Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2101112
Ցույց են տրվում 111 համարից մինչև 118 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ...

  1. #111
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    6156
    ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է

    Համայն աշխարհին՝ թուրքին ու հրեային, ռուսին ու պարսիկին, վրացուն ու գերմանացուն, ֆրանսիացուն ու անգլիացուն, ամերիկացուն ու իտալացուն, արաբներին ու մյուս բոլորին.
    • Հայաստանը աստվածային արարչության վայրն է:
    • Հայը մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է:
    • Հայը մարդկային քաղաքակրթության ստեղծողն ու տարածողն է աշխարհում:
    • Հայը Արարիչ Աստծո առաքյալն է Երկիր մոլորակի վրա և գործում ու ապրում է նախախնամության ծրագրով:
    Այս կարգավիճակները Հայը կրել է բազում հազարավոր տարիներ և այսուհետ ևս շարունակելու է Աստծո նախախնամությամբ ծրագրածի իրականացումը: Բազում հազարամյակների ընթացքում Հայը չի փոխել ու չի փոխելու իր աստվածատուր ապրելակերպը: Սա թող իմանան նրանք, ովքեր փորձում են ճնշել Հային ու իրենց պիղծ ու կեղծ «արժեքները» պարտադրել: Դա երբե՛ք չի լինելու: Դուք Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում:
    Հայը շարունակելու է.
    • Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ պաշտպանել իր Հայրենիքը:
    • Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ պաշտել իր Աստծուն:
    • Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ սիրել ու խնամել իր ընտանիքը:
    Սրանք են մեր գոյության անխզելիության հիմքերը: Հայը եղել է, կա և լինելու է իր տեսակի մեջ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Լաուրա Աթանեսյան (13.06.2019)

  3. #112
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7208
    ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱԶԵՐԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ

    5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը: Մաշտոցի և Սահակ Պարթևի ջանքերով թարգմանվում է Սուրբ Գիրքը, եկեղեցական ծիսակարգը: Մաշտոցն ու Ս. Պարթևը երգեցողության հիմքում դնում են հայոց հին, ավանդական եղանակները, կարգավորում ձայնեղանակների համակարգը: Եկեղեցում Ավետարանն ընթերցվում էր հատուկ արվեստով` ասերգի ձևով, որը բխում էր գրաբարի շեշտադրությունից և հնչերանգից: Մ. Մաշտոցն ու Ս. Պարթևը հորինում էին ինքնուրույն երգեր:
    Մաշտոցի անունով պահպանվել է 129, Ս. Պարթևի անունով` շուրջ 60 շարական`իրենց եղանակներով հանդերձ: 5-ից մինչև 10-րդ դարը նշանավոր երաժիշտ-փիլիսոփաների կողմից ստեղծվում են հարյուրավոր երգեր, մշակվում է երաժշտության տեսության և գեղագիտության հարուստ համակարգ: Ստեղծվում են երաժշտական զանազան ծիսամատյաններ: Երգերի եղանակների, երաժշտության գրանցման համար իբրև միջոց օգտագործվում է խազագրությունը:
    Խազերի կիրառման վկայություններ հանդիպում են 9-րդ դարից ի վեր, ինչը դեռևս չի նշանակում, թե 9-րդ դարից առաջ խազեր լինել չէին կարող:
    Խազագրությունը հետզհետե բարդացավ և ճոխացավ, աստիճանաբար խազավորվեցին ծիսամատյանները: Խազավորվեցին թե՛ ավանդական երգերը, թե՛ նոր ստեղծվածները: 12-րդ դարից սկսվում է խազագրության արվեստի նոր վերելքը, որն անկում է ապրում 15-րդ դարում: Անկման պատճառներն էին խազերի չափազանց բարդացումն ու հոծությունը, գաղտնի գիտություն համարվելն ու քչերին մատչելի լինելը, նաև քաղաքական ծանր կացությունը: Արդեն 17-18-րդ դարերում խազերը համարվում էին անընթեռնելի: Եկեղեցական երգերը փոխանցվում էին բանավոր: Այդ ամենը, ինչպես նաև որոշ հոգևորականների կամայականությունները պատճառ դարձան հոգևոր երգերի զգալի մասի աղավաղման:
    19-րդ դարի վերջին մեր եկեղեցական երաժշտության մեջ խառնվել էին ավանդական ու խեղաթյուրված երգերը. հին շրջանում` ասորականը, հունականը, բյուզանդականը, նոր շրջանում` պարսկականը, արաբականը, ընդհանուր տաճկականը ձուլվել էին հայկականին, և պետք էր մի մարգարե, որ դարերի ավերակներից վերակերտեր հայ երաժշտությունը: Այդ մարդը Կոմիտասն էր... Կոմիտասը քսան տարուց ավելի ճգնեց հարյուրավոր ձեռագիր մատյանների վրա, գտավ հայոց հին խազերի բանալին և սկսեց կարդալ պարզ եղանակները: 1914թ. Կոմիտասը հրավիրվեց Փարիզ` այս անգամ միջազգային հանձնաժողովի առջև աշխարհին ներկայացնելու խազերի տեսությունը:
    Վերահաս հայկական ցեղասպանությունը ընդհատեց առաքյալի գործնական կյանքը: Կոմիտասի ձեռագրերի մի մասը ոչնչացավ, մի մասը սփռվեց աշխարհի տարբեր երկրներում: Այսօր Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 15 հազար գրչագիր մատյաններ: Երաժշտական ծիսական հարյուրավոր մատյաններ խազավորված են...և պահպանում են հայոց եկեղեցական դարավոր երաժշտությունը:

    Արթուր Շահնազարյան

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Լաուրա Աթանեսյան (13.06.2019)

  5. #113
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    Հին հայերի օրացույցում տարին ուներ 12 ամիս` յուրաքանչյուրը 30 օրով և լրացուցիչ 13-րդ ամիս` 5 օրով:

    Հին հայկական ամսանուններն են`

    Նավասարդ
    Հոռի
    Սահմի
    Տրե
    Քաղող
    Արաց
    Մեհեկեան
    Արեգ
    Ահեկան
    Մարերի
    Մարգաց
    Հրոտից
    Ավելյաց
    Հայոց ամսանունները դիցաբանական ծագում ունեն: Որոշ տոմարագետներ գտնում են,

    որ հայոց տոմարիամիսները կոչվել են Հայկ Նահապետի 12 ուստրերի և դուստրերի անուններով:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Լաուրա Աթանեսյան (13.06.2019)

  7. #114
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    Հին հայկական օրանուններն են`

    Արե
    Հրանդ
    Արամ
    Մարգար
    Ահրանք
    Մազդեղ
    Աստղիկ
    Միհր
    Ձոպաբեր
    Մուրց
    Երեզկան
    Անի
    Պարխար
    Վանատուր
    Արամազդ
    Մանի
    Ասակ
    Մասիս
    Անահիտ
    Արագած
    Գրգուռ
    Կորդուիք
    Ծմակ
    Լուսնակ
    Ցրոն
    Նպատ
    Վահագն
    Սիմ
    Վարագ
    Գիշերավոր
    Ավելյաց ամսվա օրանուններն են`

    Փայլածու
    Արուսյակ
    Հրատ
    Լուսնթագ
    Երևակ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019)

  9. #115
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    Հոգևոր երգը որպես ինքնուրույն, սաղմոսներից և մարգարեական օրհնություններից տարբեր երաժշտաբանաստեղծական ձև հիշատակված է Պողոս առաքյալի թղթերում։ 5-րդ դարի առաջին նորաստեղծ ինքնուրույն հոգևոր երգերը՝ շարականները, հայոց մեջ կոչվել են կցուրդ կամ կցորդ։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Կարինե Զիլֆիմյան (13.06.2019)

  11. #116
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7208
    ՀՆԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Նվագարանները կազմում են հայ ավանդական երաժշտության՝ ժողովրդական (գեղջկական, քաղաքային), ժողովրդամասնագիտակցված (գուսանական, աշուղական), մասնագիտացված (մեհենական, եկեղեցական, աշխարհիկ), կարևորագույն բաղկացուցիչ մասը և բնորոշվում են նվագարանային բոլոր խմբերի՝ լարային, փողային, հարկանային (հարվածային), և դրանց ենթախմբերի առկայությամբ, կիրառման լայն շրջանակներով՝ կյանքի բոլոր բնագավառներում՝ արտադրական, կենցաղային, ծիսական, ռազմական: Ավանդական նվագարանները հազարամյակների պատմություն ունեն հայոց մեջ (թվագրվում են մ.թ.ա. II-I հազարամյակներով): Դա են վկայում հնագիտական պեղումներից հայտնաբերված բազմաբնույթ նյութերը: Դրանցից ամենահին գտածոները աղմկային և ղողանջող նվագարաններն են՝ հատուկ աշխարհի բոլոր ժողովուրդներին. ի հայտ են եկել մարդկության պատմության վաղ ժամանակներում: Աղմկային նվագարանները բնութագրվում են հնչյունային անորոշ բարձրությամբ (չխչխկան, կարկաչա), ղողանջող նվագարանները՝ հնչյունային մոտավոր բարձրությամբ (ծնծղա, քշոց, զանգ): Ուղեկցել են ռազմական և այլ բնույթի երթերին, կապված են եղել հավատալիքների հետ, ծառայել են ձայնի միջոցով չարը վանելու նպատակին, գործի դրվել մեհյաններում՝ քրմերի կողմից՝ արարողակարգում: Նույն ժամանակաշրջանին են վերագրվում պեղված կիսագնդաձև թաղարները, ձագարաձև, սնամեջ կավե առարկաները, որոնք կարող էին թմբուկի դեր կատարել:
    Մեզանում հայտնաբերվել են նաև փողային նվագարաններ (մ.թ.ա. IX-VIIIդդ.)՝ եղջերափող, բազմափող և միափող սրինգներ: Բազմափող սրինգը հայտնի է որպես «Պանի սրինգ կամ ֆլեյտա»: Սրինգը մարդկության հնագույն նվագարաններից է, պատրաստվել են եղեգնից, ոսկրից, փայտից, մետաղից, քարից՝ խիստ հազվադեպ: Միափող ձայնանցքային սրինգներն առաջացել են բազմափող սրինգներից հետո, ավելի մեղեդային են, ակնհայտ է դրանց ծիսակատարողական գործառույթը (պատրաստված են պտղաբերության, երկարակեցության խորհրդանիշ արագիլի կրկնաթաթի սնամեջ ոսկորից): Ձայնանցքերի քանակը հինգն են: Հինգ թիվը մարդուն և աշխարհը նկարագրող թվային համակարգի տարրերից է՝ ուժի և առողջության խորհրդանիշը, որի միջոցով հիվանդություններ էին բուժում:
    Հայկական լեռնաշխարհում մեր թվարկությունից բազում դարեր առաջ գործածվել է քնարը (լարային մատնանվագ կսմիթային նվագարան): Պատրաստվել է տափակ, կլորավուն իրանով, կաշվե թաղանթով և երկու եղջյուրով, որոնց միջև գտնվող տախտակին ամրացվել են նվագարանի 3-11 կենդանական կամ բուսական ծագմամբ լարերը:
    Ավլոսը փողային նվագարան է՝ գլանաձև կամ կոնաձև՝ եղեգնից, փայտից կամ ոսկրից: Հնագույն նվագարան է՝ ծագել է փռյուգիացիներից: Կառուցվածքով, տեմբրով, ծիսական և առօրյա գործառույթով զուգորդվում է հայկական դուդուկի (գլանաձև ավլոս) և զուռնայի (կոնաձև ավլոս) հետ: Եղել է միաձող և զույգ փողերով՝ 3-5, ավելի ուշ՝ 15 ձայնանցքերով: Օգտագործել են հարսանյաց, թաղման ծեսերում, թատերական ներկայացումներում, նաև որպես նվագակցող նվագարան: Կրկնակի ավլոսով կատարել են երկձայն երաժշտություն. փողերից մեկի միջոցով վերարտադրել են մեղեդին, մյուսի միջոցով՝ ձայնառությունը կամ դամը: Հայոց մեջ որպես զույգ փողով նվագարան՝ այժմ էլ գործածվում է պարկապզուկը:
    Դափը շրջանաձև, միակողմանի, միաթաղանթ թմբուկ է. ունի տարատեսակներ: Ծնծղաշար դափը գործադրել են պարողները՝ հատկապես կրակոտ, էքսպանսիվ բնույթի պարերում: Գործածության մեջ է եղել մեծ մասամբ պաշտամունքային արարողությունների ընթացքում:
    Հայերը հնում օգտագործել են տավիղը (բազմալար մատնանվագ կսմիթային նվագարան)՝ անկյունավոր, եռանկյուն, աղեղնաձև և այլն, նաև աղեղնային լարային նվագարաններ (ստեղծվել են ավելի ուշ, քան կսմիթային լարային նվագարանները)՝ քամանչա, ջութակի միջնադարյան նախատիպերից:

    Անահիտ Բաղդասարյան

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #117
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7208
    ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐԵՐ

    Հունա-հռոմեական ու փոքրասիական աղբյուրները բազմաթիվ փաստեր են պարունակում հնուց ի վեր գոյություն ունեցող ռազմական պարերի մասին: Շատ տեղեկություններ կան նաև հայ մատենագրության մեջ: Հայերի մեջ ռազմական պարերի՝ հնուց ի վեր գոյության անժխտելի ապացույցը մինչև օրս պահպանված մոտ 30 անուն տղամարդկանց պարերն են, որոնց մեջ բացահայտորեն արտահայտված է ռազմի և հակամարտության գաղափարը: Ռազմականպարերը հետապնդել են երիտասարդ տղաների ֆիզիկական դաստիարակության նպատակ: 12-13 տարեկան պատանիները ավագ սերնդի ղեկավարությամբ իրենց մեջ դաստիարակել են ճարպկություն, դիմացկունություն, զենքին տիրապետելու հմտություն: Ինչպես ծիսական բոլոր պարերը, այնպես էլ ռազմական պարերը սրբազան էին և պետք է կատարվեին տեխնիկապես անթերի: Խախտումը կարող էր ճակատագրական լինել ծեսի նպատակադրման իրագործան հարցում: Այդ պատճառով խախտողները պատժվում էին:
    Հնուց ի վեր ռազմական պարերը եղել են կյանք-մահ մտածողության իմաստաբանության գաղափարակիրները: Նրանց կատարման ժամանակը դարձել է այն սահմանագիծը, որից սկսվել է մի ուրիշ աշխարհ կամ ուրիշ նորացած կյանք: Այդ է պատճառը, որ ռազմական պարերը կատարվել են հատկապես թաղման ու հարսանեկան արարողություների ժամանակ, հնի ու նորի պայքար-փոխակերպություն հասկացությունների հետ կապված տոներին: Ռազմական պարերն ինքնատիպ թատերականացված երկխոսություններ են, անհատների մենամարտ-մրցույթներ կամ հակադիր խմբերի հակամարտություն՝ կռիվ-խաղեր, որոնցում մշտապես առանձնանում է հաղթողը: Մենամարտերը, կռվու խաղերն ու պարերը առաջնորդների ղեկավարությամբ միևնույն գաղափարի բազմաթիվ կրկնություններն են, որոնցում առաձնացվում է հաղթող հերոսը, որը դառնում է մահվան, հնի, ծերի նկատմամբ հաղթանակի, ապա և վերածնված երիտասարդության խորհրդանիշ:
    Թաղումն այն սահմանագիծն էր, որտեղ ավարտվում էր հինը, ծնվում և սկսվում էր նորը: Հայ հողագործը ամեն ինչ կապել է պտղաբերության հետ: Ջերմությունն ու լույսը դիտվել են որպես հզորություն, խավարն ու ցուրտը՝ մահ, դժոխք: Ձևավորվում է աստվածային վեգետատիվ գաղափարի բեղմնավորող զորությունը, որը պայքարի մեջ է մտնում դժոխքի տերերի հետ: Զարգանում է նաև պսակի գաղափարը՝ սկզբում բուսական շրջան-օղակի ձևով, որով թագադրում են՝ միաժամանակ փոխանցելով պտղաբերելու կարողությունը (հերոսին, փեսային): Մարդը հողագործի համար այն հատիկն է, որը պարունակում է նախ մեռնելու, ապա վերածնվելու գաղափարը: Այս ամենը ռազմական պարերում պայքարի, պարտության ու հաղթանակի երկխոսությամբ նույնացվում է ծննդյան ու հաղթանակի, պայքարով վերակենդանանալու գաղափարախոսության հետ: Ռազմական պարերում հաղթողն ու պարտվողը մշտապես մեկ ամբողջության մեջ են:
    Ռազմական պարային ձևերում ցուցադրվում են բերդի պաշարման և գրավման գործողություններ, հարձակում և նահանջ, կռվախաղ-պարեր զենքերով (թշնամուն գլխատելու սիմվոլիկ խորհուրդն ունի), ծափ-պարեր՝ կռիվներ՝ զենքերի փոխարեն ափ ափի զարկելով (յարխուշտա), մենամարտ զուգապարեր (այս շարքին են պատկանում են ճիպտապարերը, որոնք վարժեցնում են զենք գործածելու ճարպկություն, հարվածների հանդեպ դիմացկունություն. խանչալպարին, որը պահանջում է դաշույնին տիրապետելու արտակարդ հմտություն):

  14. #118
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7208
    ԽԱՉՔԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ

    Խաչքարի երևույթը հայկական հարուստ մշակութային ժառանգության դրսևորման անկյունաքարերից է: Խաչքարը, որպես կանոն, բացօթյա միջավայրում կանգնեցված ուղղաձիգ, պատվանդանի վրա դրված սալ է: Նրա արևմտահայաց մակերեսի կենտրոնում տեղադրված է խաչը: Դեռևս 4-7 դարերից ձևավորվեց խաչի ազգային-քրիստոնեական պաշտամունքը, խաչակիր կոթողների ու խաչի պատկերագրությունը, որոնց զարգացումն էլ պատմամշակութային յուրահատուկ հանգամանքներում հանգեցրեց խաչի ծագմանը:
    Խաչը ամենաունիվերսալ խորհրդանշաններից մեկն է: Այն առաջացել է տարբեր մշակութային ավանդույթներում, արեալներում և դարաշրջաններում: Խաչի ծագման գաղտնիքը հայ գիտնականները կապում են հատիկա-էլեմենտային մոտիվների հետ: Չորս տարրերից բաղկացած խաչաձև մոտիվները հայկական և ուրիշ ժողովուրդների զարդարվեստում հայտնվել են հազարավոր տարիներ առաջ: Նրանց գաղափարական բովանդակությունը պետք է փնտրել տվյալ ժողովրդի դիցաբանական պատկերացումների մեջ: Խաչի պատկերը տարածությունը վերածում է սրբազան (սակրալ) հասկացության, պարզաբանում է կենտրոնի և նրանից դուրս եկող ուղղությունների միջև եղած կապերը: Խաչի կենտրոնը համարվում է գաղափարական խաչմերուկ, որտեղ հատվում են բարին ու չարը, մարդկայինն ու աստվածայինը, կյանքն ու մահը, տեսանելին ու անտեսանելին, բացահայտն ու առեղծվածայինը:
    Հայերեն գրավոր աղբյուրներում վաղ խաչի ձևի կամ տեսքի որևէ մանրամասնում չկա: «Կարոս խաչ» վիպերգը ներառում է Հայաստանում խաչ-կոթողների ավանդապատումը: Ըստ վիպերգի՝ առաջին խաչերը պատրաստվել են կարոս բույսից, որն ընկալվել է որպես նվիրյալ, օրհնված բույս: Պատրաստվել են անմեղ մանուկների կամ հոտաղների ձեռքով և տեղադրման վայրը դարձել է ուխտատեղի: Սա նոր յուրացվող տարածք էր, որը սրբացվում և կոչվում էր «Կարոս խաչ»՝ եկեղեցի, մատուռ կամ քարեղեն միջավայր: Հետագայում խաչքարերի վրա տեսնում ենք խաչի պատկերագրման բուսական մոտիվները:
    Ի տարբերություն վաղմիջնադարյան զանազան կոթողների, որոնք բաղկացած էին պատվանդանից, սյունից, խոյակից ու ծավալային խաչից, առաջին խաչքարերը միակտոր ուղղաձիգ տափակ սալեր են: Վաղմիջնադարյան խաչային հորինվածքները, հիմքում ունենալով մի դեպքում շրջանի մեջ ներառված հավասարաթև խաչը, իսկ մյուս դեպքում ձգված համամասնություններով խաչը, համապատասխանաբար ստանում էին մոտավոր շրջանաձև կամ ուղղանկյուն ուրվագիծ: Խաչի կենացծառային ընկալումների հետևանքով տարածման ավելի մեծ հեռանկար է ունենում վերջին տարբերակը: Խաչքարի ձևավորումը սկսվում է բնական անմշակ ժայռաբեկորից, հին կոթողից, կլոր, ձվաձև սալից և ավարտվում կանոնավոր կամարաձև կամ ուղղանկյուն սալի վերջնական ձևավորումով: Հետագայում խաչքարի ծավալային ձևավորման գործում առաջնային դեր խաղաց ոչ թե կոթողատեսակը, այլ խաչային հորինվածքը:
    Խաչքարի տեղադրումն ուներ օգնության, երկրպագության, միջնորդության, հիշատակի պահպանման նպատակ: Նրանից ակնկալվում էր պաշտպանություն, հաղթանակ, երկար կյանք, հոգու փրկությանն ուղղված բարեխոսություն, ինչի մասին էլ վկայում են խաչքարային արձանագրությունները: Այս նպատակադրված սրբազան գործառույթի դեպքում երևան է գալիս խաչքարի՝ ապագային ուղղված մի այլ գործուն համալիրի կերպարը: Բացօթյա տեղադրությամբ խաչքարը բաց է յուրաքանչյուրի համար՝ իրականացնելով իր հիմնական գործառույթը՝ աստվածային զորության և «սուրբ նշանի» հետ քրիստոնյաների անմիջական կապի ապահովումը: Յուրաքանչյուր խաչքար տեղանքը նշող, սրբացնող, պաշտպանող երևույթ է դառնում: Դրանով է պայմանավորված դրանց առկայությունը խաչմերուկներում, ճանապարհների եզրին, տեղանքում գերիշխող դեր ունեցող բարձունքներին, ժայռազանգվածների վրա կամ աղբյուրների մոտ:
    Այս սրբությունը երկրպագելու համար գոյություն չուներ սահմանված որևէ ժամանակ կամ ծիսակարգ: Հինավուրց խաչքարերից շատերը անվանակոչված են քրիստոնեական տարբեր սրբերի անուններով, ինչից էլ բխում է խաչքարի՝ որպես ուխտատեղի լինելու գործառույթը: Առավել մեծ հեղինակություն էին վայելում «Ամենափրկիչ» կոչվող՝ հիվանդություններ բուժող խաչքարերը: Լայն տարածում ունեին «Հազախաչերը», որոնք, ըստ պատկերացումների, ի զորու էին բուժել մրսածությունը և հազը: «Ցասման խաչերի» հիմնական նշանակությունը բնական աղետների կանխումն էր: Համաճարակների և բնական աղետների ժամանակ դրանց մոտ կատարվում էր զոհաբերությունների՝ մատաղի ծես: Ուշագրավ են 13-14-րդ դարերին հատուկ «ասեղնագործ» խաչքարերը:
    Խաչքարն իրավամբ կարելի է համարել հայ ժողովրդի ազգային ինքնության, նրա նույնականացման տարրերից մեկը:

Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2101112

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •