Էջ 17 18-ից ԱռաջինԱռաջին ... 715161718 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 161 համարից մինչև 170 համարի արդյունքները՝ ընդհանուր 180 հատից

Թեմա: ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  1. #161
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,340
    Հեղինակության աստիճան
    1166
    38521647_2129580230634615_8935313626898628608_n.jpg 38521675_2129578883968083_8934598076757180416_n.jpg 38612264_2129579097301395_6038250807269261312_n.jpg

    ՄԻՆԱՍ

    Լրացավ Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-ամյակը... Ընդամենը` իննսուն... Այնինչ, նրա եղերական մահվան օրվանից, թվում է, թե մի ամբողջ հավերժություն է անցել... առնվազն մի հասարակարգ կամ անազատ դարաշրջան... «Ծանր խավարը», թվում է, թե մեզ թողել, հեռացել է առհավետ... «Մինասին սպանեցի՜ն»` 43 տարի առաջ հնչ
    ած գույժը ցնցեց ամենքիս, ինչպես 1971-ին, երբ դարձյալ 47 տարեկանում սպանվեց Պարույր Սեւակը: Մինասից հետո, մեղա՜, Տե՛ր, ճիշտ նույն 47 տարեկան հասակում որսի ժամանակ, իբրեւ թե պատահական կրակոցով, զոհվեց Մուշեղ Գալշոյանը... «Ծանր խավարը» մեր լուսարար զավակներին խժռում էր ոչ միայն դավադրաբար, այլեւ հեգնանքո՜վ... «Ե՛ս եմ տերը, ձեր փրկի՛չը, ձեր գոյատեւման համար ի՛նձ եք պարտական, ձեր ապրելու իրավունքը ի՛նձ է պատկանում»... Մեղա՜, Տե՛ր, հանկարծ չվերադառնա՜...
    Մինաս... Անուն-լեգենդ: Ոչ միայն մարդու, թեկուզ եւ շատ մեծ
    մարդու անուն մի հավերժող, այլեւ` տեսակի անվանում... Մինաս,որ կարող ենք գրել նաեւ փոքրատառ սկզμնատառով` իբրեւ հասկացություն, մի անսահման մեծ բովանդակություն ամբարող երեւույթի իմաստակիր գոյական: Մինաս, մինասներ, հազվագյուտ էակներ, որ դառնում են նահատակ հենց միայն իրենք-իրենցով բովանդակած ազգային ատաղձ լինելու համար, նրանց ե՛ւ կյանքի յուրաքանչյուր դրվագը, ե՛ւ արարած յուրաքանչյուր գործը դառնում է ցեղի գոյության հիմք, սկզբնաղբյուր եւ մնայուն արժեք-արդյունք... Մարտիրոսներ, որ միջնադարում «Ձեռս մաշի, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող» սկզբունքով, ինչպես աղը կերակուրների մեջ, անձնազոհվում էին` մնալով անանուն եւ անձնապես անջրպետվելով պատմությունից ու անէանալով ժամանակի մեջ` ապահովում էին մեր անմահությունը... Դարեր հետո նույն մարտիրոսները` մինասներ, սեւակն
    եր, մուշեղներ, դարձան մեր առողջությունը, անաղարտությունը, տեսակի պահպանման հույսը, գրավականը, հյուլեն...
    Մինասը իննսուն տարեկան չէ, ինը հազա՛ր տարեկան է Մինասը:
    Մինասը անմա՛հ է:

    ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (06.08.2018), Hripsime Margaryan (12.08.2018), Անահիտ Բարխուդարյան (06.08.2018), Էմմա Խաչատրյան (07.08.2018), սուսան1965 (07.08.2018), Մարգարյան Նաիրա (07.08.2018), star1 (13.08.2018)

  3. #162
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,340
    Հեղինակության աստիճան
    1166
    38751751_2402035563145587_9163892125694164992_n.jpg
    Հովհաննես Այվազովսկու նամակը սիրելի կնոջը՝Աննա Բուռնազյանին «Հոգիս մշտապես պետք է առնչվի գեղեցկության հետ, որպեսզի հետո այդ ամենը կարողանամ վերարտադրել կտավներում: Ես սիրում եմ քեզ, և քո խորունկ աչքերում ինձ համար առկայծում է մի մեծ խորդհրդավոր աշխարհ, որն իրոք կախարդական ազդեցություն ունի ինձ վրա: Եվ եթե հանկարծ արվեստանոցի լռության մեջ ես չեմ կարողանում հիշել քո հայացքը, ապա նկարս խամրած է ստացվում»:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (09.08.2018), Heghin (09.08.2018), Hripsime Margaryan (12.08.2018), Narine. (10.08.2018), Ստեփանյան Նելլի (12.08.2018), Էմմա Խաչատրյան (10.08.2018), սուսան1965 (08.08.2018), Մարգարյան Նաիրա (09.08.2018), Հեղնար Աղբյուր (09.08.2018), star1 (08.08.2018)

  5. #163
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,109
    Հեղինակության աստիճան
    2486
    Սոսե-696x522.jpg
    Սոսե Մայրիկ (իրական անունը՝ Սոսե Վարդանյան, 1865, Օսմանյան կայսրություն - 1952, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (09.08.2018), Hripsime Margaryan (12.08.2018), Narine. (10.08.2018), Վ. Հովհաննիսյան (14.08.2018), Ստեփանյան Նելլի (12.08.2018), Էմմա Խաչատրյան (10.08.2018), Հեղնար Աղբյուր (09.08.2018)

  7. #164
    Ավագ մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    910
    «Ջրաշուշաններ» (ֆր.՝ Nymphéas), մոտավորապես 250 նկարներից բաղկացած նկարաշար, որի հեղինակն է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Կլոդ Մոնեն (1840-1926 թվականներ)։ Բոլոր նկարներն արված են յուղաներկով։ Նկարիչը կտավները վրձնել է՝ տպավորվելով Ժիվերնիում գտնվող իր տան այգում աճող ջրաշուշաններից։ Մոնեի ծաղկանոցը կյանքի վերջին երեսուն տարիներին դարձավ նրա ստեղծագործական կյանքի գլխավոր իմաստը։ Նկարներից շատերը ստեղծվել են այն ժամանակ, երբ իմպրեսիոնիստն արդեն տառապում էր կատարակտից[1]
    ։7BEB2FBF-7106-485F-8CB3-1EEB925EED27.jpg

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (10.08.2018), Heghin (10.08.2018), Hripsime Margaryan (12.08.2018), Narine. (11.08.2018), Վ. Հովհաննիսյան (10.08.2018), Ստեփանյան Նելլի (12.08.2018), Էմմա Խաչատրյան (10.08.2018), Ռուզաննա Միրզոյան (11.08.2018), Մարգարյան Նաիրա (10.08.2018)

  9. #165
    Ավագ մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    910
    Կտավը նկարչի՝ Ժիվերնիի իր այգու բազմաթիվ նկարներից մեկն է։ Նկարում պատկերված են մանուշակագույն և վարդագույն երանգներով հիրիկների շարքեր։ Ծաղիկները պատկերված են ծառերի տակ, և սողոսկող լույսի շնորհիվ՝ նրանց գույների երանգները փոխվում են։ Այն հատվածներում, որտեղ ծառերը փակում են լույսի շողը, ծաղիկները ավելի մուգ են, ճյուղերից թափանցող արևի շողերը տարածքը լցնում են մանուշակագույն, վարդագույն, բաց մանուշակագույն և սպիտակ երանգներով։ Ծառերից այն կողմ նշմարվում է Մոնեի տունը[3]:

    Մոնեն այս կտավը ստեղծել է 60 տարեկան հասակում[4]: Ըստ Ուիլյամ Սեյթսի՝ այս տարիքում նա վերլուծել է այն, ինչն ավելի է նկատել. «առարկան, զգացողությունը, պատկերազարդ առարկաները, բոլորը նույնական են»[5]:
    4863A7DA-8B8C-4FFC-9DE1-D33371F3215B.jpg

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (12.08.2018), Heghin (12.08.2018), Hripsime Margaryan (12.08.2018), Ռուզաննա Միրզոյան (12.08.2018), Մարգարյան Նաիրա (13.08.2018)

  11. #166
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    658
    Հեղինակության աստիճան
    1989
    «Հիմարների նավը», 1790-ական թվականներ, Լուվր, 2-րդ հարկ, 10-րդ սրահ, Փարիզ

    Հիմարների նավը (ֆր.՝ La Nef des fous), հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի առավել հայտնի կտավներից: Նկարը եղել է չպահպանված եռապատկերի փեղկի վերին հատվածը, որի ստորին հատվածը ներկայումս համարվում է «Որկրամոլության և ցանկասիրության փոխաբերություն» կտավը:
    Նավն ավանդաբար խորհրդանշում է Եկեղեցին, որ հավատացյալներին առաջնորդում է երկնային արքայություն: Բոսխի կտավում նավում գյուղացիների հետ շվայտությամբ են տարված վանականն ու եկեղեցական երկու կանայք, ինչն ակնարկում է ինչպես Եկեղեցու, այնպես էլ աշխարհիկ կյանքով ապրողների բարքերի անկումը, իսկ թփուտներից նրանց հետևում է բուն: Միաբան կանանցից մեկը լյուտնյա է նվագում, և երկուսն էլ երգում են, հնարավոր է նաև փորձում են բերանով պատառ պոկել հացից, որ կախված է պարանից: Ընդ որում, պարանը շարժման մեջ է դնում ձեռքը բարձրացրած մարդը: Կտավում պատկերված սպիտակ լյուտնյան` մեջտեղում կլորավուն անցքով, հեշտոց է խորհրդանշում, իսկ այն նվագելը` այլասերություն (խորհրդանիշների լեզվում լյուտնյայի` տղամարդուն հատուկ համարժեքը պարկապզուկն է): Ցանկասիրության մեղքն են խորհրդանշում նաև ավանդական պարագաները` բալով ափսեն և նավի եզրից կախված գինու մետաղական գավը: Որկրամոլության մեղքն ուղղակի իմաստով ներկայացված է ուրախ կերուխումի մասնակիցների միջոցով, որոնցից մեկը դանակով ձգված է տապակած խոզի ուղղությամբ, իսկ երրորդը թիավարում է` հսկա շերեփն օգտագործելով թիի տեղ: Վանականն ու միաբան կինը հափշտակությամբ երգ են երգում` չնկատելով, որ Եկեղեցու նավը վերածվել է հակակետի` Չարի նավի, որը չունի ղեկ և նավում է Դժոխքի ուղղությամբ: Նավն իր հերթին խիստ արտասովոր հարմարանք է, որի կայմը սաղարթով պատված կենդանի ծառ է, իսկ կոտրած ճյուղը` ղեկ: Արտահայտվել են կարծիքներ, որ կայմի տեղ ծառայող ծառն առնչվում է այսպես կոչված «մայիսյան ծառի» հետ, որի շուրջ տեղի են ունենում ժողովրդական տոնակատարություններ գարնան գալստյան առթիվ, իսկ գարնանը ինչպես աշխարհիկ մարդիկ, այնպես էլ հոգևորականությունը հակված են բարոյական արգելքներ դնելու:
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (13.08.2018), Hripsime Margaryan (12.08.2018), Lianna Manukyan (13.08.2018), Վ. Հովհաննիսյան (14.08.2018), Ստեփանյան Նելլի (15.08.2018), Էմմա Խաչատրյան (14.08.2018), Մարգարյան Նաիրա (13.08.2018), star1 (12.08.2018)

  13. #167
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    658
    Հեղինակության աստիճան
    1989
    Նոյը իջնում է Արարատից (1889) կտավ, յուղաներկ 130×215 սմ
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (13.08.2018), Hripsime Margaryan (12.08.2018), Lianna Manukyan (14.08.2018), Վ. Հովհաննիսյան (14.08.2018), Ստեփանյան Նելլի (15.08.2018), Էմմա Խաչատրյան (14.08.2018), Մարգարյան Նաիրա (13.08.2018), star1 (12.08.2018)

  15. #168
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    334
    Հեղինակության աստիճան
    321
    Վան Գոգի ինքնադիմանկարը.

    VanGogM2-515x600.jpg

    Մեր վերքերը գեղեցիկ չեն, բայց գեղեցիկ է դրանց բժշկության պատմությունը

    1889թ-ի մայիսից մինչև 1890թ-ի մայիսը Վան Գոգը դեպրեսիայի, նյարդային բռնկումների հետևանքով անցկացնում է հոգեբուժարանում: Ի՞նչ էր անում նա այնտեղ. նկարում էր: Փաստացիորեն նրա ամենահայտնի աշխատանքները ստեղծվել են հենց հոգեբուժարանի պատերից ներս: Նա նկարում էր այգիներ, պարտեզների և հոգեբուժարանի պատերը: Նկարում էր դաշտեր, որոնք երևում էին հոգեբուժարանի պատերից դուրս: Եվ նկարում էր իր ինքնադիմանկարները: Նրա կյանքի այս շրջանը բերում է շատ գեղեցկություն արվեստին, բայց նաև այն ուղեկցվում է անարգանքով ու հասարակական չընդունելիությամբ:Նրա այդ նկարը, որտեղ նա ցույց է տալիս իր հոգևոր և սոցիալական աղքատությունը, այսօր միլիարդավոր դոլարներ արժե: Կտավը, որում նա բացահայտում էր իր վատ դրությունը, ցույց է տալիս իր ամոթը և փրկության կարիքը, արվեստի գործ է դարձել, որը խոսում է մեր սրտերի հետ:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (13.08.2018), Lianna Manukyan (13.08.2018), Narine. (14.08.2018), Վ. Հովհաննիսյան (13.08.2018), Ստեփանյան Նելլի (15.08.2018), Էմմա Խաչատրյան (14.08.2018), Մարգարյան Նաիրա (14.08.2018)

  17. #169
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    604
    Հեղինակության աստիճան
    949
    Чёрный_супрематический_квадрат._1915._ГТГ.jpg

    Picto infobox artiste.png Սև քառակուսի
    Чёрный супрематический квадрат. 1915. ГТГ.png
    տեսակ գեղանկար
    նկարիչ Կազիմիր Մալևիչ
    տարի 1915
    բարձրություն 79, 5
    լայնություն 79, 5
    ուղղություն սուպրեմատիզմ
    ժանր աբստրակցիոնիզմ
    նյութ կտավ
    գտնվում է Տրետյակովյան պատկերասրահ
    հավաքածու Տրետյակովյան պատկերասրահ և Մոսկվա
    պատկերված են[ցույց տալ]
    կայք
    Black Square (Malevich) Վիքիպահեստում

    Սև սուպրեմատիկ քառակուսի, Կազիմիր Մալևիչի նշանավոր ստեղծագործություններից մեկը: Ստեղծվել է 1915 թվականին[2]։ Ռուսական արվեստի ամենաքննարկվող և հանրաճանաչ կտավներից է։

    «Սև քառակուսին» պատկանում է Մալևիչի սուպրեմատիկ աշխատանքների շարքին, որում նկարիչը ուսումնասիրել է գույնի և կոմպոզիցիայի հիմնային հնարավորությունները։ Մտահղացմամբ համարվում է տրիպտիխի մասը, որի մեջ մտնում են Սև շրջանը և Սև խաչը։
    Նկարը նկարվել է 1915 թվականին՝ ի թիվս այլ սուպրեմատիկ աշխատանքների[9], որոնց շարքում այն նույնիսկ առաջինը չէ իր ստեղծման ժամանակով։ Հետազոտող Ալեքսանդր Սեմյոնով Շատսկիխի հավաստմամբ Մալևիչն այս նկարն ավարտել է 1915 թվականի հունիսի 8-ին:
    Սուպրեմատիկ երեք հիմնական ձևերը՝ քառակուսին, շրջանը և խաչը, էտալոնային էին և խթանեցին սուպրեմատիկ համակարգի հետագա բարդացումը՝ ստեղծելով սուպրեմատիկ նոր ձևեր։ «Սև շրջանը» և «Սև խաչը»[11] ստեղծվել են «Սև քառակուսու» հետ միաժամանակ, ցուցադրվել նույն ցուցահանդեսում՝ կազմելով սուպրեմատիկ համակարգի երեք հիմնական տարրերը։

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (14.08.2018), Heghin (13.08.2018), Lianna Manukyan (14.08.2018), Narine. (14.08.2018), Վ. Հովհաննիսյան (14.08.2018), Ստեփանյան Նելլի (15.08.2018), Էմմա Խաչատրյան (14.08.2018), Մարգարյան Նաիրա (14.08.2018)

  19. #170
    Ավագ մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    910
    «Պարը քաղաքում»
    Նկարում պատկերված կնոջ նախատիպը Սյուզաննա Վալադոնն է (Suzanne Valadon, իսկական անունը՝ Մարի-Կլեմենտինա Վալադոն), ով այն ժամանակ Ռենուարի բնորդուհին էր, հետագայում դարձավ հայտնի նկարչուհի, իսկ տղամարդու նախատիպը Պոլ Լոտն է (Paul Lhôte)]: Նա եղել է Ռենուարի մտերիմ ընկերը, արկածախնդիր, լրագրող և գրող:Սյուզաննա Վալադոնն ու (ենթադրաբար) Պոլ Լոտը որպես բնորդ հանդես են եկել նաև «Պարը Բուժիվալում» նկարի համար:

    1886 թվականից նկարի սեփականատերն էր ֆրանսիացի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (Paul Durand-Ruel)։ 1978 թվականից այն եղել է Լուվրի հավաքածուի մաս և ցուցադրվել է Ժե Դե Պոմ ազգային պատկերասրահում (ֆր.՝ Jeu de Paume)։ 1986 թվականին նկարը տեղափոխվել է Օրսե թանգարան, որտեղ այն պահվում է ներկայում:
    875A61E5-B386-480C-917E-EAF3CDC98441.jpg

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (14.08.2018), Heghin (15.08.2018), Karine Barseghyan (Երեկ), Lilit Sahakyan (17.08.2018), Narine. (14.08.2018), Վ. Հովհաննիսյան (14.08.2018), Ստեփանյան Նելլի (15.08.2018), Էմմա Խաչատրյան (14.08.2018)

Էջ 17 18-ից ԱռաջինԱռաջին ... 715161718 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •