Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Դարձվածքներ

  1. #31
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    520
    Հեղինակության աստիճան
    14769
    Դամոկլյան սուր- մշտապես սպառնացող վտանգ,մարդու գլխին կախված վերահարս։
    Նոյի ագռավ-գնացող ետ չեկող։
    Վերջին խմբագրող՝ Անժելա Ալավերդյան: 11.01.2019, 17:33:

  2. #32
    Սկսնակ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Որպես էթնիկ լեզվամտածողության արտահայտություն՝ ժողովրդական դարձվածքներն արտացոլում են տվյալ հանրության կենսագործունեության տարբեր ոլորտները, աշխարհընկալումը, ավանդույթները, հավատալիքներն այն ձևով, ինչպիսի դրսևորում դրանք գտնում են: Ծնունդ առնելով աշխարհաճանաչողության և աշխատանքային գործունեության զարգացման համեմատաբար ավելի բարձր աստիճանում և անցնելով կիրառության տևական ժամանակաընթացք՝ դարձվածային միավորները, պայմանավորված հասարակական գիտակցությամբ, ենթարկվում են արտահայտման ձևերի փոփոխության, վերաիմաստավորման առանձնահատկության շնորհիվ ընդարձակում են իմաստային, ոճական գործածության ոլորտները՝ ձեռք բերելով բազմիմաստության քերականական հատկանիշը: Նշված գործոնների արդյունքում դարձվածքները, մնալով ազգային լեզվամտածողության կրողը, աշխարհըմբռնման մեջ, սոցիալ-հասարակական կյանքում կատարվող տեղաշարժերի հաղորդիչը, ոչ միշտ են գիտակցելի սկզբնաղբյուրի ճանաչման տեսակետից: Այս իմաստով առանձնանում է մասնավորապես դարձվածքների այն խումբը, որն առաջացման ակունքներով ներկայացնում է նախնական հավատալիքների, ծիսապաշտամունքային ըմբռնումների ոլորտը:
    Հայոց հին հավատալիքները՝ բնության և հասարակական կյանքի առասպելաբանական ընկալումները, որոնք հայկական էթնոսի պատմական զարգացման տարբեր փուլերի արգասիք են, իրենց անցած ճանապարհին ենթարկվել են այլազան փոփոխությունների՝ կրելով յուրաքանչյուր դարաշրջանին բնորոշ մտահայեցությունը, փոխազդեցության ազդակներով պայմանավորված՝ ընդհանրություններ են ձեռք բերել ցեղակից և հարակից ժողովուրդների հավատալիքների հետ, համալրվել քրիստոնեական հավատի տարրերով, ներթափանցել առօրյա-կենցաղային կյանք՝ վերաճելով հասարակական կյանքի մաս կազմող ծիսապաշտամունքային համակարգի, որի տարրերն են՝ ծնունդ, կնունք, հարսանիք և ամուսնություն, մահ, բնության տարրերի, լուսատուների, կենդանիների պաշտամունք, տարազ, սնունդ, գունային և թվային համակարգեր:
    Ստորև ներկայացնում եմ գունային ընկալումներն ու ծիսական սովորույթներն արտացոլող մի քանի դարձվածքներ:
    կանաչ-կարմիրը կապել //կարմիր-կանաչը կապել-1. Ամուսնացնել, 2. Ծիածանել
    կանաչ արև-1.արու զավակ, 2. երիտասարդ կյանք, 3. անմահություն, հավերժություն
    կանաչ պսակը հյուսել (մեկի հետ)-կապվել ամուսնական կյանքով
    կարմիր արև-1. Պայծառ արև, 2. Արևշատություն, բախտավոր կյանք
    կարմիր արևից ընկնել-երիտասարդ տարիքում մահանալ
    կարմիր գոգնոց-կին
    կարմիր թել (նոխտա) կապել-նշան դնել
    կարմիր հարս-նշանված աղջիկ
    կարմիր հաց-լավ թխված հաց
    կարմիր օր-լավ օր
    կարմիրը դուրսն անել, սևը՝ ներսը-վիշտը (տխրությունը) թաքցնել, իրեն ուրախ ցույց տալ
    կարմիրը կանչել-հարսանիքներում փեսայի համար դրամ հավաքել (կանչի ծեսը)
    ջուխտ աչքդ սիպտկի-աչքիդ լույսը խավարի, կուրանաս
    սիրտը սև կապել-տխրել, սգալ,վիշտ ապրել
    սպիտակ օրդ սև դառնա- դժբախտության մեջ ընկնես
    սև գալ գլխին-դժբախտություն պատահել (բերել)
    երեսը սև անել-ամոթով թողնել
    սև գիր-մահվան գույժ
    սև թուղթ-մահը ազդարարող գրություն
    սև հոգի-1. մեղսալից մարդ, 2. վատ, չար մարդ
    սև քար-1. գերեզմանաքար, 2. չնչին բան, 3. եկեղեցի
    սև քունը մտնել-մեռնել
    սև օր չտեսնել-վատ օր չտեսնել

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  4. #33
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Հասցե
    //Լոռու մարզ, ք. Վանաձոր,Տիգրան Մեծի
    Գրառումներ
    93
    Հեղինակության աստիճան
    196
    Դարձվածքային կապակցություններ են կոչվում դարձվածքային այն միավորները, որոնց ընդհանուր իմաստը ամբողջովին բխում է նրանց բաղադրիչ-բառերի իմաստներից։ Դրանք այնպիսի դարձվածքներ են, որոնց կազմի մեջ մտնող բառերն ունեն ինչպես ազատ, այնպես էլ դարձվածաբանորեն կապված գործածություն։ Այդ կարգի դարձվածքներում բաղադրիչները՝ դարձվածքը կազմող բառերը, հիմնականում պահպանում են իրենց իմաստային ինքնուրույնությունը, բայց իրենց կապերով մնում են կախյալ վիճակում։ Օրինակ՝ նուրբ հարց, սիրտը մաշել, քիթը տրորել։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (17.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (12.01.2019)

  6. #34
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Հասցե
    //Լոռու մարզ, ք. Վանաձոր,Տիգրան Մեծի
    Գրառումներ
    93
    Հեղինակության աստիճան
    196
    Հայերենում դարձվածքները բաժանվում են չորս խմբի՝ դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից։ Դրանք են՝ դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusya (17.01.2019)

  8. #35
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Հասցե
    //Լոռու մարզ, ք. Վանաձոր,Տիգրան Մեծի
    Գրառումներ
    93
    Հեղինակության աստիճան
    196
    Ականջը կտրել-տղա նշանել, նշան դնել
    ականջը բամբակ կոխել-չլսելու տալ, խուլ ձևանալ
    ականջ անել- լսել, ունկնդրել
    ականջ դնել- լսել, գաղտնաբար լսել ուրիշի ասածը, հետևել
    ականջը գցել- իմաց տալ, տեղեկացնել
    ականջը դինջ- խաղաղ, հանգիստ
    ականջը դռանը- անհամբեր որևէ լուրի սպասել
    ականջը լարել- լսողությունը լարել, մեծ ուշադրությամբ լսել
    ականջը ծակ- շուտ լսել, խոսքը բանի տեղ չդնող
    ականջը ծանր- լսողությունը թույլ` վատ, կիսախուլ
    ականջը կախ- գաղտնի խոսակցություններ լսելու պատրաստ
    ականջը ձայնի- որևէ լուրի սպասել
    ականջը ոլորել-խիստ պատժել
    ականջը սրած- ուշադրությունը լարած
    ականջը սուր- լավ լսողություն ունեցող
    ականջը տանել- ձանձրացնել
    ականջն ընկնել- լսելի դառնալ
    ականջի հետևը գցել- անտեսել
    ականջի ծայրով լսել- մի բանն իմիջիայլոց լսել
    ականջին հասնել- լսվել
    ականջին օղ անել- միշտ հիշել` պահել մտքում
    ականջի տակ- շատ մոտ
    ականջի տակ քորել- հեգնել, ծաղրել
    ականջները թափահարել- բան ցհասկանալ
    ականջները տնկել- ուշադրությունը լարել
    ականջներին չհավատալ- լսածին չհավատալ
    ականջովը լսել- անձամբ լսել
    ականջովը թան չարժե- բոլորովին անարժեք
    ատամները հաշվել- չարաշահել
    ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը- ահա թե ինչումն է գաղտնիքը
    ամբողջ սրտով- սրտանց
    այրված սրտին մխիթարանք- մեկի վշտացած սրտին գոհացում
    անոսկոր լեզու- բանբասող, շաղակրատ
    անցավ գլուխը ավետարանի տակ դնել- խառը գործերի մեջ մտնել
    անունը բերան բերել- մեկին հիշատակել
    անունը լեզվի ծայրին լինել- մեկի անունը հիշելուն մոտ լինել
    անունը ծամոն դարձնել- մեկի մասին շատ խոսել
    անփորձ աչք- ոչ հմուտ
    աշխարհը աչքին սևանալ- ոչնչի նշանակություն չտալ
    աշխարհը գլխին փլվել- մեծ դժբախտության հանդիպել
    աշխարհի աչք- բոլորի կողմից սիրված
    աշխարհի աչքը հանել- բոլորին զարմացնել
    աչք ածել- չորս կողմ նայել
    աչքալուսանք տալ- ուրախ դեպքի մասին լուր հաղորդել
    աչքաթող անել- անուշադրության մատնել
    աչք առնել- չար աչք դիպչել
    աչք դնել- հավանել
    աչքերը արյուն կոխել- գազազել
    աչքերը բաց կուլ տալ- բոլորի աչքի առաջ յուրացնել
    աչքերը բաց պահել- ուշադիր լինել
    աչքերը բաց մնալ- զարմանալ
    աչքերը բացել- ինքնագիտակցության բերել
    աչքերը բացվել- այլևս միամիտ չլինել
    աչքերը գետին գցել- ամաչել
    աչքերին թոզ փչել- խաբել
    աչքերը կայծակներ արձակել- խիստ զարմանալ
    աչքերը կապել- խորամանկությամբ խաբել
    աչքերը ճակատը թռչել- խիստ զարմանալ
    աչքերը ճպճպացնել- անմիտ հայացքով նայել
    աչքերը շաղվել- լավ չտեսնել
    աչքերը չհեռացնել- մեկին սևեռուն նայել
    աչքերը չռել- զարմացած նայել
    աչքերը պլշել- ակնապիշ նայել
    աչքերը վազեցնել- արագ աչքի անցկացնել
    աչքերը փախցնել- հայացքը փախցնել, ամաչել, վախենալ
    աչքերը փոս ընկնել-նիհարել
    աչքերը քոռանան- ցավակցության արտահայտում
    աչքերի առաջ մթնել- վախից աչքերը մթնել
    աչքերի լույսը մարել- կուրանալ
    աչքերի մեջ կարդալ- կռահել դիմացինի մտադրությունը
    աչքերի մեջ նայել- առանց վախենալու մի բան անել
    աչքերին լույս գալ- երջանկանալ
    աչքերից կայծեր թափվել- ուժեղ հարված ստանալ
    աչքերից կրակ թափել- խիստ բարկանալ
    աչքերով ուտել- թշնամությամբ նայել
    աչքն անկուշտ- ագահ
    աչքը բաց գնալ- մի բանի կարոտով մնալ
    աչքը բաց լուսացնել- չքնել
    աչքը դեռ չթարթած- անմիջապես
    աչքը թեքել- ուշադրությունը հեռացնել
    աչքը ծակ- անկուշտ
    աչքը կոխել- երեսով տալ
    աչքը հանել- մեծ վնաս պատճառել
    աչքը շոռ- ցանկասեր
    աչքը սուր- լավ տեսնող
    աչքի անցկացնել- հապճեպ կարդալ
    աչքի տակ ունենալ- նկատի ունենալ
    աչքի գրող- ատելի
    աչքի փուշ- սաստիկ ատելի
    աչքով աչք չունենալ- չսիրել
    աչք փակել- չտեսնելու տալ
    աջ թև- մեկի վստահելի օգնական
    ականջը քար գցել- խոչընդոտել
    առյուծի սիրտ- համարձակ
    ատամը բռնել- ուժը պատել
    ատամի ժանգով ապրել- խիստ նեղության մեջ լինել
    ատամները թափել- դառնալ անզոր
    ատամները սրել- պատրաստվել հարձակման
    ատամ ունենալ- ոխ ունենալ
    Արգոսի աչքեր- ծածուկ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  10. #36
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր, Աղայան76/1,12
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1014

    Քամահրանքով Դարձվածքների առաջացման ուղիները

    Իրենց ծագմամբ դարձվածքները հիմնականում ժողովրդական մտածողությանն են պատկանում, նախ առաջանում են խոսակցական լեզվում, ապա թափանցում են գրական լեզու։
    Դաարձվածքների առաջացումը պայմանավորված է բառակապակցությունների/ նախադասությունների/ վերաիմադտավորմամբ, որը կատարվում է պատկերավորման միջոցների գործադրմամբ։Օրինակ՝
    անունը մրոտել, անվանը ցեխ կպցնել= վարկաբեկել
    լուն ուղտ դարձնել=չափազանցնել
    օգոստոսի աղվես դառնալ= նիհարել։

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  12. #37
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    520
    Հեղինակության աստիճան
    14769
    Մի քանի հայտնի դարձվածքների առաջացման պատմությունըtimthumb.jpg
    1.Արևմուտքը արևմուտք է ,Արևելքը ՝արևելք ... և նրանք երբեք չեն հանդիպի...
    Արտահայտությունը անգլիացի գրող Ռետյարդ Քիփլինգի . «Բալլադ արևմուտքի և արևելքի մասին» գրքից է...
    Նշանակությունը՝ արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների և նրանց միջև եղած տարբերությունների մասին է...
    Այդուհանդերձ,չնայած այս երկու քաղաքակրթությունների միջև եղած տարբերություններին՝ նրանց ներկայացուցիչները կարող են համատեղել արժեքներն ու ուժեղ զգացմունքները՝Սերը ,Պատիվը,Քաջությունը ...
    2. Ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել...
    Այս արտահայտությունը ֆրանսիացի առակագիր Լաֆոնտենի «Կապիկն ու կատուն » առակից է...որի բովանդակությունը հետևյալն է.մի մարդ օջախի մեջ շագանակներ էր խորովում ... կապիկը շատ էր ցանկանում համտես անել դրանք ՝չայրելով ձեռքերը...նպատակին հասնելու համար նա որոշեց օգտագործել կատվին(կատվի թաթերը)..)))
    Նշանակությունը.երբ որևէ մեկը ,որը գիտակցաբար չի ուզում կատարել ծանր կամ վտանգավոր աշխատանք,փորձում է խորամանկությամբ կամ համոզելով ստիպել մեկ ուրիշին կատարել այդ աշխատանքն իր փոխարեն..
    Ստեղծված իրավիճակում անձնական շահ ստանալ անազնիվ ճանապարհով...
    Կրակից շագանակներ հանել...դիմելով մեծ ռիսկի ,ինչ որ մեկի փոխարեն կատարել վտանգավոր աշխատանք ...
    3.Թագավորը մերկ է
    Հանս Քրիստիան Անդրսենի «Թագավորի նոր հագուստը» հեքիաթից է այս արտահայտությունը...
    Երկու խաբեբա դերձակներ թագավորի համար մի այնպիսի հագուստ են կարում,որը կարող են տեսնել միայն խելացի մարդիկ... ))) Երկարատև ու տանջալից աշխատանքից հետո ,իբր,շատ հոգնած ,այդ երկու խորամանկները հիմար թագավորին հագուստի փոխարեն հանձնեցին «դատարկություն»...Սակայն թագավորն ու պալատականները ձևացրին ,թե տեսնում են այդ հիասքանչ հագուստը,այլապես նրանք կծաղրվեին...
    Հագցրին թագավորին «հագուստը»...և նա մերկ դուրս ելավ զբոսանքի...))) բոլոր ստորաքարշներն ու պնակալեզները հիանում էին թագավորին անբասիր ու գեղեցիկ հագուստով...Միայն մի փոքրիկ տղա ,չհասկանալով ,թե ինչ է կատարվում , տեսնելով իր թագավորին ,ծիծաղելով բացականչում է . « Իսկ թագվորը մերկ է» ))»
    Արտահայտության նշանակությունը . օգտագործվում է ,երբ մարդիկ վախից, նախանձից կամ ագահությունից , որպես ճշմարտություն են մատուցում այն ,ինչ իրականությանը չի համապատասխանում ...գոյություն չունի ...
    Շահից ելնելով ՝հիմարին դնել խելացու տեղ։

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անահիտ Բարխուդարյան (12.01.2019), Էմմա Խաչատրյան (13.01.2019), Կարինե Զիլֆիմյան (12.01.2019), Tatev83 (12.01.2019)

  14. #38
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    597
    Հեղինակության աստիճան
    3798
    Մեջբերում Անժելա Ալավերդյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հայտնի դարձվածքների առաջացման պատմությունըtimthumb.jpg
    1.Արևմուտքը արևմուտք է ,Արևելքը ՝արևելք ... և նրանք երբեք չեն հանդիպի...
    Արտահայտությունը անգլիացի գրող Ռետյարդ Քիփլինգի . «Բալլադ արևմուտքի և արևելքի մասին» գրքից է...
    Նշանակությունը՝ արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների և նրանց միջև եղած տարբերությունների մասին է...
    Այդուհանդերձ,չնայած այս երկու քաղաքակրթությունների միջև եղած տարբերություններին՝ նրանց ներկայացուցիչները կարող են համատեղել արժեքներն ու ուժեղ զգացմունքները՝Սերը ,Պատիվը,Քաջությունը ...
    2. Ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել...
    Այս արտահայտությունը ֆրանսիացի առակագիր Լաֆոնտենի «Կապիկն ու կատուն » առակից է...որի բովանդակությունը հետևյալն է.մի մարդ օջախի մեջ շագանակներ էր խորովում ... կապիկը շատ էր ցանկանում համտես անել դրանք ՝չայրելով ձեռքերը...նպատակին հասնելու համար նա որոշեց օգտագործել կատվին(կատվի թաթերը)..)))
    Նշանակությունը.երբ որևէ մեկը ,որը գիտակցաբար չի ուզում կատարել ծանր կամ վտանգավոր աշխատանք,փորձում է խորամանկությամբ կամ համոզելով ստիպել մեկ ուրիշին կատարել այդ աշխատանքն իր փոխարեն..
    Ստեղծված իրավիճակում անձնական շահ ստանալ անազնիվ ճանապարհով...
    Կրակից շագանակներ հանել...դիմելով մեծ ռիսկի ,ինչ որ մեկի փոխարեն կատարել վտանգավոր աշխատանք ...
    3.Թագավորը մերկ է
    Հանս Քրիստիան Անդրսենի «Թագավորի նոր հագուստը» հեքիաթից է այս արտահայտությունը...
    Երկու խաբեբա դերձակներ թագավորի համար մի այնպիսի հագուստ են կարում,որը կարող են տեսնել միայն խելացի մարդիկ... ))) Երկարատև ու տանջալից աշխատանքից հետո ,իբր,շատ հոգնած ,այդ երկու խորամանկները հիմար թագավորին հագուստի փոխարեն հանձնեցին «դատարկություն»...Սակայն թագավորն ու պալատականները ձևացրին ,թե տեսնում են այդ հիասքանչ հագուստը,այլապես նրանք կծաղրվեին...
    Հագցրին թագավորին «հագուստը»...և նա մերկ դուրս ելավ զբոսանքի...))) բոլոր ստորաքարշներն ու պնակալեզները հիանում էին թագավորին անբասիր ու գեղեցիկ հագուստով...Միայն մի փոքրիկ տղա ,չհասկանալով ,թե ինչ է կատարվում , տեսնելով իր թագավորին ,ծիծաղելով բացականչում է . « Իսկ թագվորը մերկ է» ))»
    Արտահայտության նշանակությունը . օգտագործվում է ,երբ մարդիկ վախից, նախանձից կամ ագահությունից , որպես ճշմարտություն են մատուցում այն ,ինչ իրականությանը չի համապատասխանում ...գոյություն չունի ...
    Շահից ելնելով ՝հիմարին դնել խելացու տեղ։
    Չգրված օրենք....
    -Հույն օրենսդիր և բանաստեղծ Սոլոնին է պատկանում այս արտահայտությունը....
    նշանակությունը՝ ավանդույթներով սրբացված կանոն ,որը պահպանվում է խստորեն...անվերապահորեն...թեև այն գրված չէ թղթի վրա և պաշտոնական օրենքի կարգավիճակ չունի...
    հասարակության մեջ հիմնադրված օրենքներ ,ավանդույթներ,չափանիշներ և վարքի սկզբունքներ ,որոնք կատարվում են ոչ պակաս խիստ ,քան իսկական օրենքները:

    -Կարապի երգ..
    Այս արտահայտությունը սովորաբար օգտագործվում է նկարչի, գրողի ամենակարևոր աշխատանքի ստեղծման , տաղանդի վերջին արտահայտման վերաբերյալ ....
    Ըստ հին հավատալիքների՝ կարապը իր կյանքում մի անգամ է երգում ՝մեռնելուց առաջ, և այդ երգը հիասքանչ է...ձայնը նման է արծաթե զանգակի հնչյունի ...կարապի վերջին շունչը լի է մելոդիկ ելևէջներով:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (12.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Կարինե Զիլֆիմյան (12.01.2019), Tatev83 (12.01.2019)

  16. #39
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    380
    Հեղինակության աստիճան
    7657
    Ագռավի ճուտ — Արտաքինով տգեղ
    (երեխա)
    Ազատ շունչ քաշել — Հոգսերից
    ազատվել:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (12.01.2019), Tatev83 (12.01.2019)

  18. #40
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    380
    Հեղինակության աստիճան
    7657
    Ազնիվ խ ո ս ք — Ասածի ճշմարտությունը
    հաստատող երդում:
    Աթոռ առաջարկել — (մեկին) Հրավիրել
    նստելու: Պաշտոն առաջարկել:
    Աթոռ խլել (կամ գրավել) — Մեկի պաշտոնը
    խլել, պաշտոնին տիրանալ:
    Աթոռից պոկ չգալ — Զբաղեցրած պաշտոնից
    կառչել:
    Ալանի-ալանի խոսել — Անհամ խոսել,
    չարախոսել:
    Ալբիոնի զավա կ — Անգլիացի:
    Ալուկուլ անել ■ Ստացածը հետ չտալ
    յուրացնել:
    Ախ անել — Ափսոսալ: Մի բանի կարիքը
    ունենալ:
    Ախ անելու ժամանակ չունենալ —
    Խիստ զբաղված լինել:
    Ախորժակը գրգռել (սրել) — Ուտելու
    (խմելու) ցանկություն առաջացնել:
    Ախորժակը կապվել — Ուտելու ցանկություն
    չունենալ:
    Ախորժակը ուտելիս է բացվում — Մի
    բանի տիրելով ավելին են ձգտում

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (12.01.2019), Անահիտ Բարխուդարյան (13.01.2019), Tatev83 (12.01.2019)

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •