Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 91011
Ցույց են տրվում 101 համարից մինչև 109 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ...

  1. #101
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    430
    Բրդյա գորգ որը հայտնի է <<Մայր Հայաստան>> կամ <<Անիի ավերակները>> լացող կնոջ կերպարով անվամբ:

    11044641_10204759911610167_2286715460929654226_n.jpg

    Սա իմ անձնական գորգն է,որը գործել է ամուսնուս տատը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Անուշ Ղալայան (18.05.2019), Հարությունյան Լիլիթ (17.05.2019)

  3. #102
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    2378
    Մեջբերում Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրդյա գորգ որը հայտնի է <<Մայր Հայաստան>> կամ <<Անիի ավերակները>> լացող կնոջ կերպարով անվամբ:

    11044641_10204759911610167_2286715460929654226_n.jpg

    Սա իմ անձնական գորգն է,որը գործել է ամուսնուս տատը:
    Շատ գեղեցիկ ու խոսուն աշխատանք է, հարգելի Մարինե

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #103
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    2378
    Մի քանի հետաքրքիր փաստ, հարգելի մանկավարժներ.
    1. Սոմալիի և Զանգիբարի պետական օրհներգերի հեղինակը Կարեն Խաչատրյանն է:
    2. ԱՄՆ-ի կինոյում նկարահանված առաջին հայուհին Ֆլորա Զաբելն է /Իզաբել Մանգասարյան/
    3. Շոպենի ասիստենտը եղել է հայազգի Կարլ Միկուլինը /Պստիկյան/

    4. ԱՄՆ-ի ատոմային ռումբի հումքի ստեղծողներից մեկը հայ է` Հենրի Կարապետյան:
    5. <<Արմենիա>> անունն է կրում 780-րդ համարով ստերոիդը, որը գտնվում է Հրատի և Լուսնթագի միջև:
    6. Աշխարհում առաջին գունավոր կինոնկարը` <<Բեկիի Շարպ>> ստեղծել է Ռուբեն Մամուլյանը:
    7. Առաջին հայ կինը, որ ստացավ հրահանգիչ-օդաչուի կոչում, Ռոզա Աբրահամյանն էր:
    8. 2002թ. Լիբանանի սպորտի նախարարը Սեպուհ Հովնանյանն էր:
    9. Հանրահայտ Թաջ Մահալը կառուցվել է հայուհու պատվին:
    10. Կասպից ծովում խորհրդային ժամանակներում նավարկում էին <<Արմենիա>>, <<Արարատ>>, <<Անի>>, <<Մասիս>>, <<Արցախ>>, <<Վան>> նավերը:
    11. 17-րդ դարում Լվովում ապրում էր հայ վաճառական Ղազար Սլոնիովսկին, որը տիրապետում էր 78 լեզուների:
    12. Քանդակագործուհի Նվարդ Զարյանը /Կոստան Զարյանի դուստրը/ Հռոմի կենտրոնական կայարանի շենքի խճանկարի համար արժանացել է համաիտալական առաջին մրցանակի:
    13. Հոլիվուդում գործում է <<Հայք>> շարժանկարի ընկերություն:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #104
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    430
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ գեղեցիկ ու խոսուն աշխատանք է, հարգելի Մարինե
    Շնորհակալություն, հարգելի Լիլիթ, մեր տատիկը գորգը գործել է իր պահած ոչխարների բրդից, բուրդը ներկել է բնական գույներով,գորգը մոտավորապես 1927թ է:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  9. #105
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2019
    Գրառումներ
    44
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրդյա գորգ որը հայտնի է <<Մայր Հայաստան>> կամ <<Անիի ավերակները>> լացող կնոջ կերպարով անվամբ:

    11044641_10204759911610167_2286715460929654226_n.jpg

    Սա իմ անձնական գորգն է,որը գործել է ամուսնուս տատը:
    Շատ գեղեցիկ է գործած,հարգելի Մարինե, ինձ բախտ է վիճակվել տեսնել այդ խալին Ձեր տանը, կնոջ դեմքը շատ բնական է ստացվել:

  10. #106
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    2378
    Գոհար Միքայելի Գասպարյան
    Կենսագրություն
    Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940 թվականից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984 թվականից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց»շքանշանակիր։ 1964 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը: 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի: Նրան նաև անվանել են «Հայաստանի սոխակ»: Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։
    Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն՝ փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ։ Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում։ Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է։

  11. #107

    Կարծիքներ Գոհար Գասպարյանի մաս
    • «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ» (Ավետիք Իսահակյան)։
    • «Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է» (մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյան)։
    • «Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն» (ռուս անվանի երգչուհի Իրինա Արխիպովա)։
    • «Գոհար Գասպարյանի երգը արվեստի ժպիտն է, զարդարում է կյանքը: Մեծ երգչուհու անունը բոլոր հայերի մեջ մշտապես առաջացնում է մեծ հպարտության և հիացմունքի զգացողություն» (դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայան)։
    • «Երգում է Գոհար Գասպարյանը. 1950-ականներին և հետագայում այս խոսքերը շատ բան էին նշանակում և հասկանալի էին օպերային արվեստին ծանոթ խորհրդային ցանկացած մարդու» (ՀՀ-ում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշին

  12. #108
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11233
    Ֆիլմեր սիրում են բոլորը ՝ անկախ տարիքից, սեռից կամ նախասիրությունից: Շատերը ֆիլմեր դիտում են հաճույքի, մյուսները՝ լիցքաթափվելու, երրորդները՝ որպես ժամանցի տարբերակ, դե իսկ չորրորդ խմբի համար ֆիլմերն իրենց օրվա կարևոր մասն են կազմում:

    Հայաստանում այսօր մեծ սպառում ունեն ոչ թե հայկական, այլ օտար արտադրության ֆիլմերն ու սերիալները: Հայ երիտասարդները գերադասում են դիտել կորեական կամ թուրքական արտադրության ֆիլմեր, որոնք ըստ նրանց ավելի ռոմանտիկ, հետաքրքիր և ավելի դիտարժան են, քան հայկականները: Նրանք պնդում են, որ այսօր գրեթե բոլոր հայկական ֆիլմերում տիրապետում են ժարգոնային գռեհիկ խոսքը, անիմաստ սցենարը, անտաղանդ դերասանական խաղն ու կրիմինալը: Երիտասարդների խոսքով՝ կորեական կամ թուրքական ֆիլմերում չենք տեսնի այն վերոնշյալ թերությունները, որոնք կան հայկական ֆիլմերում:

    Տանտկինների համար էլ այսօր այլընտրանք են համարվում հնդկական ֆիմերն ու սերիալները: «Հնդկական ֆիլմեր հայերը միշտ էլ դիտել են ու սիրել: Այն ժամանակ, երբ երիտասարդ էինք, մեր ծնողներից միշտ գումար էինք խնդրում կինո գնալու համար, որովհետև այն ժամանակ ցույց էին տալիս հնդկական լավագույն ֆիլմերը,- հիշում է Լիդա տատն ու ժպտալով ավելացնում,- հիմա էլ հաճույքով սպասում եմ հնդկականիս ժամին»:

    «Հայ տղամարդիկ հայկական հեռուստատեսություն չեն դիտում, ուր մնաց հայկական ֆիլմեր: Նրանք նախընտում են ռուսական ալիքները,- նշում է քեռի Արամը,-Ռուսական ալիքներով սիրում եմ դիտել տարբեր դետեկտիվ ֆիլմեր, որոնք այսօր բացակայում են հայկական եթերներից: Բացի դրանից ռուսական հաղորդումներն ու թոք- շոուները շատ ավելի բարձր մակարդակի վրա են դրված, քան մեզ մոտ»,- ցավով փաստում է նա:

    «Լավ հայկական ֆիլմեր այսօր դժվար է գտնել,- պատմում է տիկին Ռոզան,- այն ժամանակվա մեր հայ ֆիլմերը շատ ավելի իմաստալից էին, և դերասաններն էլ շատ մեծ փորձ ու տաղանդ ունեին, թե չէ այսօր ի՞նչ է, ով արթնանում, դերասան է դառնում, դրա համար էլ մեր հայկական ֆիլմերի որակն այդքան ընկել է,- այսպես էր բողոքում նա և ավելացնում,- հիմա որտեղ նայում ես նույն անիմաստ բաներն են»:

    Փոքրիկ Կարենը ամենից շատ սիրում է ամանորյա ֆիլմերը: Նրա խոսքերով դրանք ամենաբարի ֆիլմերն են: «Հայերեն ամանորյա կինոներ չկան, որ նայեմ: Շատ կուզեի, որ մանկական հայերեն կինոներ շատ լինեին»:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  14. #109
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    2378
    Ալենուշ Տերյան . Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսոր։ Առաջին արևային աստղադիտարանի հիմնադիրն է Իրանի աստղագիտության պատմության մեջ։ Հայտնի է որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»
    Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին, Թեհրանում։ Մայրը ուսանել էր Շվեյցարիայում և ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը Նոր Նոր Ջուղայի հայերից էր և գրող էր, կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։ Ծնողները տիրապետել են հայերենին, պարսկերենին, և ֆրանսերենին։ Հայրը նաև Ֆիրդուսուբանաստեղծություններից հայերեն թարգմանությունների հեղինակ է, որոնք հրատարակվել են իր գրքում «Արիզադի Պոեզիայի Հավաքածո» (պարսկ.՝ ديوان اشعار آريزاد) անվամբ։
    1947 թվականի մայիսին Ալենուշը ավարտում է ուսումը Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։
    Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար։ Սակայն կին լինելու պատճառով մերժվում է։ Չնայած դրան, հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը։ 1956 թվականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան և Սորբոնում նրան դասախոսի պաշտոն է առաջարկվում։ Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպես դասախոս սկսում է թերմոդինամիկա դասավանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։
    1959 թ.-ին, Արևմտյան Գերմանիան թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին, արևային ֆիզիկայիաստղադիտարանում 4 ամիս սովորելու համար և Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու։ 1961 թ.-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան, և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում պրոֆեսորի կոչման, և այդպիսով դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը։
    1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման մեջ ինքը մեծ դեր էր կատարել։
    Տերյանը Իրանում աստղաֆիզիկա դասավանդող առաջին անձն էր։ 1979 թվականին պաշտոնաթողման դիմում է ներկայացրել և պաշտոնաթող եղել։ Նա կտակում բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն։ Կյանքի վերջը անց է կացրել Թեհրանի Թոհիդ ծերանոցում։

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 91011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •