+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Առածի ուսուցումը տարրական դասարաններում

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    608
    Հեղինակության աստիճան
    276
    <<Լավ ընկերը>> ստեղծագործությունն ամփոփելիս կշռադատման փուլում կարելի է առաջարկել հետևյալ առածները.

    Հավքը թևով կթռչի, մարդը` բարեկամով:
    Բարեկամը նեղ օրվա համար է:
    Ընկերոջը վտանգի մեջ ես ճանաչում:

    Կարդալով ստեղծագործությունը, ապա առածներն ու ասացվածքները` աշակերտներն ավելի ընդհանրական դատողական խոսք են կառուցում, գնահատում հերոսներին:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Քնարիկ Հ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2017
    Գրառումներ
    194
    Հեղինակության աստիճան
    61
    Առած- ասացվածքներ ունեն բոլոր ժողովուրդները։ Դրանք ամեն մի ժողովրդի դարավոր իմաստության խտացումն են` արտահայտված մեկ կամ երկու նախադասությամբ։
    Երեխաները շատ հաճախ չեն կարողանում տարբերել առածն ասացվածքից։ Կարելի է Վենի դիագրամով ցույց տալ ընդհանրություններն ու տարբերությունը։
    Երկուսն էլ բանահյուսական ստեղծագործություն են։
    Երկուսն էլ խիստ համառոտ իմաստուն բանաձևումները են։
    Առածը ունի փոխաբերական իմաստ։
    Ասացվածքը ուղղակի խոսք է, չունի փոխաբերական իմաստ և այլն։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    608
    Հեղինակության աստիճան
    276
    Մեջբերում Քնարիկ Հ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Առած- ասացվածքներ ունեն բոլոր ժողովուրդները։ Դրանք ամեն մի ժողովրդի դարավոր իմաստության խտացումն են` արտահայտված մեկ կամ երկու նախադասությամբ։
    Երեխաները շատ հաճախ չեն կարողանում տարբերել առածն ասացվածքից։ Կարելի է Վենի դիագրամով ցույց տալ ընդհանրություններն ու տարբերությունը։
    Երկուսն էլ բանահյուսական ստեղծագործություն են։
    Երկուսն էլ խիստ համառոտ իմաստուն բանաձևումները են։
    Առածը ունի փոխաբերական իմաստ։
    Ասացվածքը ուղղակի խոսք է, չունի փոխաբերական իմաստ և այլն։
    Շնորհակալություն, հարգելի՛ Քնարիկ, թեմայի քննարկմանը միանալու համար։
    Առած_ ասացվածքները իրոք երեխաները չեն զանազանում, Ձեր նշված Վեննի դիագրաման տեղին է։ Կարելի է օգտագործել նաև T_աձև աղյուսակ։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    150
    Հետաքրքիր թեմա է,իսկապես ,երեխաները դժվարանում են դրանք միմյանցից զանազանել:Ինքս կիրառել եմ ՙՙՎեննի դիագրամի՚՚_ի միջոցով:

    Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։

    Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։
    Ջրի բերածը քամին կտանի:
    Ադամանդը ցեխի մեջ էլ կփայլի:
    Եղիր քաղցած, բայց ազնիվ:
    Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ:
    Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել:
    Թռչունը փակված վանդակում կապույտ երկինքն է երազում:
    Ում առաջ մեջքդ ծռես, քար կդնի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (05.07.2018), Տոնոյան Գրետա (13.07.2018)

  9. #25
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    741
    Հեղինակության աստիճան
    218
    Մեջբերում Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմա է,իսկապես ,երեխաները դժվարանում են դրանք միմյանցից զանազանել:Ինքս կիրառել եմ ՙՙՎեննի դիագրամի՚՚_ի միջոցով:

    Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։

    Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։
    Ջրի բերածը քամին կտանի:
    Ադամանդը ցեխի մեջ էլ կփայլի:
    Եղիր քաղցած, բայց ազնիվ:
    Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ:
    Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել:
    Թռչունը փակված վանդակում կապույտ երկինքն է երազում:
    Ում առաջ մեջքդ ծռես, քար կդնի:
    Այո հարգելի Արաքսյա համամիտ եմ ձեզ հետ , <<Վիննի դիագրամը>> կիրառելով կարելի է ցույց տալ նրանց նմանություններն ու տարբերությունները:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (12.07.2018), Տոնոյան Գրետա (13.07.2018), Արաքսյա Սաղոյան (08.07.2018)

  11. #26
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ ք. Աբովյան
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    150
    Առածը ժողովրդական բանահյուսության ամենատարածված տեսակներից է: Կազմված է մեկ-երկու նախադասությունից, երբեմն՝ մի քանի բառից։ Առակի պես ունի այլաբանական բնույթ։ Միտքը արտահայտվում է անուղղակի ձևով՝ միջնորդավորվելով բնությունից վերցված օրինակներով։ Առած արտացոլում է հասարակական կյանքի տարբեր կողմերը, արտահայտում կենցաղային, փիլիսոփայական հասկացություններ, ուր ընդհանրացված են ժողովրդի իմաստությունն ու կենսափորձը։ Բանահյուսության այս տեսակին հատուկ են խոսքի պարզությունը, պատկերավորությունը, բնութագրումների դիպուկությունը։ Բնորոշ օրինակներ են հայկական առածները. «Ասեմ՝ բոց կլինի, չասեմ՝ խոց կլինի», «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի», «Հավը կածի, ուրուրը կտանի», «Մին՛չև հաչող շան առջև ոսկոր չգցես՝ ձայնը չի կտրի» ևայլն։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (12.07.2018), Տոնոյան Գրետա (13.07.2018)

  13. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    608
    Հեղինակության աստիճան
    276
    Մեջբերում Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առածը ժողովրդական բանահյուսության ամենատարածված տեսակներից է: Կազմված է մեկ-երկու նախադասությունից, երբեմն՝ մի քանի բառից։ Առակի պես ունի այլաբանական բնույթ։ Միտքը արտահայտվում է անուղղակի ձևով՝ միջնորդավորվելով բնությունից վերցված օրինակներով։ Առած արտացոլում է հասարակական կյանքի տարբեր կողմերը, արտահայտում կենցաղային, փիլիսոփայական հասկացություններ, ուր ընդհանրացված են ժողովրդի իմաստությունն ու կենսափորձը։ Բանահյուսության այս տեսակին հատուկ են խոսքի պարզությունը, պատկերավորությունը, բնութագրումների դիպուկությունը։ Բնորոշ օրինակներ են հայկական առածները. «Ասեմ՝ բոց կլինի, չասեմ՝ խոց կլինի», «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի», «Հավը կածի, ուրուրը կտանի», «Մին՛չև հաչող շան առջև ոսկոր չգցես՝ ձայնը չի կտրի» ևայլն։
    Շնորհակալություն, հարգելի Արաքսյա, թեմայի քննարկմանը միանալու համար։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2018
    Գրառումներ
    741
    Հեղինակության աստիճան
    218
    Առածներն ու ասացվածքներն ունեն խորը դաստիարակչական նշանակություն:

    Լեզվի ծակածին դեղ չկա:

    Լեզվի ասածին դեղ չկա:

    Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:

    Ինչքան լեզու գիտես, այնքան խելացի ես:

    Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    194
    Հաճելի է լսել այն մարդուն, ում խոսքը համեմված է առած-ասացվածքով:Դրանք խոսքին տալիս են յուրահատուկ համ ու հոտ, աշխուժություն և դիպուկություն:

    Գիժը չի ամաչի, գժի տերը կամաչի:
    Ջրից ելանք, ընկանք ջրհեղեղ:
    Մախաթը պարկում չես թաքցնի:
    Կարմիր կովը իր կաշին չի փոխի:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •