Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Դարձվածքներ

  1. #21
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    508
    Հեղինակության աստիճան
    13816

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (10.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019)

  3. #22
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    508
    Հեղինակության աստիճան
    13816
    Բաժակի մրուրը քամել-ծայրագույն վշտեր կրել, տառապել, տանջվել
    բախտը գդալ ջրի հետ կապել-բախտը չնչին բանի հետ կապել
    բախտեբախտ ընկնել-երկու կամ մի քանի անգամ ամուսնանալ
    բախտդ սիրեմ- երբ մարդու բախտը միշտ բերում է
    գազետ գցել-լրագրում տպագրել
    Գաբրիելը քեզ տանի-անեծք՝մեռնես, պրծնենք քեզնից պրծնել
    Աբրահամի գառ-հնազանդ,հեզ
    Ագին-տնկել մեռնել

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (10.01.2019), Narine. (09.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019)

  5. #23
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    508
    Հեղինակության աստիճան
    13816
    Լեզվի կարևորագույն դերը մարդկության կյանքում գիտակցել են աշխարհի բոլոր ժողովուրդները: Եվ նրանք ստեղծել են բազմաթիվ դիպուկ առածներ` սեղմ բնութագրելով լեզուն: Ահա դրանցից մի քանիսը:

    Հայկական

    Խոսք կա` սարի գլուխը կը հանի, խոսք կա` սարից ներքև կբերի:

    Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի:

    Լեզվի ծակածին դեղ չկա:

    Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:

    Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է:

    Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

    Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

    Ռուսական

    Լավ է ոտքից կաղել, քան լեզվից:

    Մի շտապիր խոսել, շտապիր գործել:

    Մոլդավական

    Լավ խոսքը հանգցնում է կրակը:

    Չեչենական

    Զենքը սպանում է մեկին, լեզուն` հազարին:

    Վրացական

    Աշխարհը խոսքով կարելի է նվաճել, բայց ոչ մերկացված թրով:

    Փաղաքշական խոսքով լեռնային եղնիկին անգամ կարելի է մոտենալ:

    Եգիպտական

    Մարդու լեզուն իր նավի ղեկն է:

    Վիետնամական

    Դանակը մեկ սայր ունի,իսկ լեզուն` հարյուր:

    Արամեական

    Քո լեզուն մի առյուծ է, եթե նրան կապես, քեզ կպահպանի, եթե թողնես, կհոշոտի:

    Չինական

    Խոսքը գործիք է, որով բացում են սիրտը:

    Պարսկական

    Երկար լեզուն կկարճացնի կյանքը:

    Քրդական

    Իմ լեզվով խոսող օտարականն ավելի թանկ է, քան իր լեզուն չիմացող ազգակիցը:

    Աղբյուրը` Հ. Ա. Հարությունյան «Հետարքրաշարժ հայոց լեզու», «Լույս» հրատարակչություն, Երևան 1975թ., էջ 29-30:
    Վերջին խմբագրող՝ Անժելա Ալավերդյան: 09.01.2019, 00:01:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (10.01.2019), Narine. (09.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Մարգարյան Նաիրա (10.01.2019)

  7. #24
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր, Աղայան76/1,12
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լիա, Դուք հետաքրքիր նկար_դարձվածքներ եք տեղադրել, որոնց կիրառումը դասին ավելի արդյունավետ և գրավիչ կլինի աշակերտների համար։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019), Tatev83 (10.01.2019)

  9. #25
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր, Աղայան76/1,12
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Սուսան 1965, ես էլ փորձեմ իմ տարբերակները ներկայացնել՝գլխին դնել_երես տալ, բերանը մտնել_շատ մոտիկ կանգնել։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019), Tatev83 (10.01.2019)

  11. #26
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր, Աղայան76/1,12
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Անժելա,շատ պատկերավոր նկար_դարձվածքներ եք ներկայացրել։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (11.01.2019), Tatev83 (10.01.2019)

  13. #27
    Սկսնակ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ՝ ներքոբերյալ հայտարարությունը տեղադրելու ճիշտ տեղն է. elearning.armedu կայքում ուսուցիչների համար կազմակերպվում է հեռավար ուսուցում՝ «Ծիսահավատալիքային համակարգի արտացոլումը դարձվածքներում» թեմայով (տևողությունը՝ 4 շաբաթ): Դասընթացում կներկայացվի ժողովրդական դարձվածքների այն շերտը, որն առնչվում է գունային ընկալումների, հագուստի, մահվան և թաղման ծիսահավատալիքային ոլորտին: Թեման հետաքրքրություն կներկայացնի հայոց լեզվի, պատմության ուսուցիչների, հայերենի և ազգագիտության հարցերով զբաղվողների համար: Ցանկացողները մասնակցության հայտ ներկայացնեն karine.zilfimyan@mail.ru հասցեով: Հայտում նշել անուն-ազգանունը, բնակության վայրը, դպրոցը, էլեկտրոնային փոստի հասցեն:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (10.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019)

  15. #28
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    575
    Հեղինակության աստիճան
    3074
    Մեջբերում Անժելա Ալավերդյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա,թե ինչ կստացվի , եթե նկարիչը դարձվածքը ուղիղ իմաստով պատկերի

    100_6279-191x400 (2).JPG

    100_6280-191x400 (2).JPG

    100_6282-191x400 (2).JPG

    100_6283-191x400 (2).JPG

    Հարգելի՛ գործընկերներ , փորձեք գտնել դարձվածքը և մեկնաբանել։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Բարխուդարյան: 10.01.2019, 19:02:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (11.01.2019), Սիրանուշ Մուրադյան (11.01.2019), Ալոյան Գոհար (12.01.2019), Անժելա Ալավերդյան (11.01.2019), star1 (10.01.2019)

  17. #29
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    508
    Հեղինակության աստիճան
    13816
    Մեջբերում Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Անժելա,շատ պատկերավոր նկար_դարձվածքներ եք ներկայացրել։
    Շնորհակալություն, հարգելի Lusya, շատ հետաքրքիր թեմա եք ներկայացրել։ Սիրով կհետևեմ թեմայի զարգացմանը։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Դարձվածքների կիրառումը նպատակահարմար է նաև պատմության դասընթացի ժամանակ, մանավանդ որ կան դարձվածքներ, որոնք առաջացել են պատմական որևէ իրադարձությունից հետո, օրինակ՝

    Կյուրոսյան հաղթանակ

    Խաղաղության աղավնի

    Ռուբիկոնն անցնել

    Ամերիկա հայտնագործել

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •