Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 89101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 100 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ...

  1. #91
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    456
    Հեղինակության աստիճան
    15760
    Պապ թագավոր
    Ինչպես գիտենք, Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը, գտնվում էր գերության մեջ, թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում` Արշակի առաջ, իսկ կաթողիկոս Ներսես Մեծը, փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո:

    Պապի գահակալությանը նախորդող տարիներ

    368 թվականին Արշակի գերությունից և թագուհու անարգ սպանությունից հետո ծանր իրավիճակ էր ստեղծվել երկրում: Պարսիկները Վահանի և Մերուժանի գլխավորությամբ ավերում էին քաղաքները և շեները և ատրուշաններ կառուցում: Հայ նախարարները պառակտված էին երկու մասի`մի մասը հակված էր դեպի Հռոմ, իսկ մյուս մասն էլ պարսկամետ էր: Երազգավոսի մոտ 11 հազար ընտիր զորքերով Փառանձեմ թագուհին փակվել և սպասում էր որդու վերադարձին, սակայն նրան բախտ չվիճակվեց տեսնել որդու հաղթական վերադարձը, որովհետև մինչ այդ պարսիկները մտան քաղաք և ավերեցին այն,իսկ թագուհուն անմարդկային խոշտանգումների ենթարկելով սպանեցին: Այդ ժամանակ Պապը գտնվում էր Հռոմում, որտեղ մեկնել էր Վաղես կայսեր մոտ օգնական զորք տրամադրելու համար, որպեսզի կարողանար երկիրը փրկել պարսկական լծից: Պապը 368 թ. Հռոմի օգնական 10000-անոց զորաբանակով, մի քանի հայ նախարարների ուղեկցությամբ վերադարձավ Հայաստան: Նրա մուտքը Հայաստան շռնդալից էր. ամենուր Պապն իր փոքրաթիվ զորաբանակով հալածում ու կոտորում էր ոչ միայն պարսկական բանակները, այլև դավաճանած հայ նախարարներին: Սակայն սկզբնական շրջանում նա անհաջողության մատնվեց և պարսից բանակի հարվածների ներքո ստիպված էր նահանջել և ապաստանել Պոնտոսում` հռոմեական տիրապետության սահմաններում: Նա նույնիսկ մեկ տարի իր զինակիցների հետ փակված էր անտառում և սպասում էր իրադարձությունների զարգացմանը: Այնուամենայնիվ, դրսևորելով կամք ու վճռականություն` նա կարճ ժամանակամիջոցում կարողացավ ազատագրել երկիրը և պարսկական բանակը վտարել Հայաստանից: Այս գործում նրա աջակիցն էր Վասակ Մամիկոնյանի որդի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը:

    Պապի գահակալության շրջանը

    Պապ թագավորը գահ է բարձրացել 370 թվականին: Նա Հայաստան է մտել Տետենտիոսի գլխավորած հռոմեացիների օգնությամբ և կարճ ժամանակամիջոցում ջախջախելով պարսիկներին, հաստատվում է գահին: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը զորքերի գլուխ անցած շարքում էր երկրում և երկրի սահմաններից դուրս շպրտում պարսիկներին: Նա քանդում է հայ դավաճանների և պարսիկների հիմնած մազդեզական ատրուշանները, իսկ մի շարք հայ դավաճաններ գտնում են իրենց արժանի պատիժը: Պապ թագավորը տիրանում է Կոգովիտ գավառի Դարույնք(ներկայիս Բայազետ)ամրոցում պահվող Արշակունյաց գանձերին: 370 թվականին Մուշեղը 40 հազարանոց զորքով մեկնում է դեպի երկրի հարավային սահմանը, որտեղից լուր էր ստացվել,թե Շապուհը մեծաքանակ զորքով արշավում է դեպի Մեծ Հայք: Մուշեղը հաղթում է, իսկ Շապուհը փախչում է: Հայերի ձեռքն են ընկնում շատ պարսից մեծամեծեր,որոնք մահապատժի են ենթարկվում, արքունի կանանոցն ու գանձարանը: Մուշեղը մեծահոգաբար կանանոցը հետ է ուղարկում, որի պատճառով կոնֆլիկտի մեջ է մտնում Պապի հետ, սակայն այն շուտով հարթվում է: Սակայն Շապուհ Երկարակյացը հեշտ չի հանձնվում և մեծաքանակ զորք է ուղարկում Հայաստան: Պարսիկների հետ էին նաև Լեկաց Շերգիրը և Աղվանից Ուռնայրը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 371 թվականին Ձիրավի Դաշտում Նպատ լեռան լանջին(ավելի մանրամասն` հաջորդ գլխում): Հայերը ճակատամարտում վստահ հաղթանակ են տանում և պարսկական զորքին վերջնականապես վտարում երկրից:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #92
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    456
    Հեղինակության աստիճան
    15760
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Ձիրավի Դաշտում Նպատ լեռան լանջին(ավելի մանրամասն` հաջորդ գլխում): Հայերը ճակատամարտում վստահ հաղթանակ են տանում և պարսկական զորքին վերջնականապես վտարում երկրից:

    Ձիրավի ճակատամարտ

    Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թվականին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Նպատ լեռան հյուսիսային լանջին գտնվող Ձիրավի դաշտում պարսիկների և հայերի միջև: Մեծաքանակ պարսիկներին դիմագրավելու էին մոտ 90 հազար հայեր և մոտ 10 հազար հռոմեացիներ: Վերջիններս թերևս չէին կռվելու, քանի որ Վաղեսից հրաման էին ստացել միայն պաշտպանվել և հարձակման չդիմել (ըստ Ամիանոս Մարկելինոսի): Հայերին առաջնորդում էր Մուշեղ Մամիկոնյանը: Վերջինս Սպանդարատ Կամսարականին և Սմբատ Բագրատունուն ուղարկել էր հյուսիսից և հարավից դաշտը շրջապատող լեռների հետև,որ հնարավորության դեպքում կարողանային անցնել պարսից զորքի թիկունք և միանալով իրար, օղակել թշնամուն: Սպարապետի կարգադրությամբ` ուժեղ զրահավորված նետավորներն ու նիզակավոր հեծելազորի մի մասը խմբվում էին կենտրոնում, որը գործելու էր իր` սպարապետի գլխավորությամբ: Նա մի հարյուրյակ երիտասարդների խումբ էր ուղարկել փղերին վնասազերծելու համար:

    Մինչ պատերազմի սկսելը պարսիկները բանագնացներ են ուղարկում հայ թագավորին Մեհենդակ իշխանի գլխավորությամբ: Նրանք առաջարկում են հաշտություն կնքել պարսիկների հետ և հրաժարվեն Հռոմի հետ դաշինքից: Այս դեպքում Շապուհը Պապին կտա թագ և տարածքներ: Սակայն այդ առաջարկը մերժվում է:

    Պատերազմը սկսելուց առաջ Մուշեղը քաջալերում է հայ զինվորներին.«Իմ քաջեր և եղբայրնե՛ր. ես ձեր դեմքերին նկատում եմ արդեն այնպիսի վճռականություն և ձեր աչքերում վրեժի այնպիսի զգացմունք, որ ավելորդ եմ համարում ասել, թե ինչպե՛ս պիտի վարվենք թշնամու հետ… թշնամի, որի սրերի ծայրին դեռ չի չորացել մեր հարազատների արյունը…»

    Պատերազմը սկսվեց: Երկու կողմից էլ առաջ եկան այրուձին: Հայերը առաջինը հասան գետին և անցան այն: Սկսվեց նետաձգություն, որի ընթացքում բանակների միջև տարածությունը փոքրանում էր: Սակայն հայերը չդիմանալով ճնշմանը, սկսում են նահանջել: Սակայն այդ նահանջը կեղծ էր: Պարսից զորքը ընկել էր ծուղակը: Հայ նետաձիգները դուրս գալով թաքստոցից, սկսեցին ուժգին նետահարել պարսիկներին: Այդ ժամանակ պարսից զորքի թիկունքում փղերը սկսեցին անկանոն շարժվել, կարծես ինչ-որ բան այն չէր նրանց հետ: Փղերը հայերի վրա գնալու փոխարեն, շարժվում էին դեպի պարսկական զորքը: Նրանք վերացնում էին այն ամենը, ինչ հանիպում էր ճանապարհին: Բանն այն է, որ հայ երիտասարդները արել էին իրենց գործը: Նրանք կտրել էին փղերի ետևի ոտքերի ջղերը:

    Այդ ժամանակ Կամսարականին և Բագրատունուն հաջողվեց անցնել պարսից թիկունք և դժվարությամբ օղակեց թշնամուն: Սակայն ավելի կատաղի կռիվ էր տեղի ունենում գետի մյուս կողմում: Թագավորը այլևս չդիմանալով նետվում է կռվի դաշտ: Դա մեծ խուճապ առաջացրեց Մուշեղի մոտ և նա թողնելով կռիվը անմիջապես նետվեց դեպի Պապը: Պարսիկ զինվորներից մեկը տեսնելով Պապի արտակարգ զրահավորումը հարձակվում է նրա վրա և այն է թուրը իջեցնում էր Պապի գլխին, երբ հայ զինվորներից մեկը կտրեց պարսիկի ձեռքը: Եվ ահա այդ պահին Մուշեղը հասավ նրան և դուրս բերեց կռվի դաշտից: Նա մի կերպ կարողացավ համոզել պապին դուրս գալ կռվի դաշտից, իսկ ինքը վերադարձավ կռվի դաշտ:

    Պարսից զորքի թիկունքում տեսնելով Մերուժանին, Սմբատը մի ջոկատով սկսում է հետապնդել նրան: Մերուժանը հասկանալով բանը փախուստի է դիմում, սակայն կարճ ժամանակ հետո հայ զինվորները կարողանում են նրան գերեվարել: Սմբատ Բագրատունին որպես թագակապ այսպես Մերուժանին «օծում է» հայոց թագավոր շիկացած երկաթով: Այդպես էլ իրագործվում է դավաճանի մահապատիժը:

    Գերի է ընկնում նաև Ուռնայրը, սակայն սպարապետը նրան ազատ է արձակում:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #93

    Պապի բարեփոխումները

    Պապը բանակի թիվը հասցնում է մոտ 100 հազարի:Կարգի գցելով բանակը` Պապը մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց երկրում: Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի:Նա վերացնում է պտղին և տասնորդը: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար: Եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ անցնել պարտադիր ծառայության: Նախկին վանքապատկան հողերն արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը: Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար: Սա, իհարկե, չէր կարող չառաջացնել հոգևորականության զայրույթն ու չէր կարող շարունակական դավադրությունների տեղիք չտալ:

    Պապը Սպանդարատ Կամսարականին է վերադարձնում հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները:

    Պապը նաև ստիպում է բոլոր նախարարներին մշտական զորք տրամադրել արքունի զորքի համար, որի պատճառող նույնպես առաջանում է լարված իրադրություն թագավորի և նախարարների միջև:

    Բանը հասավ նրան, որ հայ կղերական պատմիչներն արքային մեղադրեցին անգամ Ներսես Ա Պարթև կաթողիկոսի սպանության մեջ: Ճիշտ է, արքայի և կղերականության միջև լարվածություն կար, սակայն Պապի դիրքերն ու հեղինակությունն այնքան ամուր էին, որ թագավորն ուղղակի կաթողիկոսին սպանելու կարիքը չուներ:

    Ներսեսի մահը առիթ դարձավ, որ երիտասարդ թագավորը նոր, դարակազմիկ փոփոխություն կատարեր հայոց կյանքում: Մինչ այդ հայոց կաթողիկոսներն օծվում էին հռոմեական Կեսարիայում` տեղի եպիսկոպոսի կողմից, և, բնականաբար, հայոց եկեղեցին կախման մեջ էր Կեսարիայի մետրոպոլիտից: Պապ թագավորը խախտեց այդ կարգն ու նորընծա կաթողիկոսին` Հուսիկին, օծել տվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս հենց Հայաստանում` դրանով իսկ անկախացնելով հայոց եկեղեցին օտար ազդեցությունից: Անգամ այս քայլը չսթափեցրեց ժամանակի հայ կղերական պատմիչներին, որոնք շարունակաբար սևացնում էին Պապի դիմագիծը: Պատմիչները թշնամանքով ընդունեցին Պապի այս քայլը ևս, քանզի նա դրանով Հայաստանում վերջ էր դնում ոչ հայկական ծագմամբ Լուսավորչի տան գերիշխանությանը հոգևոր կյանքում և կաթողիկոսական գահին էր բազմեցնում հին հայկական քրմական դասից Աղբիանոսի տոհմի ներկայացուցչին` ցանկանալով ազգայնացնել հայ եկեղեցին:

    Պապ թագավորի այս քայլերը սոսկ հայաստանյան կյանքին չէին վերաբերում: Սրանով Պապը Հռոմին հստակ ազդարարեց, որ վարելու է անկախ քաղաքականություն, ինչը, իհարկե, չէր մտնում Հռոմի նկրտումների մեջ: Պատմիչներն ակնարկում են, որ անգամ Պարսկաստանի ահեղ տիրակալ Շապուհն էր Պապի բարեկամությունը որոնում և դաշինք առաջարկում` որպես դաշինքի հիմք առաջարկելով իր դստեր ձեռքը: Դա կլիներ արևելքում Հռոմի գերիշխանության վերջը: Եվ ահա հռոմեական նենգ դիվանագիտությունը գործի է անցնում: Պապին գերելու նպատակով Վաղես կայսրը, Հայաստանում հռոմեական բանակի հրամանատար Տերենտիանոսի խորհրդով, հրավիրում է Կիլիկիայի Տարսոն քաղաք: Պապը գնում է, սակայն դավադրության հոտն առնելով` իր 300 հոգանոց թիկնազորով կարողանում է խույս տալ: Դրանից հետո հայ-հռոմեական հարաբերություններն ավելի են սրվում: Պատմիչներն ակնարկում են, որ Պապն անգամ Հռոմի դեմ պահանջ է դնում հետ վերադարձնել իր տիրապետության տակ գտնվող Փոքր Հայքի հողերը:

    Սակայն, ցավոք, հայոց արքայի ծրագրերը դատապարտված էին ձախողման: Երիտասարդ թագավորը խիզախ ու քաջ էր, բայց և անփորձ: Փոխանակ Հայաստան վերադառնալուց հետո սրի քաշելու Հայաստանում գտնվող հռոմեական զորաբանակը` նա փորձեց բանակցություններ վարել Հռոմի հետ: Վաղեսը Պապի դեմ դավադրության մեղքը գցեց Տերենտիանոսի վրա, նրան հետ կանչեց Հայաստանից և փոխարինեց Տրայանոսով, որն իր նախորդից տարբերվում էր, թերևս, ավելի առավել նենգությամբ ու խարդախությամբ:

    Հռոմեական զորաբանակը Հայաստանից հանելու կապակցությամբ բանակցություններ վարելու նպատակով նա իր մոտ է հրավիրում հայոց երիտասարդ արքային: Պապը Տրայանոսի մոտ է գնում փոքր շքախմբով: Եվ նենգ հռոմեացին հյուրասիրության սեղանի շուրջ դավադրաբար հեղում է երիտասարդ արքայի արյունը:

    Պապի սպանությունից հետո, Փավստոսի հավաստմամբ, հայոց նախարարները հավաքվում են և որոշում վրեժխնդիր չլինել թագավորից, այլ հնազանդ ծառայել հույներին, քանզի պարսիկները հեթանոս էին, և պատերազմել հույների դեմ, նշանակում էր դաշնակցել հեթանոս պարսիկների հետ: Կարծում եմ, այս որոշման մեջ պակաս կարևոր չէր նաև Պապի դավանանքը. ոչ քրիստոնյա, թեկուզև ազգանվեր ու հզոր պետականաստեղծ գործչի, թագավորի համար հայ նախարարներն ու հոգևորականությունը չպայքարեցին, այլ հլու-հնազանդ ընդունեցին հռոմեական դրածո Վարազդատ Արշակունուն: Ամեն դեպքում, հայ նախարարների և կրոնավորների կրավորական վերաբերմունքից պետք է ենթադրել, որ հայ հունասեր ազնվականությունն ու եկեղեցին նախապես տեղյակ էին դավին և այդ առումով համագործակցում էին հռոմեացիների հետ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #94
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    031_arshil_gorky.jpg
    ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. XX ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ

    «Նա գերբնական բնազդ ուներ արվեստի բոլոր ձեւերի նկատմամբ… դա մի բացառիկ պարգեւ էր, որը թույլ էր տալիս խփել ճիշտ նշանակետին»,- ասել է Ուիլեմ դը Քոնինգը:

    Ով է նա

    Արշիլ Գորկին XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն էր եւ սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչ։ Նրան համարում են XX դարի ամերիկյան մեծագույն գեղանկարիչներից մեկը։

    Ոստանիկ Մանուկ Ադոյանը ծնվել է 1904 թվականին, Օսմանյան կայսրությունում (Վանի նահանգի Խորգոմ գյուղում)։ Մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության բոլոր սարսափների, այդ թվում՝ մոր սովամահության ականատեսը։ Որբանալով՝ արտագաղթել է Միացյալ Նահանգներ եւ նոր կյանքի սպասումով՝ փոխել իր անունը։ Մանուկ տարիների սարսափները, սակայն, երբեք չեն լքել նրան եւ խորապես ազդել են նկարչի արվեստի վրա։

    Կերպարվեստի դպրոց ընդունվելուց հետո Գորկին սկսել է ներկայացնել իր տաղանդը տարբեր ցուցահանդեսներում։ Թեեւ ոճի առումով նա սկզբում մեծապես ազդված է եղել Պաբլո Պիկասոյից եւ Պոլ Սեզանից, ժամանակի ընթացքում աստիճանաբար ձեւավորել է սեփական տարբերվող ոճ, որը նրա համար կայուն տեղ է ապահովել իր ժամանակի խոշորագույն նկարիչների շարքում։ Գորկին ապրել է Նյու Յորքում։ Այնտեղ էր հավաքվել ամերիկյան ու միջազգային արվեստագետների բույլը, ինչի շնորհիվ նա ընկերություն է հաստատել հոլանդացի նկարիչ Ուիլեմ դը Քոնինգի հետ եւ ժամանակ առ ժամանակ կատաղի հակասությունների ու մրցակցության մեջ մտել Ջեքսոն Փոլլոքի հետ։

    Անձնական մի շարք ծանր ողբերգություններից, այդ թվում՝ արվեստանոցի հրդեհից եւ իր բազում կտավների կործանումից ընկնելով խոր ընճախտի մեջ՝ Գորկին ինքնասպանություն է գործել։ Նրա աշխատանքները մինչ օրս շարունակում են ցուցադրվել աշխարհի խոշորագույն թանգարաններում։

    Հետաքրքիր փաստ

    Արշիկ Գորկին պնդում էր, որ ինքը ռուս գրող Մաքսիմ Գորկու ազգականն է, թեպետ վերջինս եւս փոխել էր իր իսկական անունը (Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով)։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #95
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    6156
    Կամսար Ավետիսյան (մայիսի 2, 1905թ.) , հայ աշխարհագրագետ, մանկավարժ Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդի գավառի Հին Բայազետ քաղաքում: 1915 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց։ 1932-1937 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո աշխարհագրություն է դասավանդել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում
    ԳՐՔԵՐԸ
    • Ինչ է պատմում քարտեզը
    • Ասիայի երկրներով
    • Արևելքի մարգարիտը
    • Իմաստուն խոսքերի աշխարհում
    • Աշխարհագրական անունների բացատրական բառարան
    • Երևանի պատմությունը անունների մեջ
    • Տոթակեզ աշխարհամաս
    • Պատանի աշխարհագետ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #96
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    6156
    Քյելեկյոշ
    Գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է՝ Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից։ Քյելեկյոշը պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում խաշի նման բազմամարդ սեղանում. ափսեի մեջ լցնում են չոր լավաշ, վրան՝ մեծ քանակով խաշած ոսպ, ապա՝ տաք չորաթանը, իսկ ամենավերջում՝ սոխառածը լեռնային կանաչիների (դաղձ, ուրց, անանուխ) հետ: Հարուստները սոխառածը պատրաստում էին ղավուրմայով:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #97
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    6156
    Լեոնիդ Ենգիբարյանը
    Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935թ-ի մարտի 15-ին, Մոսկվայում։
    Հայրը «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր ՄոսկվայիՄարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։
    Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։
    1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։
    1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։
    1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը(«Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։
    Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։ Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» 1971 թվական, «Վերջին ռաունդ» 1984 թվականին գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։ 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է «Սոյուզգոսցիրկից»՝ այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։
    Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։
    Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է Մոսկվայի իր բնակարանում։
    1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թվական), քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)։
    Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ 2010 թվականին Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Իսկ արդեն 2012 թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Ստեփանյան Նելլի (14.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (16.05.2019)

  15. #98
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    6156
    Մեջբերում Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շառլ ԱզնավուրԿցորդ 6019

    Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան, մայիսի 22, 1924[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը[4]:
    Ամեն անգամ, երբ մեկն ուզում է մեկ ուրիշին ավելի աշխատեցնել առանց նրա ռոճիկը բարձրացնելու,
    շողոքորթում է նրան, խնկարկում ու ասում, որ վստահում է:

    Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ,
    բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:

    Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար:
    ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:
    Շ. Ազնավուր

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Ստեփանյան Նելլի (14.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (16.05.2019)

  17. #99
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    6156
    <<Տիգրանակերտ տապական»>>
    Այս ճաշատեսակի պատրաստման համար միայն ոչխարի միս էր օգտագործվում: Սակայն խոհանոցը միշտ զարգանում է և ենթարկվում որոշ փոփոխությունների: Այսօր <<Տիգրանակերտ տապական»>> պատրաստելիս բացի ոչխարի մսից օգտագործվում է նաև հավի և հորթի միս: Բացի այդ, ճաշատեսակի մեջ ավելացվում է շատ օգտակար մի բույս` ծնեբեկը, որը հին ժամանակներում թագավորական բույս էր համարվում:
    Ծնեբեկը ճաշատեսակի հետ մատուցվում է որպես խավարտ, նրա հյութից պատրաստվում է հատուկ սոուս, որին ավելացվում է թթվասեր, բոված ալյուր, մի փոքր արգանակ և ընկույզով և սխտորով պատրաստված <<Աշտարակ» սոուսը>>: Այն սովորաբար ավելացվում է արդեն պատրաստի մսին:
    Այս ճաշատեսակը պատրաստում են ամռան սկզբին, քանի որ ծնեբեկը ծաղկում է մայիսի վերջին հունիսի սկզբին:
    <<Տիգրանակերտ տապական»>>-ն խորհուրդ է տրվում մատուցել կարմիր չոր գինու հետ, քանի որ հենց այս խմիչքն է լավագույնս համապատասխանում մսին:
    <<Տիգրանակերտ տապական»>>-ն մատուցվում է կավե ամանով` սոուսով ներծծված լավաշով

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (16.05.2019)

  19. #100
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    6156
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՐԻՍԱ հայկական ազգային կերակուր։
    Կցորդ 6069
    Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։
    Հայկական խոհանոցը միշտ հայտնի է իր բազմազանությամբ և հիանալի համով, ու թեև բազմաթիվ հայկական ճաշատեսակների բաղադրատոմսերն այսօր հանիրավի մոռացվել են, սակայն մեր երկրում դեռ կան նախանձախնդիր մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ՝ ազգային խոհանոցի հին ու բարի ավանդույթները պահպանելու համար:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (16.05.2019)

Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 89101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •