Էջ 8 12-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ...

  1. #71
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    877
    Հեղինակության աստիճան
    14462
    Grigor_Narekatsi_1.jpg

    Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #72
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    620
    Հեղինակության աստիճան
    5655
    Մեջբերում star1-ի խոսքերից Նայել գրառումը
    Grigor_Narekatsi_1.jpg

    Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։


    Եկեղեցու վարդապետի տիտղոսը Գրիգոր Նարեկացուն շնորհվեց՝ հաշվի առնելով նրա նշանակալի վարդապետությունն ու սրբի կյանքը։
    Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակին տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ին։

    Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվել է հայ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը: Բացումը նշանավորվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանի օծմամբ:

    Grigor_Narekatsi_1.jpgнарекаци-300x224.jpg9.thumb.jpg

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #73
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13001
    38984953_2131307367093287_5352368908332433408_n.jpg

    Մասրենին իմ երկրի կերպարն է:
    …Ոչինչ չի ուզում, երաշտ տարին էլ լավ պտուղ է տալիս, մի քանի անգամ ծաղկում՝ կանաչում է, սպիտակում, դեղնում, կարմրում…: Խեղճ, բաշխող, բայց և փշեր ունի:

    Օտարն ինձ պիտի ճանաչի մասրենու թփով՝ ժայռի մեջ խրված: Ամենալավ բույրն ունի, գույնն ունի, պտուղն ունի: Արմատը խոր, պիրկ, ամուր, հապա փորձիր պոկել…

    Մասրենին ինքը չգիտե, որ այդքան բուժիչ է, այդքան գեղեցիկ, այդքան պիտանի: Մասրենին չգիտե և չէր էլ կարող իմանալ, որ ինքը հայ է, հայի բնավորություն, որ այնքան բնորոշ է մեր ազգին:

    Դա մենք պիտի իմանանք և ներկայացնենք այլոց էլ:

    Մասրենին Թումանյանի ժայռի արժեքն ունի…

    Մասրենու էությամբ պիտի նաև ինքներս մեզ ճանաչենք»:

    ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #74
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4457
    Մեջբերում Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարտիրոս Սարյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, մեծ նկարչի անվան փողոցից քիչ հեռու, տեղադրվել է 1986-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:Հուշարձանը կառուցված է մարմարից, բարձրությունը 6 մետր է։ Պատվանդանի ներքևի ձախ անկյունում փորագրված է Մարտիրոս Սարյանի ինքնագիրը։

    Հուշարձանի մերձակա պուրակում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք։

    Կցորդ 6060
    Безымянный.jpg

    «Սարյանի նկարներում շողշողում է Հայաստանի հավերժությունը»:


    www.youtube.com/watch?v=hKz53wtsQDM

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #75
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4457
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 6009
    Մեր լեզուն մեր խիղճն է դա,
    Սուրբ հացը մեր սեղանի,
    Մեր հոգու կանչն է արդար
    Ու համը մեր բերանի:
    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
    Մեր կշիռն աշխարհի մեջ,
    Նա աղն է մեր ինքնության,
    Էության խորհուրդը մեր:
    Մեր լեզուն արյունն է մեր,
    Արյունից ավելի թանկ,
    Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
    Մեր լեզուն մենք ենք որ կանք:
    Նա պիտի մեր առաջին
    Ու վերջին սերը լինի,
    Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
    Որ այսքան մերը լինի:

    Սիրելի գործընկերներ, ասացե՛ք խնդրեմ, էլ ի՞նչ ունենք մենք աշխարհում, որ այսքան մերը լինի...
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
    Безымянный1.jpg

    <<Հայոց հրաշքը` Մեսրոպ Մաշտոց>>

    • Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում 361 թվին: Սկզբում եղել է զինվորական, ապա մտել է եկեղեցական կարգ ու դարձել հոգևորական:Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայում ստեղծում է հայերեն այբուբենը: Հայերեն այբուբենը ստեղծելուց հետո գնում է գրչության արվեստագետ՝ Հռոփանոսի մոտ, ով գեղագրական ձև է տալիս հայկական գրերին: Գրերի գյուտը տեղի է ունեցել 406 թվին:

    Безымянный.jpg
    ...Կատարյալ տառեր՝ հստակ գրությամբ,
    Կենսունակ այնքան, որ արդեն ահա քանի-քանի դար
    Լուսավորում է մեր ուղին արդար:
    Վերջին խմբագրող՝ Gayane Lachinyan: 11.08.2018, 18:10:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #76
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4457
    Մեջբերում Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Безымянный1.jpg

    <<Հայոց հրաշքը` Մեսրոպ Մաշտոց>>

    • Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում 361 թվին: Սկզբում եղել է զինվորական, ապա մտել է եկեղեցական կարգ ու դարձել հոգևորական:Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայում ստեղծում է հայերեն այբուբենը: Հայերեն այբուբենը ստեղծելուց հետո գնում է գրչության արվեստագետ՝ Հռոփանոսի մոտ, ով գեղագրական ձև է տալիս հայկական գրերին: Գրերի գյուտը տեղի է ունեցել 406 թվին:

    Безымянный.jpg
    ...Կատարյալ տառեր՝ հստակ գրությամբ,
    Կենսունակ այնքան, որ արդեն ահա քանի-քանի դար
    Լուսավորում է մեր ուղին արդար:


    Հայոց սուրբ այբուբեն

    Հայոց այբուբենն աշխարհում միակն է, որ կազմված է ակրոհնչական եղանակով: Այն կապակցված խոսք է, որ ուղղված է Աստծուն:Աղոթքը գրվել է 18-րդ դարում՝ Ղազար Ջահկեցի կաթողիկոսի կողմից:

    Безымянный.jpg

    Մաշտոցի ստեղծած ամեն մի տառ հզոր զինվոր է, իսկ այբուբենը Հայկյան բանակն է: Դարերի ավերիչ շունչը չկարողացավ մարել Մաշտոցի վառած լուսավոր ջահը: Մաշտոցյան գրերը եղան մեր հարուստ լեզվի գանձարանի սուրբ բանալին և է´լ ավելի պայծառացրին հայ միտքը:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #77
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    71
    Հեղինակության աստիճան
    214
    Հայոց աշխարհում անցած դարերի ընթացքում շատ կառույցներ են հիմնահատակ ավերվել կամ կիսակործան եղել, բազմաթիվ ճարտարապետների ու քարագործ վարպետների անուններ են անհետ կորել;Պահպանված քչերի մեջ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշել Մոմիկ անունը ,նրա մասին նույնիսկ ավանդություն հյուսել;Նա ստեղծագործել է 13-14-րդ դդ-ում հիմնականում Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում,եղել է մանրանկարիչ,քանդակագործ և ճարտարապետ,նկարազարդել է մատյաններ,կերտել խաչքարեր,կառուցել ճարտարապետական կոթողներ;Մեզ են հասել նրա ծաղկած մատյաններից 4-ը,որոնցից 3-ը պահվում են Մատենադարանում;Հայկական հազարավոր խաչքարերի մեջ լավագույններից է 1308թ-ինրա կերտած խաչքարը,որն այժմ պահվում է Էջմիածնում;Մոմիկի անվան հետ է կապված Նորավանքի երկհարկ դամբարան-եկեղեցին,թրտ դարձավ նրա վերջին գործը;Մոմիկն է կառուցել Տաթևի վանքի սբ.Գրիգոր ևԵղեգնաձորի Զորաց եկեղեցիները;

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #78
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    393
    Հեղինակության աստիճան
    4457
    1154345187.jpg
    Հայկական ծիրան

    Հայաստանի սուրբ հողը մարդկությանը տվել է աշխարհի ամենահամեղ ու օգտակար մրգերից մեկը՝ ծիրանը:Հայերը ծիրան են աճեցրել ավելի քան 3000 տարի:Դրա ապացույցն է Գառնու տաճարի շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերված ծիրանի կորիզները:
    Ներկայումս ծիրան աճեցնում են շատ երկրներում, բայց այդ երկրներում աճած ծիրանը չունի այն անկրկնելի համը, ինչպիսին Հայաստանի արևով լեցուն հայկական ծիրանը:

    -Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է,- ասել է Մ. Վագները։

    Հնուց եկող խոսք է, թե Արարատյան դաշտում աճած ծիրանը դշխո է, իսկ մյուս երկրներում աճողը՝ նաժիշտ։
    Վերջին խմբագրող՝ Gayane Lachinyan: 11.08.2018, 22:45:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #79
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13001
    43257431_1917090408405199_1197988523429330944_n.jpg

    Այնպե՛ս ապրիր, որ գործերդ սրբադասվե՛ն մահից հետո:
    Հրեշտակներն սիրո՛վ իջնեն ու սպասեն քեզ մահից հետո:
    Ապրողները երանի՜ տան քեզ պես զավակ ունեցողին,
    Հայրենիքդ ու երկիրդ ցավո՛վ թեթև հանձնեն քեզ մայր հողին:
    Այսպե՛ս ապրեց ու հեռացա՛վ, Անուն թողեց նա ամենո՛ւր.
    Ազգի՛ զավակ ու նվիրյա՛լ` մեր սիրելի Շառլ Ազնավուր:
    Ընդունի՛ր Տեր, և ողորմեա և՛ս մեկ հայ արդարի,
    Նրա խնկելի հիշատակը մեր սրտում թող չմարի...

    Ծովիկ Դավթյան

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #80
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Aivazovsky_-_Self-portrait_1874.jpg


    Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)` աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։
    Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
    Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար` նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։
    Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։
    Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին` որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։
    Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։
    Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 8 12-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •