Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 9171819
Ցույց են տրվում 181 համարից մինչև 181 համարի արդյունքները՝ ընդհանուր 181 հատից

Թեմա: ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  1. #181
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,212
    Հեղինակության աստիճան
    5024
    Ալյոնկա (կոնֆետ)

    Ներկա ժամանակում «Ալյոնկա» ընկերության ապրանքանիշը պատկանում է «Հրուշակագործների միավորում» կազմակերպությանը, որի կազմում մտնում են 15 ձեռնարկություններ՝ «Ռոտ Ֆրոնտ»-ը , «Կարմիր Հոկտեմբեր»-ը, «Բաբաևյան հրուշակագործների կոնցեռն»-ը և այլն։
    1960-ական թվականների սկզբին ԽՍՀ-ի կառավարության որոշումով ընդունվեց մի լրագիր, որով հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում զանգվածային շահավետ գնով կաթնային շոկոլադների արտադրությանը։ Մոսկվայի տարբեր գործարաններում սկսվեցին փորձեր՝ տարբեր շոկոլադներ ստեղծելու համար։ 1964 թվականին խորհրդային հրուշակագործները ստեղծեցին շոկոլադը, որը հետագայում սկսվեց արտադրվել նաև այլ գործարաններում («Ռոտ Ֆրոնտ»-ը , «Բաբաևյան հրուշակագործների կոնցեռն»-ը)։
    Առաջին Ալյոնկաներն ի հայտ եկան «Բաբաևյան հրուշակագործների կոնցեռն»-ում՝ պատկերը աղջիկ էր՝ կապույտ շալով, և «Ռոտ Ֆրոնտ»-ի երկուսը՝ աղջիկը ցնցուղով և աղջիկը շան ու նապաստակի հետ։
    1960 թվականին ֆոտոլրագրող Ալեքսանդր Միխայլովիչ Գերինասը, նկարել էր իր ութամյա դստերը՝ Լենային՝ մետաքսե թաշկինակով։ Նկարը բավականին հաջողված էր ստացվել և Գերինասը այն ուղարկեց ամսագրերին:
    1964 թվականին նոր շոկոլադի և հետագաների համար հաստատուն տեսք և դեմք չկար «Красный Октябрь» գործարանում։ Շոկոլադները արտադրվում էին տարբեր փաթեթավորման գույներով և նկարներով։ Ի վերջո գործարանը որոշում ընդունեց մշտական նկար ունենալու համար՝ մշտական Ալյոնուշկա ունենալու համար։ Սակայն այդ որոշումը հավանության չարժանացավ։ Այդժամ գործարանի սեփականատիրությունը «Երեկոյան Մոսկվա» թերթի միջոցով, հայտարարեց մրցույթ՝ աղջկա նկարի համար, ով դառնալու էր շոկոլադի փաթեթավորման նկարի դեմքը։ Այդ մրցույթում հաղթեց Ալքեսանդրա Գերինասայի նկարը։
    Այս աղջկա նկարը բարելավեց նկարիչ Մասլովը։ Սկզբնական նկարի համեմատ Ալյոնուշկան դարձավ կապուտաչյա, փոխվեց նրա բերանը, դեմքի օվալը և հայացքի ուղղությունը։ 1965 թվականին արտադրող գործարանն սկսեց արդեն իսկ մշտական նկարով արտադրությունը։ Տվյալ նկարն ավելի քան 50 տարուց ավել առանց փոփոխության զարդարում է շոկոլադի փաթեթավորումը։
    2000 թվականի փետրվարին Ելենա Գերինասան հայտ ներկայացրեց՝ նկարի իրավունքների խախտման վերաբերյալ՝ ի դեմս («Московская кондитерская фабрика "Красный Октябрь"») Մոսկվայի գլխավոր արտադրող գործարանի։Դատը ձգվեց ավելի քան 2,5 տարի։ Որոշվեց, որ բնօրինակ նկարի օգտագործումը և դրա փոփոխությունը չի դիպչում և խախտում հեղինակային իրավունքները։

    Ալյոնկա (1).jpg

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (14.09.2018), star1 (14.09.2018)

Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 9171819

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •