+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: ՈՒղղագրության ուսուցումը /տարրական դասարաններ/

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    3495
    Ուղղագրության ուսուցման նպատակով կարելի է կիրառել հետևյալ խաղ-վարժությունը, որը նպաստում է նաև աշակերտների հիշողության զարգացմանը:

    Ուսուցիչը գրատախտակին գրում է ուղղագրական դժվարություն ներկայացնող 10 բառ, աշակերտներին հանձնարարում, որ ուշադիր կարդան: Այնուհետև փակում է այդ բառերը, աշակերտները պետք է հիշողությամբ դրանք գրեն: Հաղթում է այն աշակերտը, որն անսխալ գրի է առել ամենաշատ բառերը:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (09.04.2018), Անի Ղարիբյան (10.04.2018), Գոհար Եղիազարյան (28.10.2018), Թագուհի Լ (09.04.2018), Քնարիկ Հ. (04.05.2018), Մարգարյան Նաիրա (10.04.2018), Մինասյան Նորա (19.04.2018)

  3. #12
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    30859
    Մեջբերում Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒղղագրական հմտությունների մշակումը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է:ՈՒղղագրության ուսուցման գործընթացը կազմակերպելիս պիտի հիշել.որ երեխան բառն արտասանում է ամբողջությամբ,սակայն այն գրում է մաս-մաս արտասանելով և համադրելով:
    Եթե աշակերտը տարբերակում է բառի հնչյունները,ճիշտ է արտաբերում դրանք/այսինքն՝ ունի զարգացած հնչյունային լսողություն և վերարտադրման կարողություն/,ուրեմն՝ նա նշանակալիորեն դյուրինությամբ կհաղթահարի ուղղագրության ուսուցման գործընթացում ծագած դժվարությունները:
    Առաջարկում եմ քննարկել ինչ վարժությունների համակարգ կարելի է մշակել,ինչ մեթոդներ կիրառել ուղղագրության ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար:
    Հարգելիՙ Թագուհի, կարևորագույն թեմա եք դրել քննարկման :Տարրական դասարաններում,ցավոք, բաղաձայնների ուղղագրության առանձին դասընթաց չկա:Այս աշխատանքը կատարվում է զուտ գործնական եղանակով: Բաղաձայնների ուղղագրությունը սովորեցնում ենք հիմնականում ընդօրինակման մեթոդով:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (10.04.2018), Թագուհի Լ (09.04.2018)

  5. #13
    Մոդերատոր Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Հասցե
    Ք.Աբովյան
    Գրառումներ
    292
    Հեղինակության աստիճան
    413
    Մեջբերում Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղագրական ռեֆորմները, այնուամենայնիվ, չազդեցին արեւմտահայ եւ իրանահայ գաղութների վրա, ովքեր շարունակեցին եւ մինչ օրս շարունակում են կիրառել բացառապես ավանդական ուղղագրությունը։ ՀՀ անկախացումից հետո հայաստանաբնակ հայերի շրջանում ազգային զարթոնք սկսվեց, որի ժամանակ էլ որոշ մարդիկ սկսեցին բոյկոտել արդի ուղղագրությունը՝ կիրառելով միայն ավանդականը։ Նրանց սկսեցին պաշտպանել եւ սատարել նաեւ որոշ հոգեւոր եւ գիտական գործիչներ։ Հարց բարձրացվեց վերականգնելու ավանդական ուղղագրությունը, սակայն այն պատշաճ ուշադրության չարժանացավ։ Մինչ օրս էլ հայերենի ուղղագրությունն ընդհանրացված չէ։
    Հարգելի՛ Լիա,շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար:Հայտնի է,որ ցանկացած գիտելիքի ձեռքբերման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է երեխայի՝ վերլուծելու,համադրելու,հակադրելու,երևույթների և առարկաների միջև նմանություններ,տարբերություններ գտնելու,օրինաչափություններ նկատելու ունակությունների զարգացման աստիճանով:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (11.04.2018), Heghin (10.04.2018), Անի Ղարիբյան (10.04.2018), Մինասյան Նորա (11.04.2018)

  7. #14
    Մոդերատոր Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Հասցե
    Ք.Աբովյան
    Գրառումներ
    292
    Հեղինակության աստիճան
    413
    Մեջբերում Anahit Meliqyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Թագուհի, Դուք անդրադառնում եք մի հարցի, որը, կարծում եմ, անհանգստացնում ու հետաքրքրում է յուրաքանչյուր ուսուցչի։ Ուղղագրությունն իր ողջ դժվարությամբ կանգնում է աշակերտների առաջ հենց տառաճանաչությունից հետո ու աաստիճանաբար ավելի բարդանում։ Ուղղագրության ուսուցման հարցում հաջողության է հասնում այն ուսուցիչը, ով այն չի կապում մեխանիկական աշխատանքի հետ, այլ նորանոր հնարներ է գտնում այն երեխայի ակտիվ բառապաշար ընդգրկելու համար։
    Հարգելի՛ Մելիքյան,շատ դիպուկ մեջբերում կատարեցիք:Կարծում եմ,կհամաձայնեք,որ քերականական կանոնների իմացությունն,անշուշտ, կարևոր են գրագետ գրելու գործընթացում,սակայն երեխաներն իրենք պետք է ձևակերպեն դրանք՝բխեցնելով լեզվական վարժությունների միջով անցած ուղուց:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (11.04.2018), Heghin (10.04.2018), Նարինե Մարկոսյան (09.04.2018)

  9. #15
    Մոդերատոր Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Հասցե
    Ք.Աբովյան
    Գրառումներ
    292
    Հեղինակության աստիճան
    413
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերենի ուղղագրության ուսուցումը բաժանվում է մի քանի խմբերի՝ձայնավորների,բաղաձայնների,երկհնչյունների և քերականական ձևերի առանձնացումներով:Ըստ հայոց լեզվի ուսուցման ժամանակակից մեթոդիկայի՝ ձայնավորների ուղղագրությունն ուսուցանվում է սահմանումներով: Այն հիմնված է հնչյունական և ավանդական սկզբունքների վրա: Ձայնավորների ուղղագրությունը բաժանվում է երկու մասի:
    1.Բառասկզբի ձայնավորների ուղղագրությունն ուսուցանվում է առաջին և կրկնվում ու խորացվում նաև երկրորդ դասարանում:
    2.Ձայնավորների ուղղագրությունը բառամիջում կամ բարդության ու ածանցման ժամանակ: Սա ուսուցանվում է երկրորդ դասարանում, սակայն տարբեր վարժությունների միջոցով ամրապնդվում է հետագա ողջ ուսուցման ընթացքում:
    Անհրաժեշտ համեմատություններ և հակադրություններ անցկացնելու համար բառասկզբում ձայնավորների ուղղագրության ուսուցումն իրականացվում է զույգերով՝է-ե-ի, օ-ո-ի ուղղագրություն, ը-ն բառասկզբում,բառամիջում և այլն:
    Սիրելի՛ Նաիրա,շնորհակալ եմ թեմայի շուրջ կարևոր գրառում կատարելու համար:Ուղղագրության ուսոոցման ժամանակ կարևոր է,որ գիտելիքը չմնա գիտելիքի մակարդակում,այլ դառնա կարողություն:Հակառակ դեպքում երեխան բերանացի կասի ուղղագրական կանոնը,սակայն թույլ կտա հենց այդ կանոնին վերաբերող սխալներ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (11.04.2018), Heghin (10.04.2018), Մարգարյան Նաիրա (10.04.2018), Նարինե Մարկոսյան (09.04.2018)

  11. #16
    Մոդերատոր Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Հասցե
    Ք.Աբովյան
    Գրառումներ
    292
    Հեղինակության աստիճան
    413
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիՙ Թագուհի, կարևորագույն թեմա եք դրել քննարկման :Տարրական դասարաններում,ցավոք, բաղաձայնների ուղղագրության առանձին դասընթաց չկա:Այս աշխատանքը կատարվում է զուտ գործնական եղանակով: Բաղաձայնների ուղղագրությունը սովորեցնում ենք հիմնականում ընդօրինակման մեթոդով:
    Սիրելի՛ Մինասյան,ճիշտ եք,տարրական դասարաններում ուղղագրության ուսուցումը չի իրականացվում որպես առանձին բաժին,սակայն առանց ուղղագրական գիտելիքների ուսուցման և ամրակայման,դրանց՝հմտությունների վերածման մայրենիի դասը հնարավոր չէ պատկերացնել:Իսկ թե որ մեթոդով ուսուցանել,այդքան էլ էական չէ,կարևորը ճիշտ կերպով պետք է որոշել դրանց կիրառման հաջորդականությունը:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (11.04.2018), Heghin (10.04.2018), Մարգարյան Նաիրա (10.04.2018), Մինասյան Նորա (11.04.2018), Նարինե Մարկոսյան (09.04.2018)

  13. #17
    Մոդերատոր Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Հասցե
    Ք.Աբովյան
    Գրառումներ
    292
    Հեղինակության աստիճան
    413
    Մեջբերում Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղագրության ուսուցման նպատակով կարելի է կիրառել հետևյալ խաղ-վարժությունը, որը նպաստում է նաև աշակերտների հիշողության զարգացմանը:

    Ուսուցիչը գրատախտակին գրում է ուղղագրական դժվարություն ներկայացնող 10 բառ, աշակերտներին հանձնարարում, որ ուշադիր կարդան: Այնուհետև փակում է այդ բառերը, աշակերտները պետք է հիշողությամբ դրանք գրեն: Հաղթում է այն աշակերտը, որն անսխալ գրի է առել ամենաշատ բառերը:
    Հարգելի՛ Արևիկ,շատ նպատակային խաղ_վարժություն առաջարկեցիք:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (14.04.2018), Gayane Lachinyan (11.04.2018), Heghin (10.04.2018), Արևիկ Ոսկանյան (10.04.2018)

  15. #18
    Մոդերատոր Թագուհի Լ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Հասցե
    Ք.Աբովյան
    Գրառումներ
    292
    Հեղինակության աստիճան
    413
    Մեջբերում Ա. Գինոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՝ Թագուհի կարևորագույն թեմաներից մեկն եք քննարկում և ուզում եմ Ձեր գրառմանը ավելացնեմ նաև, որ մեթոդիկայում երաշխավորվում է ուղղագրության ուսուցման մի քանի մեթոդ.
    Ընդօրինակման մեթոդ
    Հնչյունայնի մեթոդ
    Կանոնարկման մեթոդ:
    Մեր կարծիքով՝ տարրական դպրոցում երեք մեթոդներն էլ կիրառելի են, մասնավորապես զարգացնող են երկրորդն ու երրորդը:Օրինակ՝ անիմաստ է ուղղագրության ուսուցումն սկսել ուղղագրական արժեք ներկայացնող բառերը երեխաներին պարզապես արտագրել տալուց. սա չգիտակցված, պասիվ, մեխանիկական գործունեություն է:
    Հարգելի՛ Գինոսյան,իրավացի եք:Գրաճանաչության շրջանում օրինակ գերակայում է հնչյունային մեթոդը:Քանի որ հատուկ աշխատանք է տարվում երեխաների հնչյունային լսողության զարգացման ուղղությամբ,նրանց մեջ ձևավորվում են վերլուծական-համադրական ունակություններ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (14.04.2018), Gayane Lachinyan (11.04.2018), Heghin (10.04.2018), Նարինե Մարկոսյան (10.04.2018)

  17. #19
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    43021
    Մեր դպրոցների տարրական դասարաններում օգտագործվող դասագրքերում սահմանումներին զուգահեռ տրված են նաև ձայնավորների ուղղագրությանը վերաբերող վարժություններ ու առաջադրանքներ:Դրանց կատարումն ամրապնդում է երեխաների տեսական ու գործնական գիտելիքները, սովորեցնում նոր բառեր, որոնք ներմուծվում են նրանց գործուն բառապաշարի մեջ:Մեթոդիկայի պահանջներին համապատասխան բաղաձայնների ուղղագրությունը սովորեցնում ենք հիմնականում ընդօրինակման մեթոդով: Այս դեպքում նույնպես աշակերտներն առնչվում են նոր բառերի:Բաղաձայնների ուսուցումը կատարվում է զուտ գործնական եղանակով:Բանավոր ու գրավոր այնպիսի աշխատանքներ են կատարվում,որոնք նպաստում են ուղղագրության իմացության կայացմանը:Այդ տեսակետից հետաքրքրական են ստեղծագործական բնույթի արտագրություններն ու թելադրությունները, հորինողական շարադրությունները,ուղղագրական արժեք ներկայացնող այնպիսի բառերի ընտրությունը,որոնք թեմատիկ առումով շաղկապվում են միմյանց:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (10.04.2018), Heghin (10.04.2018), Անի Ղարիբյան (10.04.2018), Նարինե Մարկոսյան (10.04.2018)

  19. #20
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    26
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն Թագուհի ջան արդի հիմնախնդիրներից մեկին անդրադառնալու համար: Կուզենայի Ձեր կարծիքը իմանալ, առաջին դասարանի աշակերտին ինչպես կարելի է սովորեցնել ուղղագրությունը,որ հետագայում խնդրի առաջ չկանգնենք....

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (10.04.2018), Մարգարյան Նաիրա (10.04.2018)

+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •