Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 9171819
Ցույց են տրվում 181 համարից մինչև 186 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  1. #181
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,313
    Հեղինակության աստիճան
    13325
    Ալյոնկա (կոնֆետ)

    Ներկա ժամանակում «Ալյոնկա» ընկերության ապրանքանիշը պատկանում է «Հրուշակագործների միավորում» կազմակերպությանը, որի կազմում մտնում են 15 ձեռնարկություններ՝ «Ռոտ Ֆրոնտ»-ը , «Կարմիր Հոկտեմբեր»-ը, «Բաբաևյան հրուշակագործների կոնցեռն»-ը և այլն։
    1960-ական թվականների սկզբին ԽՍՀ-ի կառավարության որոշումով ընդունվեց մի լրագիր, որով հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում զանգվածային շահավետ գնով կաթնային շոկոլադների արտադրությանը։ Մոսկվայի տարբեր գործարաններում սկսվեցին փորձեր՝ տարբեր շոկոլադներ ստեղծելու համար։ 1964 թվականին խորհրդային հրուշակագործները ստեղծեցին շոկոլադը, որը հետագայում սկսվեց արտադրվել նաև այլ գործարաններում («Ռոտ Ֆրոնտ»-ը , «Բաբաևյան հրուշակագործների կոնցեռն»-ը)։
    Առաջին Ալյոնկաներն ի հայտ եկան «Բաբաևյան հրուշակագործների կոնցեռն»-ում՝ պատկերը աղջիկ էր՝ կապույտ շալով, և «Ռոտ Ֆրոնտ»-ի երկուսը՝ աղջիկը ցնցուղով և աղջիկը շան ու նապաստակի հետ։
    1960 թվականին ֆոտոլրագրող Ալեքսանդր Միխայլովիչ Գերինասը, նկարել էր իր ութամյա դստերը՝ Լենային՝ մետաքսե թաշկինակով։ Նկարը բավականին հաջողված էր ստացվել և Գերինասը այն ուղարկեց ամսագրերին:
    1964 թվականին նոր շոկոլադի և հետագաների համար հաստատուն տեսք և դեմք չկար «Красный Октябрь» գործարանում։ Շոկոլադները արտադրվում էին տարբեր փաթեթավորման գույներով և նկարներով։ Ի վերջո գործարանը որոշում ընդունեց մշտական նկար ունենալու համար՝ մշտական Ալյոնուշկա ունենալու համար։ Սակայն այդ որոշումը հավանության չարժանացավ։ Այդժամ գործարանի սեփականատիրությունը «Երեկոյան Մոսկվա» թերթի միջոցով, հայտարարեց մրցույթ՝ աղջկա նկարի համար, ով դառնալու էր շոկոլադի փաթեթավորման նկարի դեմքը։ Այդ մրցույթում հաղթեց Ալքեսանդրա Գերինասայի նկարը։
    Այս աղջկա նկարը բարելավեց նկարիչ Մասլովը։ Սկզբնական նկարի համեմատ Ալյոնուշկան դարձավ կապուտաչյա, փոխվեց նրա բերանը, դեմքի օվալը և հայացքի ուղղությունը։ 1965 թվականին արտադրող գործարանն սկսեց արդեն իսկ մշտական նկարով արտադրությունը։ Տվյալ նկարն ավելի քան 50 տարուց ավել առանց փոփոխության զարդարում է շոկոլադի փաթեթավորումը։
    2000 թվականի փետրվարին Ելենա Գերինասան հայտ ներկայացրեց՝ նկարի իրավունքների խախտման վերաբերյալ՝ ի դեմս («Московская кондитерская фабрика "Красный Октябрь"») Մոսկվայի գլխավոր արտադրող գործարանի։Դատը ձգվեց ավելի քան 2,5 տարի։ Որոշվեց, որ բնօրինակ նկարի օգտագործումը և դրա փոփոխությունը չի դիպչում և խախտում հեղինակային իրավունքները։

    Ալյոնկա (1).jpg

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (30.09.2018), Heghin (14.09.2018), Hripsime Margaryan (30.09.2018), Վ. Հովհաննիսյան (30.09.2018), Ստեփանյան Նելլի (01.10.2018), Արմենուհի Ստեփանյան (01.10.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (23.09.2018), Էմմա Խաչատրյան (30.09.2018), star1 (14.09.2018)

  3. #182
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,349
    Հեղինակության աստիճան
    5314
    42771289_547216955737587_5272379222663364608_n.jpg 42948954_547217012404248_931395333521408000_n.jpg

    <Իմ քայլը> քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին. որպես խորհրդանիշ հայ ժողովրդի քարից էլ ամուր կամքի, չհանձնվող ոգու, եվ հանուն ազատ ու երջանիկ Հայաստանում ապրելու համար պայքարելու վճռականության։ Ասեմ, որ բավականին տպավորված եմ...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #183
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Գրառումներ
    125
    Հեղինակության աստիճան
    1674
    Հավանաբար միայն հայերն են կարող մտերիմ մարդուն անմնացորդ տալ իրենց ունեցածը, պարուրել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ և քնքշանքով: Հայ տղամարդը շատ է գնահատում իր սիրելի կանանց (մորը, քրոջը, կնոջը): Հայերը շատ են սիրում և գնահատում ընտանիքը: Հայկական ընտանիքում ծնողը գլխավորն է: Իրականում այդ ամենը փոխադարձ է, քանի որ շատ հայ ծնողներ իրենց երեխաներին մեծացնում են մեծ սիրո մեջ և հանուն նրանց անում ամեն ինչ, նույնիսկ այ, ինչ անհնար է թվում: Մեր երկրում երեխաների նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ է, և դա կարելի է անվանել երեխաների պաշտամունք:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #184
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Գրառումներ
    125
    Հեղինակության աստիճան
    1674
    Եթե ջուրը երկրի արյունն է, ապա լույսը հոգին է երկրի:
    Այսպես մտածում էի, մտածում, իսկ ժամանակը անսանձ նժույգի նման սլանում էր առաջ՝ իր փոշին թողնելով մեր պատմության մեջ: Հարյուր տարի, հարյուր տարուց էլ ավելի անհուսահատ համբերությամբ սպասում էինք Ժամանակ տվողին, ով պիտի գար ու ճշտեր սխալը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #185
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    967
    Հեղինակության աստիճան
    11627
    Զորավար Անդրանիկի և Հովհաննես Թումանյանի հանդիպումը Դսեղում 1918թ
    42873557_1145217395636226_5051544244959838208_n.jpg
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #186
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2018
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մարգարյան Հերմինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կտավները զարդարում են աշխարհի պատկերասրահների և թանգարանների դահլիճները, իսկ ինքը՝ նկարիչը աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամերիկյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից է:

    Նրա ամենահայտնի նկարներից մեկը «Նկարիչը և նրա մայրը» ստեղծագործությունն է, որի համար հիշատակվում է 1926 թվականը: Ստեղծագործությունն ունի 2 տարբերակ, որն էլ ավելի է մեծացնում նրա հանդեպ հետաքրքրությունը:

    Դեռևս 1926 թվականին Գորկին իր քրոջից՝ Ագապիից վերցնում է 1912 թվականին Վանում արված իր և մոր լուսանկարը, որն էլ որպես «աղբյուր» է ծառացնում իր մտահաղացմանը: «Նկարիչը և նրա մայրը» կտավի առաջին տարբերակը այժմ գտնվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում և թվագրված է 1926-1936թթ.: Վերջինս առաջին հայացքից երկրորդ տարբերակից տարբերվում է մոր ավելի երիտասարդ դեմքով և փոքրիկ Ոստանիկի քիչ բացված ոտքերով, իսկ ահա երկրորդ տարբերակում, որը գտնվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում և թվագրված է 1926-1942թթ., մոր դեմքն ավելի ծերացած է, իսկ Ոստանիկի ոտքերը ուղղված են:

    Կտավների վրա բավական երկարաժամկետ աշխատանքը վկայում է այն մասին, թե որքան կարևորություն է տվել Գորկին իր մտահաղացման իրականացմանը: Արվեստաբանները, փորձելով մեկնաբանել այս նկարները՝ հաճախ փակուղու մեջ են հայտնվում:

    Գորկու դիմանկարներում և մասնավորապես այս մեկում ակնհայտ է դեպի աբստրակցիա ուղղվածությունը: Նա ամեն կերպ փորձում է խուսափել ձեռքերը պատկերելուց: Նա չի կարողացել մոր ձեռքերը «բաց» պատկերել, քանի որ նրանց մեջ էր խտացրել ապրված օրերի ողջ ցավն ու տանջանքները: Որպեսզի ծածկի տանջանքները, Գորկին օգնության է դիմում աբստրակտ ձևերին, որոնք կարողանում տարալուծել և տարալուծել գաղափարը՝ բերելով դրանք եռաչափ տարածության:

    Երկու նկարների ետին մասում պատուհանն է, որը «սեփական կյանքի» և արտաքին իրականության հարաբերակցումն է խորհրդանշում: Ամեն դեպքում երկու կտավներն էլ ստեղծում են պատկերագրության տպավորություն:

    Սա հայերի ցեղասպանության մասին պատմող հերթական կտավը չէ, այլ իր մեջ խտացնում է ցավն ու ծանր հիշողությունը:

    Երկու կտավներում էլ մոր վստահ և հանգիստ հայացքն ընդգծում է վերջինիս կերպարի կարևորությունը, և այն ամենը այն դեպքում, երբ որդին՝ Ոստանիկը թաքցնում է իր սեփական Ես-ը. նկարներից մեկում նա մոր հակառակ կողմն է նայում, իսկ մյուսում հայացքն արդեն սևեռված է դիտողին՝ միևնույն ժամանակ չթաքցնելով իր ներքին վախերն ու զգուշությունը:

    Կցորդ 6660Կցորդ 6661Կցորդ 6662



    «Նկարիչն ու իր մայրը» կտավը Գորկին տարիներ շարունակ նկարել, փոփոխել ու շտկել է՛ կարծես այդպես էլ վերջնական տարբերակ չգտնելով արտահայտելու համար իր սերը դեպի իր մայրն ու իր կորուսյալ հայրենիքը: Այդ կորաված ներդաշնակությունը որսալու համար Գորկին նկարի բազմաթիվ տարբերակներ է արել, մոտեցրել ու հեռացրելէ մոր ու որդու ֆիգուրները, միացրել ու առանձնացրել է նրանց ձեռքերը: Մոր նուրբ դիմագծերում տխրության ծով է: Հայացքը հպարտ է, շուրթերը սեղմված են, իսկ գեղեցիկ ու խելացի աչքերը լի են վախով...

Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 9171819

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •