Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2101112
Ցույց են տրվում 111 համարից մինչև 116 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ...

  1. #111
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է

    Համայն աշխարհին՝ թուրքին ու հրեային, ռուսին ու պարսիկին, վրացուն ու գերմանացուն, ֆրանսիացուն ու անգլիացուն, ամերիկացուն ու իտալացուն, արաբներին ու մյուս բոլորին.
    • Հայաստանը աստվածային արարչության վայրն է:
    • Հայը մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է:
    • Հայը մարդկային քաղաքակրթության ստեղծողն ու տարածողն է աշխարհում:
    • Հայը Արարիչ Աստծո առաքյալն է Երկիր մոլորակի վրա և գործում ու ապրում է նախախնամության ծրագրով:
    Այս կարգավիճակները Հայը կրել է բազում հազարավոր տարիներ և այսուհետ ևս շարունակելու է Աստծո նախախնամությամբ ծրագրածի իրականացումը: Բազում հազարամյակների ընթացքում Հայը չի փոխել ու չի փոխելու իր աստվածատուր ապրելակերպը: Սա թող իմանան նրանք, ովքեր փորձում են ճնշել Հային ու իրենց պիղծ ու կեղծ «արժեքները» պարտադրել: Դա երբե՛ք չի լինելու: Դուք Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում:
    Հայը շարունակելու է.
    • Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ պաշտպանել իր Հայրենիքը:
    • Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ պաշտել իր Աստծուն:
    • Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ սիրել ու խնամել իր ընտանիքը:
    Սրանք են մեր գոյության անխզելիության հիմքերը: Հայը եղել է, կա և լինելու է իր տեսակի մեջ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Լաուրա Աթանեսյան (13.06.2019)

  3. #112
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱԶԵՐԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ

    5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը: Մաշտոցի և Սահակ Պարթևի ջանքերով թարգմանվում է Սուրբ Գիրքը, եկեղեցական ծիսակարգը: Մաշտոցն ու Ս. Պարթևը երգեցողության հիմքում դնում են հայոց հին, ավանդական եղանակները, կարգավորում ձայնեղանակների համակարգը: Եկեղեցում Ավետարանն ընթերցվում էր հատուկ արվեստով` ասերգի ձևով, որը բխում էր գրաբարի շեշտադրությունից և հնչերանգից: Մ. Մաշտոցն ու Ս. Պարթևը հորինում էին ինքնուրույն երգեր:
    Մաշտոցի անունով պահպանվել է 129, Ս. Պարթևի անունով` շուրջ 60 շարական`իրենց եղանակներով հանդերձ: 5-ից մինչև 10-րդ դարը նշանավոր երաժիշտ-փիլիսոփաների կողմից ստեղծվում են հարյուրավոր երգեր, մշակվում է երաժշտության տեսության և գեղագիտության հարուստ համակարգ: Ստեղծվում են երաժշտական զանազան ծիսամատյաններ: Երգերի եղանակների, երաժշտության գրանցման համար իբրև միջոց օգտագործվում է խազագրությունը:
    Խազերի կիրառման վկայություններ հանդիպում են 9-րդ դարից ի վեր, ինչը դեռևս չի նշանակում, թե 9-րդ դարից առաջ խազեր լինել չէին կարող:
    Խազագրությունը հետզհետե բարդացավ և ճոխացավ, աստիճանաբար խազավորվեցին ծիսամատյանները: Խազավորվեցին թե՛ ավանդական երգերը, թե՛ նոր ստեղծվածները: 12-րդ դարից սկսվում է խազագրության արվեստի նոր վերելքը, որն անկում է ապրում 15-րդ դարում: Անկման պատճառներն էին խազերի չափազանց բարդացումն ու հոծությունը, գաղտնի գիտություն համարվելն ու քչերին մատչելի լինելը, նաև քաղաքական ծանր կացությունը: Արդեն 17-18-րդ դարերում խազերը համարվում էին անընթեռնելի: Եկեղեցական երգերը փոխանցվում էին բանավոր: Այդ ամենը, ինչպես նաև որոշ հոգևորականների կամայականությունները պատճառ դարձան հոգևոր երգերի զգալի մասի աղավաղման:
    19-րդ դարի վերջին մեր եկեղեցական երաժշտության մեջ խառնվել էին ավանդական ու խեղաթյուրված երգերը. հին շրջանում` ասորականը, հունականը, բյուզանդականը, նոր շրջանում` պարսկականը, արաբականը, ընդհանուր տաճկականը ձուլվել էին հայկականին, և պետք էր մի մարգարե, որ դարերի ավերակներից վերակերտեր հայ երաժշտությունը: Այդ մարդը Կոմիտասն էր... Կոմիտասը քսան տարուց ավելի ճգնեց հարյուրավոր ձեռագիր մատյանների վրա, գտավ հայոց հին խազերի բանալին և սկսեց կարդալ պարզ եղանակները: 1914թ. Կոմիտասը հրավիրվեց Փարիզ` այս անգամ միջազգային հանձնաժողովի առջև աշխարհին ներկայացնելու խազերի տեսությունը:
    Վերահաս հայկական ցեղասպանությունը ընդհատեց առաքյալի գործնական կյանքը: Կոմիտասի ձեռագրերի մի մասը ոչնչացավ, մի մասը սփռվեց աշխարհի տարբեր երկրներում: Այսօր Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 15 հազար գրչագիր մատյաններ: Երաժշտական ծիսական հարյուրավոր մատյաններ խազավորված են...և պահպանում են հայոց եկեղեցական դարավոր երաժշտությունը:

    Արթուր Շահնազարյան

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Լաուրա Աթանեսյան (13.06.2019)

  5. #113
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    11726
    Հին հայերի օրացույցում տարին ուներ 12 ամիս` յուրաքանչյուրը 30 օրով և լրացուցիչ 13-րդ ամիս` 5 օրով:

    Հին հայկական ամսանուններն են`

    Նավասարդ
    Հոռի
    Սահմի
    Տրե
    Քաղող
    Արաց
    Մեհեկեան
    Արեգ
    Ահեկան
    Մարերի
    Մարգաց
    Հրոտից
    Ավելյաց
    Հայոց ամսանունները դիցաբանական ծագում ունեն: Որոշ տոմարագետներ գտնում են,

    որ հայոց տոմարիամիսները կոչվել են Հայկ Նահապետի 12 ուստրերի և դուստրերի անուններով:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Լաուրա Աթանեսյան (13.06.2019)

  7. #114
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    11726
    Հին հայկական օրանուններն են`

    Արե
    Հրանդ
    Արամ
    Մարգար
    Ահրանք
    Մազդեղ
    Աստղիկ
    Միհր
    Ձոպաբեր
    Մուրց
    Երեզկան
    Անի
    Պարխար
    Վանատուր
    Արամազդ
    Մանի
    Ասակ
    Մասիս
    Անահիտ
    Արագած
    Գրգուռ
    Կորդուիք
    Ծմակ
    Լուսնակ
    Ցրոն
    Նպատ
    Վահագն
    Սիմ
    Վարագ
    Գիշերավոր
    Ավելյաց ամսվա օրանուններն են`

    Փայլածու
    Արուսյակ
    Հրատ
    Լուսնթագ
    Երևակ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019)

  9. #115
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    11726
    Հոգևոր երգը որպես ինքնուրույն, սաղմոսներից և մարգարեական օրհնություններից տարբեր երաժշտաբանաստեղծական ձև հիշատակված է Պողոս առաքյալի թղթերում։ 5-րդ դարի առաջին նորաստեղծ ինքնուրույն հոգևոր երգերը՝ շարականները, հայոց մեջ կոչվել են կցուրդ կամ կցորդ։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Կարինե Զիլֆիմյան (13.06.2019)

  11. #116
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    ՀՆԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Նվագարանները կազմում են հայ ավանդական երաժշտության՝ ժողովրդական (գեղջկական, քաղաքային), ժողովրդամասնագիտակցված (գուսանական, աշուղական), մասնագիտացված (մեհենական, եկեղեցական, աշխարհիկ), կարևորագույն բաղկացուցիչ մասը և բնորոշվում են նվագարանային բոլոր խմբերի՝ լարային, փողային, հարկանային (հարվածային), և դրանց ենթախմբերի առկայությամբ, կիրառման լայն շրջանակներով՝ կյանքի բոլոր բնագավառներում՝ արտադրական, կենցաղային, ծիսական, ռազմական: Ավանդական նվագարանները հազարամյակների պատմություն ունեն հայոց մեջ (թվագրվում են մ.թ.ա. II-I հազարամյակներով): Դա են վկայում հնագիտական պեղումներից հայտնաբերված բազմաբնույթ նյութերը: Դրանցից ամենահին գտածոները աղմկային և ղողանջող նվագարաններն են՝ հատուկ աշխարհի բոլոր ժողովուրդներին. ի հայտ են եկել մարդկության պատմության վաղ ժամանակներում: Աղմկային նվագարանները բնութագրվում են հնչյունային անորոշ բարձրությամբ (չխչխկան, կարկաչա), ղողանջող նվագարանները՝ հնչյունային մոտավոր բարձրությամբ (ծնծղա, քշոց, զանգ): Ուղեկցել են ռազմական և այլ բնույթի երթերին, կապված են եղել հավատալիքների հետ, ծառայել են ձայնի միջոցով չարը վանելու նպատակին, գործի դրվել մեհյաններում՝ քրմերի կողմից՝ արարողակարգում: Նույն ժամանակաշրջանին են վերագրվում պեղված կիսագնդաձև թաղարները, ձագարաձև, սնամեջ կավե առարկաները, որոնք կարող էին թմբուկի դեր կատարել:
    Մեզանում հայտնաբերվել են նաև փողային նվագարաններ (մ.թ.ա. IX-VIIIդդ.)՝ եղջերափող, բազմափող և միափող սրինգներ: Բազմափող սրինգը հայտնի է որպես «Պանի սրինգ կամ ֆլեյտա»: Սրինգը մարդկության հնագույն նվագարաններից է, պատրաստվել են եղեգնից, ոսկրից, փայտից, մետաղից, քարից՝ խիստ հազվադեպ: Միափող ձայնանցքային սրինգներն առաջացել են բազմափող սրինգներից հետո, ավելի մեղեդային են, ակնհայտ է դրանց ծիսակատարողական գործառույթը (պատրաստված են պտղաբերության, երկարակեցության խորհրդանիշ արագիլի կրկնաթաթի սնամեջ ոսկորից): Ձայնանցքերի քանակը հինգն են: Հինգ թիվը մարդուն և աշխարհը նկարագրող թվային համակարգի տարրերից է՝ ուժի և առողջության խորհրդանիշը, որի միջոցով հիվանդություններ էին բուժում:
    Հայկական լեռնաշխարհում մեր թվարկությունից բազում դարեր առաջ գործածվել է քնարը (լարային մատնանվագ կսմիթային նվագարան): Պատրաստվել է տափակ, կլորավուն իրանով, կաշվե թաղանթով և երկու եղջյուրով, որոնց միջև գտնվող տախտակին ամրացվել են նվագարանի 3-11 կենդանական կամ բուսական ծագմամբ լարերը:
    Ավլոսը փողային նվագարան է՝ գլանաձև կամ կոնաձև՝ եղեգնից, փայտից կամ ոսկրից: Հնագույն նվագարան է՝ ծագել է փռյուգիացիներից: Կառուցվածքով, տեմբրով, ծիսական և առօրյա գործառույթով զուգորդվում է հայկական դուդուկի (գլանաձև ավլոս) և զուռնայի (կոնաձև ավլոս) հետ: Եղել է միաձող և զույգ փողերով՝ 3-5, ավելի ուշ՝ 15 ձայնանցքերով: Օգտագործել են հարսանյաց, թաղման ծեսերում, թատերական ներկայացումներում, նաև որպես նվագակցող նվագարան: Կրկնակի ավլոսով կատարել են երկձայն երաժշտություն. փողերից մեկի միջոցով վերարտադրել են մեղեդին, մյուսի միջոցով՝ ձայնառությունը կամ դամը: Հայոց մեջ որպես զույգ փողով նվագարան՝ այժմ էլ գործածվում է պարկապզուկը:
    Դափը շրջանաձև, միակողմանի, միաթաղանթ թմբուկ է. ունի տարատեսակներ: Ծնծղաշար դափը գործադրել են պարողները՝ հատկապես կրակոտ, էքսպանսիվ բնույթի պարերում: Գործածության մեջ է եղել մեծ մասամբ պաշտամունքային արարողությունների ընթացքում:
    Հայերը հնում օգտագործել են տավիղը (բազմալար մատնանվագ կսմիթային նվագարան)՝ անկյունավոր, եռանկյուն, աղեղնաձև և այլն, նաև աղեղնային լարային նվագարաններ (ստեղծվել են ավելի ուշ, քան կսմիթային լարային նվագարանները)՝ քամանչա, ջութակի միջնադարյան նախատիպերից:

    Անահիտ Բաղդասարյան

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2101112

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •