Էջ 18 18-ից ԱռաջինԱռաջին ... 8161718
Ցույց են տրվում 171 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 180 հատից

Թեմա: ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  1. #171
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    618
    Հեղինակության աստիճան
    390
    Մեջբերում star1-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 7991

    Picto infobox artiste.png Սև քառակուսի
    Чёрный супрематический квадрат. 1915. ГТГ.png
    տեսակ գեղանկար
    նկարիչ Կազիմիր Մալևիչ
    տարի 1915
    բարձրություն 79, 5
    լայնություն 79, 5
    ուղղություն սուպրեմատիզմ
    ժանր աբստրակցիոնիզմ
    նյութ կտավ
    գտնվում է Տրետյակովյան պատկերասրահ
    հավաքածու Տրետյակովյան պատկերասրահ և Մոսկվա
    պատկերված են[ցույց տալ]
    կայք
    Black Square (Malevich) Վիքիպահեստում

    Սև սուպրեմատիկ քառակուսի, Կազիմիր Մալևիչի նշանավոր ստեղծագործություններից մեկը: Ստեղծվել է 1915 թվականին[2]։ Ռուսական արվեստի ամենաքննարկվող և հանրաճանաչ կտավներից է։

    «Սև քառակուսին» պատկանում է Մալևիչի սուպրեմատիկ աշխատանքների շարքին, որում նկարիչը ուսումնասիրել է գույնի և կոմպոզիցիայի հիմնային հնարավորությունները։ Մտահղացմամբ համարվում է տրիպտիխի մասը, որի մեջ մտնում են Սև շրջանը և Սև խաչը։
    Նկարը նկարվել է 1915 թվականին՝ ի թիվս այլ սուպրեմատիկ աշխատանքների[9], որոնց շարքում այն նույնիսկ առաջինը չէ իր ստեղծման ժամանակով։ Հետազոտող Ալեքսանդր Սեմյոնով Շատսկիխի հավաստմամբ Մալևիչն այս նկարն ավարտել է 1915 թվականի հունիսի 8-ին:
    Սուպրեմատիկ երեք հիմնական ձևերը՝ քառակուսին, շրջանը և խաչը, էտալոնային էին և խթանեցին սուպրեմատիկ համակարգի հետագա բարդացումը՝ ստեղծելով սուպրեմատիկ նոր ձևեր։ «Սև շրջանը» և «Սև խաչը»[11] ստեղծվել են «Սև քառակուսու» հետ միաժամանակ, ցուցադրվել նույն ցուցահանդեսում՝ կազմելով սուպրեմատիկ համակարգի երեք հիմնական տարրերը։
    Հետաքրքիր էր և ինքնատիպ, շնորհակալություն, հարգելի star 1

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (14.08.2018), Վ. Հովհաննիսյան (14.08.2018), Մարգարյան Նաիրա (16.08.2018), star1 (15.08.2018)

  3. #172
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    288
    Ծխամորճով տղան (Պիկասո, 1905թ.)

    tumblr_m8pien7Hkd1rdt18to1_1280.jpg

    Ծխամորճով տղան (ֆր.՝ Garçon à la pipe), հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի 1905 թ. նկարված կտավ։
    Կտավում պատկերված է անհայտ մի տղա, ձախ ձեռքում ծխամորճ և գլխին վարդի պսակ։
    Կտավի առաջին սեփականատերը եղել է ամերիկացի Ջոն Ուիթնիին, ով այն գնել էր 1950 թ. 30,000 $ դոլարով։
    2004 թ. Sotheby's աճուրդում «Ծխամորճով տղան» կտավը վաճառվել է այն ժամանակի համար ռեկորդային՝ 104 միլիոն դոլարով։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #173
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    147
    Արևածաղիկներ (Վան Գոգ)

    Արևածաղիկներ (հոլ.՝ Zonnebloemen), նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարների երկու ցիկլների անվանումը։ Առաջին շարքը ստեղծվել է Փարիզում 1887 թվականին։ Այն նվիրված է հորիզոնական դիրքով դրված ծաղիկներին։ Երկրորդ շարքը ստեղծվել է մեկ տարի հետո՝ ապրիլին։ Այն պատկերում է արևածաղիկների փունջ՝ դրված ծաղկամանի մեջ։ Փարիզյան երկու նկարները գտնվում էին Վան Գոգի ընկերոջ՝ Պոլ Գոգենի մոտ։
    Փարիզյան շարք
    Քիչ է հայտնի Վան Գոգի այն տարիների գործունեությունից, երբ նա ապրում էր եղբոր՝ Թեոյի հետ (1886-1888 թվականներ)։ Այն փաստը, որ նա արևածաղիկներ է նկարել, բացահայտվել է միայն 1889 թվականի գարնանը։

    Սրանք Վան Գոգի առաջին նկարներն են «ոչինչ՝ բացի արևածաղիկներից» շարքից, որում նա նկարներ է ավելացրել մինչև իր կյանքի վերջը։

    Վան Գոգը սկսեց նկարել արևածաղիկների շարքը 1888 թվականի ամռան վերջին։ Հայտնի է, որ նկարվող ծաղկեփնջերից մեկը զարդարում էր իր ընկեր Պոլ Գոգենի ննջասենյակը։ Նկարները ցույց են տալիս արևածաղիկները կյանքի բոլոր փուլերում՝ ծաղկումից մինչև թոշնում։ Կտավները նորարարական են համարվում իրենց դեղին սպեկտրի համար, մասամբ՝ նաև այն պատճառով, որ նկարում օգտագործվել են նոր հայտնագործված գունային պիգմենտներ։

    77.jpg Սա այն նկարների շարքին է պատկանում, որ փոխում է իր բնավորությունը և ինչքան երկար ես նայում, ավելի շատ հարստություն է փոխանցում այն: Բացի այդ, Գոգենը աննախադեպ շատ էր սիրում այս ծաղիկները:
    - Վան Գոգ, նամակ եղբորը՝ Թեոյին

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (14.08.2018), Մարգարյան Նաիրա (16.08.2018)

  7. #174
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    288
    Լևոն Թութունջյան /յուղաներկ կտավներ/

    himn.jpg
    40-ական թվականներին ստեղծված աննկարագրելի արժեքավոր յուղաներկ գործ, որը զետեղված է հանճարեղ նկարիչներին ներկայացնող համաշխարհային, մասնավորապես` ֆրանսիական պատկերագրքերում:

    Tutundjian-huile1.jpg
    1930-ականներին ստեղծված, Ցեղասպանության թեմայով , արտահայտման իր ձևի մեջ ամենածանր, սարսափազդու, միևնույն ժամանակ՝ ամենատպավորիչ, ինքնատիպ գործ է: Թութունջյանի այս կտավը շատ մեծ ու հետաքրքիր ճանապարհ է անցել, ունի բազմաշերտ, խոր պատմություն: Այն 1990թ. թվով 50 համաշխարհային մեծությունների հետ աշխարհի խոշորագույն աուկցիոնում վաճառվելով` մեծ ճանապարհ է անցել:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (16.08.2018), star1 (15.08.2018)

  9. #175
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    288
    Հովանոցներ (նկար, Ռենուար)

    Pierre-Auguste_Renoir_122.jpg
    Հովանոցներ (ֆր.՝ Les Parapluies, անգլ.՝ The Umbrellas), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) կտավը։ Նկարի վրա Ռենուարը հավանաբար սկսել է աշխատել 1880-1881 թվականներին և ավարտել է այն 1885-1886 թվականներին։ Նկարված է յուղաներկով կտավի վրա:

    1892 թվականին նկարը Ռենուարից գնել է ֆրանսիացի հայտնի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը...

    https://hy.wikipedia.org

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (15.08.2018), Մարգարյան Նաիրա (16.08.2018), star1 (15.08.2018)

  11. #176
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    206
    Հեղինակության աստիճան
    165
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկարիչը 30 օր շարունակ այս նկարին մի դետալ է ավելացրել.տեսեք,թե ինչ է ստացվել վերջում

    Եթե մի բան ստացվում է առաջին անգամ,ուրեմն՝ հավանաբար կստացվի նաև 2-րդ անգամ.այսպես է
    համարում Էրիկ Կալեջյանը,ով որոշել է ինքն իր առաջ նպատակ դնել ու մի քանի օր շարունակ նկարել։
    Առաջին անգամ նա հասել է արդյունքի 19 օր շարունակ նկարին մի դետալ ավելացնելով,իսկ այս անգամ՝
    30 օր։Տեսեք՝ ինչ է ստացվել արդյունքում։

    Կցորդ 7292 Կցորդ 7293

    http://blognews.am/arm/news/543776/
    Հետաքրքիր էր, շնորհակալություն...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (16.08.2018), star1 (15.08.2018)

  13. #177
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    591
    Հեղինակության աստիճան
    884
    342px-Mona_Lisa,_by_Leonardo_da_Vinci,_from_C2RMF_retouched.jpg

    Մոնա Լիզա (Ջոկոնդա, անգլ.՝ Mona Lisa, իտալ.՝ La Gioconda, լրիվ անունը՝ Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը, իտալ.՝ Ritratto di Monna Lisa del Giocondo), կերպարվեստի գլուխգործոց, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որի մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են ամենաշատ մարդիկ և որի թեմայով արված պարոդիաներն ամենաշատն են։

    Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503 - 1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  15. #178

    Մոնա Լիզայի ժպիտն առավել հայտնի առեղծվածներից է:

    Թեթեւ եւ, որ ամենակարեւորն է, խորհրդավոր. ստեղծման օրվանից մինչ այսօր այսպես է բնութագրվում հանրահայտ ու առեղծվածային ժպիտը: Օգտագործելով sfumato տեխնիկական էֆեկտը` նկարիչը սենյակի ծխահարման արդյունքում ստացել է արտակարգ եւ հետաքրքրաշարժ պատկեր` առանց հստակ սահմանների: Կա նաեւ կարծիք, որ հոնքերի բացակայությունը եւ ճակատի ածիլված լինելը ակամայից ընդգծում են տարօրինակ դեմքի արտահայտությունը եւ ուժեղացնում Մոնա Լիզայի գրավչությունը: Մեկ այլ վարկածի համաձայն` ժպիտի կենդանությունն ու առեղծվածային լինելը պայմանավորված են բնորդուհու հղիության փաստով:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  17. #179

    Mona_Lisa_detail_eyes.jpg

    Mona Lisa-ի աչքերում հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչի ծածկագիրը:
    2010 թվականին Սիլվանո Վինչետին կտավում նկատում է 72 թիվը, որն ըստ գիտնականի` ընկած է Լեոնարդո դա Վինչիի միստիկ տեսության հիմքում: Սակայն ամենամեծ ֆուրորը Մոնա Լիզայի բիբերում խորհրդավոր նշանների առկայությունն է, որը բազմաթիվ գիտնականների կարծիքով փաստում է նկարչի սարսափելի կոդի մասին:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  19. #180
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    591
    Հեղինակության աստիճան
    884
    Մեջբերում star1-ի խոսքերից Նայել գրառումը
    Mona_Lisa_detail_eyes.jpg

    Mona Lisa-ի աչքերում հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչի ծածկագիրը:
    2010 թվականին Սիլվանո Վինչետին կտավում նկատում է 72 թիվը, որն ըստ գիտնականի` ընկած է Լեոնարդո դա Վինչիի միստիկ տեսության հիմքում: Սակայն ամենամեծ ֆուրորը Մոնա Լիզայի բիբերում խորհրդավոր նշանների առկայությունն է, որը բազմաթիվ գիտնականների կարծիքով փաստում է նկարչի սարսափելի կոդի մասին:
    Ջոկոնդան կին չէ, այլ տղամարդ է:

    Նույն Վինչետին, ով տարիներ շարունակ մանրակրկիտ ուսումնասիրում է դա Վինչիի գլուխգործոցը, հայտարարում է, որ կտավում պատկերված Մոնա Լիզան ոչ թե կին է, այլ տղամարդ` ոմն գեղեցիկ երիտասարդ Ջան Ջակոմո Կարրոտին, ով 20 տարի աշխատել է նկարչի արվեստանոցում:

    Մոնա Լիզան վերապրել է վանդալիզմի չորս փորձեր

    1956 թ-ին առաջին հարձակման ժամանակ այցելուներից մեկը նկարի ստորին մասի վրա ծծմբային թթու էր լցրել: Նույն տարում մի այլ բարբարոս քար էր նետել Ջոկոնդայի վրա: Դրանից հետո կտավը պաշտպանեցին գնդականթափանց ապակիով, որը, սակայն, չխանգարեց մի կնոջ, ով եւս փորձեց վնասել այն` կարմիր ներկ ցողելով դրա վրա: 2009 թվականին էլ մի ռուս կին կավե բաժակ էր շպրտել ապակու վրա, բայց վերջին երկու դեպքերը որեւէ վնաս չեն հասցրել Մոնա Լիզային:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (16.08.2018), Narine. (16.08.2018), Մարգարյան Նաիրա (16.08.2018)

Էջ 18 18-ից ԱռաջինԱռաջին ... 8161718

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •