Մոտ տաս տարի է Հայաստանը թևակոխել է կրթության բովանդակային բարեփոխությունների փուլ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կրթության բովանդակության հիմնարար փաստաթղթին և հանրակրթության պետական կրթակարգին, որոնք ուսուցիչների գործունեության առանցքային ուղենիներից են: Այդ փաստաթղթերով պետությունը սահմանում է իր ակնկալիքները հանրակրթությունից` կարևորելով սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների այն համակարգը, որոնց ձևովորման ուղղությամբ աշխատելու են ուսուցիչները:
Նոր համակարգը որոշակի ազատություններ է ընձեռնում ուսուցիչներին նպատակին տանող միջոցները(ուսուցման մեթոդներ) ինքնուրույն ընտրելու և կատարելագործելու սովորողների ուսումնառության գործընթացը մի կողմից, իսկ մյուս կողմից այս քաղաքականությունը էապես մեծացնում է ուսուցիչների պատասխանատվությունը: Որքան էլ գնահատելի ու կիրառելի է անցյալի փորձը, միևնույն է, փոփոխություններն անխուսափելի են, որովհետև դպրոցն ու ուսուցիչը միշտ գործել են կոնկրետ արժեքային համակարգում, կոնկրետ ժամանակում և միջավայրում: Վերջին հանգամանքն էլ ենթադրում է, որ ուսուցիչը անընդհատ սովորելու, ժամանակի պահանջներին համաքայլ ընթանալու խնդիր ունի, ուստի որոշակի առարկայի մասին նյութ հաղորդելը և դրա յուրացման աստիճանը ստուգելը չի բավարարում կյանքի պահանջներին, այսինքն հանրակրթությունը պետք է ոչ միայն ժամանակին համաքայլ գնա, այլ նաև հաշվի առնի ապագայի միտումները:
Կյանքի արագընթաց փոփոխությունների, տեղեկատվության ծավալի բազմապատկման, կրթության նկատմամբ հասարակության պահանջի մեծացման, հակակրթական գործոնների և միջավայրի ուժեղացման պայմաններում «ի՞նչ սովորեցնել», «ինչպե՞ս սովորեցնել», «ի՞նչ մասնագիտական և անձնային որակներ զարգացնել», «ի՞նչ և ինչպե՞ս գնահատել» հարցերը դարձել են խիստ հրատապ:
Տեղեկատվական համացանցի գյուտը շրջադարձային նշանակություն ունեցավ կրթական քաղաքականության վերանայման հարցում: Ելնելով նոր հնարավորություններից շատ երկրներում սկսեցին մշակել և ներդնել ուսուցման նոր մոտեցումներ, որոնցում էապես վերանայվում են ուսուցման խնդիրները և ուսուցչի դերը: Նոր տեխնոլոգիաների, փորձարարական տեխնիկայի, համակարգչային և հաշվարկային ծրագրերի ներդրումն իր անմիջական ազդեցությունն է ունեցել նաև բնագիտական առարկաների դասավանդման վրա:
Բնագիտության հետազոտության մեթոդները յուրահատուկ են`դիտարկումներ, փորձի մոդելավորում, փորձ, նկարագրություն և տեսական եզրակացություններ, ուստի ուսումնառության արդյունքում սովորողների մոտ զարգանում է որոշակի հմտություններ.
դիտարկել և բնութագրել առարկաները(մարմինները) և երևույթները
բացատրել երևույթները տեսական գիտելիքների հիման վրա
համեմատել երևույթները և առարկաները
լուծել տարբեր խնդիրներ
առաջադրել խնդիրներ և ցույց տալ լուծման օպտիմալ ճանապարհներ
կանխադուշակել երևույթները` հիմնվելով տեսական գիտելիքների վրա:
Հակիրճ` բնագիտական կրթությունը սովորողների մեջ զարգացնում էտեխնիկական, կազմակերպչական և մտավոր ունակություններ:
1) տեխնիկական հմտություններից են`աշխատանքը լաբորատոր սարքավորումներով
2) գազերի, հեղուկների և պինդ նյութերի ծավալների չափումը, կշռումը, ջերմաստիճանի, խտության որոշումը
3) փորձի մոդելավորումը և հավաքումը
4) մաքուր նյութերի ստացումը և մաքրության հիմնավորումը` խտության,հալման կամ եռման ջերմաստիճանով, շերտավոր քրոմատագրությամբ
5) փորձերի նկարագրում, սարքերի նկարում, փորձարարական խնդիրների նախագծի կազմում և իրականացում:
Տեղին է նշել, որ ձեռք բերած աշխատանքային հմտությունները սովորողը կկիրառի քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության ժամերին, նաև կենցաղում:
Բնագիտական առարկաների ուսուցման առաջին տարում անհրաժեշտ նախ սովորողներին սովորել սովորեցնել, այսինքն նրանք ինքնուրույն փնտրեն անհրաժեշտ գիտելիքները, փաստերը, տվյալները, որպեսզի հետագայում կիրառեն ուսումնառության ընթացքում անհատական -հետազոտական աշխատանքները կատարելիս: Մանկավարժ հետազոտողները սովորողների ունակությունները դասակարգում են չորս խմբի.
1) կազմակերպչական (հիմնարար գիտելիքներ)
2) տեղեկատվական (ուղղորդող)
3) իմացաբանական (առարկայական)
4) հաղորդակցական (ցուցադրական)
Իսկ սովորողների հմտությունները խմբավորում են հետևյալ կերպ.
Ընդհանուր հմտություններ, որոնք ձևավորվում են բնագիտական առարկան ուսումնասիրելիս
վերլուծողական
սինթեզող ընդհանրացնող
համեմատող
դասակարգող
տեխնիկական
ուսուցողական
- լաբորատոր ապակեղենի հետ վարվելը
- չափումներ կատարելը
- փորձեր հավաքելը
- փորձեր կատարելը
- գործնական խնդիրներ
լուծելը - դիտարկումներ
- բացատրություններ
- ձևակերպել փորձերը
- նկարագրել փորձերը
Էջանիշներ