաքացնողին կկծի:
    Վարդի սիրուն բաղի պատերն է պաչում:
    Տվեց ոսկին՝ բերեց խոսքին:
    Ցորեն ցանեցի, սխտոր դուրս եկավ:
    ՈՒղտ նստողը կուզեկուզ ման չի գա:
    Փարա եղավ՝ աշխարհը ձառդ կպագի:
    Քաղցր լեցուն օձը բնից կհանի:
    Օձը գլխից կսպանեն:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (18.04.2018), Nelli Antonyan (07.02.2019), Տոնոյան Գրետա (13.07.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (18.04.2018), Մարգարյան Նաիրա (27.04.2018), Ջ.Գրիգորյան (18.04.2018), star1 (12.07.2018)

  13. #7
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    725
    Հեղինակության աստիճան
    5044
    Շնորհակալություն, սիրելի' Ռոսի, թեմային միանալու համար:

    Առածները մեծ դեր կարող են ունենալ անձի վարքի կարգավորման գործում։
    Դասագրքերում տեղ գտած առածները խտացված ձևով արտահայտում են տվյալ դասի հիմնական միտքը։ Առածի միջոցով ամփոփվում, ի մի է բերվում բնագրի արտահայտած հիմնական միտքը։
    Վերջին խմբագրող՝ Narine.: 30.08.2018, 21:38:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    725
    Հեղինակության աստիճան
    5044
    Շնորհակալություն, սիրելի' Հեղինե: Դաստիարակչական բնույթի հիանալի առածներ են:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (18.04.2018), Nelli Antonyan (07.02.2019), Տոնոյան Գրետա (13.07.2018), Հեղնար Աղբյուր (18.04.2018), Sirvard (18.04.2018)

  17. #9
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    2926
    Դուն քուն, բախտդ արթուն։
    Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի
    Դուռդ փակ պահիր և հարևանիդ գող մի հանի

    Առած-ասացվածքներ, բանահյուսական ամենակենսունակ ժանրաձևերից։ Փոքրածավալ են և արտահայտում են ժողովրդի մտածելակերպն ու աշխարհայացքը։
    Եթե առածները փոխաբերություններ են, ապա ասացվածքները անմիջականորեն արտահայտում են որևէ միտք կամ խրատ։ Հնագույն ծագում ունեն և մեզանում գրավոր օգտագործվել են դեռևս 5-րդ դարում։
    Վերջին խմբագրող՝ manush: 26.06.2018, 16:15:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (18.04.2018), Nelli Antonyan (07.02.2019), Տոնոյան Գրետա (13.07.2018), Մինասյան Նորա (18.04.2018), Ջ.Գրիգորյան (18.04.2018), Sirvard (18.04.2018)

  19. #10
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    725
    Հեղինակության աստիճան
    5044
    Սիրելի Նորա ֆ տառով ինքս գրեցի: Ֆայտոն է նստել, հավան չի, մի բանի էլ նման չի:
    Հուսով եմ իմ հեղինակային առածը պատիվ կունենա եզրափակելու Այս գեղեցիկ առածների շքահանդեսը:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (07.02.2019), Տոնոյան Գրետա (13.07.2018), Էլեոնորա Հովհաննիսյան (18.04.2018), Մարգարյան Նաիրա (28.04.2018), Մինասյան Նորա (18.04.2018), star1 (12.07.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 20-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •