+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 84 հատից

Թեմա: Դարձվածքներ

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    7124

    Դարձվածքներ

    Դարձվածքները խոսքի համեմունքն են։

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (09.04.2018), Katya (18.01.2019), Narine_Baghdasaryan (18.01.2019), Nelli Antonyan (12.01.2019), Պողոսյան Քնարիկ (27.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անահիտ Բարխուդարյան (07.01.2019), Անժելա Ալավերդյան (08.01.2019), Զարինե Ամիրյան (12.01.2019), Մարգարյան Նաիրա (09.04.2018), Tatev83 (10.01.2019)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    410
    Հեղինակության աստիճան
    1268
    Դարձվածքը կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Ժամանակակից հայերենում դարձվածքը հաճախ անվանում են դարձվածաբանական միավոր, դարձվածաբանական արտահայտություն, հատուկ ոճ, որոշ դեպքերում նաև՝ իդիոմ կամ իդիոմային արտահայտություն։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (09.04.2018), Lusya (28.12.2018), Nelli Antonyan (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (08.01.2019), Մարգարյան Նաիրա (10.04.2018), Tatev83 (10.01.2019)

  5. #3
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    858
    Հեղինակության աստիճան
    1321
    Մեջբերում Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
    Դարձվածքները խոսքի համեմունքն են։
    Աչք բռնել-Հսկել,Հետամուտ լինել

    Բանը բուրդ է-Գործերը, վիճակը վատ է,դրությունը լավ չէ:

    Գլխին դնել-Երես տալ,լկտի դարձնել,լկտիացնել,արծժանիքները չափազանց բարձրացնել:

    Ծայրը ծայրին հասցնել-Հազիվ-հազ,մի կերպ ապրուստը հոգալ:

    Ծանր խոսք-նախատինք , պարսավանք, անպատվություն,վիրավորանք:

    Բակլան խաշած ցանել-իր քմահաճույքով, ցանկացած ձևով վարվել:

    Գլխի ճարը տեսնել-դժվար անելանելի վիճակից դուրս գալու փրկության միջոց գտնել:

    Դու ես,որ կաս-միակն ես, եզակին ես, ամենազոր ես:

    Ինչպես ձուկը ջրում-անկաշկանդ, լավ զգալ որևե տեղ, իրեն ազատ:

    Անարգանքի սյունին գամել-Հրապարակով խայտառակաել, հրապարակային անարգանքի ենթարկել ,քննադատել:

    Անոսկոր լեզու-բամբասող,շաղակրատ,վայրիվերո խոսող:

    Կրակե շապիկ հագցնել-Սաստիկ նեղել,չարչարել:

    Պատռած բերան-անզուսպ լեզու ունեցող,անզգամ

    Երգ երգոց-կատարյալ ստեղծագորություն, գլուգ գործոց:

    Բաբելոնյան աշտարակաշինություն-լեզուների խառնակուցյուն, անբարեկարգ վիճակ:

    Ձայն բարբառո հանապատի-անարձագանք, կոչ, առանց պատշաճ ուշադրության մնացած խոսք:

    Նոյի ագռավ- հատուկ հանձնարարությամբ մի տեղ ուղարկված և չվերադարձած մարդ:

    Փշե պսակ-չարչարանք,տանջանք փոխարեն արժանի վարձատրության:



    Անմեղ մեղավորներ- Անօրինական կապից ծնված երեխա

    Ավգյան ախոռ-խիստ կեղտոտված թափթփված շինություն:

    Աքիլեսյան գարշապար-Որևե մեկի կամ որևե բանի խոցելի կողմը՝ թույլ տեղը։

    Գորդյան հանգույց-Դճվար լուծելի,կնճռոտ խնդիր՝ գործ։

    Դամոկլյան սուր- մշտապես սպառնացող վտանգ,մարդու գլխին կախված վերահարս։



    Մորփեոսի գիրկն ընկնել- քնել,քնած լինել։

    Պրոկրուստյան մահիճ- չափ, որից այն կողմ անցնել չի թույլատրվում՝ պատճվում է։
    Վերջին խմբագրող՝ Լ ի ա: 09.04.2018, 23:23:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    562
    Հեղինակության աստիճան
    3058
    Երես առնել-հղփանալ
    Ձեռք առնել-ծաղրել
    Կրակ կտրել-զայրանալ, բորբոքվել
    Գլուխ տանել-շատախոսել
    Ոտ ու ձեռից ընկնել- խեղճանալ

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (10.04.2018), Lusya (28.12.2018), Nelli Antonyan (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (08.01.2019), Էլեոնորա Հովհաննիսյան (10.04.2018), Էմմա Խաչատրյան (11.04.2018), Մարգարյան Նաիրա (10.04.2018)

  9. #5
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    3689
    գլուխ դնել մեկի կամ մի բանի վրա
    1. Մի բանի հետամուտ լինել, հետաքրքրվել մի բանով
    2. Մեկի հետ խոսքի բռնվել, վիճել
    3. Մեկի հետ գործ ունենալ, գործով հարաբերության մեջ մտնել
    4. Ուշադրություն դարձնել

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.12.2018), Nelli Antonyan (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (08.01.2019), Էմմա Խաչատրյան (11.04.2018), Մարգարյան Նաիրա (10.04.2018)

  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,433
    Հեղինակության աստիճան
    33658
    Առյուծ կտրել-կտրիճանալ,արիանալ, սրտոտել
    Բախտավոր աստղի տակ ծնված-հաջողակ
    Գլուխը կախ-խոնարհ, համեստ,ջանադիր
    Դեմն առնել-արգելել, կասեցնել
    Երես դարձնել-հրաժարվել, խռովել,արհամարհել
    Զենքերը վայր դնել-հպատակվել
    Թևաթափ լինել-հուսահատվել,ընկճվել
    Իրեն կորցնել-շփոթվել
    Լեղին ջուր կտրել-վախենալ
    Խելքը հացի հետ ուտել-հիմարանալ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (11.04.2018), Lusya (28.12.2018), Nelli Antonyan (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (08.01.2019), Էմմա Խաչատրյան (11.04.2018), Մինասյան Նորա (19.04.2018)

  13. #7
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    19228
    Լեզվաբանական գրականության մեջ միասնական կարծիք չկա դարձվածքի կամ դարձվածաբանական միավորների տարբերակման, դարձվածաբանության ընդգրկման սահմանների վերաբերյալ։ Դարձվածաբանության ավելի լայն ըմբռնման կողմնակիցները դարձվածքների մեջ ներգրավում են առածները, ասացվածքները,աֆորիզմները, թևավոր խոսքերը, հարադրությունները, բարդ հարադրական շաղկապները, բառակապակցական տերմինները, մյուսները՝ դարձվածաբանության ավելի նեղ ըմբռնման կողմնակիցները, հրաժարվում են վերոհիշյալից և դարձվածքներ են համարում միայն իդիոմային արտահայտությունները։
    Հայերենում դարձվածքները բաժանվում են չորս խմբի՝ դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից։ Դրանք են՝ դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն։
    դարձվածք1.jpg
    Վերջին խմբագրող՝ Heghin: 18.04.2018, 15:25:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (26.02.2019), Lusya (28.12.2018), Nelli Antonyan (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (08.01.2019), Մարգարյան Նաիրա (24.04.2018)

  15. #8
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    19228
    Հայերենում շատ է տարածված դարձվածքների հենց այդ տեսակը։ Մեր դարձվածքների մեջ շատ են հանդիպում ականջ, բերան, քիթ, աչք, գլուխ, թև, ոտք, մազ, սիրտ, լեզու բառերով դարձվածքները: Գուցե դա բացատրվում է նրանով, որ մարմնի մասերով կազմված կայուն բառակապակցությունը ավելի հասկանալի և հեշտ մտապահվող է ժողովրդի գիտակցության մեջ:Ստորև կներկայացնեմ դրանցից մի քանիսը:
    Եթե ուշադիր կարդաք, կնկատեք, որ հայերենում շատ դարձվածքներ կան, որոնք նույն իմաստն են արտահայտում:

    Ականջը կտրել-տղա նշանել, նշան դնել
    ականջը բամբակ կոխել-չլսելու տալ, խուլ ձևանալ
    ականջ անել- լսել, ունկնդրել
    ականջ դնել- լսել, գաղտնաբար լսել ուրիշի ասածը, հետևել
    ականջը գցել- իմաց տալ, տեղեկացնել
    ականջը դինջ- խաղաղ, հանգիստ
    ականջը դռանը- անհամբեր որևէ լուրի սպասել
    ականջը լարել- լսողությունը լարել, մեծ ուշադրությամբ լսել
    ականջը ծակ- շուտ լսել, խոսքը բանի տեղ չդնող
    ականջը ծանր- լսողությունը թույլ` վատ, կիսախուլ
    ականջը կախ- գաղտնի խոսակցություններ լսելու պատրաստ
    ականջը ձայնի- որևէ լուրի սպասել
    ականջը ոլորել-խիստ պատժել
    ականջը սրած- ուշադրությունը լարած
    ականջը սուր- լավ լսողություն ունեցող
    ականջը տանել- ձանձրացնել
    ականջն ընկնել- լսելի դառնալ
    ականջի հետևը գցել- անտեսել
    ականջի ծայրով լսել- մի բանն իմիջիայլոց լսել
    ականջին հասնել- լսվել
    ականջին օղ անել- միշտ հիշել` պահել մտքում
    ականջի տակ- շատ մոտ
    ականջի տակ քորել- հեգնել, ծաղրել
    ականջները թափահարել- բան ցհասկանալ
    ականջները տնկել- ուշադրությունը լարել
    ականջներին չհավատալ- լսածին չհավատալ
    ականջովը լսել- անձամբ լսել
    ականջովը թան չարժե- բոլորովին անարժեք
    ատամները հաշվել- չարաշահել
    ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը- ահա թե ինչումն է գաղտնիքը
    ամբողջ սրտով- սրտանց
    այրված սրտին մխիթարանք- մեկի վշտացած սրտին գոհացում
    անոսկոր լեզու- բանբասող, շաղակրատ
    անցավ գլուխը ավետարանի տակ դնել- խառը գործերի մեջ մտնել
    անունը բերան բերել- մեկին հիշատակել
    անունը լեզվի ծայրին լինել- մեկի անունը հիշելուն մոտ լինել
    անունը ծամոն դարձնել- մեկի մասին շատ խոսել
    անփորձ աչք- ոչ հմուտ
    աշխարհը աչքին սևանալ- ոչնչի նշանակություն չտալ
    աշխարհը գլխին փլվել- մեծ դժբախտության հանդիպել
    աշխարհի աչք- բոլորի կողմից սիրված
    աշխարհի աչքը հանել- բոլորին զարմացնել
    աչք ածել- չորս կողմ նայել
    աչքալուսանք տալ- ուրախ դեպքի մասին լուր հաղորդել
    աչքաթող անել- անուշադրության մատնել
    աչք առնել- չար աչք դիպչել
    աչք դնել- հավանել
    աչքերը արյուն կոխել- գազազել
    աչքերը բաց կուլ տալ- բոլորի աչքի առաջ յուրացնել
    աչքերը բաց պահել- ուշադիր լինել
    աչքերը բաց մնալ- զարմանալ
    աչքերը բացել- ինքնագիտակցության բերել
    աչքերը բացվել- այլևս միամիտ չլինել
    աչքերը գետին գցել- ամաչել
    աչքերին թոզ փչել- խաբել
    աչքերը կայծակներ արձակել- խիստ զարմանալ
    աչքերը կապել- խորամանկությամբ խաբել
    աչքերը ճակատը թռչել- խիստ զարմանալ
    աչքերը ճպճպացնել- անմիտ հայացքով նայել
    աչքերը շաղվել- լավ չտեսնել
    աչքերը չհեռացնել- մեկին սևեռուն նայել
    աչքերը չռել- զարմացած նայել
    աչքերը պլշել- ակնապիշ նայել
    աչքերը վազեցնել- արագ աչքի անցկացնել
    աչքերը փախցնել- հայացքը փախցնել, ամաչել, վախենալ
    աչքերը փոս ընկնել-նիհարել
    աչքերը քոռանան- ցավակցության արտահայտում
    աչքերի առաջ մթնել- վախից աչքերը մթնել
    աչքերի լույսը մարել- կուրանալ
    աչքերի մեջ կարդալ- կռահել դիմացինի մտադրությունը
    աչքերի մեջ նայել- առանց վախենալու մի բան անել
    աչքերին լույս գալ- երջանկանալ
    աչքերից կայծեր թափվել- ուժեղ հարված ստանալ
    աչքերից կրակ թափել- խիստ բարկանալ
    աչքերով ուտել- թշնամությամբ նայել
    աչքն անկուշտ- ագահ
    աչքը բաց գնալ- մի բանի կարոտով մնալ
    աչքը բաց լուսացնել- չքնել
    աչքը դեռ չթարթած- անմիջապես
    աչքը թեքել- ուշադրությունը հեռացնել
    աչքը ծակ- անկուշտ
    աչքը կոխել- երեսով տալ
    աչքը հանել- մեծ վնաս պատճառել
    աչքը շոռ- ցանկասեր
    աչքը սուր- լավ տեսնող
    աչքի անցկացնել- հապճեպ կարդալ
    աչքի տակ ունենալ- նկատի ունենալ
    աչքի գրող- ատելի
    աչքի փուշ- սաստիկ ատելի
    աչքով աչք չունենալ- չսիրել
    աչք փակել- չտեսնելու տալ
    աջ թև- մեկի վստահելի օգնական
    ականջը քար գցել- խոչընդոտել
    առյուծի սիրտ- համարձակ
    ատամը բռնել- ուժը պատել
    ատամի ժանգով ապրել- խիստ նեղության մեջ լինել
    ատամները թափել- դառնալ անզոր
    ատամները սրել- պատրաստվել հարձակման
    ատամ ունենալ- ոխ ունենալ
    Արգոսի աչքեր- ծածուկ
    բախտը երես դարձնել- ձախորդության հանդիպել
    բախտի գլխին քար գցել- իր հաջողությունից հրաժարվել
    բախտից երես առած- հղփացած
    բանը գլուխ բերել- գործն ավարտել
    բանը ականջի հետևը գցել- անուշադրության մատնել
    բաց աչքով- անքուն
    բաց բերան- անգաղտնապահ
    բաց ձեռք- առատաձեռն
    բաց ճակատ- ազնիվ
    բաց սիրտ- անկեղծ
    բաց սրտով- մեծ ուրախությամբ
    բեռը ուսից գցել- իրեն հանգիստ համարել
    բերանը բաց մնալ- հիանալ
    բերանը լեզու դնել- տոն տալ
    բերանը ջուր առնել- լուռ մնալ
    բերանը փակել- լռեցնել
    բերանի թիքեն կտրել- ապրուստից զրկել
    բերանը մտնել- խիստ մոտիկ կանգնել
    բերանին տալ- հանդիմանել
    բերանից գեշ- հայհոյասեր
    բերանից խոսք քաշել- մի բան իմանալ
    բերան ծռել- խնդրել
    բերանում լեզուն չորանալ- պապանձվել
    բուկը պահել- չափավոր լինել
    գեշ աչքով նայել- չսիրել
    գիրկ գրկի- գրկախառնված
    գիրկն ընկնել- հեշտությամբ տրվել
    գլխահան անել- մոլորեցնել
    գլխատակին փափուկ բարձ դնել- խաբել
    գլխից հանել- մոռանալ
    գլխի ընկնել- հասկանալ
    գլխի մազի չափ- անթիվ
    գլխում մեխել- հիշողության մեջ ամրապնդել
    գլխին ավետարան կարդալ- համոզել
    գլխին բերել- վնաս պատճառել
    գլխին ճաթա դառնալ- գլխացավանք դառնալ
    գլխին զոռ տալ- անմիտ բաներ ասել
    գլխին կիտել- իր մոտ հավաքել
    գլխին փորձանք բերել- անհաջողության մեջ գցել
    գլխի վրա շուռ տալ- շրջել
    գլուխը դարմանով լի- հիմար
    գլուխը ուտել- սպանել
    գլուխ հանել- հասկանալ
    գլուխը շոյել- համոզել
    գլուխը պայթեցնել- շատ մտածել
    դանակը ոսկորին հասնել- համբերությունը սպառվել, այլևս չդիմանալ
    դատարկ գլուխ- հիմար
    դատարկ ձեռքով- առանց նվերի
    դդումի գլուխ- հիմար
    դեմքը բացվել- զվարթանալ
    դեմքը թթված- մռայլ
    դեմքը կորցնել- մոռացվել
    եզոպոսյան լեզու- այլաբանական լեզու
    երես առած- լկտի
    երես առ երես- իրար դեմ դիմաց
    երես դարձնել- արհամարել
    երեսը բացվել- համարձակ դառնալ
    երեսը գետնին քսել- ստորանալ
    երեսը շրջել- երես դարձնել, արհամարել
    երես պինդ- համառ
    երեսի քողը պատռել- անամոթ
    զենքը ձեռքին- զինված
    էշի ականջում քնած- տխմար
    ընտանիքի գլուխ- տան տղամարդ
    թաց աչքի կարոտ- դժբախտությունից զերծ
    թևաթափ անել- հուսահատեցնել
    թեթև ձեռքով- առանց երկար մտածելու
    թևերը թուլանալ- վհատվել
    թևերի տակ առնել- հովանավորելկ
    թևերի տակ բարձ դնել- շողոքորթել
    թիկունքին կանգնել- պաշտպանել
    թիկունքին հարվածել- մտերիմին հարվածել
    թիկունք դարձնել- փախչել
    թռչունի թևով- շատ արագ
    ինչ սրտով- ինչ տրամադրությամբ
    ինքն իր սրտով- իր հոժար կամքով
    իրար աչք մտնել- իրար հավանել
    իրար ատամի տալ- իրար փորձել
    իրար բերանից պատառ հանել- իրար դեմ պայքարել
    իր բերանով խնդրել- անձամբ խնդրել
    իր գլուխը լալ- ծանր վիճակը ողբալ
    լայն սիրտ ունենալ- համբերատար, բարի
    լեզվի կապերն արձակել- անկաշկանդ
    լեզվին տալ- անտեղի խոսել
    լեզվի տակ մնալ- չկարողանալ պատասխանել
    լեզվով խայթել- վիրավորել
    լեզուն բացվել- երկար լռելուց հետո սկսել խոսել
    լեզուն ծամել- չհամարձակվել
    լեզուն կարճ- համարձակություն չունեցող
    լեզուն երկար- համարձակ խոսող
    խելքը գլխին- խելացի
    խելքը գլխին պահել- զգոն լինել
    խելքը գլխից թռչել- խելքից զրկվել
    խելքը գլուխը գալ- խելոքանալ
    խոսքը բերանում մնալ- կիսատ մնալ
    խուլի ականջին քարոզ կարդալ- անիմաստ խոսել
    ծանր ականջ- խուլ
    ծանր գլուխ- անընդունակ
    ծանր լեզու- դանդաղախոս
    ծանր ոտ- հղի կին
    ծով աչքեր- մեծ աչքեր
    ծուռ քիթ- խորամանկ
    կոկորդը պատռել- բարձր գոռալ
    կոկորդին դեմ առնել- մի բան չկարողանալ մարսել
    կոկորդին հասնել- համբերությունը հատնել
    կոկորդին նստել- մեկին ստիպել
    հողը գլխիդ- անեծք` մեռնես
    հոնքերը կիտել- տխրել
    հոնքերը վեր բարձրացնել- զարմանալ
    հոնքը շինելու տեղ աչքն էլ հանել- մի բան ուղղելու փոխարեն ավելի փչացնել
    ձեռը բերանին հասնել- կարողանալ ապրուստը հոգալ
    ձեռ ու ոտը խառնվել- շփոթվել
    ձեռ ու ոտ ընկնել- աղաչել
    ձեռ առնել- ծաղրել
    ձեռքը դեմ անել- մուրալ
    ձեռք բերել- գտնել
    ձեռ ու ոտից ընկնել- հոքնել
    ձեռքը բաց- առատաձեռն
    ձեռքերը լվալ- պատասխանատվությունը իր վրայից գցել
    ձեռքը թափահարել- անտարբեր լինել
    ձեռքերը շփել- շատ ուրախանալ
    ճակատը բաց- համարձակ
    ճակատը դեմ անել- ընդդիմանալ
    ճակատից այն կող չտեսնել- նեղմիտ, սահմանափակ ունակությունների տեր
    մազերը բիզ-բիզ կանգնել- սաստիկ վախենալ
    մազերը փետտել- սգալ
    մազը կտրած- անամոթ
    մազի չափ- շատ քիչ
    մազից կախված լինել- վտանգավոր վիճակում ընկնել
    մատը մատին չխփել- ոչինչ չանել
    մատը բերանում մնալ- զարմանքից ապշել
    մատը խառը- մասնակից ինչ – որ բանի
    մատը վերքին դնել- չարիքի բուն պատճառը ցույց տալ
    մատը վրան դնել- տիրանալ
    մատի վրա խաղացնել- խաբել
    մատից հոտ քաշել- գուշակել
    մատի փաթաթան անել- բանբասանքի առարկա դարձնել
    մատները հետը լիզել- շատ համեղ լինել
    մատով անել- մոտենալու նշան անել
    մատների արանքով նայել- իմիջիայլոց
    մաքուր սրտով- անկեղծորեն
    մատ թափ տալ- սպառնալ
    մեխի գլուխ- անզոր
    մեծ բերան- անբարտավան
    մեծ կտորը ականջը թողնել- ոչնչացնել
    մեջք մեջքի տալ- իրար օգնել
    մի ոտքը գերեզմանում- մահամերձ
    մկան սիրտ ունենալ- վախկոտ լինել
    շան բերան- լկտիաբար հայհոյող
    շան բերանը ոսկոռ գցել- կաշառք տալ` լռեցնելու համար
    շան երես ունենալ- ամոթի զգացում չունենալ
    ոտը կարպետի չափով մեկնել- չափը ճանաչել
    ոտը բացվել- գնալ գալը հաճախանալ
    ոտը կախ- սպասողական վիճակ
    սատանի աչք ունենալ- սրատես լինել
    սիրտ տալ- ոգևորել
    ուղտի ականջում քնած- անտեղի
    ուսերը վեր քաշել- զարմանալ
    ուս ուսի տալ- համերաշխ հանդես գալ
    փայտի գլուխ- բթամիտ
    փափուկ սիրտ- նրբազգաց
    փորը լիքը սատանա- խաբեբա
    փորը խաբել- քիչ սննդով քաղցը հագեցնել
    փորը պատռվել- սաստիկ նախանձել
    փորը վեց-վեց անել- սաստիկ քաղցած լինել
    փորը օձ մտնել- վնասելու դիտավորությունից հանգիստ չունենալ
    փորի գերի- որկրամոլ
    փորի ցավ- ցանկություն
    քթի մազ- բծախնդիր մարդ
    քթից այն կողմ չտեսնել- սահմանափակ լինել
    քթից բերել- հարամ անել
    քթով-մռթով խոսել- դժգոհ խոսել
    քիթը բարձր- ամբարտավան
    օձի լեզու- չարախոս, ճարտար լեզու
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (08.01.2019), Narine. (19.04.2018), Nelli Antonyan (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (08.01.2019), Մարգարյան Նաիրա (24.04.2018), Մինասյան Նորա (19.04.2018)

  17. #9
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    725
    Հեղինակության աստիճան
    5044
    Դարձվածքը բառերի կապակցություն է, որը որևէ միտք ավելի պատկերավոր է դարձնում: Խոսքն ավելի համոզիչ և պատկերավոր դարձնելու համար օգտագործում են դարձվածքներա;
    Մեծն Հովհաննես Թումանյանը իր հանրահայտ <<Անուշ>> պոեմը համեմել է դարձվածքներով /խելքամաղ անել,խաղ կապել, սիրտը կոտրել, գետինը մտնել և այլն/:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (26.02.2019), Heghin (20.04.2018), Lusya (09.01.2019), Nelli Antonyan (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (08.01.2019), Մարգարյան Նաիրա (24.04.2018)

  19. #10
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    725
    Հեղինակության աստիճան
    5044
    Սիրելի Հեղինե, դարձվածքների հիանալի շարասյուն:
    Թույլ տուր ավելացնել /յ/տառի հորիզոնականը`

    Յարա տալ-տխրեցնել

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (20.04.2018), Lusya (28.12.2018), Nelli Antonyan (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (08.01.2019), Մարգարյան Նաիրա (24.04.2018)

+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •